Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Կենդանաբանական այգու ուսումնասիրությունները կհրապարակվեն նախաքննությունից հետո, հնարավոր է տնօրենի փոփոխություն. Փոխքաղաքապետ |aysor.am|

Կենդանաբանական այգու ուսումնասիրությունները կհրապարակվեն նախաքննությունից հետո, հնարավոր է տնօրենի փոփոխություն. Փոխքաղաքապետ |aysor.am|

aysor.am։ Մայիսի 15-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կենդանասերների նախաձեռնող խմբի» անդամների հետ, որոնք տևական ժամանակ պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը, այս մասին  տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Տեղեկատվության մեջ նշված է, որ կենդանասերներին հետաքրքրել են այգում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները, կառավարման խորհրդի ձևավորման ընթացքն ու կազմը, նաև՝ այգու ներկա տնօրենի լիազորությունների դադարեցման հնարավոր տարբերակը:«Խոսելով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի իրականացրած ուսումնասիրությունների մասին՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ արդյունքների մասին հանրությունը մանրամասն կիրազեկվի: Փոխքաղաքապետը նաև ավելացրել է, որ դրանք կհրապարակվեն նախաքննության ավարտից հետո միայն: Անդրադառնալով կենդանասերների՝ քաղաքապետարան ուղղած հարցադրումներին՝ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է.«Ցանկացած հարց, որ գրավոր ուղարկվել է մեզ, ուսումնասիրվել է, այդ թվում՝ ինչպես փասթաթղթային խնդիրների, այնպես էլ կենդանիների անկման հետ կապված հարցերը: Ի դեպ, վերջինով զբաղվում է առանձին մասնագիտացված կառույց: Ոսւումնասիրությունների վերաբերյալ տրվել են նաև համապատասխան գնահատականներ, որոնք անպայման կտրամադրվեն ձեզ», - նշել է Վիրաբյանը: Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի ստեղծման առնչությամբ փոխքաղաքապետը նկատել է՝ հաշվի առնելով, որ խորհրդի անդամները ոչ ֆորմալ առումով դառնալու են այգու կառավարիչներ, պետք է ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնք ոչ միայն կունենան մասնագիտական փորձ և կլինեն կենդանասերներ, այլև կպատկերացնեն այգու հետագա զարգացումն ու կվայելեն հանրության վստահությունը:Տնօրենի լիազորությունների դադարեցման վերաբերյալ քաղաքապետի տեղակալը շեշտել է, որ այս առումով ասելիք կլինի միայն նախաքննության ավարտից հետո: «Չնայած այս պահին ընթանում է նախաքննություն, սակայն, մենք փնտրում ենք կենդանաբանական այգու ղեկավար կազմը փոփոխելու ճանապարհներ, ինչի մասին տեղյակ է նաև անձամբ Ռուբեն Խաչատրյանը», - ավելացրել է Տիգրան Վիրաբյանը:Կենդանասերները նշել են, որ իրենց հարցադրումներում կան որոշակի հստակեցումներ, սակայն իրենք կսպասեն ուսումնասիրությունների արդյունքներին: «Կա խնդիր, որն օրհասական է և դա կենդանիների շարունակական անկումն է: Մենք գտնում ենք, որ առավել նպատակահարմար է ժամանակավորապես դադարեցնել տնօրենի լիազորությունները՝ նախքան նախաքննության ավարտը», - նշել է «Կենդանասերների նախաձեռնող խմբի» համակարգող Արմեն Ումրշատյանը:«Մենք հրաժարվել ենք դիմումներ գրել տալու կամ զանգով աշխատանքից ազատելու մեխանիզմներից: Լիազորությունների դադարեցումը, հեռացումը կամ նշանակումը պետք է լինի միայն իրավական բավարար հիմքեր ունենալու և օրենքով մեզ տրված լիազորությունների շրջանակում: Ցավոք, ես չեմ կարող լիազորությունների դադարեցման հիմքում դնել այն, որ պարոն Խաչատրյանը չի վայելում կենդանասերների սերն ու հարգանքը: Սա՝ զուտ իրավական տեսանկյունից: Բայց նաև ուզում եմ վստահ լինեք, որ մենք կարևորում ենք ձեր ներկայությունն ու անհանգստությունն այս խնդրի շուրջ: Ստեղծված իրավիճակի ու անհանգստության մասին զրուցել ենք նաև այգու աշատակիցների հետ հանդիպումների ժամանակ, որոնք անցել են անմիջական մթնոլորտում՝ առանց տնօրենի մասնակցության: Աշխատակիցների մեծամասնությունն, ի դեպ, նշում էր, որ աշխատանքային մթնոլորտն առողջ է և իրենք դեմ են տնօրենի ազատմանը», - ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ քաղաքապետարանն այժմ նախաձեռնել է այգու ցանկապատի ամրացման նախագծանախահաշվային աշխատանքները», - ասված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում:
12:09 - 16 մայիսի, 2019
Երեւանի քաղաքապետարանը մերժե՞լ է Մյասնիկյան պողոտայում վերգետնյա անցում կառուցելու ներդրողի առաջարկը |armtimes.com|

Երեւանի քաղաքապետարանը մերժե՞լ է Մյասնիկյան պողոտայում վերգետնյա անցում կառուցելու ներդրողի առաջարկը |armtimes.com|

armtimes.com։ Մայիսի 11-ին Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարեւանությամբ մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել: «Գազել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել տարածքում բնակվող հետիոտնին: Վրաերթի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ Երեւանի քաղաքապետարանը վերջապես իր տված խոստումը կատարի եւ նշված վայրում վերգետնյա անցում կառուցի:Քաղաքացի Արթուր Մարդոյանը պատմեց, որ ամիսներ առաջ ներդրող է եղել, որը ցանկացել է այդտեղ վերգետնյա անցում կառուցել, սակայն քաղաքապետարանը ինչ-ինչ պատճառներով ձգձգել է պրոցեսը: Մարդոյանը պատմեց, որ հեղափոխության օրերին, երբ հավաքվում էին Ֆրանսիայի հրապարակում կամ Հանրապետության հրապարակում, յուրաքանչյուր մարդ խոսում էր այն թեմայից, որն իր համար ցավոտ է եղել: «Այդ օրերին ես ակամայից իմացա, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ից վերեւ՝ չհասած Կենդանաբանական այգի, կա երկկողմանի կանգառ, այդտեղ կան սեփական տների բնակիչներ, ովքեր իջնում են կանգառ եւ ոչ մի այլընտրանք չկա՝ փողոցը անօրինական անցնելուց բացի: Նրանք չեն կարող բարձրանալ, Նոր Նորքից շրջվել կամ իջնել, Շրջանայինից շրջվել: Այդ օրերին, երբ բնակիչներն ինձ դա պատմեցին, ես խորհուրդ տվեցի, որ սպասեն, երբ արդեն նոր իշխանություն կձեւավորվի եւ կանցնեն իրենց աշխատանքին՝ եկեք ես էլ ձեզ կօգնեմ, միասին գնանք, ես էլ իմ անձնական խնդիրներն ունեմ, կդիմենք ու հույս ունենանք, որ այդ հարցերին լուծում կտրվի: Պայմանավորվեցինք: 2018 թվականի հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին գրավոր դիմեցինք քաղաքապետարան: Մեզ պատասխանեցին, որ ունեն ծրագիր՝ 2 տարվա ընթացքում նախատեսել են 2 հատ վերգետնյա անցում կառուցել՝ 1 հատ այդ հատվածում, 1 հատ էլ Ջրաշխարհի մոտ: Այդ դիմումի պատասխանը ստանալուց հետո նորից դիմեցինք քաղաքապետարան, նշեցինք, որ կա մարդ, ով այդ օրերին շատ սրտացավ էր ու պատրաստ էր գումար ներդնել ինչ-որ մի լավ գործի համար: Այդ ամեն ինչից ելնելով՝ նորից դիմեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանին՝ նշելով, որ այդ հարցերը մենք կարող ենք կարգավորել: Միայն մեզ քաղաքապետարանի կողմից նախագիծ տվեք, որ հետո չստացվի, թե այս նախագիծը լավը չի, այն նախագիծը լավը չի: Դուք դրանք տվեք, ֆինանսական առումով մենք կկազմակերպենք՝ արագ կառուցելու համար: Մենք նշել էինք, որ ամեն վայրկյան կարող է մարդ զոհվել: Օրինակ բերեցի, երբ քաղաքային տրանսպորտն ընկավ երեւանյան լիճ, ընկնելուց հետո նոր բերեցին պարիսպ անցկացրեցին այդ հատվածում: Նրանք դարձյալ ասացին, որ այդ ամեն ինչն իրենց նախագծում կա, հիմա այլ գործերով են զբաղված»,- պատմեց Մարդոյանը:Քաղաքացին նշում է, որ դրանից հետո դիմել են այն ժամանակ դեռեւս առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին. «5 օրվա ընթացքում պատասխան ստացանք քաղաքապետարանից, որ եկեք՝ նստեք զրուցենք, քանի որ փոխվարչապետը նրանց հանձնարարական էր տվել: Մյասնիկյանի պողոտայի բնակչի հետ հանդիպեցինք Արբակ Վարդանյանին, նորից ջուր ծեծոցի եղավ: Ես ասացի՝ դուք հստակ նախագիծ տվեք, ես ներդրողին տամ, դա արագ է պետք անել»:Ավելին՝ armtimes.com
11:59 - 15 մայիսի, 2019
Մեսչյան. Կասկադի վերին հատվածը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի |panarmenian.net|

Մեսչյան. Կասկադի վերին հատվածը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի |panarmenian.net|

panarmenian.net։ Կասկադի վերին հատվածը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի: Այդ մասին քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։«Կասկադի վերևի փոսորակն ու հարակից տարածքը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի։ Եթե սեփականատերը՝ Գաֆէսճեան ընտանիքը, մտադրություն չունի կառուցապատել, մեր խնդրանքն է, որ վաճառեն»,-ասել է նա։Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ մինչև 2019 թվականի հունվար մտադիր են ավարտել մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները:Մեսչյանը նշել է, որ այդ դեպքում 2020 թվականի սկզբից կմեկնարկեն շինարարական աշխատանքները:«Կսկսենք կամուրջից, կամուրջն ավարտելուց հետո դրա վրա կտեղավորվի կայարանը, դրանից հետո արդեն կապը կամուրջից դեպի Բարեկամության կայարան։ Որ ասեմ հեշտ խնդիր է, շատ բարդ է։ Ընդհանրապես, մետրոպոլիտենն իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և տարբեր ոլորտների մասնագետների ներգրավվածություն է պետք ունենալ, և մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ․ որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը, բոլոր նրբությունները, որ կապված են դրա հետ»,- հավելեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը։
08:25 - 15 մայիսի, 2019
Արթուր Մեսչյանը պատասխանեց աշխատավարձերի բարձրացման մասին հարցին |tert.am|

Արթուր Մեսչյանը պատասխանեց աշխատավարձերի բարձրացման մասին հարցին |tert.am|

tert.am։ «Եթե մոտակա ժամանակներում իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն»: Այս մասին այսօր քաղաքապետարանում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Ոչ ոք ժամը 6-ից հետո աշխատավայրում չի լինելու, էլ չեմ խոսում շաբաթ կամ կիրակիի մասին: Այն բոլոր բաժինները, որոնք իմ կուռացիայի տակ են, գիշերվա մինչև 11-ն աշխատում են: Մեկ էլ հեռուստատեսությունով լսում են բավականին անդուր նախադասություններ իրենց աշխատանքի վերաբերյալ...մի քանի կոպեկ աշխատավարձը, որ պետք է ավելանա կամ չավելանա, ճիշտն ասած, դա այդքան ազնիվ չէ»,- նշեց Արթուր Մեսչյանը:Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքով՝ իր աշխատակիցները նախատեսված աշխատաժամից ավելի են մնում, որովհետև աշխատանքի ծավալը մեծացել է 3 անգամ, իսկ աշխատակազմը մնացել է նույնը: Ավելին՝ tert.am
08:01 - 15 մայիսի, 2019
Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով |armenpress.am|

Երևանում վերելակների սպասարկման վճարը կարող է ավելանալ 20-30 տոկոսով |armenpress.am|

armenpress.am։ Երևանում վերելակների առկա ֆոնդի փոխանակման, բարելավման ծրագիրն ավարտական փուլում է, և քաղաքապետարանը կառավարություն կդիմի ֆինանսական մոդելի հաստատման նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ վերելակների վերանորոգման, վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 միլիարդ դրամ: «Սա 3600 վերելակի տոտալ փոխարինման ընդհանուր ֆոնդն է, ինչը չունի Երևանի բյուջեն: Մոդելը ենթադրում է վերելակների փոխարինում և վերելակների փոխարինման նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցում 20-25 տարիների ընթացքում»,-ասաց նա:Փոխքաղաքապետի խոսքով` միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար ամսական 1600 դրամ է վճարում: «Մենք դիտարկել ենք 1600 դրամը և այն կարող է 20-30 տոկոսով բարձրանալ: Մայրաքաղաքում շահագործվող վերելակների գրեթե 70 տոկոսը ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել»,-նշեց նա:Հայկ Սարգսյանն ասաց, որ այսօր արդեն քաղաքապետը հանձնարարական է տվել` վերելակների նախնական պիլոտային փոխարինման համար: 1100 վերելակների տեխնիկական գնահատում է իրականացվել, որոնց թվում 31 վերելակ ենթակա չէ շահագործման»,-հավելեց նա:Անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում օրեր առաջ վերելակի հետ կապված դեպքին, փոխքաղաքապետն ասաց, որ վերելակի անկում տեղի չի ունեցել: «Վերելակի դռները բացվել են առաջին հարկում, սակայն վերելակի չորս ճոպաններից մեկը պոկվել է և դրա համար կանգառը կտրուկ է տեղի ունեցել»,-պարզաբանեց բանախոսը:
12:31 - 13 մայիսի, 2019
Աշխատավարձերի բարձրացման փաթեթն ուսումնասիրում ենք` հետ չկանգնելով բարձրացման նպատակից. փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան |tert.am|

Աշխատավարձերի բարձրացման փաթեթն ուսումնասիրում ենք` հետ չկանգնելով բարձրացման նպատակից. փոխքաղաքապետ Հայկ Սարգսյան |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանն ուղղորդումներ է տրամադրում «Սանիթեք» ընկերությանը, թե որտեղ պետք է տեղադրվեն աղբամանները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյան։ «Մենք քաղաքապետի հետ երկար խոսելուց հետո որոշել ենք, որ նոր աղբարկղերը, որոնք ներկրվել են, ցանկալի է, որ դրանք տեղադրվեն կենտրոնում, որտեղ սկսվել է զբոսաշրջային սեզոնը»,-ասաց նա: Նա նշեց, որ իրենց ուժի կողմից քաղաքի հոգսերն ստանձնելիս աղբահանությունը շատ վատ վիճակում էր: «Այն աշխատանքները և ծավալը, որ իրականացվել է, եթե չիրականցվեր, վիճակ շատ ավել սոսկալի կլիներ։ Ես դա հավաստիացնում եմ ... Մենք իրականում ճգնաժամային կառավարում ենք իրականացրել»,-ասաց նա: Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացման հարցին՝ Հայկ Սարգսյանը նշեց, որ աշխատավարձերի բարձրացման գործընթացն օրինաչափ է համարում և անխուսափելի, եթե մենք ուզում ենք ունենալ նոր գործառույթներ, նոր մարտահրավերներին տիրապետելու մարդկային ռեսուրս: Նա նշեց, որ դժվար է 110 -120 հազար դրամ ստացող աշխատակցից պահանջել այն գիտելիքների որակը, որն անհրաժեշտ է: «Սա բացառապես միակ դրդապատճառն է աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման»,- ասաց և նշեց, որ խոսքը 1771 ընտանիքների ընտանեկան բյուջեի համալրման մասին է: «Քաղաքական մեծամասնությունը ոչ թե դեմ է աշխատավարձերի բարձրացմանը, այլ դեմ է բաշխման օրինաչափությանը և կառուցվածքին և այս պահին սկսում ենք աշխատանքներ՝ առաջարկված փաթեթն ուսումնասիրելով և հետ չկանգնելով աշխատավարձերի բարձրացման նպատակից»,-ասաց նա:
12:24 - 13 մայիսի, 2019
Ի՞նչ ընթացքի մեջ են Աջափնյակում մետրոյի կայարանի և Նոր Նորքի զանգվածում ճոպանուղու շինարարական աշխատանքները |aysor.am|

Ի՞նչ ընթացքի մեջ են Աջափնյակում մետրոյի կայարանի և Նոր Նորքի զանգվածում ճոպանուղու շինարարական աշխատանքները |aysor.am|

aysor.am: Դեռևս տարեսկզբին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Աջափնյակ համայնքում մետրոյի երկու կայարան կկառուցվի։ «Քանի որ ֆինանսական մեծ ծախսեր են կապված այդ կառույցի հետ, ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով և քաղաքը կապել Աջափնյակի հետ։ Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն», - ասել էր գլխավոր ճարտարապետը։ «Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման վերաբերյալ ընթանում է նախկինում իրականացված նախագծային և շինարարական աշխատանքների ուսումնասիրություն, ինչպես նաև քննարկումներ են կազմակերպվում ժամանակին մետրոյի վերոնշյալ կայարանի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացրած մասնագետների և կազմակերպությունների հետ», - տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։Քաղաքապետարանից հաղորդեցին նաև, որ լիարժեք տեղեկատվություն տրամադրել հնարավոր կլինի միայն նախագծա-նախահաշվային փաստաթղթերի առկայության պարագայում, որոնց մշակման համար նախապատրաստվում են նյութեր` նախագծային մրցույթ հայտարարելու համար:«Մոտավոր ժամկետը նախատեսվում է սույն թվականի հունիս ամսին»,- ասացին քաղաքապետարանից։Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել էր նաև, թե «Նորքի մասիվը ճոպանուղիով կկապվի քաղաքի կենտրոնի հետ։ Այս նախագիծն ավելի արագ կիրականացվի, քան՝ մետրոյի կայարան կառուցելը, քանի որ ավելի համեստ ծախսեր է պահանջում»։ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ նույն իրավիճակն է նաև դեպի Նոր Նորքի զանգված հասնող ճոպանուղու հետ կապված:
10:58 - 13 մայիսի, 2019
Հրավեր բնակիչներին և կազմակերպություններին՝ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում ընդգրկվելու համար

Հրավեր բնակիչներին և կազմակերպություններին՝ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում ընդգրկվելու համար

Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հ. 46-Ն որոշման 1-ին կետով հաստատվել է Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների (այսուհետ` Խորհուրդ) քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը: Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհուրդը ձևավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և կազմակերպություններին` մասնակցելու վերը նշված Խորհրդի աշխատանքներին` դրա կազմում ընդգրկվելու միջոցով: Խորհրդի կազմում ընդգրկվելու (Երևանի քաղաքապետի որոշմամբ նշանակվելու) համար դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2019 թվականի մայիսի 20-ը ներառյալ հետևյալ հասցեով` ք. Երևան, Արգիշտիի փող. 1, Երևանի քաղաքապետարանի վարչական շենք, ընդորում` ֆիզիկական անձինք դիմումին կից ներկայացնում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը և տվյալ խորհրդի գործունեությանն առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր: իրավաբանական անձինք` իրավաբանական անձի գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճենը և տվյալ խորհրդի գործունեությանն առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, ինչպես նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ խորհրդի աշխատանքներին իրավաբանական անձի այլ ներկայացուցիչ ներգրավվելու դեպքում՝ վերջինիս անձը հաստատող փաստաթղթի պատճենը և գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորագրի բնօրինակը:
07:51 - 07 մայիսի, 2019
2019-ի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101, 9 տոկոսով. քաղաքապետարան |azatutyun.am|

2019-ի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101, 9 տոկոսով. քաղաքապետարան |azatutyun.am|

azatutyun.am։ 2019-ի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101, 9 տոկոսով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ըստ հաղորդագրության, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1 մլրդ դրամով: Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նաև նշվել է, որ Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 4 արձանագրություն: Ամենօրյա ստուգայցեր են կատարվում նաև շինհրապարակներ, քայլեր են ձեռնարկվում դրանց կահավորման ու անվտանգության կանոնների պահպանման համար:Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն:
07:06 - 07 մայիսի, 2019
Կնորոգվի նույքան մանկապարտեզ, որքան նախատեսված էր տարեսկզբին․ Հակոբ կարապետյան

Կնորոգվի նույքան մանկապարտեզ, որքան նախատեսված էր տարեսկզբին․ Հակոբ կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավիթ Խաժակյանը ճիշտ է նկատել՝ մայրաքաղաքի բյուջեում տեղի է ունեցել հոդվածափոխություն, եւ 236 մլն դրամ է հատկացվել՝ աղբատար մեքենաների հրատապ գնումը կազմակերպելու համար: Իսկ գումարը վերցվել է նախակրթական հաստատությունների հիմնանորոգման համար նախատեսված հոդվածից: Բանն այն է, որ հիմնանորոգումների տարեկան ծրագրով նախատեսված մանկապարտեզներից շուրջ 30-ը ֆինանսավորելու են միջազգային դոնորները*, այսինքն, Երեւանի բյուջեից խնայվում են միջոցներ, որոնք տարվա վերջում դառնալու էին տնտեսում: Փոխարենը, դրանք արդեն այս պահին կծառայեն քաղաքին՝ աղբահանության կարեւորագույն խնդիրը լուծելու համար: Մանկապատեզների հիմնանորոգման համար նախատեսված տարեկան բյուջեն, հիշեցնեմ, մոտ 1.5 միլիարդ էր: Հոդվածափոխության արդյունքում վերանորոգումների ծավալներչեն փոփոխվի՝ կնորոգվի նույքան մանկապարտեզ, որքան նախատեսված էր տարեսկզբին: Սա սովորական հոդվածափոխություն է, որն արվում է բյուջետային տարվա ընթացքում տասնյակ անգամներ տարբեր հոդվածներով` տնտեսումների առավել արդյունավետ օգտագործման եւ բյուջեի դինամիկության ապահովման նպատակով»:    
05:53 - 03 մայիսի, 2019
Քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ, 255 մլն դրամ

Քաղաքապետարանը գնման գործընթացների արդյունքում տնտեսել է 1 մլրդ, 255 մլն դրամ

Մշակվում է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագծի փաթեթը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել հնարավորինս արագ և արդյունավետ: Փաթեթը պատրաստ լինելուն պես կներկայացվի Կառավարություն՝ վարկային միջոցներ ներգրավելու համար: Կենսապահովման ոլորտի ընկերությունները վթարները վերացնելուց հետո չեն շտապում վերականգնել քանդված հատվածները, տեղադրված չեն նաև հուշող ցուցատախտակներն ու նշանները: Հետիոտների և վարորդների դժգոհությանը քաղաքապետն անձամբ համաձայն է. շրջել է քաղաքում և իրավիճակն անընդունելի է համարում:«Մենք հասկանում ենք, որ ձեր ընկերությունների գերնպատակը ձեր աշխատանքներն անելն է, և դրանում մենք ձեզ չենք խոչընդոտում: Ավելին, տվել ենք տասնյակ թույլտվություններ: Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հասցեներում միաժամանակ պետք է սկսեք և կիսատ թողնեք: Ինձ համար դա անընդունելի է: Օրեր շարունակ վերականգնված չէր Տիգրան Մեծի պողոտայի մի հատվածը: Այդպիսի մեծ և կարևորագույն փողոցում քանդված վիճակն ուղղակի անհասկանալի է: Եթե այսպես շարունակվի՝ այլևս չենք տալու որևէ թույլտվություն»,-ընդգծել է քաղաքապետ Հայկ Մարությանը:Աղբահանությունից բացի քաղաքապետարանը բավարար չի համարում նաև քաղաքի ընդհանուր մաքրությունը: «Այն օրվանից, երբ «Սանիթեք» ընկերությունը ստանձնել է նաև մայրաքաղաքի մաքրության ապահովումը, ինչ-որ բա՞ն է փոխվել Երևանում: Քաղաքում ամեն ինչ նույնն է, նույնն են մարդիկ, նույնն է նաև ձեզ տրամադրվող գումարը, բայց քաղաքն այսօր լուրջ խնդիր ունի: Ի՞նչ է պատահել: Եթե անհրաժեշտություն կա և պետք է աշխատավարձ բարձրացնեք կամ նոր աշխատուժ ներգրավեք, ապա արե՛ք: Կարևորը քաղաքի մաքրությունն ապահովելն է»:«Սանիթեք» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքի սանմաքրման հարցում լրացուցիչ խնդիրներ են առաջացնում գերբեռնված շինարարական մեքենաները, որոնք երթևեկության ընթացքում կեղտոտում են փողոցները շինարարական նյութերով: Քաղաքապետը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ միջոցներ ձեռնարկել և տուգանել նման վարորդներին:Քաղաքապետն ադրադարձել է նաև աղբամանների խնդրին՝ ընդգծելով, որ կենտրոնական մի շարք փողոցներում տեղադրված են այրված կամ վնասված աղբամաններ, մինչդեռ որոշ թանկարժեք առանձնատների թաղամասերում միշտ նոր աղբարկղեր են: «Ազատության պողոտայով դեպի Բաբայան փողոց բարձրանալիս աղբամաններն այրված են, կոտրված կամ էլ ընդհանրապես չկան: Շրջելով Հաղթանակ զբոսայգու դիմացի մայթում՝ մեծահարուստների տների կողքին, տեսնում ես նոր աղբամաններ: Հենց այսօր հանու՛մ եք այդ աղբամանները և դնում այն հատվածներում, որտեղ մեր հազարավոր քաղաքացիներն են անցնում: Իսկ բակային տարածքներում, կարևոր չէ՝ ով է այդտեղ ապրում, տեղադրում եք սովորական աղբամաններ: Եթե այդ թաղամասի բնակիչները ցանկություն կունենան՝ թող իրենց միջոցներով փոխեն», - ընդգծել է քաղաքապետը՝ դիմելով «Սանիթեքի» ներկայացուցիչին: Քաղաքապետարանի կողմից անցկացվող գնումների գործընթացի առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ մինչ օրս անցկացված մրցույթների արդյունքներով տնտեսվել է ավելի քան 1 մլրդ, 255 մլն դրամ: Քաղաքապետը հատուկ ուշադրություն է հրավիրել շինարարական աշխատանքների մրցույթներին. «Եթե ունենք «վառվող» մրցույթներ, ինչը նշանակում է, որ օր առաջ մեր բնակիչները սպասում են, որ փոսալցում լինի՝ ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ մրցույթի անցկացումից հետո հնարավորին սեղմ ժամկետում կնքվի պայմանգիր, և աշխատանքներն սկսեն»: Անդրադառնալով մրցույթներին մասնակցության հայտեր չլինելուն՝ հանձնարարվել է լրատվամիջոցներով և այլ հարթակներով քաղաքացիներին ու կազմակերպություններին պարբերաբար իրազեկել անցկացվող մրցույթների մասին:«Նախկինում ասվում էր՝ քաղաքապետարանը փակ է և ոչ ոք չի կարող մասնակցել: Այսօր բաց է, սակայն մասնակիցներ չկան: Հասկանալի է, որ մրցույթի պայմանները նախկինում ավելի շահութաբեր էին, սակայն մենք պետք է ապահովենք մասնակցություն: Դրա համար պետք է տեղեկատվությունը հնարավորինս շատ տարածվի և մեր քաղաքացիները տեղեկանան դրանց մասին»,-ընդգծել է Հայկ Մարությանը: Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին և ստորաբաժանումներին՝ ապրիլի 24-ի և Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու ու անցկացնելու համար:
15:42 - 29 ապրիլի, 2019
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ցանկը հայտնի է

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ցանկը հայտնի է

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը. • 10:00 - 11:00 Ծառատունկ՝ Կանաչ Երևան, Հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ• 10:00 - 14:00 Սպորտային Երևան1. Շախմատային մրցաշար և միաժամանակյա խաղի սեանս2. Շաշկու մրցաշար3. Նարդու մրցաշարՀասցե՝ Ամիրյան - Պուշկին փողոցների միջանկյալ հատված• 11:00 - 15:00 Սպորտային Երևան11:00 – 12:00 - Բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ 12:00 – 13:00 - Սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ 13:00 – 14:00 - Բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ 14:00 – 15:00 - Սթրիթբոլի ցուցադրական ելույթներՀասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված• 11:00 - 12:30 Հանրային քննարկում՝ Իրազեկ քաղաքացի, հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ• 11։00 - 17։00 Ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված• 12:00 - 17:00 Ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր, Երևանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու, հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված• 13:00 - 14:00 Մանկական տիկնիկային ներկայացումներ՝ Տիկնիկների աշխարհում, հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված• 11:00 - 12:00 Կերպարվեստի միջոցառումներ Մանկական կավճանկարչություն, հասցե՝ Ազատության հրապարակ• 11:00 - 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես – վաճառք, հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ• 12:00 - 13:00 Կավե արձանիկների ներկում, հասցե՝ Պուշկին - Մաշտոց խաչմերուկ• 13:00 - 17:00 Կավագործության միջոցառում, հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված• 14:00 - 15:00 Մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները, հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված• 15։00 - 16։30 Ազգագրական համերգային ծրագիր, հասցե՝ Ամիրյան - Մաշտոց խաչմերուկ• 10:00 - 18:00 Էկո քաղաք, հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված• 16։00 - 18։30 Կինոցուցադրություն՝ Անկախության կինո, հասցե՝ Ազատության հրապարակ• 19:30 - 21:30 Արի համերգի՝ Միտքդ վա՛ռ պահիր ՝Եզրափակիչ գալա համերգ և տոնական հրավառություն, հասցե՝ Ազատության հրապարակ  
08:21 - 26 ապրիլի, 2019