Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Վաշինգտոնում կայացել է ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը

Վաշինգտոնում կայացել է ՀՀ, Ադրբեջանի ԱԳ նախարարների և Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը

Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին: Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:
21:19 - 03 մայիսի, 2023
Հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը վերջին օրն է. ԱԳՆ
 |azatutyun.am|

Հայ-ադրբեջանական բանակցությունները շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը վերջին օրն է. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր էլ շարունակվում են, ըստ նախնական ծրագրի վաղը դրանց վերջին օրն է, «Ազատությանը» փոխանցել են արտգործնախարարությունից։ Ըստ ադրբեջանական «Թուրան»-ի՝ սպասվում է, որ վաղը նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կմիանա արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ամփոփիչ բանակցություններին։ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ամերիկյան մասնակցության և այլ մանրամասների մասին վաղը կհայտնեն։ Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել էր, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
16:52 - 03 մայիսի, 2023
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարությունից բացի հայ-ադրբեջանական կարգավորման ուրիշ հիմքեր չկան

Պեսկովը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված օժանդակությունը կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, քանի որ «դրանց այլընտրանք չկա»։  «Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) հետ առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր ձեռնարկումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ: Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Ըստ այդմ, առայժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են»,- այսօր ասել է նա։ Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը կողմերի հետ՝  Պեսկովը նշել է. «Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս բազայի վրա կարգավորմանը, կարող է ողջունելի լինել: Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում սա առաջին դեպքն է»։
16:30 - 02 մայիսի, 2023
Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն
 |1lurer.am|

Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցող բանակցություններին: «Այս շաբաթ մենք խաղաղ բանակցություններ ենք վարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ` մեր նոր հաստատությունում` Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի Ազգային ուսումնական կենտրոնում։ Երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հայաստանի, ապա Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Եռակողմ բանակցություններից հետո սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպումը։  Նշենք նաև, որ  «Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հաստատել է, որ Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր։ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
09:55 - 02 մայիսի, 2023
Բլինքենն այսօր առանձին հանդիպումներ կանցկացնի Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի կունենան եռակողմ բանակցությունները

 |factor.am|

Բլինքենն այսօր առանձին հանդիպումներ կանցկացնի Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա տեղի կունենան եռակողմ բանակցությունները |factor.am|

factor.am: Այսօր Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ սպասվում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ տեղական ժամանակով 8։30-ին (Երևանի ժամանակով՝ 16։30-ին), Բլինքենը Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում հանդիպելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Ավելի ուշ՝ տեղի ժամանակով 9։00-ին (Երևանի ժամանակով 17։00-ին) Բլինքենը հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղարը ժամը 09:45-ին (Երևանի ժամանակով՝ 17։45-ին) ողջունելու է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։
14:21 - 01 մայիսի, 2023
Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝  նախարարների եռակողմ  հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել

Հայաստանի ԱԳՆ-ից հաստատում են՝ նախարարների եռակողմ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարեց, որ ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։  ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ի պատասխան հարցի, թե որտեղ և երբ է տեղի ունենալու հանդիպումը, ԱԳՆ խոսնակը Infocom-ի հետ զրույցում նշեց․ «Եղել են հանդիպումների առաջարկներ, հիմա կան պայմանավորվածություններ»։ Նա այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ ԱԳՆ-ն այդ մասին լրացուցիչ կհայտնի։ Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնայի հետ մամուլի ասուլիսում հայտարարել էր․ «Մենք, իհարկե, մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջնորդներին, մասնավորապես, վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատել է Հայաստանին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ, դրական քայլերի, դերի և արդյունքների համար: Հայաստանը հայտարարել է, որ վերադառնում է գործընթացին։ Իհարկե, մեր ակնկալիքները պետք է իրատեսական լինեն, սա հեշտ գործընթաց չէ, սակայն հերթական բանակցությունների անցկացումը կարևոր փուլ և քայլ է»,- հայտարարել է Բայրամովը։ Պատասխանելով մեր ճշտող հարցին, թե արդյոք հանդիպման առաջարկություն եղել է նաև ԱՄՆ-ից, և հնարավոր է՝ ԱՄՆ միջնորդությամբ հանդիպում տեղի ունենա, ԱԳՆ խոսնակը կրկին հղում կատարեց իր նախորդ պատասխանին, որ եղել են հանդիպումների առաջարկեն՝ չհստակեցնելով՝ ում կողմից են եղել այդ առաջարկները։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար ՌԴ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն քանի որ այդ պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: 
17:00 - 27 ապրիլի, 2023
Բայրամովը պնդում է, թե նոր անցակետը կապահովի Լաչինի ճանապարհի թափանցիկությունը և անվտանգությունը |azatutyun.am|

Բայրամովը պնդում է, թե նոր անցակետը կապահովի Լաչինի ճանապարհի թափանցիկությունը և անվտանգությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի տեղակայումը կապահովի ճանապարհի թափանցիկությունը և անվտանգությունը: Այդ մասին Բայրամովն ասել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում: «Հայկական կողմը Լաչին-Խանքենդի ճանապարհին ապօրինի գործառույթներ է իրականացրել, ապրիլի 23-ին սահմանապահ անցակետի տեղակայումը թափանցիկություն և անվտանգություն կապահովի», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Նա պնդել է, թե Ադրբեջանը փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, «սակայն ամեն անգամ բախվում է Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանն ու անդադար սադրանքներին»: Բայրամովը և Ադոմենասը քննարկել են Ադրբեջանի և Լիտվայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
20:11 - 26 ապրիլի, 2023
Հայաստանը 6 շաբաթ է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին. Բայրամով
 |tert.am|

Հայաստանը 6 շաբաթ է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին. Բայրամով |tert.am|

tert.am: Հայաստանը վեց շաբաթ է չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին հետ հանդիպմանը։Բայրամովը նշել է, որ հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանը շահագրգռված է գործընթացի հաջող ավարտով:Իր հերթին Օլսոնը նշել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչը պահանջում է խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմանի հիմքով անցկացվող բանակցություններին։Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման նպատակով կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։
11:03 - 21 ապրիլի, 2023
Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը» |factor.am|

Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Բայրամովը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է սադրանքների մեջ։ «Հայաստանը խոչընդոտում է հայ բնակիչներին «վերաինտեգրելու» Ադրբեջանի ջանքերին, ինչպես նաև դեմ է Լաչինի ճանապարհի «չարաշահումը» կանխելու համար անցակետ բացելու առաջարկին»,- դժգոհել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Շարունակությունը՝ factor.am-ում
11:34 - 18 ապրիլի, 2023
Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում է

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոն Բաքվում է

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ  Լուիս  Բոնոյին։  Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչներ։ «Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ամբողջությամբ դուրս չի բերել զինված ուժերը ադրբեջանական տարածքներից, օկուպացիայի տակ է պահում 8 ադրբեջանական գյուղ և շարունակում է իր կանոնավոր ռազմական և քաղաքական սադրանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։ Բայրամովը նաև նշել է, որ «երկու ադրբեջանցի զինծառայող գերի են ընկել, կալանավորներից մեկի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, և անհրաժեշտ է անհապաղ նրանց ազատ արձակել»։ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 10-ին հայտնել էր, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ադրբեջանցի զինծառայողը հայտնել էր, որ իր հետ ևս մեկ զինծառայող կա։  Օրեր անց՝ ապրիլի 13-ին ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերեց Սյունիքի Աղվանի գյուղի բնակիչ, անտառապահ Արա Սուքիասյանը։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն նույնպես հաստատեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողին հայտնաբերելու և ձերբակալելու մասին լուրերը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին հայտարարեց՝ կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինծառայողն իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով։ 
16:28 - 17 ապրիլի, 2023