Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ 2,5 հազար զինվորականներ տեղափոխել Լեհաստան |armenpress.am|

ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ 2,5 հազար զինվորականներ տեղափոխել Լեհաստան |armenpress.am|

armenpress.am: Շուրջ 2,5 հազար ամերիկացի զինվորներ կարող են արագորեն տեղափոխվել Լեհաստան այն 8,5 հազար զինծառայողների թվից, որոնց պլանավորում են ուղարկել Արեւելյան Եվրոպա: Փետրվարի 2-ին Լեհական ռադիոյի եթերում այդ մասին հայտարարել է հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հայտարարել է, որ պատրաստում է օրերս «ավելի քան 8 – 8,5 հազար զինծառայողների տեղափոխումն ամբողջ Արեելյան Եվրոպայի համար»: «Մեզ մոտ, ըստ երեւույթին, լրացուցիչ կլինի շուրջ 2,5 հազար զինվոր»,- ասել է Սոխը: Ինչպես ընդգծել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ներկայացուցիչը, գործում է երկու պլան: «Մեկն ամերիկացի զինվորականների ֆիզիկական ներկայությունն է, այդ թվում Լեհաստանի հողում: Երկրոդը՝ մեխաիզմի գործարկում, հնարավորությունների ստեղծում էական թվով զորքերի տեղափոխման համար՝ նման անհրաժեշտության առաջացման դեպքում: Այստեղ նույնպես աշխատանք է տարվում»,- նշել է նա: Ներկայումս Լեհաստանում տեղաբաշխված է ԱՄՆ-ի շուրջ 5 հազար զինծառայող: Անցյալ շաբաթ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոպա ուղարկելու 8,5 հազար զինծառայողներ, բայց վերջնական որոշում դրա վերաբերյալ դեռ ընդունված չէ: Նրա խոսքով՝ դրանք մարտական, հետախուզական, ավիացիոն, բժշկական եւ փոխադրական ստորաբաժանումեր են:  Հունվարի 25-ին Քիրբին CNN հեռուստաալիքի եթերում ճշտել է, որ Միացյալ Նահանգները չի պլանավորում իր զորքերը տեղաբաշխել այն երկրների տարածքից դուրս, որոնք ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են: Նախագահ Ջո Բայդենը հունվարի 28-ին նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են մոտ ապագայում ձեռնամուխ լինել լրացուցիչ ոչ մեծ զորակազմի ուղարկմանն Արեւելյան Եվրոպա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:47 - 02 փետրվարի, 2022
Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պատնեշներ է կառուցում
 |factor.am|

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանին պատնեշներ է կառուցում |factor.am|

factor.am: Մինսկի ղեկավարության և Վարշավայի ու ԵՄ-ի միջև հակամարտության ֆոնին Լեհաստանը սկսել է ամրացված պատնեշներ կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Սահմանի երկայնքով 5,5 մետր բարձրությամբ պատ կկառուցվի։ Այս մասին հայտնել է Լեհաստանի սահմանապահ ծառայության խոսնակ Աննա Միխալսկայան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նախագծի արժեքը գնահատվում է 353 մլն եվրո։ Ենթադրվում է, որ 186 կմ երկարությամբ պատը կկառուցվի մինչև հունիս։ Պատնեշների կառուցումը քննադատել են իրավապաշտպանները, որոնք պահանջում են համապատասխանել միգրացիայի ոլորտում եվրոպական օրենսդրությանը, ինչպես նաև բնապահպանները, որոնք մատնանշում են երկու երկրների սահմանին գտնվող անտառային տարածքները պահպանելու անհրաժեշտությունը։ «Մեր նպատակն է նվազագույնի հասցնել վնասը»,- ասել է Աննա Միխալսկայան՝ ընդգծելով, որ անտառահատումները կիրականացվեն հնարավորինս փոքր մասշտաբով։ Վարշավան որոշել է պարիսպ կառուցել Բելառուսի հետ սահմանին 2021 թվականին Մերձավոր Արևելքից ներգաղթյալների հոսքի կտրուկ աճից հետո, որոնց Մինսկը թույլատրել է մուտք գործել Բելառուս՝ նպատակ ունենալով նրանց հետագայում ուղղորդել դեպի ԵՄ երկրներ։
20:54 - 25 հունվարի, 2022
Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ նախագահությանն Ադրբեջանի սադրանքների դադարեցման գործուն միջոցներ ձեռնարկելու կոչ է արել

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ նախագահությանն Ադրբեջանի սադրանքների դադարեցման գործուն միջոցներ ձեռնարկելու կոչ է արել

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հունվարի 13-ին տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ներկայացրել է լեհական նախագահության առաջնահերթությունները: Հաջորդած մտքերի փոխանակման ընթացքում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակ կազմակերպվող սադրանքներին և ռազմական բախումներին, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: «Մասնավորապես, անդրադարձ եղավ ՀՀ ինքնիշխան տարածք 2021թ. մայիսի 12-ից ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ս.թ. հունվարի 11-ին հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ կազմակերպած սադրիչ գործողությանը, ինչի արդյունքում զոհվել են ՀՀ զինծառայողներ Արթուր Մխիթարյանը, Ռուդիկ Ղարիբյանը և Վահան Բաբայանը: Ընդգծվեց, որ վերջին օրերին Բաքվից հնչող հայատյաց և, միևնույն ժամանակ, «ինքնախոստովանական» հայտարարությունները հաստատում են, որ այդ բախումները նախաձեռնել է Ադրբեջանը»,,- ասվում է հաղորդագրության մեջ: ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը կրկին հրավիրվեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների խնդիրներին, որոնք մինչ օրս չեն հանգուցալուծվել՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների ոտնահարման հետևանքով: Նշվում է, որ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները, և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը: «ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը չի կարող «լուծել» որևէ հակամարտություն և ադրբեջանական կողմից ուժի կիրառումը, որպես հակամարտության կարգավորման լեգիտիմ գործիքի ներկայացումը վտանգում է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունը և վարկաբեկում հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպությունները՝ այդ թվում ԵԱՀԿ-ն: Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը, և հույս հայտնեց, որ Լեհաստանի նախագահությունը միջազգային այլ գործընկերների հետ միասին կօգտագործի առկա գործիքակազմը՝ Ադրբեջանին հստակ և միանշանակ ուղերձ հղելու համար, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել և անհետևանք մնալ»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր սադրանքները, դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, դադարեցնի լարվածության սրումը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի հետ շփման գծում և կատարի իր ստանձնած պարտավորությունները։
21:07 - 13 հունվարի, 2022
Եվրոպայում պատերազմի առաջացման վտանգն ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում․ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն |1lurer.am|

Եվրոպայում պատերազմի առաջացման վտանգն ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում․ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայում պատերազմի առաջացման վտանգն ամենաբարձրն է վերջին 30 տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն: «Ներկայումս ԵԱՀԿ անդամ երկրները բախվում են խաղաղության և անվտանգության տարբեր մարտահրավերների։ Ձգձգվող հակամարտությունները, ռազմական դիմակայությունը, արմատականությունը, ահաբեկչությունը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի թուլացումը, COVID-19 համավարակի հետևանքները, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները հանգեցնում են անորոշության, անկանխատեսելիության և վախի մթնոլորտի խորացման»,- ընդգծել է նա: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն պետք է կենտրոնանա Արևելյան Եվրոպայում անվտանգության ոլորտում խնդիրների լուծման ջանքերի վրա, մասնավորապես՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման համար:
19:42 - 13 հունվարի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Լեհաստանի՝ ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ՝ վստահեցնելով, որ Հայաստանը հնարավորինս կաջակցի ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում: Նախարար Միրզոյանը ներկայացրել է այս հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը՝ արտացոլված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ հունվարի 6-ի հայտարարությունում:ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ղազախստանի պաշտոնական դիմումի համաձայն՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի, Կազմակերպության կանոնադրության, ինչպես նաև՝ ՀԱՊԿ Խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի վրա՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակ ժամկետով խաղաղապահներ ուղարկել Ղազախստան՝ ռազմավարական կարևոր օբյեկտների պաշտպանության համար:Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին՝ ՀՀ ԱԳ նախարարն շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի աջակցությունը համանախագահության ջանքերին՝ ուղղված հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հրատապ հումանիտար հարցերի լուծմանը, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
20:22 - 10 հունվարի, 2022
ԱՄՆ-ը բացառել է Լեհաստանում և Բալթյան երկրներում զորքերի կրճատման հնարավորությունը |1lurer.am|

ԱՄՆ-ը բացառել է Լեհաստանում և Բալթյան երկրներում զորքերի կրճատման հնարավորությունը |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնը չի ծրագրում դիտարկել Լեհաստանում և Բալթյան երկրներում մշտապես տեղակայված ամերիկյան զորքերի թվի կրճատման հնարավորությունը։ Այդ մասին ուրբաթ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը։ Նրա հայտարարությունը պատասխան էր NBC-ի հրապարակմանը, որում ասվում էր, որ հարցը կարող է բարձրացվել ամերիկյան կողմի և Մոսկվայի միջև հաջորդ շաբաթ կայանալիք բանակցությունների ընթացքում։ Հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կքննարկեն միայն երկկողմ անվտանգության հարցեր, լրագրողներին ասել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան և հավելել, որ Միացյալ Նահանգները խնդրահարույց է համարում Եվրոպայից ամերիկյան միջուկային զենքը դուրս բերելու Ռուսաստանի կոչերը: Շարունակությունը՝ 1lurer.am կայքում
16:47 - 08 հունվարի, 2022
Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան |armenpress.am|

Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դրական լուծում կունենա: Այդ մասին Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է խաղալ Լեհաստանը, որպես 2022 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող, Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, դրանց առնչվող հումանիտար խնդիրների լուծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Լեհաստանի դեսպանը նաև դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված երկխոսությունը և դրական ազդակների փոխանակումը: «Հրաշալիորեն գիտակցում ենք, որ Հայաստանի քաղաքացիների և կառավարության համար առաջնահերթ խնդիր է գերիների հնարավորինս շուտ վերադարձը: Կարծում եմ, որ այս գործընթացում էական կլինի Վիեննայում հունվարի 13-ին կայանալիք հանդիպումը [ԵԱՀԿ համաժողովը], և չէի ուզենա դրանից առաջ ընկնել և նշել մեր առաջնահերթությունները, քանի դեռ դա չի արել իմ ղեկավարությունը», - հավելեց Լեհաստանի դեսպանը: Դեսպան Պավել Չեպլակի խոսքով՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության ոլորտի վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն 2022 թ. հունվարին, երբ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուին կայցելի Վիեննա՝ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը և ներկայացնելով Լեհաստանի առաջնահերթությունները որպես ԵԱՀԿ նախագահողի, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկվող քայլերի և նախաձեռնությունների վերաբերյալ: «Տվյալ հարցը քննարկվել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև այս տարի Վիեննայում և Ստոկհոլմում կայացած հանդիպումների ընթացքում», - նշեց դեսպան Պավել Չեպլակը:
14:50 - 30 դեկտեմբերի, 2021
ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն պետք է հասկանա, որ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ դաշինքը ուժեղանալու է. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արևմտյան Ուկրաինայում գտնվող Գուտա ամառանոցային քաղաքում կայացել է Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի նախագահների «Լյուբլինյան եռանկյունի» կոչվող ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ` եռակողմ բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումն էր և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ «Ուկրաինան և Ուկրաինայի նման մյուս երկրները ՆԱՏՕ-ին կանդամակցեն այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ում հասկանան, որ այդ քայլը ոչ թե այդ պետություններին է ուժեղացնում, այլ դաշինքը», - բանակցությունների ավարտին հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Լեհաստանի նախագահի խոսքով` Արևելյան Եվրոպայի երկրները ակտիվորեն զբաղվում են Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման հարցով։ «Ցանկանում եմ նշել, որ մենք այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք։ Ես համոզված եմ, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ կարող է անվտանգությանը միտված լուրջ հարթակ ստեղծել։ Այդպիսով մենք կարող ենք ռուսական ագրեսիայից պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, այլև Ուկրաինան։ Մենք, սակայն, պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է պահանջենք, որ Ռուսաստանը լուրջ հետքայլ կատարի», - հայտարարում էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
09:39 - 21 դեկտեմբերի, 2021
600 միգրանտ է մնում Լեհաստանի հետ սահմանի բելառուսական ՏԼԿ-ում |armenpress.am|

600 միգրանտ է մնում Լեհաստանի հետ սահմանի բելառուսական ՏԼԿ-ում |armenpress.am|

armenpress.am: Բելառուսա-լեհական սահմանից ոչ հեռու գտնվող «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում 600 միգրանտ է մնում Մերձավոր Արեւելքի երկրներից: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի Բելառուսի հասարակության հետախուզության եւ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ Իգոր Տրուսովը: «Այսօր փախստականների համար սահմանի վրա գտնվելու 43-րդ օրն է: Այժմ նրանք գտնվում են Բելառուսա-լեհական սահմանից ոչ հեռու «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնի տեղավորման կետում: Ընդամենն այստեղ շուրջ 600 մարդ կա, որոնց ոչ փոքր մասը կազմում են կանայք ու երեխաները: Բելառուսական կողմը շարունակում է փախստականներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով»,-Sputnik Բելառուսը հաղորդել է Telegram-ում: Նաեւ շարունակվում է աշխատանքը՝  անհատական մոտեցում ցուցաբերելով փախստականների նկատմամբ: Ըստ պահանջի նրանց տրվում են տաք իրեր, կոշիկ, հիգիենայի պարագաներ, փոքրիկներին կերակրելու շշեր, մանկական խառնուրդներ, հայտնել է Տրուսովը: Վերջին ժամանակներս Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը հայտարարում են Բելառուսի հետ սահմանի վրա անօրինական միգրանտների թվի աճի մասին եւ Մինսկին մեղադրում միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են սահմանակից տարածք: Նոյեմբերին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել է, որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը, հիմնականում քրդեր, ուղեւորվել է Լեհաստանի հետ Բելառուսի սահման, որն սկզբում հաշվում էր 2 հազարից ավելի մարդ: Միգրանտները փորձեր են ձեռնարկել ճեղքել Լեհաստանի հետ սահմանը Գրոդնենի մարզի «Բրուզգի» անցակետում, բայց փորձը կասեցրել են լեհ ուժայինները` հատուկ միջոցների օգնությամբ: Միգրանտների մի մասը Բելառուսից հայրենիք է վերադառնում ինչպես տարհանման չվերթերով, այնպես էլ անհատական կարգով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:34 - 20 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԺ փոխնախագահ Սաղաթելյանը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են Արցախի կարգավիճակի հարցին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Սաղաթելյանը և Լեհաստանի դեսպանն անդրադարձել են Արցախի կարգավիճակի հարցին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ:  Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարևորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ: «Անդրադարձ է կատարվել նաև Արցախի կարգավիճակի հարցին: Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական  հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն էլ ավելի կխորանա: ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը: 
22:31 - 16 դեկտեմբերի, 2021
ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման հարցը

ՀՀ և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման հարցը

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման և վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները անդրադարձել են հրատապ լուծում պահանջող հարցերին, հատկապես հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է Լեհաստանին ԵԱՀԿ գալիք նախագահության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Լեհաստանն իր նախագահության ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ:
19:55 - 03 դեկտեմբերի, 2021
Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

Սահմանների պաշտպանության համար ԵՄ-ը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը 200 մլն եվրո կհատկացնի Լեհաստանին, Լիտվային և Լատվիային՝ սահմանների պաշտպանության համար: Հատկացված միջոցները չեն կարող օգտագործվել սահմանին պարիսպ կառուցելու համար, դրանք կարող են ծառայել միայն ԵՄ սահմանների պաշտպանության հարցում տեխնիկական և կադրային աջակցության համար։ Հանդիպելով միգրանտների հոսքին՝ Լիտվան իր միջոցներով սկսեց ցանկապատ անցկացնել Բելառուսի հետ սահմանին և օգնություն էր ակնկալում Բրյուսելից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ դաշինքը մենակ չի թողնի Բալթյան երկրներին միգրացիոն ճգնաժամի առաջ, որի համար, նրա խոսքերով, պատասխանատու են Բելառուսի իշխանությունները։ Լիտվայի իշխանությունները սպառնում են փակել Բելառուսի հետ սահմանին անցակետերը, եթե շարունակեն անօրինական ներգաղթյալներ գտնել բեռնատարներում։ Լիտվայի տվյալներով՝ Եվրամիության հետ սահմանին դեռ մնում է 7-ից 15 հազար միգրանտ, իսկ միայն Լիտվայի հետ սահմանին՝ մինչև 2 հազար։
10:28 - 29 նոյեմբերի, 2021
Լեհ-բելառուսական սահմանին ներգաղթյալների ճամբարը դատարկվել է |factor.am|

Լեհ-բելառուսական սահմանին ներգաղթյալների ճամբարը դատարկվել է |factor.am|

factor.am: Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ ներգաղթյալները լքել են Բելառուսի տարածքում «Կուզնիցա-Բրուզգի» հսկիչ անցակետի մոտակայքի անտառում հիմնած ճամբարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Մինչև վերջերս այստեղ ապրում էին մի քանի հարյուր միգրանտներ Մերձավոր Արևելքի երկրներից՝ հույս ունենալով տեղափոխվել Լեհաստան։ Ժամանակ առ ժամանակ նրանք փորձում էին ճեղքել սահմանային պատնեշները, ինչը հանգեցրել է թեժ բախումների։ Սակայն հինգշաբթի Բելառուսի իշխանությունները մոտ հազար ներգաղթյալների տեղափոխել են սահմանի մոտ տեղակայված տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն։ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը Twitter-ում հրապարակել է կադրեր, որոնցում երևում է դատարկ ճամբարը և թե ինչպես են մի խումբ մարդիկ քայլում դեպի կենտրոն տանող ճանապարհով:
17:20 - 19 նոյեմբերի, 2021