Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Բեյրութում ցուցարարների հետ բախումներից հետո բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը |tert.am|

Բեյրութում ցուցարարների հետ բախումներից հետո բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը |tert.am|

tert.am: Բեյրութի կենտրոն են ժամանել բանակային ստորաբաժանումները՝ ցրելու կենտրոնական հրապարակում և խորհրդարանի հարակից փողոցներում անկարգություններ հրահրած ցուցարարներին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Լիբանանի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցույցը շատ արագ վերածվել է անկարգությունների: Ակցիայի մասնակիցները սկսել են քարեր և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ: Ցուցարարերը փորձել են անցնել խորհրդարանի առջև դրված արգելապատնեշների վրայով: Նրանք կոտրել են լուսացույցները և գրասենյակային շենքերում տեղադրված վերահսկման տեսախցիկները: Ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բանակային ուժերի ժամանելուց հետո բախումները տեղափոխվել են Բեյրութի գլխավոր՝ Նահատակների հրապարակ, որտեղ ցուցարարներն հրդեհել են «Ան-Նահար» թերթի խմբագրության առաջին հարկը:  Ներկա պահին բախումները դադարել են: Բոլոր կենտրոնական փողոցներն ու հրապարակները գտնվում են բանակայինների վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերին զուգահեռ Բեյրութում տեղի է ունենում Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական մեկօրյա այցը:   Ցույցի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել և բարեփոխումներ պահանջել իշխանություններից:
09:26 - 02 սեպտեմբերի, 2020
Ֆրանսիայի և Հայաստանի դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտաս վարդապետի արձանի մոտ

Ֆրանսիայի և Հայաստանի դեսպանները հարգանքի տուրք են մատուցել Կոմիտաս վարդապետի արձանի մոտ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Փարիզում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը: «Այսօր Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի CCAF France համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Փարիզում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, որը ժխտողական մակագրությամբ պղծվել էր նախօրեին»,- ասված է գրառման մեջ:
13:38 - 01 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 25,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 850 հազար, ապաքինվել՝ 16,8 միլիոն մարդ: Անգլիայի, Ֆրանսիայի և Բելգիայի միլիոնավոր աշակերտներ այսօր կվերադառնան դպրոց՝ չնայած Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ցուցանիշների աճին: Շատ ուսուցիչներ և ծնողներ անհանգստացած են, որ դպրոցների վերաբացումը է՛լ ավելի կարագացնի COVID-19-ի տարածումը: Բայց կառավարությունները ցանկանում են ազատ թողնել ծնողներին, որպեսզի նրանք կարողանան աշխատել և վերականգնել տուժած տնտեսությունները: Նրանք նաև պնդում են, որ երեխաներին դպրոց վերադարձնելը լավագույնն է նրանց երկարաժամկետ զարգացման համար, և որ երիտասարդները բարձր ռիսկի չեն ենթարկվում COVID-19-ով վարակվելու դեպքում: Ֆրանսիայում 11-ից 18 տարեկան աշակերտները, նաև ուսուցիչները պարտավոր են դիմակներ կրել ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Երկրի կրթության նախարարը օգոստոսի 31-ին ասել էր, որ առանձին դեպքերում հնարավոր է որոշ դպրոցներ կրկին փակվեն, եթե կորոնավիրուսի դեպքերի թվի աճ նկատվի: Վեցամսյա դադարից հետո Անգլիայում նույնպես աշակերտները դպրոց են վերադառնում: Կառավարությունը հույս ունի, որ շփումները նվազագույնի հասցնելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու վերահսկողության համակարգը թույլ կտա խուսափել վարակի բռկումներից: Դպրոցներն ու բուհերը առկա ուսուցմամբ այսօրվանից բացվել են նաև Ռուսաստանում:
11:01 - 01 սեպտեմբերի, 2020
Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել Միջերկրական ծովի արևելքում, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը. Թուրքիայի ԱԳՆ պատասխանն Էմանուել Մակրոնին |tert.am|

Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել Միջերկրական ծովի արևելքում, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը. Թուրքիայի ԱԳՆ պատասխանն Էմանուել Մակրոնին |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է Միջերկրական ծովում Թուրքիայի դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: «Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կարմիր գծեր սահմանել արդար գործի դեմ, կբախվեն մեր երկրի վճռական դիրքորոշմանը: Տարածաշրջանում կարմիր գծեր սահմանելը կարող է բխել միայն Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի միջազգային իրավունքներից: Նրանց համար, ովքեր իրենց տեսնում են խոշորացնող հայելու մեջ, ժամանակն է նայել ճշմարտության աչքերին: Քարտեզի վրա գծեր գծելով՝ կայսերական պայմանավորվածությունների իրականացման դարաշրջանն անցյալում է»,-հայտարարել է ԱԳՆ խոսնակը: Աքսոյն ընդգծել է, որ Միջերկրական ծովում բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն «տարածաշրջանի երկրների ընդհանուր համաձայնությամբ և երկխոսությամբ»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունների դեմ «կարմիր գծերի քաղաքականություն» սկսելու մասին:
10:37 - 31 օգոստոսի, 2020
Գերմանացիները բողոքում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ |hetq.am|

Գերմանացիները բողոքում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ |hetq.am|

hetq.am:  Բեռլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել հակահամաճարակային սահմանափակումների դեմ ցույցերի։ Այս մասին գրում է «BBC»-ն։ Հնարավոր վտանգներից ելնելով՝ իշխանությունները չէին ցանկանում թույլատրել երթը, քանի որ մասնակիցները կարող են չպահպանել սոցիալական հեռավորությունը, սակայն օգոստոսի 29-ին դատարանը թույլատրել է անցկացնել հավաքն այն պայմանով, որ մասնակիցները պարտադիր կրեն դիմակներ և պահպանեն ֆիզիկական հեռավորություն։ Սկզբում բողոքի ցույցը խաղաղ ընթացք է ունեցել, սակայն վերջում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների։ Իրավապահների տվյալներով՝ փողոց է դուրս եկել մոտ 18 000 մարդ, այդ թվում երեխաներ։ Բողոքի ցույցի մասնակիցներից մեկը «Ֆրանս պրես» գործակալության թղթակցին հայտարարել է, որ ինքը դուրս է եկել փողոց պաշտպանելու իր ազատությունը։ Ոստիկանությունը երթի մասնակիցներից պահանջել է պահպանել սոցիալական հեռավորությունը։ Ավելի ուշ, Բեռլինի ոստիկանական վարչությունը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է, որ ցուցարարները չեն պահպանում անհրաժեշտ կանոնները, ուստի ոստիկանությունը ստիպված կցրի այն։ Ոստիկանությունը նաև հավելել է, որ ցուցարարների մեծ մասն իրենց կոչից հետո խաղաղ հեռացել է, սակայն նրանք, որոնք չեն ենթարկվել ոստիկանության պահանջներին, բերման են ենթարկվել։ Օգոստոսի սկզբից ի վեր սա արդեն երկրորդ փողոցային ակցիան է, որը կազմակերպվել է «Querdenken» շարժման կողմից։ Ակցիային մասնակցել են նաև աջ ծայրահեղական խմբեր։ Ակցիայի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու եղբոր՝ Ռոբերտ Քենեդու որդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը պատվաստման հայտնի ընդդիմախոսներից մեկն է։ Ավելի ուշ նրա ելույթը դատապարտել են իր իսկ ընտանիքի անդամները։ Համանման բողոքի ցույցեր են եղել նաև Լոնդոնում և Փարիզում, որոնք, ի տարբերություն Բեռլինի, մարդաշատ չեն եղել։ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում հարյուրավոր մարդիկ հավաքվել են Տրաֆալգարյան հրապարակում, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն հակակորոնավիրուսային միջոցառումների դեմ, որոնք ընդունվել են կառավարության կողմից։ Ցուցարարները պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «COVID-ը խաբեություն է» և «Ոչ պարտադիր պատվաստմանը»։ Ինչպես Բեռլինի պարագայում, Տրաֆալգարյան հրապարակում ևս չեն պահպանվել սոցիալական հեռավորության պահանջները։ Փարիզում էլ մոտ 300 մարդ դուրս է եկել փողոց՝ պահանջելու չեղարկել հանրային վայրերում դիմակների պարտադիր կրման պահանջը։ Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 453 նոր դեպք։ Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, նա չի բացառում խիստ կարանտինի վերականգնումը։   Շարունակությունը՝ hetq․am-ում։
19:24 - 30 օգոստոսի, 2020
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 24,5 միլիոնին, մահացել է շուրջ 832 հազար, բուժվել՝ 16 միլիոն մարդ |azatutyun.am|

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 24,5 միլիոնին, մահացել է շուրջ 832 հազար, բուժվել՝ 16 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 24,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 832 հազար, բուժվել՝ 16 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Եվրոպայում դեպքերի թիվը վերջին շրջանում ավելանում է, այնտեղ վախենում են վարակի երկրորդ ալիքից: Իսպանիայում 6 տարեկանից բարձր աշակերտները դասերի ընթացքում պետք դիմակ կրեն: Ֆրանսիայում ուսումնական տարին ժամանակին կսկսվի, բայց ավագ դպրոցի աշակերտներից` 11-ից 18 տարեկան, պահանջվում է դիմակներ կրել: Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջ քաղաքում պարտադիր դիմակ կրելու մասին: Երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը զգալիորեն վատթարացել է՝ մեկ օրվա ընթացքում ավելի քան 6 հազար նոր դեպք է գրանցվել: Վարչապետ Ժան Կաստեքսն ասել է. - «Համաճարակը թափ է հավաքում, ուստի մենք պետք է միջամտենք, ավելի ճիշտ՝ շարունակենք լայնամասշտաբ հակազդեցություն ապահովել»:
11:14 - 28 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 24,2 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 826 հազարին, բուժվածներինը՝ 15,8 միլիոնին |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 24,2 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 826 հազարին, բուժվածներինը՝ 15,8 միլիոնին |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 24,2 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 826 հազարին, ապաքինվածներինը՝ 15,8 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Ռուսաստանում գրանցել են COVID-19-ի դեմ պատվաստանյութը առանց սպասելու հետազոտության ավարտին: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ դեղամիջոցի առաջին խմբաքանակները կթողարկվեն ռուսաստանյան շուկայի համար առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում: Պատվաստանյութի արդյունավետությունը կլինիկորեն չի ապացուցվել և կասկածի տակ է առնվում բազմաթիվ մասնագետների կողմից, շատերն այս հապճեպ գրանցումը քաղաքական որոշում են համարում: Այնուամենայնիվ, Ռուսաստանն արդեն պայմանավորվել է Ղազախստանի հետ պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ: Ղազախստանում, ի դեպ, կարանտինը խախտողների մասին տեղեղեկություն հայտնողներին մինչև 70 դոլար գումար են խոստանում: Անցած մի քանի շաբաթների ընթացքում Ռուսաստանում ամեն օր կորոնավիրուսի առնվազն 4,5 հազար նոր դեպք է գրանցվում: Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել փակել երկրի սահմանները օգոստոսի 29-ից միչև սեպտեմբերի 28-ը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ֆրանսիան պատրաստվում է վարակի երկրորդ ալիքին, որը կանխատեսվում է նոյեմբերին:
10:24 - 27 օգոստոսի, 2020
Տասնյակ ձերբակալվածներ Փարիզում՝ ՉԼ եզրափակչին հաջորդած անկարգությունների ընթացքում |azatutyun.am|

Տասնյակ ձերբակալվածներ Փարիզում՝ ՉԼ եզրափակչին հաջորդած անկարգությունների ընթացքում |azatutyun.am|

azatutyun.am: Փարիզի ոստիկանությունը երկուշաբթի օրը ձերբակալել է 148 անձի, որոնք մասնակցել են ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչին հաջորդած անկարգություններին։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որը տեղի է ունեցել Լիսաբոնում, Մյունխենի «Բավարիա»-ն 1: 0 հաշվով հաղթել է Փարիզի «Սեն-Ժերմեն»-ին՝ վեցերորդ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը: Խաղի արդյունքից դժգոհ հարյուրավոր ֆրանսիացի երկրպագուներ ի նշան բողոքի հավաքվել են Փարիզի «Պարկ դը Պրենս» մարզադաշտի մոտ, որտեղ էլ տեղի են ունեցել բախումներ ոստիկանական ուժերի հետ։ Ի պատասխան՝ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ: Երկրպագուների ևս մեկ խումբ էլ հավաքվել էր Ելիսեյան դաշտերի մոտ, այստեղ, ըստ հաղորդումների հրկիզվել են ավտոմեքենաներ, տեղի են ունեցել հարձակումներ խանութների վրա:
13:46 - 24 օգոստոսի, 2020
Գերմանիան պատրաստ է բուժօգնություն տրամադրել Ալեքսեյ Նավալնուն. Ֆրանսիան ևս աջակցություն է հայտնել ընդդիմադիր գործչի ընտանիքին |tert.am|

Գերմանիան պատրաստ է բուժօգնություն տրամադրել Ալեքսեյ Նավալնուն. Ֆրանսիան ևս աջակցություն է հայտնել ընդդիմադիր գործչի ընտանիքին |tert.am|

tert.am: Գերմանիան անհրաժեշտ է համարում պարզաբանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ծավալվող իրավիճակը և պատրաստ է նրան բուժօգնություն հատկացնել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ավարտին, որոնք տեղի են ունեցել ֆրանսիացի առաջնորդի Ֆորտ Բրեգանսոն նստավայրում: «Ինչ վերաբերում է Ֆրանսիային, նույնը վերաբերում է Գերմանիային. մենք պատրաստ ենք բուժօգնություն ցույց տալ նաև գերմանական հիվանդանոցներում, սակայն դրա համար դիմում պետք է ստացվի Ռուսաստանից»,- ասել է Մերկելը: «Պետք է անհապաղ պարզաբանվի, թե ինչպես է նման իրավիճակ առաջացել: Մենք պնդում ենք դա»,- հավելել է կանցլերը՝ ապաքինում մաղթելով Նավալնուն:   Մակրոնն, իր հերթին, մտահոգություն է հայտնել Նավալնու հոսպիտալացման առնչությամբ և հաստատել նրան և նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը:
09:14 - 21 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,4 միլիոնը, մահացել է ավելի քան 787 հազար, ապաքինվել՝ 14,3 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,4 միլիոնը, մահացել է ավելի քան 787 հազար, ապաքինվել՝ 14,3 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 22,4 միլիոնը, մահացել է ավելի քան 787 հազար, ապաքինվել՝ 14,3 միլիոն մարդ: Եվրոպայում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվով առաջատարներն են Իսպանիան և Ֆրանսիան: Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է 3 հազար 776 նոր դեպք `մայիսի 6-ից ի վեր սա ամենաբարձր ցուցանիշն է: Թուլուզը դարձավ երկրի առաջին քաղաքը, որտեղ փողոցում դիմակ կրելն այլևս պարտադիր է: Իսկ ամբողջ Ֆրանսիայում ձեռնակությունները պատրաստվում են դիմակ կրելու պարտադիր ռեժիմին, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: Երկրի իշխանությունները փորձում են խուսափել կրկին խիստ կարանտին սահմանելուց: Աշխարհը սպասում է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծմանը: Մշակվում է ավելի քան 160 պատվաստանյութ, որոնցից ավելի քան 30-ը գտնվում են մարդկանց վրա կլինիկական փորձարկումների փուլում: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պատվաստանյութի հետ կապված արդար մոտեցում ցուցաբերել:
10:32 - 20 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, հիվանդությունից մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Մինչ մի քանի երկրներ շարժվում են Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նամակ է հղել ԱՀԿ անդամ բոլոր պետությունների կառավարություններին՝ կոչ անելով ապագա պատվաստանյութով ապահովել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, այլ ոչ միայն սեփական բնակչությանը: «Մենք պետք է կանխենք «պատվաստանյութային ազգայնականությունը»: Ոչ ոք չի կարող անվտանգ լինել, քանի դեռ բոլորն ապահով չեն», - ընդգծել է նա: Ֆրանսիայում սեպտեմբերի 1-ից սկսած դիմակ կրելն աշխատավայրում պարտադիր կլինի՝ խոսքը վերաբերում է փակ տարածքներին, որտեղ աշխատում է մեկից ավելի մարդ: Կառավարությունն այդ որոշումը կայացրել է արհմիությունների հետ խորհրդակցելուց հետո, ասել է աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը: Հարավային Կորեան էլ կրկին սահմանափակում է զանգվածային միջոցառումների անցկացումը: Սեուլում և մերձակա Ինչհոն մեծ նավահանգստում կրկին արգելվել են 50-ից ավելի մարդու մասնակցությամբ միջոցառումները փակ տարածքներում, փակվում են բարերն ու կարաոկե ակումբները: Երկրում, որը համարվում էր, թե հաղթել է կորոնավիրուսին, հինգերորդ օրն անընդմեջ նոր դեպքերի քանակը եռանիշ թվերով է արտահայտվում: Երեքշաբթի օրը վարակվել է 246 մարդ: Մասնավորապես կրոնական հավաքույթներն են դարձել վարակի տարածման վայրեր:
12:29 - 19 օգոստոսի, 2020
Օգոստոսի 19-31-ը դեպի Երևան և հակառակ ուղղություններով 37 չվերթ կիրականացվի

Օգոստոսի 19-31-ը դեպի Երևան և հակառակ ուղղություններով 37 չվերթ կիրականացվի

Օգոստոսի 19-31-ը դեպի Երևան և հակառակ ուղղություններով 37 չվերթ կիրականացվի, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից: «Տեղեկացնում ենք, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. օգոստոսի 19-ին կիրականացվի Երևան-Կոստանայ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 08:00, ժամանում 15:30): Ս. թ. օգոստոսի 19-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում 23:55): Ս. թ. օգոստոսի 19-ին, 24-ին, 25-ին, 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. օգոստոսի 19-ին, 21-ին, 23-ին, 24-ին և 26-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10): Ս. թ. օգոստոսի 20-ին կիրականացվի Երևան-Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 10:00, ժամանում 14:00): Ս. թ. օգոստոսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Նիժնի Նովգորոդ չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում 15:15): Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Երևան-Չելյաբինսկ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 17:00, ժամանում ս.թ. օգոստոսի 22 00:45): Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում ս.թ. օգոստոսի 22 ժամը 05:50): Ս.թ. օգոստոսի 21-ին և 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25): Ս. թ. օգոստոսի 22-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 20:30) Ս. թ. օգոստոսի 22-ին, 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45): Ս. թ. օգոստոսի 23-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10): Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 17:45, մեկնում 19:05): Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10): Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում ս.թ. օգոստոսի 29 ժամը 05:50): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով: ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով: Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
09:18 - 19 օգոստոսի, 2020
Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|

Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Իսպանական իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցնում. այնտեղ վարակվածների աճի տեմպը Եվրոպայում ամենաբարձրերից մեկն է: Մադրիդում և զբոսաշրջային գոտիներում փակ են գիշերային ակումբները, բարերն ու ռեստորանները իրավունք ունեն աշխատել մինչև գիշերվա ժամը 1-ը: Արգելվում է նաև հասարակական վայրերում ծխելը, եթե սոցիալական հեռավորություն պահելու հնարավորություն չկա: Սահմանափակումներ են մտցվում ծերանոցներ այցելությունների դեպքում: Ֆրանսիայում, արդեն երկրորդ օրն է անընդմեջ, նոր վարակների թիվը գերազանցում է 3 հազարը: Ավելի ու ավելի շատ քաղաքներ և համայնքներ դիմակ կրելը պարտադիր են դարձնում նույնիսկ փողոցում: Ֆրանսիայի մայրաքաղաքը հայտարարվել է բարձր ռիսկի տարածք, ինչպես նաև Մարսելը: Իտալիայի կառավարությունը առնվազն երեք շաբաթով փակում է բոլոր ակումբները, այժմ շրջանները զրկված են ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքից, թե երբ վերաբացել դրանք: Բացի այդ, երեկոյան 6-ից մինչև առավոտյան 6-ը պարտադիր է դիմակներ կրել փողոցում՝ բարերի, ակումբների կամ այլ վայրերի դիմաց, որտեղ կարող են մարդիկ հավաքվել: Հունաստանը, որը մտահոգված է օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում վարակի թվի աճով, ընդլայնում է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները մուտքի իրավունք պետք է ապահովեն կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա, որը պետք է արված լինի վերջին 3 օրերի ընթացքում: Ցուցակում են հայտնվել Բելգիան, Իսպանիան, Նիդերլանդները, Չեխիան և Շվեդիան: Ճապոնիան հայտարարել է, այս տարվա ապրիլ-հունիսն ընկած ժամանակահատվածում գրանցել է տնտեսության ռեկորդային՝ 27,8 տոկոս անկում:
10:27 - 17 օգոստոսի, 2020