Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետին

Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետին

Արթուր Դավթյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, որպես քրեաիրավական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատու կառույց, ԵԽ-ի հետ այդ ոլորտում համագործակցության լուրջ փորձ է կուտակել, որ էապես նպաստում է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ամրապնդմանը, դատախազության կարողությունների զարգացմանը և դատաիրավական ոլորտի բարեփոխումների հաջող իրականացմանը: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության վարչության պետ Միխայիլ Լոբովը ևս արժևորել է ՀՀ դատախազության հետ ծավալված գործակցությունը՝ նշելով, որ ԵԽ-ի աջակցությամբ Հայաստանի քրեական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման գործընթացներում ՀՀ դատախազությունը հանդիսանում է հիմնական գործընկեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են արդյունավետ քննությունների իրականացման, խափանման միջոց կալանքի պրակտիկայի, Զինված ուժերում մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, միջազգային իրավական համագործակցությանը միտված դատախազների վերապատրաստման ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական դատավարության և ՀՀ Քրեական նոր օրենսգրքերի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև քրեական դատավարության իրավակիրառ պրակտիկայում եվրոպական նախադեպային իրավունքի տարրերի գործարկմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնություններին: ՀՀ գլխավոր դատախազը փաստել է, որ չնայած քրեական դատավարության մշակվող նոր օրենսգրքի նախագծում ներդրվել են Հայաստանի նախկին և ներկայիս իրավական համակարգերի համար նոր ինստիտուներ, սակայն օրենսգրքի ընդունման գործընթացի որոշակի դանդաղման հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ դատախազությունը, հատկապես եվրոպական իրավունքի իմպլեմենտացման նպատակով, մի քանի կարևոր նախաձեռնություններ արդեն իսկ ցուցաբերել է: Խոսքը վերաբերում է ինչպես եվրոպական իրավունքի տեղայնացման նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում մի քանի փոփոխությունների և լրացումների նախաձեռնմանը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, Հայաստանի, այլ երկրների դեմ Եվրոպական դատարանի կայացրած որոշումների ուսումնասիրության հիման հայաստանյան քրեադատավարական իրավակիրառ պրակտիկայում մարդու մի քանի հիմնարար իրավունքների իրացմանը և պաշտպանության երաշխիքների բարձրացմանը միտված ներքին իրավական կանոնների սահմանմանը, դրանցից բխող ուղեցույցերի մշակմանը: Որպես այդպիսիք՝ Արթոր Դավթյանը, մասնավորապես, մատնանշել է վատ վերաբերմունքից և խոշտանգումներից պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի համատեքստում մեղադրյալի կամ ամբաստանյալի հակընդդեմ հարցման, մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում որպես խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի նոր չափորոշիչների կիրառմանն ուղղված ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներին, որոնք արդեն իսկ դրական արդյունքներ են ապահովում: ՀՀ գլխավոր դատախազը նաև կարևոր է համարել ԵԽ-ի հետ համագործակցությամբ դատախազների վերապատրաստման նոր ծրագրերի նախանշումը՝ մի կողմից հաշվի առնելով իրավունքի զարգացման ներքին տրամաբանությանը և միտումներին համարժեքության ապահովման, մյուս կողմից՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության քրեադատավարական նոր մեխանիզմների պրակտիկ կիրառումը դյուրինացնելու անհրաժեշտությունը: Միխայիլ Լոբովը բարձր է գնահատել քրեաիրավական ոլորտում մարդու իրավունքների երաշխավորման ներպետական օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը և իրավունքին ներդաշնակեցնելուն միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների արդեն իսկ արձանագրված արդյունքները՝ նշելով, որ ԵԽ-ն շահագրգռված է այս հարցում շարունակելու աջակցությունը ՀՀ-ին:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հացրեր:
10:23 - 25 ապրիլի, 2019
Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Գլխավոր դատախազ |aysor.am|

Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Գլխավոր դատախազ |aysor.am|

aysor.am: Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործով ընթանալու է օբյեկտիվ քննություն։ «Մի վայրկյան չկասկածեք՝ ընթանալու է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն։ Ի՞նչ ունեցանք մենք, ըստ Էության, գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար»,- հայտարարեց գլխավոր դատախազը։ Նրա խոսքով, առաջադրված մեղադրանքից հետո Սանասարյանը ստացավ մեղադրյալի կարգավիճակ։ Դատախազն ասաց, որ Սանասարյանը կարող է պաշտպանվել, ներկայացնել հիմնավորումները։ «Ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ դրանք ստուգվելու են»,- ասաց պաշտոնյան։ Անդրադառնալով Սանասարյանի պաշտպանների միջնորդությանը՝ քրեական գործը ԱԱԾ վարույթից ՀՔԾ վարույթ տեղափոխելու վերաբերյալ, Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ այդ միջնորդությունը նոր են ստացել ու ավելացրեց. «Այդ միջնորդության մեջ կան տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն, անպայման կստուգվեն»։ Հարցին՝ կա՞ն տեղեկություններ, որ «գործը սարքում են», ինչպես հայտարարում են պաշտպանները, դատախազը պատասխանեց. «Որ պահին, որ նման ռիսկ կամ տեղեկություն տեսնի գործը հսկող դատախազը, ոչ մի պարագայում նախաքննության այդ մարմինը չի շարունակի այդ վարույթը»։ Նշենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»:
08:40 - 24 ապրիլի, 2019
Դատախազ. Կոռուպցիոն սխեմաներով գայթակղված պաշտոնյաները այլևս չեն կարող վստահ լինել, որ իրավապահները չեն տեղեկանալու |aysor.am|

Դատախազ. Կոռուպցիոն սխեմաներով գայթակղված պաշտոնյաները այլևս չեն կարող վստահ լինել, որ իրավապահները չեն տեղեկանալու |aysor.am|

2018 թվականի ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ հանդիսացած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումները, ԶԼՄ-ների հրապարակումները գրեթե 3.6 անգամ ավելի շատ են եղել, քան 2017 թվականին, «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» համաժողովին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Կարող ենք արձանագրել, որ մեր հասարակությունը կոռուպցիայի նկատմամբ դարձել է ավելի անհանդուրժող։ Կոռուպցիոն սխեմաներում ներգրավելու գայթակղություն ունեցող ցանկացած պաշտոնատար անձն այլևս չի կարող վստահ լինել, որ դրա մասին իրավապահ մարմնինները չեն տեղեկանալու, և որ ամենակարևորն է, այդ անձինք այլևս չեն կարող իրենց արարքների համար չպատժվելու վստահություն կամ երաշխիքներ ունենալ՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոնների մակարդակից, ունեցած կապերից և հնարավորություններից», - հայտարարեց գլխավոր դատախազը։
07:31 - 17 ապրիլի, 2019
Ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանի գնահատականը կապել քրեական գործի դատավարական ընթացքի հետ․ Գլխավոր դատախազ |armtimes.com|

Ճիշտ չէ Նիկոլ Փաշինյանի գնահատականը կապել քրեական գործի դատավարական ընթացքի հետ․ Գլխավոր դատախազ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հնարավոր է՝ որպես մեղադրող մասնակցի Մարտի 1-ի գործով սահմանդրական կարգը տապալելու վերաբերյալ դատավարությանը: «Ամեն բան հնարավոր է»,- ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ ինքը որպես մեղադրող մասնակցնի գործին։ Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Մարտի մեկի գործն արդեն բացահայտված է, Արթուր Դավթյանն ասաց, որ դեռ կան իրականացվելիք իրավական ընթացակարգեր։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը շտապե՞լ էր՝ ասելով, որ գործը բացահայտված է, Արթուր Դավթյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ, Նիկոլ Փաշինյանի գնահատականը բերել, կապել քրեական գործի դատավարական ընթացքի հետ, ճիշտ չէ»։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի այն դժգոհություններին, թե քրեական գործին ծանոթանալու համար իրենց պատշաճ ժամանակ հատկացված չէ, գլխավոր դատախազն ասաց, որ իրենք, տրամադրելով 50 օրացույցային օր, հաշվի են առել փաստաբանների փորձառությունը․ «Այստեղ իրավական առումով գերխնդիրը ոչ թե տեխնիկապես ամեն պաշտպան քանի էջ կարող է կարդալ, այլ որքանով հնարավոր կլինի ապահովել կոնկրետ մեղադրյալի իրավական պաշտպանությունը»,- ասաց Արթուր Դավթյանը։
16:21 - 29 մարտի, 2019
Դատախազությունը մանրամասն ուսումնասիրում է իրավական գնահատականի կարիք ունեցող բոլոր հայտարարությունները

Դատախազությունը մանրամասն ուսումնասիրում է իրավական գնահատականի կարիք ունեցող բոլոր հայտարարությունները

news.am։ Դատախազությունը մանրամասն ուսումնասիրում է իրավական գնահատականի կարիք ունեցող բոլոր հայտարարությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Պատասխանելով այն հարցին, թե նախօրեին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր տարածքների փոխանակման ինչ-որ ծրագրի մասին, դատախազությունը ուսումնասիրո՞ւմ է արդյոք նման հայտարարությունները, Դավթյանը վստահեցրել է, որ հասարակությանը հասանելի աղբյուրներում հրապարակված բոլոր հայտարարությունները մանրամասն ուսումնասիրվում են։ Դա վերաբերում է նաեւ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտարարություններին (օրերս հանդես էր եկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքներով)։ Ինչ վերաբերում է վաղեմության ժամկետ ունեցող հանցագործությունների վերաբերյալ հաղորդագրություններին, Դավթյանը նշել է, որ խոսքը նյութերի պատրաստման մասին է, որի վրա վաղեմության ժամկետը տարածվում է։ Ինչպիսին կլինեն հետագա գործողությունները, ժամանակը ցույց կտա։  
05:43 - 28 մարտի, 2019