Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ

Փետրվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ-ն։Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար:
14:00 - 25 փետրվարի, 2022
Նուր-Սուլթանում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը

Նուր-Սուլթանում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունները զարգանում են կայուն կերպով: Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, շատ կարևոր տարեթիվ է: Բարձրագույն և բարձր մակարդակներում մեր միջև հաստատվել է բաց քաղաքական երկխոսություն, զարգանում են խորհրդարանական, մշակութային-հումանիտար կապերը: Գիտեք, որ մենք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ տածում ենք ամենաջերմ զգացմունքները, ես անձամբ Ձեզ և հայ ժողովրդին մեծ հարգանքով եմ վերաբերվում: Կարծում եմ` վատ չեմ տիրապետում Ձեր ժողովրդի պատմությանը, բարձր եմ գնահատում մշակույթի և մյուս ոլորտներում ձեռքբերումները: Գործնականում մենք հանդիսանում ենք դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Եվրասիական տնտեսական միությունում, դրա համար կարծում եմ, որ մեր երկրների միջև հենց այսպիսի փոխհարաբերություններն են համարվում ամենաօպտիմալը: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»: Իր հերթին, Վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելի, ուրախ եմ հանդիպել Ձեզ: Սա այս տարի դեմ առ դեմ մեր առաջին հանդիպումն է, սակայն մենք բազմիցս ենք խոսել հեռախոսով: Շատ ուրախ եմ, որ այն իրադարձություններից հետո, որոնք տեղի ունեցան Ղազախստանում, բնականոն կյանքը լիարժեք վերականգնվել է: Արդեն Եվրասիական տնտեսական միությունում մենք քննարկում ենք մեր տնտեսական հետագա համագործակցությունը և Եվրասիական տնտեսական տարածքի հետագա զարգացումը: Ցանկանում եմ ընդգծել, որ ուրախ եմ, որ վերջապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային մեխանիզմներն աշխատեցին: Գիտեք, որ դա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահության առաջնահերթությունը: Մենք միշտ կարծել ենք և կարծում ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշատեն: Ցավոք Հայաստանը եղել է մի իրավիճակում, երբ մենք կարծում էինք, որ մեխանզիմը պետք է գործի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ: Դրանից հետո մենք դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է: Շատ ուրախ եմ, որ երբ անհրաժեշտ եղավ` այդ մեխանիզմը կարողացանք գործարկել: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար»:Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն գործընթացներին առնչվող մի շարք թեմաների:
12:08 - 25 փետրվարի, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, անդրադարձել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Փոխվարչապետն ու դեսպանը ընդգծել են հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը: Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգի շուրջ: 
23:22 - 22 փետրվարի, 2022
Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագրին |armenpress.am|

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագրին |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները փետրվարի 17-ին կայացած լիագումար նիստում հավանություն են տվել հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագծին: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության պայմանագիրն ստորագրվել Է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Նուր Սուլթանում՝ 1994 թվականի մարտի 28-ի համանման պայմանագրի փոխարեն: Ավելի վաղ Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Դարին Տույակովը խորհրդարանականներին հայտնել Էր, որ պայմանագիրն ստորագրվել Է երկու պետությունների միջեւ ռազմական համագործակցության հետագա զարգացման եւ արդիականացման նպատակով, քանի որ 1994 թվականի պայմանագրի դրույթները «հնացել են՝ հաշվի առնելով արդիականության իրողությունները»: Պայմանագրի նորմերն ուղղված են ռազմական համագործակցության իրագործմանը զորքերի կիրառման համատեղ պլանավորման գործում՝ ի շահ պետությունների անվտանգության ապահովման եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության այլ ուղղությունների շուրջ փոխգործակցության: Պայմանագիրը հնարավորություն Է տալիս ռազմական համագործակցություն իրականացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օպերատիվ եւ մարտական պատրաստությունը, խաղաղապահ գործունեությունը, ռազմական կրթությունն ու գիտությունը, զորքերի գործունեությունը եւ դրանց համակողմանի ապահովումը, երկկողմ նորմատիվա-իրավական բազայի կատարելագործումը, մշակույթը, սպորտը եւ ռազմական համագործակցության մյուս ուղղությունները: Խորհրդարանի կողմից ընդունված օրենքը ներկայացվել Է պետության ղեկավարի ստորագրմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:54 - 17 փետրվարի, 2022
Ղազախստանում խաղաղապահ առաքելության հաջող փորձը կարող է կիրառվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս երկրներում. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

Ղազախստանում խաղաղապահ առաքելության հաջող փորձը կարող է կիրառվել ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս երկրներում. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանում հաջող խաղաղապահ գործողության փորձը մանրամասն կվերլուծվի, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մյուս պետություններում նման սցենարների կրկնության դեպքում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը: «Կենտրոնական Ասիայում, որտեղ առկա են զգալի թվով ահաբեկչական կազմակերպությունների «քնած բջիջներ», ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրավիճակը մնում է բավական փխրուն»,- նշել է Սիրոմոլոտովը։ Նա հավելել է, որ Ղազախստանում հարձակումներ իրականացնողների թվում եղել են օտարերկրյա ծագում ունեցող անձինք, ինչպես նաև զինյալներ, որոնք փորձառություն են ստացել արտերկրում և «թեժ կետերում»: ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործարկման արդյունավետությունը վկայում է, որ հետխորհրդային տարածքում կազմակերպության երկրների համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում պահանջված է:
11:50 - 17 փետրվարի, 2022
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։   Նախարարը կարևորվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, նշել, որ երկու երկրների միջև կա համագործակցությունն ակտիվացնելու մեծ ներուժ, որը պետք է լիարժեք օգտագործել։   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ Ղազախստանի կառավարության առջև դրված են նոր մարտահրավերներ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման, տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու մասով։   Կողմերը քննարկել են արդյունաբերության, մասնավորապես արդյունաբերական կոոպերացիայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորությունները, նաև արտահանմանը, բեռնափոխադրումների իրականացման գործընթացին,  էլեկտրոնային առևտրին, երկու երկրներում գործող հարկման մեխանիզմներին, ուղիղ ավիաչվերթների վերաբացմանն առնչվող հարցեր։     Հստակեցվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստի անցկացման ժամկետները, քննարկվել օրակարգային հարցերը։   Անդրադառնալով Հայաստանի և Ղազախստանի գործարար շրջանակների, առանձին ընկերությունների միջև համագործակցության ամրապնդման ու ընդլայնման հարցերին՝ զրուցակիցները կարևորել են համատեղ գործարար համաժողովների, գործարարների հանդիպումների  կազմակերպումը։     Քննարկվել է նաև առաջիկայում Ղազախստանում ագրոարդյունաբերական համաժողովի կազմակերպման հնարավորությունը, Հայաստանի և Ղազախստանի առևտրային ցանցերի միջև համագործակցության ձևաչափը։      Երկուստեք կարևորվել է ինչպես ԵԱՏՄ շրջանակներում, այնպես էլ երկկողմ փոխշահավետ համագործակցության ակտիվացումը։   Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական աշխատանքներ իրականացնել առևտրատնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը և Բոլատ Իմանբաևը մեկ անգամ ևս շեշտել են իրենց պատրաստակամությունը  նպաստելու  երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։   Հանդիպման ավարտին դեսպան Բոլատ Իմանբաևը Վահան Քերոբյանին է հանձնել Ղազախստանի նախագահի կողմից շնորհված մեդալը` նվիրված Ղազախստանի անկախության 30-ամյակին։
21:50 - 14 փետրվարի, 2022
Ղազախստանի ոստիկանությունը առգրավել է անկարգությունների ժամանակ գողացված ավելի քան 740 զենք

 |armenpress.am|

Ղազախստանի ոստիկանությունը առգրավել է անկարգությունների ժամանակ գողացված ավելի քան 740 զենք |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի իրավապահ մարմինները առգրավել են ավելի քան 740 զենք, որոնք գողացվել են երկրում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցում հայտարարել է  Ղազախստանի Ներքին գործերի նախարարության քննչական վարչության պետ Սանջար Ադիլովը։ «Երեք շաբաթվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները առգրավել են մեծ քանակությամբ գողացված զենք: Առգրավված զենքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է 747, ինչպես նաև ավելի քան 18 հազար զինամթերք»,-ասել է Ադիլովը: Նրա խոսքով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է  իրավապահ համակարգի 19 աշխատակից, ավելի քան երեք հազար աշխատակից վիրավորվել է։ «Կան զոհվածներ նաև խաղաղ բնակիչության շրջանում, բայց սա զանգվածային անկարգությունների արդյունք է, և յուրաքանչյուր զոհի համար օբյեկտիվ քննություն է իրականացվում»,- պարզաբանել է ՆԳՆ ներկայացուցիչը։ Նա պարզաբանել է, որ անկարգությունների ժամանակ վնասվել է 1573 տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ խանութներ, գրավատներ, գազալցակայաններ, թալանվել են որսորդական խանութներ։ Վնասվել է 765 մեքենա, այդ թվում՝ 551 ոստիկանական մեքենա։
22:02 - 04 փետրվարի, 2022
Ղազախստանի խորհրդարանը չեղարկել է երկրի արտաքին և ներքին քաղաքականության համաձայնեցումը Նազարբաևի հետ |tert.am|

Ղազախստանի խորհրդարանը չեղարկել է երկրի արտաքին և ներքին քաղաքականության համաձայնեցումը Նազարբաևի հետ |tert.am|

tert.am: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները համաձայնել են Սենատի առաջարկած ուղղման հետ, որը վերացնում է արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։Չորեքշաբթի ստորին պալատի լիագումար նիստում պատգամավորները համաձայնել են այս փոփոխությանը, այժմ օրենքը համարվում է ընդունված և ուղարկվում է հանրապետության նախագահին ստորագրության։Նազարբաևը, որը Ղազախստանը ղեկավարել է գրեթե 30 տարի, հրաժարական է տվել նախագահի պաշտոնից 2019 թվականի մարտի 20-ին, սակայն այնուհետև պահպանել է Անվտանգության խորհրդի ղեկավարի, իշխող Նուր Օթան կուսակցության առաջնորդի և Ղազախստանի Ժողովրդական ժողովի ղեկավարի պաշտոնները։ 
10:55 - 02 փետրվարի, 2022
Ռուսաստանում նախադրյալներ չկան Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար. Մեդվեդև |tert.am|

Ռուսաստանում նախադրյալներ չկան Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար. Մեդվեդև |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Ռուսաստանում նախադրյալներ չկան 2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների կրկնության համար։«Կարծում եմ, որ նման իրադարձությունների համար մենք նախապայմաններ չունենք, նախ, քանի որ ընդհանուր առմամբ, մեր երկրի քաղաքացիների մեծամասնությունը կիսում է իշխանության վարած կուրսը, որը վարում է երկրի նախագահը, և դա հաստատվում է նաև սահմանադրությանը կողմ քվեարկելով, ընտրություններում, օրենսդիր մարմինների ընտրությունների ժամանակ»,- ասել է նա ռուսական լրատվամիջոցներին, այդ թվում՝ ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։Բացի այդ, ըստ նրա, Ռուսաստանում «ստեղծվել է արդյունավետ պետություն, որն ունակ է արձագանքել ահաբեկչական գործունեության ցանկացած դրսևորման կամ ընդհանրապես հանցավոր ոտնձգությունների»։
13:57 - 28 հունվարի, 2022
Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից |armenpress.am|

Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները լիագումար նիստում հավանություն են տվել օրենսդրական ուղղումներին, որոնք չեղարկում են հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Ղազախստանի ժողովրդական ասամբլեայում (ՂԺԱ) եւ Անվտանգության խորհրդում նրա ցմահ նախագահությունը: Նիստի հեռարձակումն իրականացվել է պալատի կայքում։ Այն, որ խորհրդարանի մաժիլիսը (ստորին պալատը) ավելի վաղ հավանություն է տվել այդ ուղղումներին լիագումար նիստում, հունվարի 19-ին հայտնել է պատգամավոր Կանատ Նուրովը: Ավելի ուշ օրինագծերի տեքստերը հրապարակվել են սենատի կայքում: Պալատի սահմանադրական օրենսդրության, դատական համակարգի եւ իրավապահ մարմինների կոմիտեի եզրակացության համաձայն, ուղղումներն ուղղորդված են ՂԺԱ-ի նախագահի եւ ԱԽ-ի նախագահի լրազորությունները երկրի նախագահին փոխանցելուն: Այսպես, Ասամբլեայի մասին օրենքում բացառվում է Ղազախստանի առաջին նախագահի՝ Ելբասիի (ազգի առաջնորդի), այն ցմահ գլխավորելու իրավունքը, իսկ Անվտանգության խորհրդի մասին օրենքում՝ ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունքը: Բացի այդ, խորհրդարանում քննարկվում են սահմանադրական օրենքների փոփոխություններն ու լրացումները, որոնք պահպանում են Հանրապետության սահմանադրական օրենքի կազմի մեջ մտնելու Նազարբաեւի իրավունքը, ինչպես նաեւ հանդես գալ կառավարությունում եւ խորհրդարանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:43 - 27 հունվարի, 2022