ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

COVID-19 սպասարկող 20 հիվանդանոցից 6-ն անցել է բնականոն աշխատանքի |civilnet.am|

COVID-19 սպասարկող 20 հիվանդանոցից 6-ն անցել է բնականոն աշխատանքի |civilnet.am|

civilnet.am: Օգոստոսի 19-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ 233 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 57-ը՝ ծայրահեղ ծանր․ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ թոքի արհեստական օդափոխման սարքին է միացված 20 պացիենտ։ Կորոնավիրուսով պացիենտների համար նախատեսված հիվանդանոցների հետ կապված՝ Նիկողոսյանը նշեց, որ նախկինում դրանց թիվը 20-ն էր, դրանց թվում կային հիվանդանոցներ, որոնք պարզապես բաժանմունքներ ունեին և ամբողջությամբ չէին վերապրոֆիլավորվել։ Այս պահին կորոնվիրուսային հիվանդություն սպասարկող Երևանի և մարզային հիվանդանոցները 14-ն են, մյուս 6-ը անցել են իրենց բնականոն աշխատանքին։ Խոսնակը նշեց, որ անհրաժեշտության դեպքում, եթե թվերը նվազելու փոխարեն սկսկեն ավելանալ, այդ հիվանդանոցները և՛ տեխնիկապես , և՛ բուժանձնակազմի առումով կրկին կանցնեն հին աշխատանքին և կսպասարկեն կորոնավիրուսով հիվանդ պացիենտների։
16:57 - 19 օգոստոսի, 2020
Արսեն Թորոսյանը մասնագետների հետ քննարկել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները

Արսեն Թորոսյանը մասնագետների հետ քննարկել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի զարգացման հեռանկարները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի, «Ռադիոիզոտոպների արտադրություն» կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի, ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի և այլ մասնագետների հետ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։    Այս տարվա հունիսին Հայաստանում, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, առաջին անգամ իրականացվել է պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (ՊԷՏ/ՀՏ) հետազոտությունը։ Վերջինս քաղցկեղի ախտորոշման ու բուժման ընթացքը հսկողության տակ պահելու համար խիստ անհրաժեշտ հետազոտություն է։ Քննարկվել է ծառայության հասանելիությունը մեծացնելու, կենտրոնը զարգացնելու, ինչպես նաև պետության կողմից համավճարի և պետական պատվերի տեղադրման հնարավորությունները։   «Արժե ունենալ նաև գլոբալ օգտագործման ուղեցույցներ, գործելակարգեր` բժիշկների մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար և ներառել նաև պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիան», - նշել է Արսեն Թորոսյանը։   Նախարարը նաև հետաքրքրվել է, թե պետական պատվերի տեղադրման դեպքում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներից քանի տոկոսին ցուցված կլինի հետազոտությունը։ Մասնագետները հայտնել են, որ նախնական հաշվարկներով ավելի քան 40 տոկոս է կազմում նման պացիենտների թիվը և առաջիկայում կհստակեցվի։   «Ակնկալում եմ, որ առաջիկայում կունենանք հստակ հաշվարկներ՝ հասկանալու համար, թե տարեկան կտրվածքով քանի պացիենտի կարող ենք սպասարկել պետական պատվերի շրջանակներում», - ասել է նախարարը։ Կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը հանդիպման վերջում հայտնել է, որ այժմ ընթանում են քննարկումներ՝ իզոտոպների արտահանում կազմակերպելու ուղղությամբ։
19:00 - 18 օգոստոսի, 2020
Նորքի ինֆեկցիոնը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները

Նորքի ինֆեկցիոնը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները

«Նորքի» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում՝ «Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։ 1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ՝ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը ամբուլատոր։ 2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։ 3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։ 4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։ 5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։ 6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։ 7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։ 8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում։
16:44 - 18 օգոստոսի, 2020
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկմանև կանխարգելման ազգային կենտրոնն» ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկմանև կանխարգելման ազգային կենտրոնն» ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները

Կորոնավիրուսային հիվանդության դիմակայման աշխատանքները սկսել են դեռևս 2020 թվականի հունվարից, երբ դեպքերն ակտիվ արձանագրվում էին միայն Չինաստանում: Աշխատանքների վաղ մեկնարկը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության նոր լինելով և տարածվելու միտումով, որը կարող էր բերել հանրային առողջապահական ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի, ինչի հետ էլ հետագայում առնչվեց ողջ աշխարհը:  ՀՎԿ ազգային կենտրոնը՝ որպես հանրային առողջապահական հանգուցային կառույց, ուներ արդեն իսկ ձևավորված և գործնականում փորձարկված կարողություններ և բավարար նյութատեխնիկական ապահովվածություն: Զուգահեռ սկսվեցին նախապատրաստական աշխատանքներն իրավիճակի բարդացման տարբեր սցենարների համար՝ բերովի դեպքերի, կլաստերային դեպքերի և մեծ բռնկումների առումով: Աշխատանքներն ի սկզբանե տարվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ: Բացի այդ, առողջապահության նախարարությունում ձևավորվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն էր ծագած հիմնախնդիրներին կազմակերպական և մասնագիտական հարցերով ժամանակին արձագանքումը: Հիմք ընդունելով արտակարգ իրավիճակներին արձագանքելու և հասանելի միջազգային ու առանձին երկրների փորձը` հունվարից վերանայվեց օրենսդրությունը՝ մշակվեցին նոր մոտեցումներ, որը հետագայում ծառայեց հանրային առողջապահական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները կազմակերպելուն, բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ իրականացնելուն: Իրականացվեց արտակարգ իրավիճակների արձագանքման պլանավորում և մեթոդական հիմնավորում, որի արդյունքում մշակվել են արձագանքման երկու պլան, մեթոդական ուղեցույցներ, ալգորիթմներ, հուշաթերթեր, որոնք հետագայում գործադրվեցին: Միջազգային մոտեցումներին համահունչ՝ այս ամիսներին ապահովվել են COVID-19 նկատմամբ համաճարակաբանական դիտարկումը և հակահամաճարակային միջոցառումները, որոնք իրենցից ենթադրում են կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի հետազոտություններ, հիվանդության աղբյուրի, շփված անձանց շրջանակի որոշում, ռիսկերի գնահատում, քարտեզագրում, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում: Նշվածն իրականացնելու նպատակով արդեն իսկ պատրաստականության բերված արագ արձագանքման թիմերը սկսել են աշխատել լիարժեք ծավալով:  Միաժամանակ, ազգային կենտրոնի մասնագետները գործուղվեցին պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետեր՝ սահմանային հսկողություն իրականացնող մարմիններին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Չինաստանից՝ հետագայում նաև ընդլայնելով ռիսկային երկրների ցանկը (Իտալիս, Իսպանիա, Հարավային Կորեա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն և այլն) ժամանողների նկատմամբ սահմանվեց 14-օրյա շարունակական հսկողություն՝ համագործակցելով բժշկական կազմակերպությունների հետ: Համաճարակային գործընթացի զարգացմանը զուգահեռ և հիմք ընդունելով Իրանի Իսլամական Հանրապետությունում լարված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ տարածքով տեղաշարժվելու ողջ ընթացքում հարևան երկրից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ, սահմանվել էր նրանց առողջական վիճակի հսկողություն (ջերմաչափում)՝ համաճարակաբանական դիտարկման և հակահամաճարակային ռեժիմի ապահովմամբ, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար: Չնայած ձեռնարկված միջոցառումներին և, համավարակի համատեքստում հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության մարդուց մարդու փոխանցման (օդակաթիլային) առանձնահատկությունները, հիվանդությունը ներթափանցեց Հայաստան՝ ստանալով լայնածավալ տարածում:  Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձանց հայտնաբերելու, նրանց  մեկուսացնելու կամ ինքնամեկուսացնելու ուղղությամբ ազգային կենտրոնի կողմից սկսվեցին կանխարգելիչ և հակահամաճարակային լայնածավալ աշխատանքներ: Մարտ-մայիս ամիսների ընթացքում դրական դեպքերի հետ սերտ շփված անձինք մեկուսացվեցին կարանտինային վայրերում, նրանց պահման վայրերում իրականացվեց առողջական վիճակի հսկողություն, համաճարակաբանական դիտարկում (լաբորատոր նմուշառում, տվյալների բազայի վարում) և հակահամաճարակային ռեժիմի ապահովում (ախտահանում)՝ սահմանելով շուրջօրյա հերթապահություն, ինչը հնարավորություն ընձեռեց հիվանդանոցային մակարդակում հիվանդների հոսքերի կառավարման, առանձին հիվանդանոցների վերապրոֆիլավորման, վարակի հսկողության պահանջների ներդրման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև պատշաճ բժշկական օգնություն ապահովելու համար: Միաժամանակ, Երևանում, մարտ-մայիս ամիսներին ձեռնարկվեցին միջոցառումներ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի հոսպիտալացման ուղղությամբ: Այս համատեքստում կենտրոնի մասնագետների կողմից շարունակաբար կազմակերպվում էր նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հետ շփված անձանց ինքնամեկուսացումը, որոնց անձնական տվյալները հավաքագրվել, մուտքագրվել են ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային միասնական համակարգ և տրամադրվել պարետատանը՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար (նշված գործընթացը կրում է շարունակական բնույթ): Կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպքերի, մեկուսացվածների լաբորատոր հետազոտություններն ամբողջական ծավալով սկսել են իրականացվել փետրվարից`  ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի լաբորատոր բազայի հիման վրա՝ ապահովելով երկրում կատարվող լաբորատոր հետազոտությունների 70%-ը: Սակայն, զուգահեռ, աշխատանքներ են կատարվել լաբորատոր կարողությունների հզորացման ուղղությամբ՝ ապահովելով օրական կտրվածքով մինչև 1500 նմուշի հետազոտության հնարավորություն: Ձեռնարկվել են աշխատանքներ լաբորատորիաների վերապրոֆիլավորման, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերման, մասնագետների վերապատրաստման ուղղությամբ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի, Լոռու մարզերի  լաբորատորիաները վերազինվել են՝ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով հետազոտություններ իրականացնելու համար, իսկ Շիրակի մարզում ստեղծվել է նոր լաբորատորիա։ Կենտրոնի մասնագետների անմիջական մասնակցությամբ, առանձին բժշկական կազմակերպությունների լաբորատոր բազաների հիման վրա ևս ձևավորվել են նոր լաբորատորիաներ, ինչպես նաև մասնագիտական աջակցություն է ցուցաբերվել մասնավոր լաբորատորիաներին՝ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտություններում ընդգրկվելու համար: Օգտագործելով ազգային կենտրոնի մասնագիտական ներուժը՝ բժշկական կազմակերպություններում մեծ հոսքերի ժամանակ ապահովվել է վարակի հսկողության  և հակահամաճարակային ռեժիմի պահպանման գործընթացի համակարգումը, այդ թվում՝ հակահահամաճարակային պահանջների մշակումը, կարողությունների գնահատումը, անձնակազմի ուսուցումը, սահմանված պահանջների կատարման և անհրաժեշտ պարագաներով հագեցվածության դիտարկումը, առանձին բժշկական կազմակերպություններում վարակի հսկողության, ինչպես նաև հակահամաճարակային ռեժիմի պահպանման անմիջական մասնակցությունը: Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հանրության հարցերին պատասխանելու և իրազեկելու նպատակով 24/7 ռեժիմով ձևավորվեց «Օպերատիվ զանգերի կենտրոն», իսկ ազգային կենտրոնի պաշտոնական կայքում «Կորոնավիրուսային հիվանդություն» խորագրով ենթաէջ ստեղծվեց, որտեղ օրական կտրվածքով թարմացվում են տվյալները և հիվանդության վերաբերյալ նորություններ տեղադրվում (https://ncdc.am/coronavirus/): Համավարակի ընթացքում իմունականխարգելման գործընթացի ապահովման և կորոնավիրուսային հիվանդության համավարակի ազդեցությունը մեղմելու նպատակով, հիմք ընդունելով ինչպես միջազգային փորձը, այնպես էլ ԱՀԿ-ի կողմից իմունականխարգելման վերաբերյալ առաջարկությունները՝ մշակվել և հաստատվել են «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի ընթացքում իմունականխարգելման միջոցառումների իրականացման» մեթոդական ուղեցույցը, որը հետագայում ներկայացվել է բոլոր բժշկական կազմակերպություններին՝ իրականացնելով «հեռավար» սկզբունքով քննարկումներ: Պարետատան հետ համագործակցությամբ ապահովվել է սահմանափակումների վերացման պայմաններում ժամանակավորապես չսահմանափակված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատանքի կազմակերպման, հակահամաճարակային պահանջների և կանոնների մշակումը: Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների մասով, ապահովվել է համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև առանձին երկրների հետ՝  «հեռավար» սկզբունքով քննարկումների, դասընթացների մասնակցությամբ: Ապահովվել է  համաճարակաբանական վերլուծությունների և կանխատեսումների իրականացումը և տրամադրումը  համապատասխան մարմիններին: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի և համավարակի հաղթահարման ուղղված աշխատանքներն այսօր էլ շարունակվում են, տեղեկացնում են ԱՆ-ից։
15:14 - 18 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41846 դեպք, մեկ օրում գրանցվել է 145 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41846 դեպք, մեկ օրում գրանցվել է 145 նոր դեպք

ՀՀ Առողջապաության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 145 նոր դեպք և 327 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1067 թեստավորում։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (տղամարդ), 82 (կին), 70 (տղամարդ), 91 (տղամարդ), 71 (տղամարդ), 69 (կին), 84 (կին) և 79 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 245 է:
11:00 - 18 օգոստոսի, 2020
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հիմնանորոգված դիահերձարանն արդեն շահագործվում է

Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հիմնանորոգված դիահերձարանն արդեն շահագործվում է

Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առաջին դիահերձարանը: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակներից, այդ թվում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների` դատաբժշկական փորձաքնության նպատակով դիահերձման համար։ Դիասրահներն ունեն առանձնացված մուտքեր, իրար հետ կապ չունեցող օդափոխման համակարգեր, ինֆեկցիոն սրահը հագեցած է բարձր ուղղորդված ճնշման տակ գործող օդամղիչ և օդահեռացման համակարգով, հատուկ ինֆեկցիոն դիասեղանով և HEPA ֆիլտրներով։ Դիահերձարանի շենքը դիակների ընդունման համար ունի երկու առանձին մուտք, էլեկտրական ամբարձիչներով երկու առանձին բազմախցիկային սառնարանային համակարգ` վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից մահացած անձանց դիակների պահման նպատակով, ինչպես նաև առանձին մուտք քաղաքացիների և անձնակազմի համար։ Նշենք, որ բժշկական անձնակազմի աշխատասենյակները մեկուսացված են դիահերձարանից։ Դիակների ճանաչումը կազմակերպվում է հատուկ համակարգի միջոցով՝ տեսախցիկների և հեռավար կապի օգնությամբ։
12:50 - 17 օգոստոսի, 2020
Տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից. ԱԱՏՄ հորդորը

Տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից. ԱԱՏՄ հորդորը

ԱԱՏՄ-ն հորդորում է տուրք չտալ գովազդային խոստումներին և կասկածելի դեղեր չպատվիրել դրսից։ «Այս պարագայում, երբ քաղաքացին ինքն է դեղ պատվիրել, տեսչական մարմինը որևէ գործառույթ չի կարող իրականացնել։ Առկա ռիսկերը պետք է անձը գնահատի և կարողանա հասկանալ` ինչ դեղ է պատվիրում։ Դեղերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, և մարդիկ պետք է այդ ամենը հաշվի առնեն»,–հայտնում է ԱԱՏՄ դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Վարդուհի Խաչատրյանը։   Առանց ՀՀ ԱՆ-ից թույլտվություն ստանալու` այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան փոստով որոշ քանակությամբ դեղեր ստանալ։ «Դեղերի մասին օրենքում» արդեն իսկ փոփոխություն է կատարվել, որն ուժի մեջ կմտնի օգոստոսի 17-ին։
11:52 - 17 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41701 դեպք, մեկ օրում գրանցվել է 38 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41701 դեպք, մեկ օրում գրանցվել է 38 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, 824-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 38 նոր դեպք և 71 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 284 թեստավորում։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է:
11:00 - 17 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․08․20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․08․20 (թարմացվող)

18:16- Էջմիածնում անցկացվել են կիրակնօրյա անակնկալ ստուգայցեր։ Նախկինում հանդիպող խախտումներն էականորեն նվազել են, սակայն դեռևս կան տնտեսավարող կազմակերպություններ, որտեղ չեն վարվում սահմանված ձևաչափի գրանցամատյաններ, խախտվում է ջերմաչափման և ախտահանման պարբերականությունը։ Նախորդ օրերին ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի մշտադիտարկումներն ընդգրկել էին նաև խմիչքի արտադրության խոշոր գործարաններ․ արդյունքում նաև կասեցման միջնորդություններ են ներկայացվել պարետին։ [ԱԱՏՄ]   12:07- Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ  են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ:11:07- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]11:00- Թարմացվել է  16.08.2020թ․ ժամը 11։00-ինՀաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 41663 (+168)Առողջացածներ - 34584 (+100)Փաստացի բուժվողներ -6018Ընդհանուր թեստեր - 185310 (+1521)Մահվան ելքեր - 818 (+1)Մահվան ելքեր այլ պատճառով -243 (+1) [ՀՀ ԱՆ]
21:57 - 16 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41495 դեպք, մեկ օրում գրանցվել է 196 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41495 դեպք, մեկ օրում գրանցվել է 196 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած, 817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում:Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1631 թեստավորում։Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է:
11:00 - 15 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41299 դեպք, մեկ օրում գրանցվել է 276 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41299 դեպք, մեկ օրում գրանցվել է 276 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած, 814-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 181962 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 276 նոր դեպք և 267 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1465 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 239 է:
11:02 - 14 օգոստոսի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41023 դեպք, մեկ օրում գրանցվել է 229 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41023 դեպք, մեկ օրում գրանցվել է 229 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 180497 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 229 նոր դեպք և 405 առողջացած։ Մեկ օրում կատարվել է 1465 թեստավորում։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 238 է:
10:55 - 13 օգոստոսի, 2020
Սահմանվել են կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր»-ով իրականացնելու դրույթները

Սահմանվել են կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր»-ով իրականացնելու դրույթները

Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Նշենք, որ «Ռեմդեսիվիր» դեղը ներկրվել է հնդկական «Hetero Labs Limited» դեղագործական ընկերությունից, որին «Gilead Science» դեղագործական ընկերությունը տրամադրել է դեղն արտադրելու թույլտվություն: Առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 5020 սրվակ և 600 սրվակ էլ ստացվել է` որպես մարդասիրական օգնություն:  «Ռեմդեսիվիր» դեղը նշանակվում է հիվանդանոցային պայմաններում, բժշկի ցուցումով` COVID-19 հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով պացիենտներին: Ծանոթանալով դեղի ցուցումներին և հակավիրուսային բուժման հնարավոր կողմնակի ազդեցություններին` պացիենտը կամ վերջինիս օրինական ներկայացուցիչը ստորագրում է բուժում ստանալու վերաբերյալ «համաձայնության թերթիկը»:  Բուժման հիմնական նպատակն է հիվանդության հետագա պրոգրեսի կանխումը, կլինիկական նշանների հետզարգացումը, լաբորատոր և գործիքային տվյալների լավացումը: Բացի այդ, բուժման արդյունավետությունը կարող է բարձրանալ վիրուսի ավելի արագ վերացման պայմաններում (ՊՇՌ-ի բացասական արդյունք): Հիշեցնենք, որ ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19–ի հատուկ հակավիրուսային բուժման հաստատված ուղեցույց չկա:
17:34 - 12 օգոստոսի, 2020