Տեսանյութեր

Գիտարբուք Հայկ Սարգսյանի հետ. Քվանտային աշխարհը ներխուժում է մեր առօրյա կյանք

Գիտարբուք Հայկ Սարգսյանի հետ. Քվանտային աշխարհը ներխուժում է մեր առօրյա կյանք

Գիտարբուք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսյանի հետ. - Ինչպե՞ս ծնվեց քվանտային ֆիզիկան - Ատոմի կառուցվածքի բացահայտումը - Լուի դը Բրոյլի տեսությունը - Շրյոդինգերի հավասարումը և քվանտային մեխանիկայի «երկրորդ ծնունդը» - Քվանտային մեխանիկայի կիրառական նշանակությունը - Նանոտեխնոլոգիաների դարաշրջանի սկիզբը - Քվանտային տելեպորտացիայի, գրավիտացի և ժամանակը հետ պտտելու մասին - Բելլի անհավասարությունները և դաբլ սլիթ փորձը - Լարերի տեսություն - Գրաֆենային ծածկույթների կիրառությունն անվտանգության ոլորտում - Կենդանի օրգանիզմների տելեպորտացիայի մասին - Շրյոդինգերի կատու. վերադրման սկզբունք - Քվանտային համակարգիչներ - Քվանտային տեխնոլոգիաները բոլորին հասանելի դարձնելու մասին - Դիտորդ - դիտման օբյեկտ - փոխազդեցություն երրորդությունը և դիտորդի դերը - Հայաստանի հնարավորությունները քվանտային հետազոտությունների ոլորտում - Գերլուսային արագության մասին
17:03 - 07 մարտի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [32] Արսեն Բոբոխյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [32] Արսեն Բոբոխյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի տասմկեկերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Ազգագրության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի հետ։ - Ինստիտուտի գործունեությունը և հետազոտությունների մեթոդաբանությունը - Հնագիտական հետազոտությունները և դրանց կապը այլ գիտակարգերի հետ - Տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում տպագրվելու մասին - Գիտական քաղաքականություն և գիտական արտադրանք - «Բրենդային» ուղղություններ - Ինքնությունն ու հիշողությունը ազգային անվտանգության համատեքստում - Հայ հումանիտար մտքի լճացման մասին - Ինստիտուտի զարգացման հեռանկարները - Ինստիտուտի շենքի ճակատագիրը - Պետական մարմինների հետ գործակցության մասին
16:43 - 03 մարտի, 2023
Գիտարբուք Արշակ Բալայանի հետ. Գիտությունը հանրային կյանքում

Գիտարբուք Արշակ Բալայանի հետ. Գիտությունը հանրային կյանքում

Գիտարբուք փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արշակ Բալայանի հետ։ - Ներածություն - Գիտության փիլիսոփայություն. փիլիսոփայությունը՝ գիտությունների մայր - Ճշմարտություն, դատողություն, պատճառ - Գիտության զարգացումը և գիտական ճշմարտությունը - Գիտության հեգելյան սահմանման ակտուալությունը - Փիլիսոփայական հեղափոխության հնարավորությունը - Ֆալիբիլիզմը գիտության փիլիսոփայության համատեքստում - Գիտական փորձագիտության խնդիրը - Պատասխանատվություն սխալ փորձագիտական կարծիքի համար - Գիտնականների/գիտության սխալականությունը - Գիտնականների մասին կարծրատիպերը - Փիլիսոփաների պահանջարկը շուկայում - Բարոյագիտության նպատակները - Գիտության ներդրումը հանրային կյանքում - Փորձագետների պատասխանատվությունը հանրային կյանքում - Փորձագետներին ընտրելու սեփական փորձը ______________ Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ https://www.patreon.com/igitutyun  
15:34 - 28 փետրվարի, 2023
Մեդիան[կ]ար․ ցուցահանդես լրագրության և նկարչության հատման կետում

Մեդիան[կ]ար․ ցուցահանդես լրագրության և նկարչության հատման կետում

Փետրվարի 16-ին Գյոթե կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1) տեղի ունեցավ Infocom-ի լրագրող Հայարփի Բաղդասարյանի Մեդիա[ն]կար ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 26-ը։ Ցուցասրահը բաց է ամեն օր՝ ժամը 10։00-ից 21։00-ն։ Հայարփին քաղաքական և փաստերի ստուգման լրագրող է, պրոֆեսիոնալ նկարիչ չէ, չունի համապատասխան կրթություն, բայց սիրում է նկարել և դա անում է հիմնականում լրագրողական աշխատանքի ընթացքում՝ քաղաքական եւ հասարակական գործիչների, նախկին եւ ներկա պաշտոնատար անձանց հարցազրույցները, լրատվական թողարկումները լսելուն զուգահեռ։ Ցուցահանդեսում ներկայացվել են Հայարփիի` լրագրողական աշխատանքի ընթացքում արված գրաֆիկական նկարները։ Աշխատանքները չեն արտահայտում լրագրողի վերաբերմունքը նկարելու պահին ստացած բովանդակության հեղինակների և/կամ հերոսների նկատմամբ։ Դրանք Հայաստանում, Արցախում և աշխարհում տիրող իրավիճակի, տվյալ օրվա լրահոսի, անձնական մտորումների ու այդ պահին ստացած տեղեկության ազդեցությամբ առաջացած հույզերի արտահայտումն են։
15:13 - 17 փետրվարի, 2023
Երկար զրույց գիտության շուրջ [31] Մարինա Աղայան | Լիլիթ Մարգարյան

Երկար զրույց գիտության շուրջ [31] Մարինա Աղայան | Լիլիթ Մարգարյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի տասերորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Լիլիթ Մարգարյանը զրուցում է AIP Scientific ընկերության համահիմնադիր, քիմիական գիտությունների թեկնածու Մարինա Աղայանի հետ։ - Ինչո՞վ է զբաղվում ընկերությունը - Գիտությունը եկամտաբեր դարձնելու և արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության մասին- Ընկերության նոու-հաուն․ ժամանակի ընթացքում քայքայվող իմպլանտների արտադրության մասին- Պետության դերը՝ ԳՀՓԿ աշխատանքների խթանման գործում․ Էստոնիայի փորձը- Ինդուստրիայի հետ աշխատելու անհրաժեշտության մասին- Հայաստան վերադառնալու և կարճ ժամանակում գործուն թիմ ձևավորելու մասին- Ինդուստրիայից գիտություն մարդիկ բերելու մասին- Մարզերի երիտասարդների ավելի մոտիվացված լինելու մասին- Մայրերի աշխատանքը խրախուսելու մասին- Գիտական ինստիտուտների և համալսարանների միավորման խոսակցությունների մասին․ միավորում սուզվող նավի հետ- Պետության ռազմավարության ներկայացման անհրաժեշտության մասին- Գիտության մեջ ռազմավարական ուղղությունների ընտրության անհրաժեշտության մասին- Հայաստանում քիմիական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների զարգացման պոտենցիալի մասին- Արտերկրից նոր մարդիկ, գաղափարներ ներգրավելու և երկակի նշանակության խնդիրներ լուծելու կարողությունների մասին- Գնումների ընթացակարգերում առկա խնդիրների մասին․ ժամանակի կորուստ և հավելյալ ծախսեր- Գիտության հանրայնացման, գիտության շաբաթի և գիտության բաց թանգարանների մասին
15:56 - 12 փետրվարի, 2023