Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետն է։

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

2020-2021թթ. աշխատել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար։
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով․ Ռոմանոս Պետրոսյան

Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով Կադրային բանկի բացակայություն, ստվերային փաստաթղթաշրջանառություն, անկայուն ֆինանսատնտեսական իրավիճակ, նյութատնտեսական պարագաների ապօրինի դուրսգրում և իրացում: Հիշեցնեմ, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսին, Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14. 810.000 հազար ՀՀ դրամ: 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Լիլիա Պուշկինի Կարապետյանը իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից: Փաստի առթիվ կատարած չարաշահումների վերաբերյալ իմ կողմից 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ազգային Անվտագության Ծառայության Կոտայքի մարզային վարչությանը: Փաստի առթիվ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սա, ի գիտություն, բոլոր այն ԶԼՄ-երի, որոնք պարբերաբար շահարկում են այս թեման՝ առանց տեղյակ լինելու մանրամասներին: Այսօր «Հրազդան» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության շրջանակում քննարկեցինք ԲԿ-ի գործունեության առողջացմանն ուղղված ծրագրի մանրամասները, որը բաղկացած է մի քանի կարևոր բաղադրիչներից՝ ֆինանսատնտեսական իրավիճակի կարգավորում, կադրային նոր քաղաքականության մշակում, կարգապահության և մասնագիտական որակների բարձրացում, ԲԿ-ի վերազինում և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում: Ի դեպ, այս երկու ամիսների ընթացքում, «Հրազդան» ԲԿ-ում արդեն իսկ նկատվում է ստվերային շրջանառության որոշակի նահանջ, սակայն դեռ շատ անելիքներ կան: Այսպես, օրինակ՝ 2020թ հունվար ամսվա մուտքերը կազմել են 14.047.2 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմել է 11.043.9 մլն ՀՀ դրամ: Նշեմ, որ այսօր մեր պետական ու տարածքային կառավարման մարմինները, իրավապահ համակարգը և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մյուս ինստիտուտները թույլ չեն տալու և ոչ մի ոլորտում նախկինում տեղ գտած մերժելի ու հանցավոր գործելաոճի նույնիսկ փոքրիկ փորձ իսկ, եւ ես շարունակելու եմ հետայսու ևս ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում խստագույնս հակադարձել նմանատիպ երևույթներին ու զերծ չեմ մնալու նույնիսկ ամենավիրահատական գործիքակազմերից, այդ թվում՝ սերտ համագործակցելով ՀՀ իրավապահ համակարգի հետ։ Ի գո՛րծ  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
17:53 - 20 փետրվարի, 2020
Մեղրաձոր համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել |hetq.am|

Մեղրաձոր համայնքի ղեկավարը հրաժարական է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեղեկավար Կառլեն Հովհաննիսյանն այս տարվա հունվարի վերջին հրաժականի դիմում էր ներկայացրել ավագանուն։ Հունվարի 24-ի նիստում ավագանին համայնքի ղեկավար լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում էր ընդունել եւ դիմել Կոտայքի մարզպետին՝ հաստատելու համար: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փետրվարի 5-ին Մեղրաձորի համայնքապատարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Հարությունյանին, որը կպաշտոնավարի մինչեւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը։ 72-ամյա Կառլեն Հովհաննիսյանը Մեղրաձոր համայնքի ղեկավարն էր 2005 թ․-ից, շուրջ 15 տարի։ Նա անընդմեջ վերընտրվել էր 4 անգամ, վերջին անգամ 2017 թ․-ին նոյեբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրվել էր Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ Մեղրաձոր համայնքի կազմում ընդգրկվել է 7 բնակավայր՝ Մեղրաձոր, Աղավնաձոր, Արտավազ, Գոռգոչ, Հանքավան, Մարմարիկ, Փյունիկ գյուղերը (համայնքային կենտրոնը Մեղրաձոր գյուղն է): Հրաժարական ներկայացնելուց մեկ տարի առաջ Կառլեն Հովհաննիսյանը դատապարտվել էր համայնքային բյուջեի միջոցները վատնելու համար, եւ նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 000 դրամի չափով: Չնայած դատապարտվելուց հետո նա շարունակել էր պաշտոնավարել, սակայն պարզ է, որ հենց այդ հանգամանքով է պայմանավորված նրա լիազորությունները վաղաժամ դադարեցնելը։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
18:27 - 14 փետրվարի, 2020
Ստեղծվել է աշխատանքային խումբ Եղվարդի ծննդատան վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու համար

Ստեղծվել է աշխատանքային խումբ Եղվարդի ծննդատան վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու համար

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ:  Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը: Հանդիպման նպատակն էր վերհանել և գույքագրել ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրներն ու առավելագույն կարճ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ: Արդյունքում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Մարզպետի կողմից սահմանվել է քառօրյա ժամկետ, որի շրջանակում աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի և ներկայացնի հաշվետվություն բժշկական կենտրոնի 2018-2019թթ. ֆինանսական շարժի ու դրամական միջոցների աճի միտումների, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների վերաբերյալ կադրային քաղաքականության ու կադրերի մասնագիտական որակների վերաբերյալ. հարկ եղած դեպքում վերապատրաստման գործընթաց սկսելու համար բաժանմունքում առկա բժշկական սարքավորումների պիտանելիության և նորացման, ինչպես նաև առաջնային անհրաժեշտության սարքավորումների տեսակների ու ձեռքբերման եղանակների վերաբերյալ բաժանմունքում հիվանդասենյակների և ծնարանի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Վերոնշյալ տեղեկատվության հավաքագրումից հետո այն կդրվի քննարկման. բոլոր այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել մարզպետի լիազորությունների սահմանում, կընդգրկվեն մարզպետի աշխատակազմի աշխատանքային օրակարգում, իսկ վերջինիս լիազորություններից դուրս գտնվող խնդիրների լուծման համար Կոտայքի մարզպետը կդիմի ՀՀ Առողջապահության նախարարություն:
13:42 - 20 հունվարի, 2020
Հանքավանում կբացվի խմելու հանքային ջրերի խոշոր գործարան մինչև 200 աշխատատեղով

Հանքավանում կբացվի խմելու հանքային ջրերի խոշոր գործարան մինչև 200 աշխատատեղով

Հերթական աշխատանքային այցով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եղել է Մեղրաձոր խոշորացված համայնքում: Ինչպես հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, մարզպետն այցելել է Հանքավան բնակավայր, որտեղ արտասահմանցի ներդրողները շուրջ 8000 քմ տարածքում կառուցում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած խմելու հանքային ջրերի խոշոր գործարան: Մարզպետը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ներդրողը վստահեցրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին գործարանը պատրաստ կլինի շահագործման, իսկ մինչ այդ ընթանում են գործարանի կահավորման, հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ, ներկրվում են համապատասխան սարքավորումներ: Ներդրողը նախատեսում է իր աշխատակազմը համալրել միմիայն տեղացի մասնագետներով ու աշխատակիցներով, ինչն էլ մարզպետը ողջունել է ու պատրաստակամություն հայտնել աջակցելու համայնքի զարգացմանն ուղղված տարբեր գործընթացներում: Ակնկալվում է շուրջ 200 աշխատատեղի համալրում: Նշենք, որ գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռ 5 տարի առաջ, սակայն հիմնական աշխատանքները սկսվել են 2018-2019 թվականների ընթացքում: Գործարանի արտադրանքն արտահանվելու է հիմնականում ՌԴ և եվրոպական երկրներ, որտեղ արդեն RARE WATER ապրանքանիշը հավաստագրվել է և անցել սննդի բոլոր տեսակի սերտիֆիկացումները։ Մարզպետն այցելել է նաև Փյունիկի միջնակարգ դպրոց: Այստեղ աշակերտների հետ միասին ազդարարվել է դպրոցի հարակից տարածքում մարզասարքերով հագեցած նոր մարզահրապարակի բացումը: Հիշեցնենք, որ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակման եզրին էր, սակայն ՀՀ Կառավարության կողմից հրատապ կարգով չեղարկվել է դեռևս նախկին իշխանությունների կողմից 2017թ. ընդունված որոշումը՝ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակելու մասին, և ֆինանսական վերաբաշխումների միջոցով հրատապ ֆինանսական միջոցներ է հատկացվել դպրոցին՝ 2018-2019թթ. ձմեռվա վառելափայտի ձեռքբերման ու աշխատավարձերի ապահովման համար (քանի որ պետ.բյուջեով դա այլևս նախատեսված չէր): Հատկացված ֆինանսական միջոցներով մասնակի վերանորոգվել ու թիթեղապատվել է դպրոցի տանիքը (200քմ), վերանորոգվել է 4 սանհանգույց, ինչպես նաև դպրոցի հարակից տարածքում կառուցվել է համայնքային մարզահրապարակ, որն արդեն իսկ բնակիչների կողմից ակտիվորեն շահագործվում է: Նշենք, որ դպրոցում ներկայում սովորում է 40 աշակերտ, որոնց թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է: Հաջորդիվ մարզպետն այցելել է Արտավազի մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին ու շփվել երեխաների հետ: Ներկայում մանկապարտեզ են հաճախում 30 փոքրիկներ: Հավելենք, որ նորակառույց մանկապարտեզն իր դռներն է բացել այս տարվա մայիսի 1-ին և Կոտայքի մարզում միակն է, որի ողջ ֆինանսական հարցերը լուծվում են բացառապես համայնքապետարանի միջոցներով և ծնողներից որևէ վարձավճար չի գանձվում։
13:09 - 01 նոյեմբերի, 2019
Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի ներկայացուցչի մեքենան այրելու գործով տասնյակ հարցաքննություններ են եղել, բայց գործը ձգձգվում է. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

Աբովյանի քաղաքապետի թեկնածուի շտաբի ներկայացուցչի մեքենան այրելու գործով տասնյակ հարցաքննություններ են եղել, բայց գործը ձգձգվում է. Ռոմանոս Պետրոսյան |tert.am|

tert.am։ Ես միշտ ասել եմ՝ անձնական ոչինչ չկա, քաղաքական են տարաձայնությունները. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե նա զրուցում էր Սասուն Միքայելյանի և Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ, արդյո՞ք տարաձայնությունները անցյալում են: «Քաղաքական տարաձայնությունները, գնահատականները ուժի մեջ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ նոր փաստեր չեն եկել, նոր վարքագիծ ի հայտ չի եկել, և դա չի խանգարում անձնական մակարդակով մեր փոխշփմանն այսպիսի կարևորագույն միջոցառմանը, քանի որ այստեղ կոնկրետ առաջնորդվում ենք մեր երկրի շահով, այս դեպքում բանակի բարձր պատրաստվածության շահով, իսկ այս կոնտեքստում չի կարող լինել անձնավորված հարաբերություն որևէ մեկի հետ»,- հայտարարեց նա:Հարցին՝ կա՞ արդյոք նորություն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի ներկայացուցչի մեքենան այրելու գործով, և արդյո՞ք այդ հարցում հետևողական են կուսակցությունում, Պետրոսյանն ասաց, որ անշուշտ հետևողական են: «Ես ինքս թե՛ որպես գործող մարզպետ, և թե՛ որպես ՔՊ ներկայացուցիչ շահագրգռված եմ նաև իմ ամենօրյա ուշադրության կիզակետում պահել այդ գործը: Գործն այս պահին դեռ քննչական կոմիտեում է: Գիտեմ, որ մի քանի տասնյակ հարցաքննություններ են եղել արդեն, բայց կարգավիճակի տրման և կասկածյալի ներգրավման վերաբերյալ տեղեկություն չունեմ»,- նշեց նա և հավելեց, որ գործը ձգձգվում է: Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ նաև համայնքային հողերի վերադարձնելու գործընթացին և նշեց, որ իրենք հետամուտ են, որպեսզի ժամանակին զարտուղի ճանապարհով յուրացված հողերը վերադարձվեն համայնքին ու պետությանը, որպեսզի դրանք ծառայացվեն պետությանը, այլ ոչ թե կոնկրետ անձանց կամ շրջանակների ու իրենց զավակներին:Ավելին՝ tert.am-ում
12:49 - 24 սեպտեմբերի, 2019
Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս. Կոտայքի մարզպետ

Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս. Կոտայքի մարզպետ

Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա մասնավորապես գրել է. «Քիչ առաջ մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ: «Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, կրթական համալիր, եկեղեցի, առևտրի կենտրոններ, ժամանցային վայրեր: Ներդրողները նշեցին, որ այսպիսով ցանկանում են նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և հրավիրեցին շրջայցի: Առաջարկը սիրով ընդունեցի՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը բխում է համայնքի շահերից և ուղղված է քաղաքացիների կյանքի որակը փոխելուն»:
12:54 - 05 սեպտեմբերի, 2019
Այս տարի Աբովյանում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն. Մարզպետ |aysor.am|

Այս տարի Աբովյանում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն. Մարզպետ |aysor.am|

aysor.am։ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում այսօր առավոտյան մեկնարկել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը: Համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացնելով մարզի հնարավորությունները հայտարարեց, որ մարզը բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից մեկն է, ՀՆԱ-ի մեջ մարզի տեսակարար կշիռը կազմում է 7 տոկոս, իսկ մարզի տնտեսության ծավալում գերակշռող մասը կազմում է արդյունաբերությունը։ Մարզպետի խոսքով, մարզի տնտեսության զարգացման գերակա 4 հիմնական ճյուղերն են՝ ադամանդագործությունը, վերականգնվող էներգետիկան, ինտենսիվ այգեգործությունը և տեխնոլոգիական գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունն ու հյուրընկալությունը։ Խոսելով ադամանդագործության ճյուղի մասին, մարզպետն ասաց, որ ադամանդագործական արտադրանքի կշիռը մարզի մշակող արդյունաբերության 7,5 տոկոսն է կազմում։ Մարզում գործում են 13 ադամանդագործական ընկերություններ։ Ավելին, ըստ մարզպետի, այս տարի Աբովյանում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն։ «Մշակվող ադամանդի հումքը ներմուծվում է, իսկ արտադրված ադամանդն՝ արտահանվում։ Մարզի ադամանդագործական ձեռնարկություններում աշխատում են շուրջ 700 քաղաքացիներ։ Ադամանդագործության համար մեր մարզում կան մեծ նախադրյալներ՝ հարուստ փորձ, միջազգային շուկայում մեծ ճանաչում և մասնագետներ», - հայտարարեց մարզպետը։ Նկատենք, սա 8-րդ նման համաժողովն է: Մինչ այդ նման համաժողովներ են անցկացվել Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերում:
08:14 - 17 օգոստոսի, 2019
Դատարանը վերադարձրել է Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Գեղիի ավագանու դեմ հայցը

Դատարանը վերադարձրել է Ռոմանոս Պետրոսյանի՝ Նոր Գեղիի ավագանու դեմ հայցը

Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը վերադարձրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայցադիմումը և կից փաստաթղթերը: Դատարանը գտել է, որ լրացել է սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը և հայցվորի կողմից չի ներկայացվել միջնորդություն այն վերականգնելու մասին, հետևաբար, սույն հայցադիմումը ենթակա է վերադարձման հայցվորին: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ այն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում։ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի էր տվել Նոր Գեղի համայնքի ավագանուն` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 24-ի որոշումը, որով համայնքի 18 փողոց՝ Երևանյան փողոցն իր նրբանցքներով վերանվանվել են նախկին համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Ֆրոնտիկ Թևոսյանը Նոր Գեղի համայնքը ղեկավարում էր 1986 թվականից: Նա 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական է տվել:
13:43 - 18 հուլիսի, 2019
Կոտայքի մարզպետի դեմ դատական հայց են ներկայացրել |armtimes.com|

Կոտայքի մարզպետի դեմ դատական հայց են ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: Քաղաքացի Վեներա Գյուլինյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Գյուլինյանը մարզպետից պահանջում է հերքել զրպարտությունը: Գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին: Նշենք, որ հունիսի 9-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ռոմանոս Պետրոսյանը ընտրատեղամասերից մեկում Գյուլինյանի մոտ անուններով եւ հեռախոսահամարներով ցուցակ էր հայտնաբերել։ Մարզպետը նշել էր, որ Գյուլինյանը գործող քաղաքապետ, այդ ժամանակ նաեւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի վստահված անձն է եւ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարը: Պարզվում է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղյակ չէր իր դեմ ներկայացված հայցից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Պետրոսյանը: «Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ դրա մասին ու, առհասարակ, Գյուլինյանի անձն ու գործունեությունը ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ես պարզապես մեկ դրվագով եմ իր հետ առնչություն ունեցել, երբ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մենք բոլորս ականատես եղանք այն, որ «Իմ քայլը» դաշինքի հանձնաժողովական Անի Չիլինգարյանը Վեներա Գյուլինյանի ձեռքին ցուցակ էր հայտնաբերել, որի մասին իրազեկել էր հավուր պատշաճի՝ թե՛ մեր շտաբի պետին, եւ թե; ինձ՝ որպես շտաբի անդամ: Այդ պահին, երբ ես դեռեւս ընտրատեղամասի տարածքում էի եւ լրատվամիջոցների հետ էի շփվում, զանգահարեց՝ չպատասխանեցի, ապա վերադարձա եւ տեղամասի առջեւ այդ ցուցակը նկարահանեցին, որպեսզի հանկարծ ծածկադմփոցի ականատես չլինենք: Այդ դրվագով եմ ես առնչվել այդ տիկնոջ հետ: Հայցի մասին ես առհասարակ տեղյակ չեմ ու շատ անլուրջ եմ վերաբերում այդ հարցի առկայությանը»,- ասաց Պետրոսյանը: Հարցին՝ թե իր կարծիքով Գյուլինյանն ի՞նչն է զրպարտություն համարել, Պետրոսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած տեղեկություն չունեմ, թե տիկինն ինչ է ուզում հերքեմ կամ որտեղ է այդ զրպարտությունը, բացարձակ չեմ կարող պատկերացնել իր մտքի թռիչքը: Այս պահին ինձ շատ քիչ է հետաքրքրում տվյալ անձը, քանի որ զբաղված եմ մարզի զարգացման ծրագրերով, ինչպես նաեւ հաստատված սուբվենցիոն ծրագրերի համայնքներում բարեհաջող ներդրմամբ: 36 սուբվենցիոն ծրագիր ունենք այս պահին հաստատված: Օրերս աշխատանքային խումբ ենք կազմել, որպեսզի նաեւ հետամուտ լինենք դրանց պատշաճ կատարմանը համայնքներում եւ նաեւ մրցույթների արդյունքում բարեխիղճ իրականացմանը, որպեսզի շինարարությունը համայնքներում բարեխղճորեն իրականացնեն: Նաեւ պատրաստվում ենք «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ներդրումային համաժողովին, որը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին՝ Ծաղկաձորում, ինչպես նաեւ մի շարք կլոր սեղան քննարկումներ ունենք ներդրողների եւ տուրիստական ոլորտի օպերատորների, ձեռնարկությունների հետ: Հետեւում ենք ներդրումային այն ծրագրերին, որոնք այս ընթացքում հայտ են ներկայացրել մարզ գալու եւ մարզում որոշակի ծրագրեր իրականացնելու՝ Ձորաղբյուրում, Սեւաբերդում, Լենահիստում, Բջնի համայնքում: Այսօր այցելել էի նաեւ Մեղրաձոր գոլդ լեռնահարստացման կոմբինատ, մտել եմ նաեւ փակ ոսկու հանք: Շրջել եմ, աշխատողների հետ եմ շփվել՝ աշխատանքներին եմ ծանոթացել»,- մեր զրույցում ներկայացրեց մարզպետը՝ հավելելով, որ լիարժեքորեն իրականացնում են մարզի զարգացման իրենց տեսլականը: Շառունակությունը այստեղ՝ armtimes.com:
18:15 - 10 հուլիսի, 2019
Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու. Ռոմանոս Պետրոսյան

Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու. Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ եւ քո իսկ անցած ուղու, ապա նաեւ՝ իմ նկատմամբ եւ իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր գործին»։ Դե իսկ հավատարմության մասին՝ առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները՝ ես կլռեմ... Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ եւ մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության եւ իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։ Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար եւ խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլեւս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, եւ գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու»։  
06:21 - 02 հուլիսի, 2019
Կոտայքի մարզպետը Ողջաբերդում ներկայացրել է բնակիչներին հուզող խնդրի լուծման փաթեթը

Կոտայքի մարզպետը Ողջաբերդում ներկայացրել է բնակիչներին հուզող խնդրի լուծման փաթեթը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ինչպես և խոստացել էր, աշխատանքային այցով այսօր Ողջաբերդ համայնքում էր: Այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր: Ռոմանոս Պետրոսյանը խնդրի լուծման փաթեթով էր Ողջաբերդում: Նա հանդիպել է բնակիչներին և վերջիններիս հետ քննարկել սողանքային գոտու խնդիրը:Մարզպետը ողջաբերդցիներին հայտնել է, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում: «1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանան: 2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիքներ կփոխհատուցվեն. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքների փոխհատուցման հեռանկարով»,-ողջաբերդցիների հետ հանդիպմանն ասել է մարզպետը: Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության Պետական Կոմիտեի, Արտակարգ Իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձևավորվի աշխատանքային խումբ, և փորձագետների խումբը կսկսի աշխատել սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ: Մարզպետը վստահեցրել է, որ 106 ընտանիքներ իրենց կրած վնասների չափով փոխհատուցում կստանան, և խնդիրն այլևս կառավարության և Կոտայքի մարզպետարանի օրակարգում է:
06:55 - 19 հունիսի, 2019
Անձամբ ինձ հարցաքննության հրավեր չի եղել. Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանում մեքենայի հրկիզման գործի մասին |tert.am|

Անձամբ ինձ հարցաքննության հրավեր չի եղել. Ռոմանոս Պետրոսյանը՝ Աբովյանում մեքենայի հրկիզման գործի մասին |tert.am|

tert.am: Աբովյանի ընտրություններից հետո ես ոչ մի խնդիր չունեմ կուսակցության ներսում՝ թե քաղաքական իմաստով, թե միջանձնային իմաստով: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ասաց Կոտայքի մարզպետ, ՔՊԿ վարչության անդամի թեկնածու Ռոմանոս Պետրոսյանը: «Աբովյանում մենք առերեսվել ենք մի իրողության, որը վաղուց պետք է մերժված լիներ և նոր Հայաստանում տեղ չունենար: Ցավոք, այն որոշակի երևեկումներում դեռ իրեն դրսևորեց»,- նշեց մարզպետը: Աբովյանի ընտրություններում ՔՊ քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի այրման գործի շրջանակում Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել, սակայն ՔՊ կողմից որևէ մեկին հարցաքննության չեն կանչել:«Անձամբ ինձ որևէ մարմին որևէ հրավեր չի արել: Իրավապահները շատ լայն, ընդգրկուն քննչական գործողություններ են իրականացնում»,- ասաց նա:
12:26 - 16 հունիսի, 2019
Աբովյանցին պարտվեց քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին. Կոտայքի մարզպետ |24news.am|

Աբովյանցին պարտվեց քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին. Կոտայքի մարզպետ |24news.am|

24news.am։ Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի ամրագրած հաղթանակը քաղաքացու պարտությունն է Աբովյան քաղաքում: Այդ մասին ասաց Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը: «Աբովյան քաղաքում քաղաքացին պարտվեց: Քաղաքացին պարտվեց Էդոյի գործ չտվող տեսակին, քրեաօլիգարխիկ կրիմինալ պանյատներով ապրող պատգամավորին պարտվեց: Քաղաքացին իր ողնաշարն ուղղելու է և ուժեղանալու է: Դե ֆակտո պարտություն է, բայց բարոյապես մենք ենք հաղթել »,- նշեց մարզպետը: Նրա խոսքով՝ նախնական տվյալներով 380 ձայնով ՔՊ թեկնածու Գուլյանը զիջել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին: Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց, որ սա ոչ թե Վահագն Գևորգյանի հաղթանակն է, այլ քաղաքացու պարտությունը: Կոտայքի մարզպետն ասաց, որ դեռ չեն շնորհավորել Գևորգյանին, սակայն շտաբից կշնորհավորեն: «Ես անձամբ չեմ շնորհավորի, քանի որ կարծում եմ՝ մենք չենք պարտվել », - նշեց մարզպետը:
05:39 - 10 հունիսի, 2019
Աբովյանում համայնքապետի կողմից տոտալ անգործության դրվագներ են նկատվում՝ կապված հողազավթումների  հետ․ Կոտայքի մարզպետ |tert.am|

Աբովյանում համայնքապետի կողմից տոտալ անգործության դրվագներ են նկատվում՝ կապված հողազավթումների հետ․ Կոտայքի մարզպետ |tert.am|

tert.am: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պոտրոսյանը համակարծիք չէ այն որակումների հետ, թե ինքն Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ հակամարտության մեջ է։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընթացող իրադարձությունները զուտ քաղաքական գործընթացներ են, որտեղ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմնի միջև տեղական ինքնակառավարման իրավասության տակ գտնվող ռեսուրսների, բյուջեի, հողային ֆոնդերի հետ կապված լրջագույն խնդիրներ կան։ «Այնպիսի վերապահումներ կան, որոնց փաստով նույնիսկ քրեական գործ է արդեն հարուցված։ Այո՛, մենք շարունակում ենք մեր վերահսկողական գործառույթները Կոտայքի մարզի բոլոր համայնքներում, այդ թվում նաև Աբովյան քաղաքում։ Աբովյան քաղաքում ունենք տեղական ինքնակառավարման մարմինների իրականացրած աշխատանքների ակնհայտ թերացումներ։ Թույլ եմ տալիս նման ձևակերպում անել, քանի որ ձեռքի տակ ունենք վերջին ժամանակահատվածում կատարված պլանային, մասնագիտական և իրավական հսկողության արդյունքները, որտեղ վեր են հանել մի շարք առերևույթ խախտումները, ընթացակարգային թերացումներ»,-ասաց նա։ Մարզպետի խոսքով՝ Աբովյան քաղաքում վեր հանված մի շարք առերևույթ խախտումների մեջ մտնում են նաև համայնքային ենթակայության հողերի կառավարման, կառուցապատման հետ կապված խնդիրները, հողազավթումների չկանխարգելման դեմ տոտալ անգործության դրվագները։ Նա նկատեց, որ աշխատանքային ձևաչափում քննարկումներն Աբովյանի քաղաքապետի հետ շարունակվում են, սակայն սա դեռ չի նշանակում, որ իրենց բարձրացրած մտահոգություններն ու քաղաքական ձևակերպումներն ուժի մեջ չեն։ Ավելին՝ tert.am-ում
11:16 - 07 մայիսի, 2019