Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ռուս սահմանապահների տեղակայման հարցով քննարկումները շարունակվում են. Ռուբինյան |armenpress.am|

Ռուս սահմանապահների տեղակայման հարցով քննարկումները շարունակվում են. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցով Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու մասին՝ Ռուբինյանն ասաց, որ ռուս գործընկերների հետ քննարկումների մեջ են: «Քննարկումները շարունակվում են, այս պահին նոր բան չեմ կարող հայտնել»,-ասաց Ռուբինյանն ու հավելեց՝ երբ որևէ զարգացում լինի, հանրությունը կտեղեկանա այդ մասին: Նա նշեց՝ Փաշինյանի այդ ելույթը Անվտանգության խորհրդի նիստում ամիսներ առաջ նրա ունեցած ելույթի կոնտեքստում էր: «Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ՀՀ սահմանները խախտված են՝  մայիսի 12-ից ադրբեջանական զորամիավորումների ներխուժման բերումով, ինչն  անթույլատրելի է: Վարչապետը Անվտանգության խորհրդի նիստում ամիսներ առաջ հայտնել էր առաջարկը՝ իրավիճակը դեէսկալացնելու, երկու կողմից զորամիավորումների՝ սահմանից հայելային հետքաշման վերաբերյալ, որից հետո միայն հնարավոր կլիներ խոսել սահմանագծման և սահմանազատման մասին: Արդեն վերջին հայտարարության մեջ վարչապետ Փաշինյանը ի հավելումն հնչեցրել է առաջարկ՝ առ այն, որ հնարավոր է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների ներկայությունը՝ կրկին սահմանից երկու կողմերի հայելային հետքաշմամբ»,-պարզաբանեց Ռուբինյանը: Նա նաև շեշտեց, որ ՀՀ-ն շատ գնահատում է իր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը, որը գաղտնիք չէ, որ բավականին մեծ աջակցություն է ցուցաբերել: «Բայց մեր գործողությունները կապված են տարբեր իրավիճակների հետ: Մեր արտաքին քաղաքականության վարման ոճն այն է, որ մենք չենք պատրաստվում որևէ երկրի հետ հարաբերություն կառուցել՝ ի հաշիվ այլ երկրի»,-ասաց Ռուբինյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀ-ն կդիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ նա հիշեցրեց, որ այդ կառույցում որոշումներ ընդունվում են կոնսենսուսով: «Դա ենթադրում է, որ ցանկացած երկիր, որը ցանկանում է դիմել, պետք է համապատասխան մթնոլորտ ապահոված լինի, հակառակ դեպքում դա անիմաստ է: Բացի այդ, կա քաղաքական և արտաքին քաղաքական պատեհության և նպատակահարմարության հարց»,-ասաց     Ռուբինյանն ու հավելեց՝ այդ գործընթացը դիտարկում են իր ասած համատեքստում, եթե նման անհրաժեշտություն լինի, քայլեր կգործարկվեն՝ համապատասխան մթնոլորտ ապահովելուց հետո:
15:21 - 03 օգոստոսի, 2021
Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան |armenpress.am|

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է. Ռուբինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում գտնվում են ապօրինաբար, Հայաստանը շարունակելու է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի Կազմակերպության գործիքակազմով նախատեսված միջոցառումներն իրականացվեն: Այս մասին ԱԺ-ում վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը: «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը նշեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանին  հանձնվել են տարածքներ՝ Հին թաղերը, Խծաբերդը, Դիզափայտ լեռը: Աբրահամյանը հետաքրքրվեց՝ երբ այսօր ՀՀ սահմանին որոշակի ռիսկեր են դրսևորվում, պատերազմի սպառնալիքի անվան կամ հիմնավորման տակ նոր տարածքներ չեն հանձնվելո՞ւ Ադրբեջանին: Ռուբինյանը նախ շեշտեց, որ Հին Թաղերը, Խծաբերդը, Դիզափայտը չեն հանձնվել: «Դրանք ապօրինաբար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ ադրբեջանական հարձակման արդյունքում գրավվել են»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքին հարակից հատվածներին՝ Ռուբինյանն ասաց. «Պետական, միջազգային ճանաչված սահմանված սահմանը միայն գիծ չէ, այն որոշակի երաշխիք է: Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում  Կովսականի շրջանում, մեկ այլ բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններում: Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմաններին, և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի սահմանը: Աբրահամյանն արձագանքեց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ապօրինաբար անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի տարբեր հատվածներ՝ պաշտոնական տեղեկատվությամբ մինչև 3.5 կմ խորությամբ: «Այս պահին այդ տարածքները բռնազավթման կարգավիճակով են: Եվ այս պահի դրությամբ դրա կարգավորման համար պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել: Ձեր ասած հիմնավորմամբ՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել և զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք դրանով, որ դա չէիք ցանկանում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,-ասաց նա: «Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան: Մեր վերլուծությունն այն է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը: Եվ մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը: Եվ մեր միջազգային գործընկերները, այդ թվում ՌԴ-ն կիսում են մեր դիրքորոշումը՝ նաև սահմանային կոնկրետ կետերի վերաբերյալ, և մենք գնալու ենք առաջ այս ուղղությամբ»,-պատասխանեց Ռուբինյանը:
12:01 - 03 օգոստոսի, 2021
Իշխող խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի մասին |tert.am|

Իշխող խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի մասին |tert.am|

tert.am: Ցանկանում եմ հիշեցնել, որ իշխող խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում, անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իշխող խմբակցության կողմից Ռուբեն Ռուբինյանի թեկնածության առաջադրմանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Հանրությանը հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում  և այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը երկար ժամանակ է հանդիսանում է հանրային պաշտոնյա։ Այս նույն իշխանությունը մեզ հրամցրել էր մի իրավիճակ, որ ՀՀ ԱԺ նախագահը կարող էր լինել թուրքական լրտես «Օմեգա» մականվամբ, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս Ազգային ժողովը»։ Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ երբեք            չի թաքցրել այն հանգամանքը, որ որոշակի ժամանակահատված հետազոտություններ է իրականացրել Թուրքիայում։ «2017թ-ին Հրանտ Դինքի անվան  հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն և փոխնախարար նշանակվելուց հետո հայտարարել եմ, որ հեղափոխությունից առաջ եղել եմ Թուրքիայում»։
11:17 - 03 օգոստոսի, 2021
Անձնապես ամեն ինչ անելու եմ, որ ԱԺ ամբիոնը դառնա քաղաքական հանդուրժող խոսքի կենտրոն. Ռուբինյան |1lurer.am|

Անձնապես ամեն ինչ անելու եմ, որ ԱԺ ամբիոնը դառնա քաղաքական հանդուրժող խոսքի կենտրոն. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շնորհավորեց ընդդիմադիր խմբակցություններին՝ խորհրդարան անցնելու առիթով: «Հակառակորդին քաղաքական շնորհավորանք հղելու ավանդույթը, որը չլսված բան է եղել հայաստանյան քաղաքական դաշտում տարիներ շարունակ, ունի շատ պարզ հիմք: Դուք, հարգելի՛ գործընկերներ, իմ քաղաքական հակառակորդներն եք, որոնք, սակայն, խորհրդարանում հայտնվել են մեր քաղաքացիների մի մասի տված վստահության քվեի բերումով: Եվ ես պարտավոր եմ հարգել այդ քվեն, ինչպես նաև հաշվի նստել դրա հետ, ինչպես և դուք եք պարտավոր հարգել մեծամասնության քվեն և հաշվի նստել դրա հետ: Նույնկերպ, եթե ես երբևէ այս ամբիոնից վիրավորեմ կամ զրպարտեմ մեր ընդդիմադիր գործընկերներին, դա կլինի վիրավորանք նրանց վստահության քվե տված մեր քաղաքացիների մի մասին: Մեր ընդդիմադիր գործընկերների կողմից ինձ կամ իմ թիմակիցներին այս ամբիոնից վիրավորելը կամ զրպարտելը կլինի վիրավորանք մեծամասնությանը քվեարկած քաղաքացիներին»,- ասաց նա: Ռուբինյանը նշեց, որ անձնապես ամեն ինչ անելու է, որ ԱԺ ամբիոնը դառնա բարձրորակ քաղաքական խոսքի, սուր, բայց հանդուրժող խոսքի կենտրոն:  «Այս դահլիճում ցանկացածը, որն ունի նույն նպատակը, իմ դաշնակիցն է, նույնիսկ եթե նա հակառակորդ է»,- ասաց Ռուբինյանը: 
10:49 - 03 օգոստոսի, 2021
Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Այս գործողությունը պետք է դիտարկել ավելի մեծ համատեքստում, մասնավորապես՝ ադրբեջանցիների կողմից արվող ծայրահեղ ապակառուցողական և ծավալապաշտական հայտարարությունների համատեքստում և սույն թվականի մայիսի 12-ից սկիզբ առած Հայաստանի սուվերեն տարածք նրանց ներթափանցման համատեքստում։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է յոթերորդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Ռուբինյանը նաև ասել է, որ միջազգային հանրությունը պիտի համապատասխան արձագանք տա Արդբեջանի՝ տարածաշրջանային կայունությունը պայթեցնել փորձող գործողություններին։ «Մենք օգտագործելու ենք մեզ հասու ամբողջ գործիքակազմը՝ ըստ պատեհության։ Մայիսի 12-իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում և մենք շարունակելու ենք օգտագործել մեզ հասու գործիքակազմը, և կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է։ Պետք է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ն ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը, սրանից բխող բոլոր հետևանքներով»։ Խոսելով Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մասին, ըստ որի Ադրբեջանը Մոսկվայում սպասվող բանակցություններից առաջ նախահարձակ գործողություններ է սկսել, Ռուբինյանն ասել է․ «Մայիսի 12-ից սկսված իրավիճակին, նկատի ունեմ ՀՀ սահմանների խախտման հետ կապված իրավիճակի վերաբերյալ մենք քննարկումների և կապի մեջ ենք, այդ թվում՝ մեր ռուս գործընկերներ հետ։ Մեր պաշտոնապես հնչեցրած առաջարկը եղել է երկու կողմերի զորքերի՝ սահմանից հայելային հետքաշման և ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ, ինչը հնարավորություններ կստեղծի ապագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու, և այս քննարկումները այդ ծիրի մեջ են։ Իսկ առավել մանրամասն կարծում եմ՝ համապատասխան գերատեսչությունը կհայտնի»։ Ռուբինյանը հավելել է, որ ՀՀ զինված ուժերը թույլ չեն տալու որևէ ոտնձգություն ՀՀ սուվերեն տարածքներից ներս։ «Դա այս գիշեր ապացուցվեց»։ Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ավելի ուշ պաշտպանական գերտեսչությունը հայտարարել էր, որ հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։  09։20-ի դրությամբ, ըստ ՊՆ-ի, հակառակորդը կորուստներ տալով հետ էր շպրտվել։ Այնուհետև ՊՆ-ն հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունի 3 զոհ, 4 վիրավոր։ 
16:18 - 28 հուլիսի, 2021
Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մասին |azatutyun.am|

Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար. Ռուբեն Ռուբինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մասին |azatutyun.am|

azatutyun.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, [անդամ երկրներից մեկի վրա] հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», - ասել է նա: Այս թեմայով «Ազատությունը» զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Փաստորեն ՀԱՊԿ-ը Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը համարում է սահմանային խնդիր և կարծում է՝ չի համապատասխանում դա կազմակերպության կանոնադրության դրույթներին: Ռուբինյան. - Տվյալ հայտարարությունը, բնականաբար, տարօրինակ է մեզ համար մի քանի պատճառով. նախ, պարոն Զասը նշում է, որ, փառք Աստծո, զոհեր չկան, ցավոք, զոհ կա, այս ընթացքում հայ զինծառայող է սպանվել ադրբեջանցի զինվորի կողմից, գերեվարվածներ են եղել: Երկրորդը՝ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածի, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգի հիման վրա: Ի՞նչ են դրանք նախատեսում, օրինակ, ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը, որի հիման վրա Հայաստանը դիմել է, այդ կետը նախատեսում է հետևյալ դեպքերը, երբ, օրինակ, ՀԱՊԿ անդամին կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիք կա: Այսինքն ՀԱՊԿ-ն ունի գործիքակազմ կամ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ այսպես ասած ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին: Իհարկե, մենք հասկանում ենք և գաղտնիք չէ, որ սա ըստ էության առաջին այսպիսի դեպքն է ՀԱՊԿ-ի համար, այսինքն առաջին դեպքն է, երբ որ ՀԱՊԿ անդամն այս հոդվածի հիման վրա դիմել է և ինչ-որ առումով ավանդույթ էլ չկա, և ինչ-որ առումով սա ՀԱՊԿ-ի համար նաև ստուգատես է, բայց կա մի փաստ, որ ՀԱՊԿ-ը ունի պարտականություններ: Այսինքն ՀԱՊԿ անդամ երկրները որպես մեկ կազմակերպության անդամ փոխկապակցված են պարտավորություններով, և կա ՀԱՊԿ գործիքակազմ, որը պիտի գործի: Մենք շարունակելու ենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ աշխատանքներ տանել այս ուղղությամբ և կարծում եմ, որ մոտ օրերս նաև մեր համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները աշխատանքային կարգով կապի մեջ կլինեն մեր գործընկերների հետ: «Ազատություն». - Իսկ հանրությանը հայտնի կդառնա՞ ինչ-որ ձևով արձագանքը: Ռուբինյան. - Ես մեծ հաշվով դիրքորոշումը ներկայացրեցի, մնացածն արդեն մեր համապատասխան գերատեսչությունները աշխատանքային կարգով կիրագործեն այն, ինչ պետք է իրագործվի:
21:42 - 04 հուլիսի, 2021
Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

Քոչարյանը, Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ. Ռուբինյան |1lurer.am|

1lurer.am: v> ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը գրառում է արել Ֆեյսուքի իր էջում. «Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմի սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով։ Ես այս մարդկանց արտահայտած բազմաթիվ մտքերի հետ խնդիր ունեմ, ինչը նորմալ է քաղաքական պայքարի շրջանակներում, բայց այս մեկ թեզն ուղղակի անընդունելի է ու խայտառակ վտանգավոր։   Նրանք, կամա, թե ակամա, ամիսներ շարունակ զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ, որովհետև նրանք ռազմական ագրեսիայի սանձազերծման մեջ մեղադրում են ոչ թե Արցախի ժողովրդի վրա հարձակված ու բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանին, այլ Հայաստանին։   Նրանք պիտի ստանան զրո քվե։ Ապագա կա»:  
14:41 - 17 հունիսի, 2021
Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությանը |1lurer.am|

Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Հայտարարությամբ է հանդես եկել Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ մինչև նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը խոսվել է նաև այսպես կոչված Ղազախի գյուղերի հանձնման մասին: Փաշինյանն ասել էր, որ Գասպարյանն առաջարկել է փաստաթուղթը ստորագրել այդ տարբերակով, սակայն վարչապետը հրաժարվել է: Ըստ Գասպարյանի՝ նա այն ժամանակ ասել է, որ հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է, որպես դիվանագիտական հնարք, միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում՝ հետագայում սակարկելու համար: Գասպարյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ պնդել է, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Գլխավոր շտաբի նախկին պետի հայտարարությանն է անդրադարձել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: Ռուբեն Ռուբինյանը նշված քննարկմանը ներկա է եղել: Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Օնիկ Գասպարյանը անամոթաբար ստում է: Նոյեմբերի 9-ի ցերեկը ես անձամբ եմ ներկա եղել այն հանդիպմանը, որի մասին նա խոսում է: Հանդիպմանը ներկա է եղել վարչապետը, ես ու ևս 7-8 գործող՝ ներկա և նախկին պաշտոնյաներ: Հանդիպման ժամանակ քննարկվել է հայտարարության այն տարբերակը, որի մեջ, այո, կար հղում Ղազախի գյուղերի մասին, և այդ քննարկման ընթացքում Օնիկ Գասպարյանը, ես կարող եմ հավաստել, որովհետև անձամբ ներկա եմ եղել, ասել է՝ այդ տարբերակին, եթե այն մնա, պետք է համաձայնվել: Որից հետո՝ դրանից 1-2 ժամ անց, կրկին անձամբ եմ ականատես եղել, գտնվելով վարչապետի աշխատասենյակում, թե ինչպես է նրան զանգահարում Օնիկ Գասպարյանը, որն արդեն վերադարձել էր Գլխավոր շտաբ, ինչպես է զանգահարում և խնդրում ստորագրել այդ թուղթը՝ այսպես կոչված Ղազախի գյուղերի կետով, որին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ ոչ մի դեպքում փաստաթուղթը չի ստորագրի:  Դրանից հետո հայկական կողմի հստակ և սկզբունքային դիրքորոշման արդյունքում այդ կետը հանվել է, և ի վերջո ստորագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունն այն տեսքով, որը կա:
14:48 - 05 հունիսի, 2021
ԱԳ որևէ փոխնախարար չմասնակցեց ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկմանը |hetq.am|

ԱԳ որևէ փոխնախարար չմասնակցեց ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի քննարկմանը |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի չորս փոխնախարարներից որևէ մեկն այդպես էլ չեկավ խորհրդարան` 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանը: ԱԳՆ-ից ներկա էր ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմինե Գալստյանը: Երբ պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչու որևէ փոխնախարար չի ներկայացել, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց` զբաղվածության պատճառով: «ԱԳՆ-ից նամակ են հղել ԱԺ նախագահին և խնդրել, որ զբաղվածությամբ պայմանավորված` ֆինանսաբյուջետայինի պետը գա, ինչին էլ ընդառաջել ենք»,-ասաց Ռուբինյանը: Լրագրողների հետ զրույցում Ռուբինյանը հրաժարվեց մանրամասն անդրադառնալ այդ հարցին: Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակումներ եղան, թե ԱԳ փոխնախարարները հրաժարականի դիմում են ներկայացրել, ինչը, սակայն, ԱԳՆ-ից հերքեցին:
17:30 - 03 հունիսի, 2021
Ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու․ Ռուբինյան

Ենթադրվող ստորագրվելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու․ Ռուբինյան

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մայիսի 12-ից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակի մասին՝ ներկայացնելով դեպքերի ժամանակագրությունը։ «Որոշ դեպքեր տեղի են ունեցել զուգահեռաբար։ Մայիսի 12-ին ադրբեջանական զորամիավորումները ներս են մտել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից, որից հետո մենք մեր հստակ դիրքորոշումն ենք հայտնել առ այն, որ նրանք պիտի վերադառնան իրենց ելման դիրքեր՝ առանց նախապայմանների։ Եվ տեղի է ունեցել գործընթաց։ Մենք գործարկել ենք բոլոր մեխանիզմները, որոնք Հայաստանին հասու են, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում՝ հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում, այդ թվում՝ այլ գործընկերների հետ,  միջազգային տարատեսակ հարթակներում ճնշում մեծացնելով»։ Նրա խոսքով՝  այդ ընթացքում նաև առաջարկ է ստացվել Ռուսաստանի Դաշնությունից ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ։ «Եվ ուշադրություն․ ոչ թե անել դեմարկացիա և դելիմիտացիա հիմա կամ վաղը կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ օրինակ Հայաստանի և Վրաստանի միջև կա այդպիսի երկկողմ հանձնաժողով, որը 20 տարուց ավելի է գործում է, սահմանի մի մասը դեմարկացված է, մի մասը դեմարկացված չէ։ Մենք, ի պատասխան այս առաջարկի, կրկին մեր հստակ դիրքորոշումն ենք արտահայտել առ այն, որ սա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքից դուրս գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում»։ Ռուբինյանն ասաց, որ ստեղծման դեպքում հանձնաժողովը զբաղվելու է միայն ՀՀ-ի և Ադրբեջաննի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով։  «Այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ»։ Անդրադառնալով Հայաստանի որոշ անկլավներ Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկություններին, Ռուբինյանն ասաց․ «Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Խորհրդային Հայաստանը ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և հակառակը։ Այս հարցերը հետագայում կարող են քննարկման առարկա դառնալ  դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ։ Կարող են ստանալ այս լուծումը կամ այն լուծումը, բայց այստեղ ի՞նչն է կարևոր տարբերակել․ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն և այդ հանձնաժողովը ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի է ունեցել դելիմիտացիա և դեմարկացիա։ Ոչ, դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ։ Կարող եմ վստահեցնել, որ ենթադրվող ստորագրելիք փաստաթղթով ՀՀ որևէ տարածք չի զիջվելու»։ Ռուբինյանը նաև հերքեց Արտաքին գործերի նախարարի հրաժարականի լուրերը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ երեկ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել էր, որ ԱԳՆ-ն տեղյակ չի ստորագրվելիք փաստաթղթից, Ռուբինյանն ասաց․ «Փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից, այն պատճառով, որ փոխարտգործնախարները մի քանիսն են, ունեն իրենց ոլորտը, որոնք կուռացիա են անում, նորմալ է, որ մի փոխնախարարը կարող է ամեն ինչից տեղյակ չլինեն»։
13:31 - 21 մայիսի, 2021
Միջազգային ճնշումը համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր ատյաններում. ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

Միջազգային ճնշումը համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր ատյաններում. ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

1lurer.am: Մեր պատվիրակությունն իր առաջ դրած խնդիրը կատարել է, այն է՝ շարունակել մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, մասնավորապես, ԵԽԽՎ շրջանակներում, և այսպիսով փորձելով հասնել մեր խնդրի լուծմանը՝ հայտարարեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ վերջին լիագումար նիստի օրակարգում հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցի ընդգրկմանը: Հիշեցնենք՝ նաև ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեն էր հայտարարություն ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով վերադարձնել հայ գերիներին: Ռուբինյանն ասաց, որ ԵԽԽՎ նստաշրջանում նաև գործադիրի մակարդակով են այս թեմայով հնչել հայտարարություններ: «Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին: Եվ մեր տղաների վերադարձին հասնելու միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է: Իսկ միջազգային ճնշում ասելով նկատի ունեմ լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ-երկու քայլով կամ մի քայլերով մի տեղում: Սա համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկկողմ հարաբերություններում, և ես վստահ եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի հասնել մեր նպատակին»,- ասաց Ռուբինյանը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից Տաթևիկ Հայրապետյանն էլ կարևորեց ռազմագերիների օր առաջ ազատ արձակման համար միջազգային ճնշման առումով խորհրդարանական դիվանագիտության հարթակների օգտագործումը: «Գերիների վերադարձի համար այդ քայլերը պետք է լինեն համառ, և պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիևի համար գերիներին օր ավել պահելը լինի գլխացավանք»,- ասաց նա:
15:22 - 26 ապրիլի, 2021
Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է․ Ռուբինյան |armenpress.am|

Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է․ Ռուբինյան |armenpress.am|

<diarmenpress.am: v id="opennewscontainer"> Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայ գերիներին նվիրված նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում դիմեց եվրոպացի գործընկերներին՝ հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ անվանել են շուն կամ խելագար։ «Ինձ և իմ ազգին անվանել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա  ասել է, որ հայ ազգը հիվանդ է և պետք է բուժվի։ Իսկ դուք դժբախտություն ունեցե՞լ եք հետևելու գրեթե ուղիղ եթերով, թե ինչպես են վանդալիզմի ենթարկվում ձեր սրբությունները, ինչպես են քանդում ձեր եկեղեցիները, հուշահամալիրները։ Մեր ազգն ամեն օր է դա տեսնում»,- ասել է Ռուբինյանը։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել՝ այլ ազգի հանդեպ ատելություն է իրագործել: «Հարյուրավոր երիտասարդ հայ մարդիկ պահվում են երկրում, որտեղ նրանց ատում են։ Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է», - ընդգծեց Ռուբինյանը։  
21:12 - 20 ապրիլի, 2021
Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը |armenpress.am|

Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ ԲԴԽ նախագահը տապալել է իր առաքելությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տապալել է իր առաքելությունը: Ազգային ժողովի նիստի ընթացքում Ռուբինյանը Վարդազարյանին հիշեցրեց պատերազմից հետո արված հայտարարությունը, որտեղ Վարդազարյանը հղում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի «վնգստացող դատավորներ» բառակապակցությանը: Ռուբինյանը ԲԴԽ նախագահին հարց ուղղեց այն մասին, որ պատերազմի ավարտից հետո, երբ մահափորձ կատարվեց Ազգային ժողովի նախագահի դեմ, հայտնվեցին տեղեկություններ վարչապետի դեմ մահափորձ պատրաստելու մասին, Վարդազարյանը դատավորներին ուղղված հայտարարությամբ արդյոք զսպման, թե չզսպման կոչ էր անում: «Դուք ըստ իս տապալել եք ձեր առաքելությունը, որպես ԲԴԽ նախագահ, դուք անցել եք քաղաքականության գիծը: Հաշվի առնելով այս ամենը, մտածել եք արդյոք հրաժարական տալու մասին, եթե չեք մտածել, արդյոք չեք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- նշեց Ռուբեն Ռուբինյանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց, որ հրաժարական տալու մասին չի մտածել: «Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այն ժամանակահատվածը, երբ մտածելու եմ այդ հարցի վերաբերյալ»,- նշեց Վարդազարյանը:
16:50 - 02 մարտի, 2021
Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան. Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը տրամաբանական չէ՝ մի շատ պարզ պատճառով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի դառնան քաղաքական գործոն եւ իրենց նշանակումը կամ ազատումը կամ չազատումը պիտի դառնա քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել եւ դա բնականաբար չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար»:       Ըստ Ռուբինյանի՝ տրամանաբանական կլիներ, որ առանց որեւէ պայմանի Էդմոն Մարուքյանը հայտարարեր, թե իրենք պատրաստ են ստորագրել հուշագիր՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այդ դեպքում, ըստ նրա՝ հնարավոր կլիներ առաջ գնալ: Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունն էլ է պայմաններ ներկայացնում՝ Ռուբինյանը արձագանքեց, որ Մարուքյանի ասածը պարզապես անընդունելի է. «Պատկերացրեք՝ մի ինչ-որ վերացական աշխարհում, որտեղ պարոն Մարուքյանը դառնում է վարչապետ, եւ դրանից ասենք 2 օր հետո մի զինվորական, որն այդ պահին ԳՇ պետն է, պահանջում է էդմոն Մարուքյանի հրաժարականը: Վե՞րջ, այսինքն դա պիտի դառնա պայմա՞ն, այսինքն մենք պիտի մտնենք մի անվերջանալի ցիկլի մեջ, երբ որ զինվորականությունը պիտի խառնվի քաղաքականության մեջ եւ իրենց ազատումը կամ չազատումը պիտի դառնա որեւէ պայմա՞ն: Դա անընդունելի է ոչ միայն ինձ համար կամ մեր քաղաքական ուժի համար, դա անընդունելի է ժողովրդավարության եւ սահմանադրության տեսանկյունից»,- հավելեց նա: Իսկ ո՞րն է այս իրավիճակի լուծումը, ի՞նչ է առաջարկում իշխանությունը՝ բացի հանրահավաքից. լրագրողի այս հարցին պատասխանելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ լուծումը հետեւյալն է. «Օնիկ Գասպարյանը կամ պիտի պաշտոնից ազատման դիմում գրի, կամ Հանրապետության նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը, որից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ»:
14:27 - 01 մարտի, 2021