Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել |armenpress.am|

Լավրովը պարզաբանել է, թե ինչու Ղարաբաղի վերաբերյալ Իրանի պլանին ուշադրություն չի դարձվել |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափը որոշելու իրավունքը եղել է Հայաստանինն ու Ադրբեջանինը, դրանով է պայմանավորված հայտարարության մասնակիցների ընտրությունը և այն, որ Իրանի առաջարկած խաղաղ կարգավորման պլանին ուշադրություն չի դարձվել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հիմա պետք չէ մտածել այն մասին, թե ով, երբ է հասցրել կամ չի հասցրել աջակցել կարգավորմանը: Ընդգծեմ ևս մեկ անգամ` ձևաչափի ընտրության իրավունքը եղել է Ադրբեջանինն ու Հայաստանինը: Հենց դրանով է պայմանավորվել հայտարարության մասնակիցների կազմը: Իրանի կամ Թուրքիայի հաշվին որևէ բան անելու փորձ չի եղել և չէր կարող լինել»,- իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է Լավրովը: Նա նշել է, որ հիմա կարևոր է ավարտին հասցնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, և տարածաշրջանը դարձնել համագործակցության և բարիդրացիության տարածաշրջան:
13:29 - 12 դեկտեմբերի, 2020
Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Նախօրեին Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ էր կանչվել, ինչին ի պատասխան Թուրքիան ԱԳՆ-ն է կանչել Անկարայում Իրանի դեսպանին, գրում է AMN-ն։«Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում Իրանի դեսպանին իր դժգոհությունն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի անհիմն մեղադրանքների կապակցությամբ»,- հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։Ղաթիբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։
11:45 - 12 դեկտեմբերի, 2020
Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների առնչությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանին Իրանի ԱԳՆ կանչելու վերաբերյալ Twitter-ում գրառում է կատարել։Իր գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է, որ Իրանը Թուրքիային խորհուրդ է տալիս պատրանքների վրա հիմնվելով՝ արտաքին քաղաքականությունը չկառուցել։Նրա խոսքով՝ շատ կարևոր է Թուրքիայի կառավարության պաշտոնյաներին հիշեցնել բանաստեղծությունների ծագման մասին, նախքան դրանք կարդալը։Ավելի վաղ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։Խաթեբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։
10:50 - 12 դեկտեմբերի, 2020
Իրանը որևէ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

Իրանը որևէ մեկին թույլ չի տա միջամտել իր տարածքային ամբողջականությանը. Իրանի ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Թուրքիայի դեսպանին կանչել էր՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի միջամտության և անընդունելի արտահայտությունների, որոնք Էրդողանն արել էր Բաքու կատարած այցի ընթացքում: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Այս կանչի ընթացքում Թուրքիայի դեսպանին տեղեկացրինք, որ տարածքային պահանջների, ռազմատենչ և էքսպանսիոնիստական ​​կայսրությունների դարաշրջանն անցել է շատ տարիներ առաջ»: Խոսնակը հավելել է. «Թուրքիայի դեսպանին հստակ ասվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որևէ մեկին՝ միջամտել իր տարածքային ամբողջականությանը և, ինչպես վկայում է երկրի փառավոր պատմությունը, ոչ մի քայլ չի նահանջի իր ազգային անվտանգությունը պաշտպանելու հարցում»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանում Թուրքիայի դեսպանին կանչել են արտգործնախարարություն՝ նախագահ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությունների առնչությամբ: Էրդողանի հայտարարություններին անդրաարձել էր նաև Իրանի արգործնախարարը։
18:00 - 11 դեկտեմբերի, 2020
Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Զարիֆի կոշտ պատասխանը Էրդողանին |armenpress.am|

Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը. Զարիֆի կոշտ պատասխանը Էրդողանին |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կոշտ պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթի ժամանակ նրա կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ: «Էրդողանին չեն հայտնե՞լ, որ այն, ինչ նա Բաքվում թերի է մեջբերել, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած շրջանների բռնի անջատմանը իրանական հայրենիքից: Միթե նա չէր գիտակցում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը», գրել է Զարիֆը՝ հավելելով՝ «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին»՝ ի նկատի ունենալով Իրանի Ադրբեջան նահանգը:   Դեկտեմբերի 10-ի Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտասանել է անջատողական գաղափարներ ներառող բանաստեղծություն Արաքս գետի մասին:
13:58 - 11 դեկտեմբերի, 2020
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ԻԻՀ դեսպանին․ քննարկվել է համագործակցության ընթացքը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժ/պ Արմեն Ղուլարյանը հանդիպել է ԻԻՀ դեսպանին․ քննարկվել է համագործակցության ընթացքը

2020թ. դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող՝ Արմեն Ղուլարյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Աբբաս Բադախշան Զոհուրի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքը` քաղաքաշինության, ճարտարապետության և բնակարանաշինության ոլորտներում, ինչպես նաև կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները: Քաղաքաշինության կոմիտեն նշում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև սեյսմակայուն  շինարարաության, նորմատիվատեխնիկական և նախագծային փաստթղթերի մշակման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ: Կոմիտեի ղեկավարը անդրադարձել է Իրան-Հայաստան բարեկամական ջերմ հարաբերություններին` վստահություն հայտնելով,  որ խարսխված լինելով երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, դրանք էլ առավել  կամրապնդվեն ու կխորանան:   Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպանը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը փոխադարձ գոհունակություն են հայտնել  կառուցողական զրույցի համար և պատրաստկամություն իրենց լիազորությունների շրջանակներում անել հնարավորը քաղաքաշինության ոլորտում համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու համար՝ առաջիկա աշխատանքներում ներդնելով փորձի փոխանակման և ուսուցողական երկուստեք այցերի ձևաչափը:
22:37 - 10 դեկտեմբերի, 2020
Ռուսաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ
 |1lurer.am|

Ռուսաստանի դեսպանին կանչել են Իսրայելի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Jerusalem Post-ին տված հարցազրույցից հետո Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին կանչել են Իսրայելի արտաքին գործերի նախարարություն: Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարն ավելի վաղ թերթին տված հարցազրույցում ասել էր, որ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնում է ոչ թե Իրանը, այլ իսրայելա-պաղեստինյան չկարգավորված հակամարտությունը: «Տարածաշրջանի խնդիրը ոչ թե Իրանի գործունեության, այլ երկրների փոխըմբռնման և արաբա-իսրայելական և պաղեստինա-իսրայելական հակամարտություններում ՄԱԿ-ի բանաձևերը չկատարելու մեջ է»,- մեջբերում է թերթը Վիկտորովի խոսքերը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական և ռազմավարական վարչության պետ Ալոն Բարը հանդիպման է կանչել Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին և կտրականապես առարկել է դեսպան Վիկտորովի դիտողություններին: Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնության դեսպանին բացատրել է, որ նման հայտարարությունները «չեն համապատասխանում Մերձավոր Արևելքի իրողություններին, որոնք բազմիցս քննարկվել են երկրների միջև դիվանագիտական ​​ուղիներով քաղաքական բանակցությունների ընթացքում»,- ասված է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:
20:27 - 09 դեկտեմբերի, 2020
ԱՄՆ նոր վարչակազմը հակված է միանալ միջուկային գործարքին. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

ԱՄՆ նոր վարչակազմը հակված է միանալ միջուկային գործարքին. Իրանի ԱԳՆ խոսնակ |tert.am|

tert.am: ԱՄՆ հաջորդ վարչակազմը, կարծես, պատրաստ է միանալ 2015 թվականի միջուկային գործարքին և վերջ դնել Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչությանը», հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, գրում է Tasnim News Agency-ն։Ելույթ ունենալով ամենշաբաթյա մամուլի ասուլիսում՝ Խաթիբզադեն հայտարարել է, որ ԱՄՆ նոր վարչակազմի կոմից՝  գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու մտադրության և Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչությանը» դադարեցնելու մասին մի շարք հայտարարություններ են հնչել:ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն արդեն նշել է, որ Թեհրանի՝  ԳՀՀԾ-ի շրջանակում ունեցած պարտավորությունները կկատարվեն միայն այն այն դեպքում, երբ մյուս կողմերը կվերսկսեն իրենց պարտավորությունների կատարումը, հավելել է Խաթիբզադեն։Ավելի վաղ ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական հաղթող Ջո Բայդենը The New York Times թերթին տված հարցազրույցում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն էր հայտնել։Բայդենի խոսքով՝ ապագա վարչակազմը մտադիր է «դաշնակիցների և գործընկերների հետ մասնակցել բանակցություններին և մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կամրապնդեն և երկարացնեն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումների գործողությունը»։Բայդենը նաև ընդգծել էր, որ համաձայնագիրը, որը կվերահսկի Թեհրանի միջուկային ծրագիրը, համարում է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիքը»:
16:52 - 07 դեկտեմբերի, 2020
Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը Թեհրանին կոչ են անում հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԵ) մուտքի սահմանափակումներից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։ «Իրանի հայտարարությունները ուրանի հարստացման գործարաններում երեք նոր ցենտրիֆուգների կասկադ տեղադրելու մասին հակասում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և խորը մտահոգություն առաջացնում», - հայտարարել են Իրանի հետ միջուկային ծրագրի սահմանափակման հարցով համաձայնագրի կողմ հանդիսացող եվրոպական երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները։ Իրանցի միջուկային ֆիզիկոսի սպանությունից հետո պաշտոնական Թեհրանը կոշտացրել է դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում։ Ըստ իրանական պաշտոնական աղբյուրների՝ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն, ում արևմտյան հատուկ ծառայությունները համարում են Իրանի միջուկային ծրագրի ղեկավար, հարձակման էր ենթարկվել «զինված ահաբեկիչների կողմից»: Պաշտոնական Թեհրանը կատարվածի մեջ Իսրայելին է մեղադրում: «Նման ահաբեկչական գործողությունները ոչ միայն չեն խանգարի իրանցի գիտնականների ջանքերին, այլև նրանց է՛լ ավելի նպատակասլաց կդարձնեն», - հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
14:55 - 07 դեկտեմբերի, 2020