Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10։00-16:00 Ավանեսով 1փ. 7/1, 7/2, 16; 4փ. 1,3, 5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 19 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 4, 5; 2-րդ նրբանցք 3, 6 շենքեր, Լյուքսեմբուրգի փ. 11, 13, 15 շենքեր, Գյուրջյան փ. 19, 9/5 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Չեխովի փ․15 շենք, Արշակունյաց պող․51 շենք, Գ․Նժդեհի փ․9ա շենք, Լեփսիուսի փ. 7 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի, 10:30-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Գետափ գյուղ մասնակի,   Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան` Թավշոտ գյուղի 2-րդ փողոց մասնակի, 11:00-15:00 Գյումրի քաղաք` Մ. Խորենացի փողոցի միջնամասին հարող տարածք՝ Մաքսատան դիմաց,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի,   Լոռու մարզում՝ 11:00-16:00 Արջուտ գյուղ և Արջուտ կայարան,   Սյունիքի մարզում՝ 10:00-11:00 Լեռնաձոր գյուղ, մասնակի, 10:30-13:00 Որոտան գյուղ, 10:30-13:30 Ակներ գյուղ, 10:00-14:00 Գորիս քաղաք՝ Նոր կյանք, Առաքելյան, Սարգսյան, Քոլատակ փողոցներ, 10:30-17:00 Քարահունջ գյուղ մասնակի, 14:00-17:00 Շամբ գյուղ:
09:19 - 03 փետրվարի, 2021
Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Արցախի փ. 24/1 և Գլինկայի փ. 6 շենքեր, 11:00-14:00 Վարդաշեն 62/1, 62/2, 62/3, 62ա, 62բ, 62վ, 62դ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Տիմիրյազովի, Պոպովի փողոցների սեփական տներ, Ս․Տարոնցի փ․ 22, 24, 26 շենքեր, Ս․Տարոնցի նրբ․ 3, 5, 7, 8, 9, 11, 13 շենքեր, Ս․Տարոնցի նրբ 1, 2, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հանրապետության փ. 83, 85, 85ա շենքեր, Սայաթ-Նովա պող. 20, 22, 24, 26 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գյուլբենկյան փ․ 30/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արարատ քաղաքի Աբովյան, Կոմիտասի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան փողոցներ մասնակի 10:00-13:00 Մասիս քաղաքի Նոր թաղամասի 19, 20, 29, 30 շենքեր, 10:30-14:00 Կանաչու գյուղ մասնակի, 10:30-16:00 Ոստան գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-13:30 Ջերմուկ քաղաքի Վարդանյան, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Մուսայելյան գյուղի կենտրոնական մաս, 12:00-14:00 Աշոցքի տարածաշրջան` Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Սիզավետ և Թավշուտ գյուղեր, Աշոցքի դահուկային կենտրոն և “Բեռնեցյան Ասքանազ” գազալցակայան:
09:15 - 22 հունվարի, 2021
Արտաշատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ տրանսպորտի թանկացման դեմ |armenpress.am|

Արտաշատի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ տրանսպորտի թանկացման դեմ |armenpress.am|

armenpress.am: Արտաշատ քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերությունների՝ փոխադրավարձը բարձրացնելու դեմ: Ակցիայի մասնակիցները նշում են, որ ուղեվարձը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չի բարելավվել սպասարկումը: «Ուղեվարձի գինը բարձրացվել է, սակայն դրա դիմաց չեն տալիս որակ: Մեր պահանջն է նախարարությանը, դա լինելու է նաև պաշտոնական նամակի ձևով, որպեսզի անցկացվի մոնիտորինգ, ստուգվեն, թե ինչ պայմաններում է անցկացվել մրցույթը, որում հաղթել են անորակ ավտոբուսները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Նա նշեց, որ ուղեվարձերի մի մասը բարձրացվել է տենդերի սահմաններում, մյուս մասը՝ դրանից դուրս: Հունվարի 13-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը նրանց ևս մեկ զգուշացում է տվել` փոխադրավարձի ապօրինի բարձրացման առնչությամբ:
18:01 - 16 հունվարի, 2021
Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերություններին փոխադրավարձի վերաբերյալ ևս մեկ զգուշացում է տրվել

Արարատի մարզը սպասարկող երթուղային ընկերություններին փոխադրավարձի վերաբերյալ ևս մեկ զգուշացում է տրվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ՀՀ Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը նրանց ևս մեկ զգուշացում է տվել` փոխադրավարձի ապօրինի բարձրացման առնչությամբ: «Տրանսպորտի անվտանգության աշխատակիցների մշտադիտարկումների, ինչպես նաև քաղաքացիների կողմից ստացված ահազանգերի  արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզը սպասարկող ընկերությունների կողմից հունվարի 1-ից  ապօրինի կերպով՝ առանց Լիազոր մարմնի կողմից համապատասխան որոշման,  բարձրացվել են մի շարք երթուղիների փոխադրավարձերը՝ առաջացնելով երթուղիներից օգտվող քաղաքացիների դժգոհությունը»,- ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում: Ընկերությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմնավորումները փոխադրվարձի սակագնի բարձրացման առնչությամբ։ Ընդգծել են նաև, որ դիմել են լիազոր մարնին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարությանը, և ներկայացրել իրենց հիմնավորումներ՝ վերանայելու  նշված երթուղիներում մրցույթի պայմանները։ «Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ սույն խնդրի վերաբերյալ կազմակերպություններին ուղարկվել է գրավոր նախագուշացում և տրվել է 5 օրյա ժամկետ՝  խախտումը վերացնելու համար։ Բանավոր կերպով ևս մեկ անգամ հայտնեց, որ մինչև մրցութային հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ փոխադրավարձը բարձրացնելու կամ  նույնությամբ թողնելու վերաբերյալ,  ընկերությունները պարտավոր են երթուղիները սպասարկել մրցույթի պայմաններով սահմանված սակագներով։ Փոխադրավարձի ինքնակամ բարձրացումը կարող է հիմք հանդիսանալ երթուղու սպասարկման իրավունքից զրկման»,- նշված է հայտարարությունում: Բանավոր և գրավոր նախազգուշացումներից հետո, եթե ընկերությունների ներկայացուցիչները շարունակեն իրականացնել ուղևորափոխադրում՝ խախտելով մրցույթի արդյունքներով սահմանված պայմանները, Տեսչական մարմինը տրված ժամկետը լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով կիրառելու է պատասխանատվության խիստ միջոցներ։   Տեսչական մարմինը սկսել է լայնածավալ մշտադիտարկումներ իրականացնել հանրապետության ամբողջ տարածքում՝  նմանատիպ  բնույթի խախտումները բացառելու նպատակով։
19:16 - 13 հունվարի, 2021
ՔՏՀԱ տեսչական մարմինը Արարատի մարզում ուղեվարձը ապօրինի բարձրացրած ընկերություններից պահանջել է շտկել խախտումը

ՔՏՀԱ տեսչական մարմինը Արարատի մարզում ուղեվարձը ապօրինի բարձրացրած ընկերություններից պահանջել է շտկել խախտումը

ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Արարատի մարզում ուղեվարձը ապօրինի բարձրացրած ընկերություններից պահանջել է 5-օրյա ժամկետում շտկել խախտումը: «Արարատի մարզում տրանսպորտի փոխադրավարձի վերաբերյալ բարձացված աղմուկի առնչությամբ ներկայացնում ենք Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների ցանկը, որոնց սպասարկման փոխադրավարձի բարձրացման առնչությամբ առաջացել է մարզաբնակների դժգոհությունը։ Ստորև ներկայացված աղյուսակում կապույտ գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք ապօրինի կերպով բարձրացրել են փոխադրավարձը՝ խախտելով մրցույթի պայմանները, իսկ դեղին գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք նախկինում երթուղու շահագործումն իրականացրել են մրցույթի պայմաններով նախատեսված փաստացի գնից նվազ սակագնով և տվյալ տրանսպորտային միջոցների դեպքում փոխադրավարձի բարձրացումն օրինականության սահմաններում է։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից խախտում թույլ տված ընկերությունների ներկայացուցիչներին տրվել են գրավոր նախազգուշացումներ, և տրվել է 5-օրյա ժամկետ՝ խախտումները շտկելու և օրենքով սահմանված փոխադրավարձով սպասարկում իրականացնելու համար։ Սահմանված ժամկետը լրանալուց հետո վերը նշված ընկերությունների կողմից խախտումը չշտկելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կկիրառվեն պատասխանատվության կոշտ միջոցներ՝ ընդհուպ երթուղու սպասարկման իրավունքից զրկում»,- տեղեկացնում է տեսչական մարմինը։        
19:36 - 11 հունվարի, 2021
Արարատի մարզի որոշ երթուղիներ շահագործվում են փոխադրավարձի գերազանցմամբ. տեսչական մարմին

Արարատի մարզի որոշ երթուղիներ շահագործվում են փոխադրավարձի գերազանցմամբ. տեսչական մարմին

Արարատի մարզի ներմարզային և միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սպասարկմանը հանձնված որոշ երթուղիներ շահագործվում են տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումներով, մասնավորապես, սպասարկումն իրականացվում է մրցույթային հանձնաժողովի սահմանված փոխադրավարձի գերազանցմամբ, որը հակասոււմ է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։ «Մամուլում երեկ և այսօր հրապարակումներ և ակտիվ քննարկումներ ծավալվեցին՝ կապված միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից փոխադրավարձի անհարկի բարձրացման խնդրի շուրջ։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանության տեսչական մարմինը իրազեկում է, որ միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացրել է լայնածավալ մշտադիտարկումներ, որի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի ներմարզային և միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների սպասարկմանը հանձնված որոշ երթուղիներ շահագործվում են տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումներով, մասնավորապես՝ սպասարկումն իրականացվում է մրցույթային հանձնաժողովի սահմանված փոխադրավարձի գերազանցմամբ, որը հակասոււմ է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին, այն է․ «Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ օպերատորի կողմից սպասարկվող երթուղիների, որտեղ երթուղիների սպասարկումն իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով»: Միաժամանակ հայտնում ենք, որ երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել բացառապես մի շարք օբյեկտիվ պատճառներ ի հայտ գալու դեպքում (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն) մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու սահմանած փոխադրավարձի դեպքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և ավագանու որոշմամբ: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները, ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից որոշ սպասարկող ընկերություններին տրվել է նախազգուշական ծանուցումներ, որպեսզի զերծ մնան նման բնույթի խախտումներ թույլ տալու գայթակղությունից, դրանց առկայության դեպքում անհապաղ վերացնել վերը նշված խախտումները և ընկերության սպասարկմանը հանձնված կանոնավոր երթուղիները շահագործել բացառապես տրանսպորտային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Հակառակ դեպքում Տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցառումներ՝ ընդհուպ երթուղու սպասարկման իրավունքից զրկման գործողություններ, համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ կետի ա ենթակետի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
21:56 - 08 հունվարի, 2021
Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու. մարզպետ

Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու. մարզպետ

Արարատի մարզի սահմանները հսկվում են ՀՀ ԶՈՒ կողմից, որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը՝ կոչ անելով չհավատալ ստահոդ տեղեկություններին:«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր հայտնի «ընդդիմադիր» շրջանակների կողմից մամուլ սպրդեց տեղեկություն, թե իբրև առաջիկայում Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնելու Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը։Հասկանալի է, որ կրկին իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակները չեն խորշում տարածել անգամ ամենաստոր և լկտի ստերը՝ այդպիսով նպատակ ունենալով նաև խուճապ և լարվածություն առաջացնել բնակչության մոտ։Այս գործելաոճը մեկ անգամ ևս փաստում է մերկապարանոց և ստահոդ լուրերով հասարակությանը մեդիատեռորի ենթարկելու նրանց կողմից որդեգրված քաղաքականության իրականացումը։  Հարգելի՛ արարատցիներ, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից կոչ եմ անում չհավատալ տարածված ապատեղեկատվությանը։ Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից, և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու ո՛չ հիմա, ո՛չ երբևէ։ Յուրաքանչյուրս մեր տեղում շարունակենք ծառայել Հայաստանի Հանարպետությանը»,- ասված է հայտարարությունում:      
21:25 - 04 հունվարի, 2021
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 11։00-17:00 “Բիզնես Պալե” ՍՊԸ և Արամի փ. 70 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քրիստափորի փ. 69, 71, 98, 100, 102 հասցեներ և 75 – 190 սեփական տներ, Քրիստափորի 3-րդ նրբ. 1–20 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արեշ 11փ. 35–60, 53-63 սեփական տներ և 72 շենք, Աթոյան անց. 1, 2, 3, 5, 7, 8, 9, 10/4, 11, 12, 12/3, 13, 14, 15, 16, 18, 19, 20, 21 շենքեր և 45-107 սեփական տներ, Դիմիտրով 75-82, 76, 78, 80, 87 շենքեր, Դիմիտրովի փ. 78/1, 78/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11։00-17:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Աբովյան քաղաքի՝ 3, 4, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժի` Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,   Արարատի մարզում՝ 11։00-15։00 Շահումյան գյուղ մասնակի:
09:13 - 29 դեկտեմբերի, 2020
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետեւյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երեւան քաղաքում՝ 11։00-17:00 Զաքյան փ. 8 շենք, Եկմալյան փ. 16, Պուշկինի փ. 43 շենքեր եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նար-Դոսի փ. 1 շենք, Չեխովի փ. 12ա, 24, 28, 34 շենքեր, Բագրատունյաց փ. 12, 16 շենքեր, Մանանդյան փ. 24, Եղբայրության փ. 17ա շենքեր եւ հարակից ոչ բնակչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-16։։00 Աբովյան քաղաքի 7, 8 միկրոշրջաններ մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Մայակ, Բանավան եւ Բագրեւանդ թաղամասեր, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-11։00 Զոլաքար համայնքն ամբողջությամբ եւ հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։30-14։30 Սեւան քաղաքի՝ Նաիրյան փողոցի գարաժի թաղամասի երկկողմանի սեփական տներ եւ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11:00-15:00 Նարեկ գյուղ մասնակի, Վերին Արտաշատ գյուղ մասնակի:
10:07 - 28 դեկտեմբերի, 2020
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:   «Մեր երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար պետք է կարողանանք ամուր պահել մեր ողնաշարը, պետական ինստիտուտների անխափան գործունեությունը, լինենք ամուր և միասնական»,- նշել է նախարար Պապիկյանը։   Ընդգծելով այն կարևոր դերակատարությունը, որն ունեցել է Թևոնյանը ՀՀ անկախության կերտման առաջին տարիներից և հատկապես Արցախյան պատերազմում՝ նախարարը հույս է հայտնել, որ այս կարևոր ժամանակահատվածում մարզպետը արդյունավետ կերպով կկատարի իր առջև դրված պարտականությունները։   Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Գարիկ Սարգսյանին՝ երկուսուկես տարիների աշխատանքի համար, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին՝ վերջին ամիսներին ցուցաբերած պատասխանատվության և թիկունքն ամուր պահելու համար:   Մարզպետ Ռազմիկ Թևոնյանը նշել է, որ յուրաքանչյուրի անհատական աշխատանքից է կախված այս դժվարին փուլի հաղթահարումը։ Մարզպետի խոսքով՝ երկիրը սկսվում է սահմաններից, և սահմանամերձ մարզի ղեկավարումը պահանջում է առանձնակի նվիրվածություն և համախմբվածություն։   Գարիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իր գործընկերներին՝ մարզպետարանի աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար և նորանշանակ մարզպետին մաղթել արդյունավետ աշխատանք:  
19:20 - 10 դեկտեմբերի, 2020