ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո |armenpress.am|

ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը: «Դժբախտաբար, միջադեպերի քանակը այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կայուն կերպով աճել է, և այս միջադեպերը լարվածությունը հասցրել են նոր մակարդակի՝ ցավալի վիրավորումներով և մարդկային կորուստներով, ինչն ինձ շատ է անհանգստացնում», - ասել է իռլանդացի պատվիրակը՝ տեղեկացնելով, որ ինքը կապի մեջ է եղել երկու կողմի հետ և հասկացել, որ երկուսն էլ ուզում են խուսափել իրադրության վատթարացումից: Փոլ Գավանը շեշտել է՝ հումանիտար այն հիմնախնդիրները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա սահմանի երկու կողմերում, չեն կարող լուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարեցվել: «Բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են այս վիճակով, ես կոչ եմ անում ցույց տալ իրենց պատասխանատվությունը խաղաղություն և հաշտեցում կառուցելու նպատակով: Հետևաբար, ես հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խոսափենք հակամարտության այս շարունակական շրջապտույտից», - հայտարարել է Փոլ Գավանը:
13:51 - 30 հուլիսի, 2021
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները. ԵԽԽՎ նախագահ |armenpress.am|

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները. ԵԽԽՎ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել հիմնախնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա: Ինչպես փոխանցել է 1tv.ge-ն, այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դամսը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:«Առաջին օրինակը, որը բոլորիդ համար կարևոր է, Վրաստանի տարածաշրջանային դիրքորոշումն է Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Մենք բոլորս համաձայն ենք, որ մենք նախաձեռնություն կձեռնարկենք, երբ պատվիրակությունը համալրվի խորհրդարանական պատվիրակություններին՝ խորհրդարանական դիվանագիտության համատեքստում միավորելու համար: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կփորձեն լուծել այն խնդիրները, որոնցում Վրաստանը առաջնային դեր կխաղա», - ասել է Ռիկ Դամսը:
21:45 - 27 հուլիսի, 2021
ԵԽԽՎ պատվիրակության անդամները Փոլ Գավանին խնդրել են Բաքվում տեսակցել հայ գերիներին |armenpress.am|

ԵԽԽՎ պատվիրակության անդամները Փոլ Գավանին խնդրել են Բաքվում տեսակցել հայ գերիներին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները խնդրել են ԵԽԽՎ հատուկ զեկուցող Փոլ Գավանին Բաքվում տեսակցել հայ գերիներին: Այս մասին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: «Քանի որ առաջիկայում նախատեսվում է Փոլ Գավանի այցը Բաքու, մենք մեր հանդիպումների ժամանակ խնդրել ենք անպայման գնալ, այցելել է մեր գերիներին։ Նա նաև Հայաստանում հանդիպում է ունեցել գերիների հարազատների հետ, և նրանք տեղեկատվության են սպասում»,- նշեց Հայրապետյանը։ Պատգամավորի խոսքով` այդ կապը փորձում են մաքսիմալ պահել` անկախ նրանից, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում չեն լինի: «Մեր խնդիրն է, որպեսզի Գավանն այցելի գերիներին և տեղեկացնի՝ ինչ է կատարվում, այդ ինչ շինծու դատավարություններ են, ինչպես են այնտեղ մեր գերիները և նաև այդ տեղեկությունը փոխանցենք հարազատներին»,- եզրափակեց Հայրապետյանը:
15:51 - 30 հունիսի, 2021
ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնվել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. Իգիթյան |armtimes.com|

ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնվել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. Իգիթյան |armtimes.com|

armtimes.com: ԵԽԽՎ ԱԺ պատվիրակությունն այսօր ամփոփիչ մամուլի ասուլիսով հանդես եկավ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրեցին հիմնական այն թեմաները որոնք քննարկվել են ԵԽԽՎ-ի այս նստաշրջանում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ իրենք ներկայացրել են այն հարցերը, որոնք շատ կարևոր են ՀՀ-ի համար: «Մասնավորապես առաջին հերթին խոսել ենք ռազմագերիների խնդրից և դրա լուծման ուղղիներից, վերջին արտահերթ ընտրություններից, ակտիվ քննարկումներ ենք ունեցել հանձնաժողովներում, ազատ մամուլի մասին զեկույցում խոսել ենք Ադրբեջանում ընթացող բազմաթիվ սահմանափակումների մասին, որի հետևանքով այդ երկրում գեներացվում է ատելություն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»: ՀՀ-ի պատվիրակության մյուս անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն իր խոսքում ընդգծեց՝ ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտն ուղղված է այն խնդիրներին, որոնք հուզում են Հայաստանին: «Բոլոր զեկուցողները և բոլոր անդամները, բացառությամբ մեկ-երկու երկրների ներկայացուցիչների, գտնում են, որ առանց գերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել»: Իգթյանը նշեց, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում բարձրաձայնել է ադրբեջանցիների՝ հայկական տարածքներ ներխուժելու մասին հարցը. «Շատ կարևոր է, որ թե մեր, թե մեր այլ երկների գործընկերների ելույթներում բոլոր այն հարցերը, որոնք հուզում են մեր հասարակությանը, բարձրացվում են»: «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր Սոս Ավետիսյանը, որը նույնպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, նշեց, որ զեկույցներից մեկը կորոնավիրուսին էր նվիրված: «Զեկույցում նշել ենք, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ադրբեջանի կողմից խախտվել է հրադադարը, պատերազմի հետևանքով խախտվել է երեխաների կրթության իրավունքը, քանի որ տասնյակ դպրոցներ են վնասվել, որոշները մնացել են օկուպացված տարածքներում»,-ասաց Ավետիսյանը:
14:29 - 30 հունիսի, 2021
Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել գերիների հարցով որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել գերիների հարցով որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին․ Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Եթե Ադրբեջանը ցանկություն ունենա մեր տղաներին վերադարձնելու, ապա այս դատավճիռները չեն կարող լուրջ խանգարող հանգամանք լինել։ Այս մասին ասաց Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Բաքվում 14 հայ ռազմագերիների դատական գործընթացին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում ցմահ ազատազրկման ենթարկված հանցագործներ վերադարձվեցին Ադրբեջանին պատերազմից հետ։ Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը ընդհուպ արագացված ընթակարգերով է քննում մեր ռազմագերիների հարցը և նրանց հանդեպ մեղադրանքներ է ներկայացրել՝ 14–20 տարի ազատազրկման պահանջով։   Նա հայտնեց, որ այս օրերին Ստրասբուրգում էր և մեր ռազմագերիների հարցով տարբեր հանդիպումներ է ունեցել, անգամ քննարկում է ունեցել Ադրբեջանի պատվիարկության ղեկավարի հետ, ով մի քանի անգամ շեշտել է, որ Հայաստանի հետ երկխոսություն կարող է լինել գերիների հարցով, երբ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի 75 տոկոսը և որ պետք է ամբողջ ականապատ քարտեզները վերադարձվեն։ «Միայն կոնկրետ պատժամիջոցը կարող է Ալիևին ստիպել այս խնդրում որևէ գործընթաց սկսել, այլապես իրենք դատելու են տղաներին։ Ադրբեջանի համար մեր ռազմագերիները ամենամեծ քաղաքական վալյուտան են և քանի դեռ Ադրբեջանը Հայաստանից կորզելիք ինչ–ինչ ակնկալիքներ ունի, դա կլինեն անկլավները, Ադրբեջանի տարածքային ամողջականության ճանաչելը ստիպելը, բնականաբար Ադրբեջանը շահարկելու է, պահելու է մեր ռազմագերիների հարցը։ Այստեղ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, միջազգային այն կառույցներից, ովքեր կարող են կոնկրետ պատժամիջոց կիրառել, և եթե կիրառեն, ապա ես կարծում եմ, որ հնարավոր կլինի Ադրբեջանին բերել քիչ թե շատ երկխոսության դաշտ, եթե ոչ, ապա մենք ունենալու ենք ամեն օր իրար հետևող դատավորություններ»,–ասաց նա և նկատեց, որ միջագային արժեքները վերջին տարիներին հարմարացվել են քաղաքական շահերին։
10:45 - 27 հունիսի, 2021
Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում  ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ․ այդ ինչպե՞ս է ստացվում,  որ այս ամենից հետո այդ պետությունը մնում է անպատիժ․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ․ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս ամենից հետո այդ պետությունը մնում է անպատիժ․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումարնիստում: Ելույթում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի' գործընկերներ, Covid-19 համավարակը լուրջ մարտահրավեր է աշխարհի բոլոր երկրների համար։ Շուրջ երկու տարի շարունակվող այս աղետը խարխլել է համաշխարհային տնտեսության հիմքերը, լուրջ հարվածներ հասցրել ոչ միայն առողջապահական համակարգին և բիզնեսին, այլև՝ հասարակության խոցելի խմբերին, խորացրել անհավասարությունները։   Համավարակի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ պետությունները նախկինում չէին առերեսվել։ Եվ այժմ, երբ երկրների մեծամասնությունը հաղթահարել է խիստ սահմանափակումների փուլը,  պետք է մտածել ոչ միայն մեր  տնտեսությունները վերականգնելու, այլև՝ դրանք վերակառուցելու մասին, որպեսզի ապագա մարտահրավերներին կարողանանք ավելի արդյունավետ դիմակայել։ Համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է մշակել հստակ ռազմավարություն՝ խուսափելով անցյալի սխալներից։ Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց սոցիալական իրավունքների իրացմանը, վերացնեն անհավասարությունները, պաշտպանեն խոցելի խմբերի շահերը և կանխեն հետագա հնարավոր ճգնաժամերի ժամանակ իրավիճակի սրացումները։ Քննարկվող նախագիծը կարևոր  հատկապես նրանով, որ կոչ է անում միավորել մեր ջանքերն ու հնարավորությունները, միասին հաղթահարել  կյանքի բնականոն ընթացքը խաթարած այս ճգնաժամը։ Ցավալի է սակայն արձանագրել այն փաստը, որ մեր կառույցին անդամակցող որոշ երկրներ  հակառակն են անում՝ իրավիճակն օգտագործելով իրենց ռազմատենչ նկրտումներն իրագործելու համար։ Ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրներից, որոնք   համավարակի օրերին սանձազերծեցին 44-օրյա արցախյան պատերազմը՝ ներգրավելով վարձկանների, խաղաղ հայ բնակչության դեմ օգտագործելով արգելված զինատեսակներ։ Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում  ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։ Եվ հարց եմ տալիս՝ այդ ինչպե՞ս է ստացվում,  որ այս ամենից հետո այդ պետությունները մնում են անպատժելի։ Իսկ այժմ, նոյեմբերի 10-ից սկսած, անցել է ավելի քան 7 ամիս, իսկ Ադրբեջանն իր մոտ է պահում ավելի քան 200 հայ ռազմագերի: Հիմա ո՞ր դարն է: Եվ ժամանակակից աշխարհում ցուցաբերել այս որակի հանցագործություն, կարծում եմ՝ վեր է բոլոր, բոլոր ընդունված և չընդունված նորմերից: Երևի նրանք ուզում են, որ մեր սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներին էլ մենք գերի վերցնենք և հետո փոխանակենք: Եթե դա եք ուզում, ասե՛ք: Հիմա, Եվրոպա, նրանք ներխուժել են Եվրոպայի խորհրդի անդամ պետության սուվերեն տարածք: Ի՞նչ կասեք: Կամ ի՞նչ կանեք: Մի՛ ուշացրեք ձեր առաջարկը: Գործեք տղամարդավարի, եթե կարող եք: Եվրոպա, որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական: Ձեր գործող ընթացակարգերն այլևս չեն սպասարկում էքստրեմալ իրադրությունները, որոնցից մեկն էլ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողն է: Արագ դա փոխեք»:
11:59 - 23 հունիսի, 2021
Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է fake news-երով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, որպես օրինակ բերելով ԵԽ անդամ Ադրբեջանը, որտեղ հայի հանդեպ ատելության և թշնամանքի տարածման առաջնագծում ադրբեջանական մեդիան էր։ Զոհրաբյանը  կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել ԵԽ անդամ երկրներում fake news-երով ատելության և թշնամանքի տոտալ քարոզի համար՝ ատելությունն ու ազգամիջյան թշնամանքի հրահրումը համարելով Եվրոպայի լրջագույն մարտահրավերներից  մեկը։ Իր ելույթում Զոհրաբյանն ասել է․   «Հարգելի գործընկերներ, Այսօր մենք անչափ կարևոր զեկույց ենք քննարկում՝ լրատվամիջոցների ազատության և քաղաքացու՝ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին։ Այո, տեղեկատվական մեր աշխարհում լրատվամիջոցը շատ դեպքերում ավելին է, քան ամենահզոր զենքը։ Եվ ահա եվրոպական մեր ընտանիքում կա մի երկիր, որի լրատվական դաշտի ամենահպանցիկ մոնիթորինգ անգամ զարհուրելի է։ Երբ այդ երկրի՝ Ադրբեջանի ղեկավարը խոսում է արցախյան վերջին պատերազմում իրենց հաղթանակի պատճառների մասին ու նշում, որ իրենք հաղթել են, որովհետև կարողացել են կրթել հայի հանդեպ ատելությամբ և թշնամանքով մեծացած սերունդ, նա ճիշտ է և այդ գործում իրենց անուրանալի ավանդն են ունեցել ադրբեջանական մեդիաները, որոնք քարոզել և շարունակում են քարոզել հայատյացություն, բռնություն,  ատելություն  և կեղծիք։ Երբ ադրբեջանցի քաղաքական գործիչը հայտարարում է, որ հային պետք է սպանել Ղարաբաղում և ադրբեջանական ողջ մեդիա ռեսուրսը դա տարածում է, երբ 13-ամյա ադրբեջանուհին հայտարարում է, որ ինքը ուզում է դառնալ դիպուկահար, որ հային սպանի և դա դառնում է այդ երկրի մեդիայի թոփ թեման, մենք ունենում ենք այն զարհուրելի պատկերը, ինչը ունեցանք 44-օրյա արյունալի պատերազմի ժամանակ ու նաև հետո՝ վայրագություններ, սուտ, կեղծիք և լրատվական մանիուպլյացիաներ։     Այս օրերին Ադրբեջանում ընթանում է հայ զինվորների դատավարությունը, որոնց Ադրբեջանը ներկայացնում է  որպես ահաբեկիչներ և դիվերսանտներ ու ադրբեջանական ողջ մեդիան լցված է այդ անբարո դատական նիստերի կեղծիքն ու ապատեղեկատվություն տարածելով, ու հիմա մենք ի՞նչ ճշգրիտ տեղեկատվության և հասարակությանը fake news-ից պաշտպանելու  մասին ենք խոսում։ Այսօր, ազատ լրատվական հոսքերի մեր օրերում, եթե մենք չկարողանանք պաշտպանել մեր հասարակությունները fake news-երից, որոնք հատկապես տոտալիտար երկրներում հասարակությունները սնում են ռասիզմով, անհանդուրժողականությամբ և ստով, արդյունքում մենք ստանալու ենք Ադրբեջան, որտեղ մեդիա դաշտն ամեն օր ողողված է հայ ռազմագերիներին խոշտանգող և նվաստացնող տեսանյութերով և այդ ամենը ողջունող  հանրային կարծիքով»։
11:52 - 23 հունիսի, 2021
Մինչ աշխարհը պայքարում էր Covid-ի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարանում. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Մինչ աշխարհը պայքարում էր Covid-ի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարանում. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կրկին եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ավերածությունների վրա՝ հիշեցնելով, որ մինչ միջազգային հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ: Պատգամավորը ելույթը սկսել է՝ հիշեցնելով. «Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում»:    Հայրապետյանը մեջբերել է նրանցից մեկի՝ 8-ամյա Մերիի խոսքը. «Բախտներս բերեց, որ կիրակի էր, թե չէ որ գնայինք դպրոց, շատ վատ կլիներ..., քանի որ, եթե դպրոց գնացած լինեինք, դժվար թե կենդանի մնայինք...»: Նա շեշտել է, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, որն ակնհայտ աջակցություն էր ստացել Թուրքիայի կողմից, բազմաթիվ վիրավորներ բժշկական օգնության կարիք ունեին, ինչի հետևանքով Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերը հայտնվեցին աննախադեպ ճնշման տակ: «Սա հարկադրեց COVID–19-ի բուժման հարցով մասնագիտացված կենտրոններին վերափոխվել և հարմարվել նոր իրավիճակին: 150 000 բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում, մինչև Ադրբեջանի հարձակումը, կորոնավիրուսով 300 հիվանդ էր բուժում ստանում, սակայն բազմաթիվ ավերածությունների և տեղահանության հետևանքով անհնար դարձավ հետագայում վիճակագրություն ունենալ համավարակի վերաբերյալ: Բացի այդ, բազմաթիվ մարդկանց առկայությունն ապաստարաններում համավարակի տարածումը դարձրեց անկառավարելի»,- ասել է Հայրապետյանը: Նա հիշեցրել է՝ Ժնևի կոնվենցիաներին կից Արձանագրություն 1-ի 77-րդ արձանագրության համաձայն՝ «Երեխաներն օգտվում են հատուկ հարգանքից, և ապահովվում է նրանց պաշտպանությունը ամեն կարգի անվայելուչ ոտնձգություններից...», սակայն դա ընդհանրապես կիրառություն չունեցավ Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ: Պատգամավորը շեշտել է, որ պատերազմի հետևանքով երեխաները տուժել են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես, նրանցից շատերը կորցրել են իրենց ծնողներին, իրենց տունը, նորմալ կյանքը և հարկադրված էին նայել մահվան աչքերին: Հայրապետյանը ներկայացրել է մի կարճ վիճակագրություն: «Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում 71 դպրոց և 14 մանկապարտեզ ավերվել են: Համավարակով ուղեկցվող ագրեսիայի հետևանքով ավելի քան 8 000 աշակերտ զրկվել է կրթություն ստանալու իրավունքից: Այսպիսով, համավարակով ուղեկցվող ագրեսիան կործանել է Արցախում և Հայաստանում ապրող բազմաթիվ երեխաների կյանքեր՝ ստեղծելով բազմաթիվ առողջական և հոգեբանական խնդիրներ ամբողջ կյանքի համար: Շնորհակալ եմ կարևոր զեկույցի համար, ես անհրաժեշտ համարեցի, որ ևս մեկ անգամ բոլորս ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մինչ միջազգային ամբողջ հանրությունը կոչ էր անում պայքարել համավարակի դեմ, Արցախում մարդիկ հարկադրված էին պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ»,-նշել է Հայրապետյանը:
11:32 - 23 հունիսի, 2021
Հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրգործերը խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը. Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրգործերը խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը. Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել Եվրոխայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որում անդրադադարձել է Հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում հարուցված շինծու քրեական գործերին:  ԵԽԽՎ-ում Էդմոն Մարուքյանի ունեցած ելույթի տեքստը. «Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մինչ այժմ ադրբեջանական իշխանությունը դեռևս չի ազատել հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, կանանց։      Այսօր 13 հայ ռազմագերու դատավարություն է նշանակված Ադրբեջանում։ Այսինքն, շինծու քրեական գործեր են հարուցված նրանց դեմ Ադրբեջանում, ինչը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը. Նախագահ Ալիևը հայտարարում է, որ չի վերադարձնի ռազմագերիներին, քանի դեռ չի ստացել ականապատված տարածքների քարտեզները։ Այսինքն՝ նա քաղաքականացնում է հումանիտար հարցը և բացահայտում, որ հայ ռազմագերիները որպես պատանդ են պահվում Ադրբեջանում։ Մենք ունենք նաև տեղեկություններ այն մասին, որ որոշ հայ գերիներ (այդ թվում՝ կանայք) տանջամահ են արվել ադրբեջանական բանտերում։ Ինչպես հավանաբար արդեն տեղեկացված եք, մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով հատել են հայկական սահմանն ու առաջ եկել 3.5կմ այդ հատվածում։ Ապօրինի առաջխաղաղմամբ նրանք ամրացել են ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում։ Ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Սև լճի տարածքում բացարձակապես անթույլատրելի է և կոպտորեն խախտում է մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը։ Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այսպիսի տևական և անօրինական խախտումները լրջորեն խոչընդոտում են այդ հայտարարության ամբողջական կիրառմանը և նոր սպառնալիքներ ստեղծում տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության համար։ Ըստ այդմ՝ կոչ ենք անում մեր եվրոպացի գործընկերներին հստակ և միանշանակ կերպով անդրադառնալ Ադրբեջանի գործողություններին, կիրառել սանկցիաներ ընդդեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական բռնապետական ղեկավարության, մեզ հետ կատարել միասնական քայլեր՝ շուտափույթ ավարտին հասցնելու համար գերիների փոխանակման գործընթացը՝ առանց նախապայմանների և արհեստական խոչընդոտների, ինչպես շինծու քրեական գործերն են, ինչպես նաև վերահաստատելու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ստիպելով Արդբեջանի ռազմական ղեկավարությանը հանել իր ստորաբաժանումները հայկական տարածքներից»։
17:30 - 22 հունիսի, 2021
Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պատժամիջոցներով Բաքվին պարտադրել հայ գերիների ազատ արձակումը

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել պատժամիջոցներով Բաքվին պարտադրել հայ գերիների ազատ արձակումը

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովում կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։   Ինչպես տեղեկացրին Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, նա իր ելույթում կարծիք է հայտնել, որ արցախյան կործանարար պատերազմից ութ ամիս անց, այսօր, այս ամբիոնից ես չպիտի այլեւս խոսեի հարյուրավոր ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց մասին։ «Ես չպիտի խոսեի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը շարունակում է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա, շարունակում է թքած ունենալ թե՛ մեր կառույցի եւ թե՛ եվրոպական բոլոր այն կառույցների վրա, որոնք պարտադրում եւ պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց։ Ու մինչ մեր կառույցը, Եվրոպական խորհրդարանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Մինսկի խմբի համանախագահները տասնյակ հայտարարություններ են անում ու պահանջում ռազմագերիների ազատ արձակում, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի մոտ 1000 զինվոր ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, դիրքավորվել է, սպանում է հայ զինվորի, հայկական զինուժի պահպանության տարածքից գերեվարում է 6 հայ զինվորի, ամեն օր սահմանային միջադեպեր եւ բախումներ է հրահրում զինվորների եւ սահմանային բնակավայրերի բնակիչների հետ։ Սահմանին ապրող հայ գյուղացին չունի որեւէ երաշխիք, որ տանից դուրս կգա ու չի գերեվարվի, կամ չի սպանվի»,- հայտարարել է Նաիրա Զոհրայանը՝ հավելելով. «Եւ հետո՞, հարգելի գործընկերներ, դեռ քանի՞ անպտուղ հայտարարություն ու կոչ պիտի անի մեր կառույցը, որպեսզի վերջապես հասկանանք, որ Ադրբեջանը չի ընկալում քաղաքակիրթ իրավունքի լեզուն եւ այդ երկրի դեմ անհրաժեշտ է կիրառել կոնկրետ պատժամիջոցներ։ Մի՛ մոռացեք, որ գերեվարված 19 հայի Ադրբեջանն արդեն դաժանորեն սպանել է»։  «Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին, որոցնից 26-ի հանդեպ Ադրբեջանը, որպես տեռորիստների եւ դիվերսանտների, արդեն կայացրել է մեղադրական վճիռներ ու գործերն ուղարկել դատարան»,- շեշտել է Զոհրաբյանը։ Նրա խոսքով, եթե ԵԽԽՎ իր գործընկերների՝ ռազմագերիներին վերադարձնելու մտահոգությունն ազնիվ է, ապա Վեհաժողովը այլեւս պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ։ «Կասեցրե՛ք այդ երկրի պատվիրակության լիազորությունները, պահանջե՛ք արգելանք դնել Ալիեւի, նրա ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական առանցքային դեմքերի եվրոպական բանկային հաշվիների վրա, կանգնեցրե՛ք 8 ամիս տեւող այս մղձավանջը»,- ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամը։   
19:43 - 21 հունիսի, 2021
Միջազգային իրավունքին հակասող ու անմարդկային. ՀՀ ԱԺ պատգամավորը ԵԽԽՎ-ում բարձրացրել է գերիների հարցը

Միջազգային իրավունքին հակասող ու անմարդկային. ՀՀ ԱԺ պատգամավորը ԵԽԽՎ-ում բարձրացրել է գերիների հարցը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է հայ ռազմագերիների հարցին: Նախ Տաթևիկ Հայրապետյանը ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Թուրքիայի նախագահի տիկնոջ միջև խոսակցությունը: «Ես ցանկանում եմ բառացի մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ, որը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ առաջ օկուպացված Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էմինե Էրդողանը հարց է ուղղում Ալիևին, թե արդյոք դեռ շատ հայ ռազմագերիներ կան՝ Բաքվում պահվող: Հարցին ի պատասխան՝ Ալիևն ուրախությամբ նշում է, այո, շատ: Էմինե Էրդողանն ասում է՝ շատ լավ է, վերադարձու նրանց փոքր «պորցիաներով»: Սա բառացի նրանց խոսակցությունն է, տեսանյութը հասանելի է յութուբով: Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ են, իսկ նրանց առաջնորդներն իրենց այսպես են պահում: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլ սա ուղղակի աննորմալ և անմարդկային մի բան է: Եվ ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ռազմագերիների հարազատները մեզ հարցնում են՝ ի՞նչ է Եվրոպան անում, որ օգնի վերադարձնել մեր հարազատներին: Մենք պատասխանում ենք՝ քննարկում են, դատապարտում են և արդյունքում մենք ունենք ռազմագերիների՝ փոքր «պորցիաներով» վերադարձ, մինչդեռ Բաքվում բազմաթիվ գերիներ կան, իսկ նրանց ընտանիքները տառապում են»,-նշել է պատգամավորը: Տաթևիկ Հայրապետյանի խոսքով, ավելի քան կես տարի է անցել, ինչ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը զինադադարի հայտարարություն են ստորագրել: Հայաստանն իրագործել է իր պարտավորությունները, Ադրբեջանն է, որ հրաժարվում է դա անել, և հետո գալիս են այստեղ ու ասում՝ գիտե՞ք, մենք 15 ռազմագերի ենք վերադարձրել: «Շատ շնորհակալ ենք, բայց ես ցանկանում են ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության: Ես ցանկանում եմ ասել, որ խաղաղությունը զուտ գեղեցիկ բառ չէ, մենք արժևորում ենք խաղաղությունն ավելի, քան ցանկացած այլ ժողովուրդ, քանի որ մենք գիտենք, թե ինչ է դա՝ կորցնել թանկ մարդկանց, լինել պատերազմի մեջ, բայց խաղաղությունը ենթադրում է գործողություն, համառ աշխատանք, իսկ խաղաղության ադրբեջանական ձևը նշանակում է՝ ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք, գերի պահել հայ ռազմագերիներին, պետական մակարդակով ապամարդկայնացնել հայ ժողովրդին, իսկ հետո գալ այստեղ և գեղեցիկ ձևով խոսել խաղաղության մասին: Ադրբեջանցի գործընկերներ, եթե խաղաղություն եք ուզում, վերադարձեք ձեր երկիր և հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին գործել համաձայն միջազգային իրավունքի՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից: Մենք պատերազմ չենք ուզում, ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն՝ գործե՛ք»,-նշել է պատգամավորը:
16:22 - 21 հունիսի, 2021