ՌԴ ԱԳՆ

Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Զախարովա |armeniasputnik.am|

Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արևմուտքի ծրագրերն Ուկրաինայում ձախողվեցին, և նա գազանի պես կառչեց Հայաստանից, որպեսզի պոկի այն Ռուսաստանից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան հայկական ղեկավարության վերջին քայլերը դիտարկում է որպես միևնույն շղթայի օղակներ։ Զախարովան հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցությունից հրաժարվելուն, այսպես կոչված եվրաինտեգրման վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի բացահայտումներին, հանրապետությանը արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնմանը, Կիևի ռեժիմի հետ «Երևանի հանկարծակի բարեկամությանը»:  Զախարովան հավելել է, թե, իր կարծիքով, դա «ստրկության շղթա է»։  «Ո՞վ է կանգնած այս երկրին նման գաղափարախոսություն պարտադրելու ցանկության հետևում։ Ակնհայտ է, որ Արևմուտքը: Դա ոչ ոք չի թաքցնում։ Ուկրաինայի հետ կապված նրանց պլանը լիովին ձախողվեց, հիմա նրանք կառչել են Հայաստանից և փորձում են այն պոկել Ռուսաստանից։ Ի՞նչ է նշանակում պոկել, մենք ինքնիշխան պետություններ ենք, մեր միջպետական ​​պայմանագրերը բոլորը կամավոր են կնքվել, ավելին, դրանք կոնկրետ արդյունք են տալիս։ Այդ արդյունքը կա, խոսքը բոնուսների մասին է, որ Հայաստանը ստանում է որպես պետություն՝ տնտեսական, ֆինանսական, էներգետիկ։ Ահա թե ինչից են փորձում զրկել Հայաստանին։ Մեր կողմից համոզված ենք, որ դա լիովին հակասում է հանրապետության, հայ ժողովրդի հիմնարար շահերին, ոչ թե այն պատճառով, որ մենք այդպես ենք կարծում, այլ որովհետև այդ մասին են խոսում բոլոր այն հավաստիացումներն ու խոստումները, որ հայ ժողովրդին տվել է Հայաստանի քաղաքական վերնախավը: Եվ մեզ թվում է, որ դա ընդհանուր տարածաշրջանում կայունության հաստատման դեմ է գործում։ Ըստ երևույթին, Հայաստանի իշխանությունները չեն մոռացել, որ երկրի բարեկեցությունը մեծապես հիմնված էր Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից ստացած առավելությունների վրա։ Սրանք իրական թվեր են և փաստեր։ Այս ամենը պահպանելու համար մեր գործընկերները դիմում են մեզ, միաժամանակ քայլեր են ձեռնարկում, հատկապես անվտանգության ոլորտում, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին և անտեսում Ռուսաստանի շահերը։ Սա ի՞նչ է՝ երկու աթոռի վրա նստելու փորձ։ Եթե ​​սա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ապա, այն, իհարկե, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ընդգծել է Զախարովան։
20:34 - 15 նոյեմբերի, 2023
Մենք ամեն կերպ պետք է աջակցենք ԼՂ հայերի վերադարձի գործընթացին. Զախարովա
 |1lurer.am|

Մենք ամեն կերպ պետք է աջակցենք ԼՂ հայերի վերադարձի գործընթացին. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում ԼՂ հայերի վերադարձի հեռանկարները: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Մենք ամեն կերպ կնպաստենք այս գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով։ Մենք հայտնաբերում ենք բազմաթիվ կեղծիքներ, որոնց նպատակն է կանխել այս շրջանի բնակիչների վերադարձը: Ինչ-որ մեկին վախեցնում են մտացածին սպառնալիքներով, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իրենց տներից ոչինչ չի մնացել, դա ճիշտ չէ։ Կարծում եմ՝ պետք է հիմնվել պաշտոնական հայտարարությունների վրա»,- նշել է Զախարովան։
19:37 - 15 նոյեմբերի, 2023
Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
 |azatutyun.am|

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան հաստատում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ Ռուսաստանի մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Մենք բազմիցս ենք հաստատել մեր պատրաստակամությունը՝ տրամադրելու մոսկովյան հարթակը հետագա երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասել է Գալուզինը: Նրա խոսքով՝ ռուսական կողմի պատրաստակամությունը հայ-ռուս-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու վերաբերյալ մնում է անփոփոխ։ «Երբ մենք կպայմանավորվենք նման միջոցառման ժամկետների մասին, ապա դրա մասին ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է Գալուզինը լրագրողներին։ Անցած ամիսներին Միխայիլ գալուզինն այցելել է Երևան և Բաքու և հայնդիպումներ է անցկացրել երկրու երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ:
16:10 - 10 նոյեմբերի, 2023
Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը |1lurer.am|

Զախարովան մեկնաբանել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: «Երևանի նախաձեռնությունը շատ հարցերում համահունչ է այն ծրագրերին, որոնք վերջին տարիներին քննարկվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Այն զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և, մեր խորին համոզմամբ, կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, նպաստում է ամբողջ Հարավային Կովկասի կայունացմանը, տարանցիկ և լոգիստիկ ներուժի բացահայտմանը: Երեք երկրների ղեկավարները այդ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման որոշումը կայացրել են Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: Արդեն խմբի 12 նիստ է անցկացվել, մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակի գնահատման մասով, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցության օպտիմալ ծրագրերի ընտրության հարցում: Հաջողվել է սերտորեն մոտենալ բոլոր կողմերի համար շահավետ փաթեթային լուծման: Ցավոք, այդ հարցերում վերջակետ դնել դեռևս չի հաջողվել: Ինչ-որ մեկը բավարար քաղաքական կամք չունի դա անելու համար, և դա մենք չենք: Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունների հիման վրա: Այնտեղ հստակ նշված է Ռուսաստանի դերակատարումը»,- ընդգծել է Զախարովան: Նա անդրադարձել է նաև Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ-ի կազմում ստեղծված ստորաբաժանմանը: «Ցանկանում եմ հիշեցնել, որ վերոնշյալ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների համար փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու լավ հարթակ է տարածարջանային խորհրդատվական «3+3» ձևաչափը: Նա հույս է հայտնել, որ 2024 թ. Թուրքիայում նախատեսված հանդիպմանը կքննարկվեն տրանսպորտային հարցեր: «Այս ձևաչափում Երևանի կառուցողական առաջարկները, վստահ եմ, պահանջված կլինեն»,- եզրափակել է Զախարովան:
15:03 - 09 նոյեմբերի, 2023
Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով
 |tert.am|

Անգլո-սաքսոնները Մերձավոր Արևելքը մղում են դեպի մեծ պատերազմ. Լավրով |tert.am|

tert.am: Անգլո-սաքսոնական ուժերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանը մղում են մեծ պատերազմի շեմին. Արևմուտքի այս գիծը ավանդաբար հանգեցրել է ահաբեկչության աճի և փախստականների բազմամիլիոն հոսքերի: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են անգլո-սաքսոնները բառացիորեն մղում Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը միանգամայն դրսևորվում է Ուկրաինայում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։ «Նման քաղաքականության մյուս արդյունքներն են ահաբեկչության և ծայրահեղականության աճը, մարդկային ճակատագրերի խեղումը, փախստականների բազմամիլիոն հոսքերը», - հավելել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մեթոդները ներառում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում քաոս սերմանելու, երկրների ու ժողովուրդների միջև վեճերի, ազգամիջյան և միջկրոնական հակասությունների սրման փորձերը։ «Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների հաշվին, օգտագործել այլ մարդկանց ռեսուրսները: Ինչպես ասել է Պուտինը, «հեգեմոնի վարձը հանելու համար»», - նշել է  նա:
14:26 - 06 նոյեմբերի, 2023
Մոսկվան Հռոմի ստատուտը շրջանցելու առաջարկ է արել Երևանին նախքան դրա վավերացումը․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հակոբ Արշակյանի հայտարարություններին
 |tert.am|

Մոսկվան Հռոմի ստատուտը շրջանցելու առաջարկ է արել Երևանին նախքան դրա վավերացումը․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հակոբ Արշակյանի հայտարարություններին |tert.am|

tert.am: Նախքան Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելը Մոսկվան Երևանին այն շրջանցելու առաջարկ էր ներկայացրել։ Այս մասին «Лента.ру»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ հարցումը վերաբերել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին առաջարկել է երկկողմ միջպետական համաձայնագիր ստորագրել, որը կբացառի միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել: «Դա չի համապատասխանում իրականությանը», - նշել են ՌԴ ԱԳՆ-ում՝ շեշտելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։ «Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների գործարկման ճանապարհով՝ առանց Հռոմի կանոնադրության վավերացման: Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվել են», - հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ ՌԴ ԱԳՆ-ում նաև հավելել են, որ Երևանը զուտ քաղաքական դրդապատճառներով է Հռոմի ստատուտի վավերացման մասին որոշում ընդունել։ «Եթե Երևանում շարունակում են շահագրգռված մնալ սեփական ձեռքերով ստեղծված խնդիրների լուծման հարցում, ապա, մեր կարծիքով, հայկական իրավական համակարգի շրջանակներում դրա հնարավորությունները կան»,- հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում: Հիշեցնենք, որ վերոնշյալ հայտարարությունը ԱԺ փոխխոսնակն արել էր նոյեմբերի 2-ին՝ պատասխանելով «Ազատության» հարցին: «Այսինքն՝ իրավական առումով մենք կարող ենք ունենալ երկկողմ համաձայանգիր, որը բացառում է միջազգային դատարանի որոշումների կիրառումը երկու երկրներին վերաբերող հարցերում։ Մենք դա առաջարկել ենք, արձագանք չենք ստացել, բայց դեռ ժամանակ կա մինչև ուժի մեջ մտնելը և հույս ունեմ, որ պրոգրես կլինի», - ասել էր Արշակյանը՝ տեղեկացնելով, որ օրինակ Վաշինգտոնի հետ Երևանը նման համաձայնագիր ստորագրել է։
16:08 - 04 նոյեմբերի, 2023
Պաշտոնական Երևանը հայտնում է՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասով ՌԴ-ից առաջարկություններ ստացել է, արձագանքել է |azatutyun.am|

Պաշտոնական Երևանը հայտնում է՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մասով ՌԴ-ից առաջարկություններ ստացել է, արձագանքել է |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Երևանը, «Ազատության» հարցմանն ի պատասխան, հաստատում է՝ Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից առաջարկություններ ստացել է։ Ըստ արտգործնախարարության՝ Երևանը նաև արձագանքել է առաջարկություններին։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը, սակայն, չի հստակեցնում, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը։ «Ազատության» հարցմանն ի պատասխան, արտաքին քաղաքական գերատեսչությունից միայն նշել են․ - «Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացի մասով ռուսաստանյան կողմից փոխանցված առաջարկությունների համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, որը կարող է փարատել ՌԴ մտահոգությունները, ինչի վերաբերյալ պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից հայաստանյան կողմին չի ներկայացվել»։ Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում։
12:09 - 01 նոյեմբերի, 2023
ՌԴ-ն պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմնազատմանը. Լավրով
 |hetq.am|

ՌԴ-ն պատրաստ է օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմնազատմանը. Լավրով |hetq.am|

hetq.am: Մոսկվան պատրաստ է գործնականում օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Թեհրանում «3+3» հարթակի հանդիպումից հետո։ «Բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատումը քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, առաջին հերթին խորհրդային տարիներից մնացած քարտեզները, գտնվում են Ռուսաստանի Դաշնության մոտ։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում դրանից մեծ խնդիր սարքել։ Թող իրենց բախտը փորձեն նաև Բրյուսելում, եթե ցանկություն ունեն, բայց մենք միշտ պատրաստ ենք իրապես օգնել իրական սահմանազատմանը»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։  Լավրովը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Եվրամիությունը և ԱՄՆ-ն փորձել են ներգրավվել սահմանազատման գործընթացի մեջ և շարունակում են դա անել: «Վերջին մեկ տարվա ընթացքում փորձեր են եղել ներգրավվել սահմանազատման գործընթացում, առաջին հերթին, Եվրոպական միության և որոշ չափով Միացյալ Նահանգների կողմից։ Մենք դեմ չենք ցանկացած շփման, որը և հայերը, և ադրբեջանցիները իրենց համար օգտակար կհամարեն»,- հավելել է նա: Ռուսաստանցի նախարարը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցին է նվիրված եղել Մոսկվայի, Բաքվի և Երևանի առանձին պայմանավորվածությունը: «Նրանք՝ հայերն ու ադրբեջանցիները, պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հանձնաժողով, որի աշխատանքներին իրենց համաձայնությամբ որպես խորհրդատու կմասնակցի ռուսական կողմը։ Ցավոք, բավական երկար ժամանակ այդ հանձնաժողովը չի գումարվել»,- հավելել է նա։
11:36 - 24 հոկտեմբերի, 2023
Լավրովը հայտնել է՝ Մոսկվան տարածաշրջանում «ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր է տեսնում» |1lurer.am|

Լավրովը հայտնել է՝ Մոսկվան տարածաշրջանում «ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հայաստանի միջոցով առաջ տանելու փորձեր է տեսնում» |1lurer.am|

1lurer.am: Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին: «Այն, ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, հիմնականում արհեստականորեն է արվում։ Մենք գիտենք այն հասարակական կազմակերպությունների քանակը, որոնք Հայաստանում ստեղծվել են վերջին տարիներին, թեև նախկինում ևս դրանք քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերություններն առաջ մղելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հակառուսական տրամադրությունների և Հայաստանի միջոցով այդ տարածաշրջանում առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջմղմանը հարմար հող նախապատրաստելուն։ Այդ փորձերը մենք տեսնում ենք, դրանք որոշ արդյունքների են հասնում։ Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ ավանդաբար, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ։ Եվ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույցի ընթացքում հստակ նշել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները։ Հուսանք, որ այդ դիրքորոշումը կգերակշռի՝ չնայած Երևանն այլ ուղղությամբ տանելու փորձերին»,- ասել է Լավրովը։
11:32 - 12 հոկտեմբերի, 2023
ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքների վերսկսման օգտին |1lurer.am|

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքների վերսկսման օգտին |1lurer.am|

1lurer.am: Հոկտեմբերի 10-ին իրանական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՌԴ և Իրանի ԱԳ նախարարների` Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Նախարարները մտքեր են փոխանակել մերձավորարևելյան օրակարգային թեմաների շուրջ` կենտրոնանալով պաղեստինաիսրայելյան հակամարտության հերթական սրման վրա: Ընդգծվել է զինված դիմակայության շուտափույթ դադարեցման և հայտնի միջազգային-իրավական հիմքով իրավիճակի կարգավորման կարևորությունը: Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում: Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի օպերատիվ վերականգնման օգտին: Անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում հայտարարեց, որ պատրաստ են շարունակել աշխատանքը 3+3 ձևաչափում:
09:20 - 11 հոկտեմբերի, 2023
Զախարովան մեկնաբանել է հայ գերիների ազատ արձակման հարցում աջակցելու Մոսկվայի հնարավորությունները |news.am|

Զախարովան մեկնաբանել է հայ գերիների ազատ արձակման հարցում աջակցելու Մոսկվայի հնարավորությունները |news.am|

news.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Մոսկվայի կողմից Ադրբեջանի կողմից գերեվարված հայ գերիների ազատ արձակմանն աջակցելու հնարավորությունը, այդ թվում՝ 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ գերի ընկածների: «Եթե մենք խոսում ենք Ռուսաստանի քաղաքացիների մասին, անկախ նրանից, թե որտեղ են նրանք հայտնվել դժվարին իրավիճակում, իհարկե, մենք նրանց օգնություն կտրամադրենք մեր հնարավորություններով։ Եթե ​​խոսքը Ռուսաստանի քաղաքացիների մասին չէ, իսկ այս դեպքում դուք խոսում եք Լեռնային Ղարաբաղի հետ կապված տարածքի մասին, ապա այս հարցն ավելի լավ է ուղղել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին։ Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած իրավիճակում կալանավորված անձանց նկատմամբ պետք է կիրառվեն մարդասիրական իրավունքի նորմերը։ Իր հերթին մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերում ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի հետ» սկզբունքով։ Հիմա, մեր կարծիքով, դրա համար շատ լավ պայմաններ են ստեղծված, հուսով ենք, որ այդ հարցը հաջողությամբ կլուծվի»,- նշել է նա։
18:04 - 10 հոկտեմբերի, 2023
ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կադապտացվի նոր իրողությանը․ Զախարովա |armeniasputnik.am|

ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կադապտացվի նոր իրողությանը․ Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կադապտացվի նոր իրողություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Արդեն փակվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի մի շարք ստացիոնար ժամանակավոր դիտակետեր։ Մեր խաղաղապահներին վերաբերող սկզբունքային հարցերը քննարկվում են Բաքվում»,-ասել Է Զախարովան։ Նրա խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում արմատապես փոխվել է, 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը ԵՄ հովանու ներքո Պրահայում կայացած գագաթնաժողովում ԼՂ–ն ճանաչել է ադրբեջանական տարածք, վերահաստատել է իր դիրքորոշումը Բրյուսելում ընթացիկ տարվա մայիսին և հունիսին կայացած գագաթնաժողովներում։ Զախարովան հայտնել է, որ այս ամենից հետո պայմանները, որոնց համաձայն ՌԴ խաղաղապահները տեղակայվել էին 2020 թվականին, ճշգրտվել են սեպտեմբերի 19 տեղի ունեցած բախումների արդյունքում բնակչության զանգվածային արտագաղթիֆոնին:
17:27 - 10 հոկտեմբերի, 2023