Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

Արագածոտնի նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Արագածոտնի նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքը հաստատվել է, և գործն ուղարկվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի` Սարգիս Սահակյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզպետի պաշտոնը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով մարզպետարանի և «Գրէդշին» ՍՊԸ-ի միջև կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի և չկատարված լինելու պայմաններում՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Բացի այդ, հաստատել և շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի արդյունքում էական վնաս է հասցրել պետության օրինական շահերին։ Սարգիս Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել «Ստորագրություն չհեռանալու մասին»: Գործը մակագրվել է դատավոր Սուրեն Մնոյանին:
13:02 - 04 հուլիսի, 2019