Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Կարևոր է՝ Երևանը ներդրում ունենա հանգուցալուծման որոնման գործում. Զախարովան՝ Լաչինի մասին
 |armeniasputnik.am|

Կարևոր է՝ Երևանը ներդրում ունենա հանգուցալուծման որոնման գործում. Զախարովան՝ Լաչինի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">Ռուսաստանն անհրաժեշտ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և այն եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադարձնելու ուղղությամբ։ Ճեպազրույցի ժամանակ նամն հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ ջանքեր են գործադրվում ինչպես ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ՝ քաղաքական կապերով և մակարդակով։ «Մենք սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծումների որոնման գործում»,–ասել Է Զախարովան։ Հիշեցնենք՝ 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Ավելի ուշ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնեց, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 
13:52 - 27 ապրիլի, 2023
Լավրովը ժամանել է Նյու Յորք |armenpress.am|

Լավրովը ժամանել է Նյու Յորք |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։ «Վաղը նրա նախագահությամբ կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ», - գրել է նա։ Զախարովայի խոսքով՝ Լավրովի ինքնաթիռին Flightradar-24-ով հետևել են բազմաթիվ մարդիկ։ Երկուշաբթի օրը Լավրովը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության կենտրոնական միջոցառումներից մեկին՝ բաց քննարկումներին՝ կազմակերպության կանոնադրության սկզբունքների պաշտպանության թեմայով։ Երեքշաբթի օրը նա նախագահելու է Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի ևս մեկ նիստ՝ բաց քննարկումներ մերձավորարևելյան խնդիրների շուրջ: Սպասվում է, որ Նյու Յորք կատարած այցի ժամանակ նախարարը կհանդիպի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Կիրակի օրը Լավրովի ինքնաթիռը Մոսկվայից թռել է Նյու Յորք։ ԱՄՆ-ի իշխանությունները վիզաներ չեն տրամադրել ռուս լրագրողներին։ Լավրովը ԱՄՆ-ի նման պահվածքը որակել է որպես «հիմարություն» և խոստացել, որ Մոսկվան դա «չի մոռանա և չի ների»։
14:35 - 24 ապրիլի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն Սեուլին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին |armeniasputnik.am|

ՌԴ ԱԳՆ-ն Սեուլին զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու հետևանքների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կիևին զենք մատակարարելը, որտեղից էլ այն լինի, այդ թվում` Հարավային Կորեայից, դիտարկվում են որպես ակնհայտ թշնամական հակառուսական գործողություններ։ Այս մասին զգուշացրել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա հայտարարությունը հրապարակվել է ԱԳՆ–ի կայքում։ Նա այսպես է պատասխանել ԶԼՄ–ների` Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի ասածը մեկնաբանելու խնդրանքին։ Նախագահը ենթադրել էր, որ եթե Ուկրաինայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որի հետ չկարողանա հաշտվել միջազգային հանրությունը, Սեուլի համար դժվար կլինի պնդել Կիևին միայն մարդասիրական կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին։ Այդպիսով նա առաջին անգամ հնարավոր էր համարել Զելենսկու ռեժիմին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։ «Ռուսաստանը պաշտպանական գործողություններ է վարում հավաքական Արևմուտքի դեմ, որը մեր դեմ իր հիբրիդային պրոքսի–պատերազմի զենք է ընտրել կիևյան խամաճիկային ռեժիմը։ Այս իրավիճակում Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, որտեղից էլ այն լինի, կդիտարկվի որպես հակառուսական բացահայտ թշնամական գործողություն»,- ընդգծել է Զախարովան։ Նա կարծում է, որ նման քայլերը ծայրահեղ բացասաբար կանդրադառնան այն պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վրա, որոնք նման քայլեր են ձեռնարկում, և հաշվի կառնվեն համապատասխան երկրների անվտանգային շահերին առնչվող հարցերում ռուսական դիրքորոշման ձևավորման ժամանակ։ «Կորեայի Հանրապետության դեպքում խոսքը կարող է վերաբերել Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորմանն ուղղված մոտեցումների մասին»,- հավելել է նա։ Արևմտյան երկրները մշտապես ասում են, որ Ուկրաինան պետք է հաղթի Ռուսաստանին մարտի դաշտում, և ընդլայնում են սպառազինության ու զինտեխնիկայի մատակարարումները։
11:47 - 20 ապրիլի, 2023
Հացահատիկի գործարքում դժվարությունները Կիևի և ՄԱԿ-ի գործողությունների պատճառով են. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

Հացահատիկի գործարքում դժվարությունները Կիևի և ՄԱԿ-ի գործողությունների պատճառով են. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ներկայումս Ստամբուլի Համատեղ համակարգման կենտրոնում դժվարություններ են առաջանում հացահատիկային գործարքի շրջանակում նավերում ստուգումներ անցկացնելու հարցում։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ հացահատիկի գործարքի հեռանկարներն այնքան էլ հուսադրող չեն, պայմանավորվածությունների երկրորդ մասի (ռուսական արտահանման ապաշրջափակման) պայմանների կատարման հետ կապված իրավիճակը բարելավման միտում չունի:   «Ներկայումս Ստամբուլի Համատեղ համակարգման հարթակում իսկապես դժվարություններ են առաջանում նոր նավերի գրանցման և ստուգումների անցկացման հետ կապված։ Դրանք առաջանում են բացառապես Ուկրաինայի ներկայացուցիչների, ինչպես նաև ՄԱԿ-ի գործողությունների արդյունքում, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն ցանկանում կամ չեն կարող դիմակայել դրանց», - նշված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։   Ռուս դիվանագետը նշել է, որ նման գործողությունների արդյունքում ուկրաինական սննդամթերք ստացողների մասնաբաժինը կարիքավոր երկրներում կրճատվել է և հասել նվազագույն մակարդակի՝ արտահանված 28,3 մլն տոննայից ընդամենը 742 հազարն (2,6 տոկոս) է նրանց հասել։   Այս պայմաններում նախաձեռնությանը մասնակցելու կարգը, արդար և թափանցիկ հիմքը գոնե ինչ-որ կերպ վերականգնելու միակ միջոցը, նրա խոսքով, նավերի գրանցումն է, որը ռուս փորձագետներն իրականացնում են խստորեն ընթացակարգի հաստատված կանոնների և նրանց համապատասխան լիազորությունների շրջանակում:   ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ռուսաստանի առաջարկը՝ ընդգրկել գրանցման ցուցակներում այն նավերը, որոնք այնուհետև կուղևորվեն կարիքավոր երկրներ, մասնավորապես, Աֆրիկա, ինչպես նաև այն երկրները, որոնք մեկ ամսից ավել հերթի մեջ են, Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից շատ սուր է ընդունվել։   Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է համատեղ համակարգող կենտրոնը։ 2023 թվականի մարտի 18-ին գործարքը երկարացրել են 60 օրով` մինչև մայիսի 18-ը։
10:38 - 19 ապրիլի, 2023
Խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-ի և զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին |news.am|

Խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-ի և զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին |news.am|

news.am: Կասկածի տակ չեմ դնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են իրենք, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Տիկին Զախարովան նաեւ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությամբ գործողությունները ստացել են դադար: Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու եւ խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-երի եւ մեր զինվորականության քաջարի գործուղությունների արդյունքում»,- ասաց Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ  Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ ԶՈՒ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար։  Անդրադառնալով Զախարովայի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով եւ ամեն ինչ անում է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, եւ այդպես էլ շարունակվելու է: Հայաստանի Հանրապետությունը իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական հարաբերությունները: Իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ այլ երկրների մեր գործընկերների հետ»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։  «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել էր Զախարովան։  Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։ 
12:50 - 14 ապրիլի, 2023
Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ․ Զախարովա

Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ․ Զախարովա

Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։  «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը»,- ասել է նա։  «Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- հավելել է դիվանագետը։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։ 
16:20 - 12 ապրիլի, 2023
ՌԴ ԶՈՒ եւ ԱԴԾ-ի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար․ Զախարովա
 |news.am|

ՌԴ ԶՈՒ եւ ԱԴԾ-ի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար․ Զախարովա |news.am|

news.am: Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ զինված ուժերի ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովայի խոսքով՝ ապրիլի 11-ին կողմերի շփման գծում՝ Տեղ գյուղի մոտ զինված միջադեպ է տեղի ունեցել։ Կան զոհեր եւ վիրավորներ։ «Տարածքում գտնվող ՌԴ ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ զինված ուժերի ներկայացուցիչները անմիջապես կապ են հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի պատասխանատուների հետ եւ միջոցներ ձեռնարկել  իրավիճակի դեէսկալացիայի համար»։ Նա նշել է, որ կատարվածը եւս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:  ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։  Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։ Ապրիլի 12-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
14:49 - 12 ապրիլի, 2023
ՆԱՏՕ-ն ու անվտանգությունը անհամատեղելի են. Զախարովան կառույցին խորհուրդ է տվել թոշակի անցնել
 |armtimes.com|

ՆԱՏՕ-ն ու անվտանգությունը անհամատեղելի են. Զախարովան կառույցին խորհուրդ է տվել թոշակի անցնել |armtimes.com|

armtimes.com: «ՆԱՏՕ-ի վարքագիծն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում»: Այս մասին հայտարարել է ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ֆինլանդիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի հերթական զոհը։ Երկրի իշխանությունները որոշել են հրաժեշտ տալ երկարաժամկետ չեզոքությանը` այն վերածելով Ռուսաստանին զսպելու ցատկահարթակի, ըստ էության, առաջնագծի։ Եվ ՆԱՏՕ-ն մտադիր չէ դրանով կանգ առնել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը գնալով հայտարարություններ է անում դաշինքի գլոբալ դերի, պատասխանատվության ավանդական գոտուց՝ Եվրատլանտյանից դուրս գալու անհրաժեշտության մասին։ Ամեն ինչ արվում է աշխարհն էլ ավելի վտանգավոր դարձնելու համար, որպեսզի թույլ չտան ուժի այլընտրանքային կենտրոնների գոյությունը, որոնք կարող են խարխլել Արևմուտքի հեգեմոնիան»,- հայտարարել է Զախարովան։ Դիվանագետն ընդգծել է, թե անվտանգությունն ու ՆԱՏՕ-ն անհամատեղելի բաներ են։ 74 տարում Հյուսիսատլանտյան դաշինքն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, և ժամանակն է, որ նա հեռանա: Զախարովան այսպես է մեկնաբանել ՆԱՏՕ-ի խորհրդի՝ նախօրեին կայացած ԱԳ նախարարների մակարդակով նիստը, որը համընկել է դաշինքի հիմնադրման 74-ամյակի հետ:
12:25 - 06 ապրիլի, 2023
Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովան՝ ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
 |factor.am|

Գնդակը Երևանի դաշտում է․ Զախարովան՝ ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «գնդակը Երևանի դաշտում է և Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից»։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ առաքելության տեղակայումը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Առաքելության տեղակայմանը պատրաստ են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ մյուս դաշնակիցները։ Ռուսաստանցի պաշտոնյան հիշեցրել է, որ նման որոշումները համակարգվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում ամենաբարձր մակարդակով։ Նրա խոսքով՝ երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակների ամրագրման աշխատանքներին։
19:25 - 05 ապրիլի, 2023
Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ. Զախարովան` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին |tert.am|

Այս թեման քննարկման առարկա է բարձր մակարդակի շփումների ժամանակ. Զախարովան` ՀՀ ՍԴ-ի` Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ: «Մոսկվան Երևանի հետ բարձր մակարդակի շփումներում քննարկում է Միջազգային քրեական դատարանի կանոնագրքի հնարավոր վավերացման հարցը։ Ես հարկ չեմ համարում հրապարակել այդ շփումների մանրամասները: Մենք ենթադրում ենք, որ այդ հարցը կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով»,- նշել է Զախարովան։ Հիշեցնենք, որ ըստ ՍԴ որոշման Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։Հիշեցնենք, որ 2022-ի տարեվերջին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կանոնադրության ճանաչման հարցին անդրադարձն, ըստ Կառավարության, պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավորություն է ստեղծվում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու՝ պատերազմական հանցագործությունների դեպքերով։ Կանոնադրությունը ստորագրվել է 1998 թվականին, սակայն ՀՀ-ն առ այսօր չէր վավերացրել, քանի որ Սահմանադրական դատարանը 2004 թվականին համաձայնագրի պարտավորությունները հակասող էր ճանաչել ՀՀ այդ պահին գործող սահմանադրության մի քանի դրույթին։ 
18:46 - 30 մարտի, 2023
Լավրովը կայցելի Թուրքիա․ նախատեսվում է քննարկել նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Լավրովը կայցելի Թուրքիա․ նախատեսվում է քննարկել նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջ հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությունը, իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում։  «Շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ առևտուրը, էներգետիկան և զբոսաշրջությունը։ Մտքերի հանգամանալից փոխանակում տեղի կունենա տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում առկա իրավիճակի, սիրիական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ», - ասել է Զախարովան։
17:18 - 30 մարտի, 2023
Արձագանքը միայն հրապարակային չի լինում. Զախարովան՝ Սյունիքում երկու ռուս զինվորականի վիրավորվելու մասին |news.am|

Արձագանքը միայն հրապարակային չի լինում. Զախարովան՝ Սյունիքում երկու ռուս զինվորականի վիրավորվելու մասին |news.am|

news.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է տեղեկություններին, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել ավելի վաղ եղանակային վատ պայմանների հետևանքով մոլորված հայ զինծառայողին վերադարձնող ռուս զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով երկու ռուս զինվորական է վիրավորվել, նշել է՝ հանգամանքները պարզում է ՌԴ ՊՆ-ն: Նրա խոսքով՝ պետք է սպասել հետաքննության արդյունքներին։ Հենց այս արդյունքները լինեն, նա կկարողանա գնահատական ​​տալ։ Հարցին, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այդ արձագանքը միայն հրապարակային չի լինում. «Ամենատարբեր մակարդակներում երկխոսություն կա։ Եվ եթե խոսափողի մոտ ինչ-որ բան չի ասվում, դա չի նշանակում, որ չի ասվում հեռախոսով, անձամբ, ​​նամակագրության ժամանակ եւ այլն»։ Զախարովան պարզաբանել է, որ Ռուսաստանը տարբեր դաշնակիցներին, գործընկերներին, բարեկամներին իր դիրքորոշումը հասցնելու տարբեր միջոցներ ունի։
16:27 - 23 մարտի, 2023
Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|

Զախարովան ՀԱՊԿ-ի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությունը գնահատել է որպես իր վրա ուշադրություն հրավիրելու փորձ |news.am|

news.am: Որքան քաղաքական գործիչ կա, այնքան տարբեր մեկնաբանություններ եւ կարծիքներ ու հնարավորություններ կլինեն, ի դեպ, այդ վառ հայտարարությամբ իրենց վրա ուշադրությունը հրավիրելու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան, այնուամենայնիվ, կազմակերպությունը հեռանում է տարածաշրջանից։ «Վերջերս Հայաստանի բարձր մակարդակով պաշտոնական ներկայացուցչից՝ արտաքին գործերի նախարարից լսեցինք, թե պաշտոնական մակարդակով ինչ են իրենք մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Մարդն իրավասու է անելու նման հայտարարարություններ։ Եվ հաստատվեց, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղայակումը նախապատրաստվում է։ Ես իսկապես առաջին անգամ չէ, որ լսում եմ հարցն այն մասին, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից» արտահայտութունը։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ այդ հարցերն ուղղել հայկական կողմին։ Բայց իմ կողմից հարց ավելացնել։ Ինչպես են նրանք, ովքեր այդ մասին ասում են, տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք արձանագրում են դուրս գալը», - նշել է նա։
16:02 - 23 մարտի, 2023