ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Հայաստանում սպասվում են ինտենսիվ անձրևներ և ուժեղ քամիներ

Հայաստանում սպասվում են ինտենսիվ անձրևներ և ուժեղ քամիներ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-ին և 13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ազգաբնակչությանը խորհուրդ տալով ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հանրապետության տարածքում հուլիսի 12-ին և 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ արագություն: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հուլիսի 12-14-ի գիշերները և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Հուլիսի 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:27 - 12 հուլիսի, 2020
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում

Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց կատարեց Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվեց ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվեցին առկա խնդիրները և տրվեցին համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ:
11:00 - 11 հուլիսի, 2020
Ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված, անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի․ ԱԻՆ

Ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբեր են տեղադրված, անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի․ ԱԻՆ

Թարմացում,16։05- Ահազանգը կեղծ էր, տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։   Հուլիսի 6-ին՝ ժամը 13։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ Երևանի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում ռումբեր են տեղադրված, որոնք ժամը 13։50-ին պայթելու են։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են տարհանում․ անվտանգ տարածք է դուրս բերվել մոտ 350 քաղաքացի։ Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացնում են ռումբերի որոնման աշխատանքներ։
15:35 - 06 հուլիսի, 2020
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր

Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:  Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:  
15:18 - 06 հուլիսի, 2020
Մեկ շաբաթում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ

Մեկ շաբաթում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ

Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 272 հրդեհի, մեկ ջրահեղձման, երկու փլուզման, երկու ուժեղ կարկուտի, մեկ ուժեղ քամու, երկու տեղատարափ անձրևի, երկու որոնողափրկարարական դեպք, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ, 33 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 117 կենցաղային կանչ. տուժել է 99 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի: Արձանագրվել է թունավորման ինը դեպք: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման յոթ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված յոթ տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
12:41 - 06 հուլիսի, 2020
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Հուլիսի 5-ին և 8-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայունից։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:Հուլիսի 5-ին և 9-10-ի երեկոյան ժամերին մայրաքաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ: Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Հանրապետության տարածքում՝ Երևան քաղաքում՝
14:45 - 05 հուլիսի, 2020
ԵՄ-ն նպաստում է ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանը

ԵՄ-ն նպաստում է ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բրիյեր Կարլսոնին: Նախարար Ցոլակյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ընդգծել, որ երկուստեք ջանքերով ու կայուն գործակցությամբ հնարավորություն է ստեղծվում մի շարք ոլորտներում կարևորագույն խնդիրներ կարգավորել։Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱԻՆ-ԵՄ նոր գործակցության սկիզբը դրվել է բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի մեկնարկային փաստաթուղթի համատեղ ստորագրմամբ։ Նախարար Ցոլակյանը նշել է, որ ծրագրի նպատակն է Հայաստանը դարձնել ավելի դիմակայուն երկիր և նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա։ «Արդեն բարի ավանդույթ է դառնում այս ոլորտում մեր գործընկերների համատեղ ջանքերի ներդրումը, որոնք միասնական ճակատով՝ որպես մեկ հարթակ, քայլեր են ձեռնարկում Հայաստանն աղետակայուն երկիր դարձնելու ուղղությամբ։ Այս ծրագիրը ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում Արտակարգ իրավիճակների նախարարությանը բազմաբովանդական գործունեություն իրականացնել բնակչության պաշտպանության համակարգի օրենսդրական և քաղաքական դաշտի ընդլայնման արդյունավետության բարելավման և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ։ Հարգելի հյուրեր, ես շնորհակալություն եմ հայտնում նման նախաձեռնության համար՝ մաղթելով ամենայն բարիք աղետակայուն Հայաստանի ամրապնդման կարևորագույն գործում»,- ասել է նախարարը։Անդրեա Վիկտորինն իր հերթին կարևորել է ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի ակտիվացումը, շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ին՝ Թվինինգ ծրագրի մեկնարկի շրջանակում ներդրված ջանքերի համար։ «Թվինինգը հաջողված է նրանով, որ կարողանում է համախմբել ԵՄ անդամ երկրներին և ներգրավել նաև նրանց փորձը։ ԵՄ-ն որպես ֆինանսական աջակցող է ներգրավված, Շվեդիան և Լիտվան՝ որպես իրենց փորձի ներդնող»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը։Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն ու Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատարն ընդգծել են, որ համագործակցության հաջող ընթացքի համար բոլոր նախադրյալներն ապահովված են։ Շվեդիայից և Լիտվայից 2 տարով փորձագիտական խումբ է ժամանելու Հայաստան։«Լիտվայի հետ համագործակցությունը բնակչության պաշտպանության և աղետների ռիսկերի հետ կապված դեռևս սկսվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ Շվեդիա-Լիտվա կոնսորցիումի շրջանակներում իրականացված բոլոր գործողությունները լինեն ի շահ Հայաստանի Հանրապետության»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։«Մեր կարողությունների զարգացման ուղղությամբ ունեցած փորձը, որով կկիսվենք, շատ կարևոր կլինի նախարարության համար։ Կարծում եմ, որ թվինինգային ծրագիրը հաջող կիրականանա»,- հավելել է Շվեդիայի դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բրիյեր Կարլսոնը։Թվինինգի իրականացման ամբողջ ընթացքում ԱԻՆ-ում կլինի կոնսորցիումի ներկայացուցիչը, ով կապահովի համագործակցությունն ԱԻՆ-ի և կոնսորցիումի միջև: Ներկայացուցիչը Հայաստան է ժամանելու 2020թ. հոկտեմբերին:
19:35 - 03 հուլիսի, 2020
Համագործակցություն Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ

Համագործակցություն Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ

Եվրոպական միությունը, Շվեդիան, Լիտվան և Հայաստանը՝ «TeamEurope» մոտեցմամբ գործակցում են Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացման ուղղությամբ: Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանում Շվեդիայի և Լիտվայի դեսպանությունների միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Թվինինգ գործիքի «Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որի բյուջեն կազմում է 1 մլն եվրո: Ծրագրի նպատակն է ամրապնդել աղետների ռիսկի կառավարումն ինստիտուցիոնալ մակարդակում՝ համապատասխան կառույցների և գերատեսչությունների միջև՝ դերերի հստակ բաշխմանը և համակարգմանը աջակցելու միջոցով, զարգացնել դերերի կատարման ինստիտուցիոնալ և վարչական կարողությունները, նպաստել միջազգային համագործակցության շարունակական ընդլայնմանը՝ աջակցելով պետական օրենքների, կանոնակարգերի և որակի չափորոշիչների լրամշակմանն ու մշակմանը և դրանց համապատասխանեցմանը միջազգային առաջավոր փորձին՝ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ, ինչպես նաև աջակցելով աղետների ռիսկի նվազեցման իրազեկման համակարգի կատարելագործմանը և կիրարկմանը: Ստորագրման արարողության մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը: ԵՄ դեսպանն ընդգծեց այս ծրագրի կարևորությունը, որը պայմանավորված է առողջապահության, անվտանգության, աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտների խիստ փոխկապակցվածությամբ:
16:54 - 03 հուլիսի, 2020
Համավարակի ընթացքում ԱԻՆ-նն ունեցել է 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված

Համավարակի ընթացքում ԱԻՆ-նն ունեցել է 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված

Հունիսի 29-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարևորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարել է խստագույնս պահպանել պարետատան ցուցումները: Բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների և կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է ցածր մակարդակում՝ ունենք 8 հիվանդ: Համավարակի ընթացքում ունեցել ենք 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված: Նախարարի դիտարկմամբ՝ նկատելի են հրդեհավտանգ իրավիճակի առաջացող միտումներ: Անդառնալի հետևանքներից խուսափելու համար նախարարը հանձնարարել է ցուցաբերել կշռադատված մոտեցում, չընկնել ցայտնոտի մեջ, գրագետ ինքնատիրապետումով վարել հրդեհաշիջման աշխատանքը: Այս առումով չափազանց կարևոր է համագործակցությունն օժանդակող այլ պատկան մարմինների հետ: Հաշվի առնելով մեր քաղաքացիների պատրաստակամությունը՝ Ֆելիքս Ցոլակյանը հրահանգել է ստեղծել կամավորականների խմբեր և կառավարությանն առաջարկ ներկայացնել նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու համար: Նախարար Ցոլակյանի բնորոշմամբ՝ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետև դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարվել է լինել զգոն, զգույշ, ամենօրյա ռեժիմով ինքնակրթվել, գործն անել նվիրումով և ամենակարևորը՝ չհիվանդանալ:
09:12 - 30 հունիսի, 2020
Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 4 հա բուսածածկ տարածք, 11 ծառ և 14 կոճղ

Հրազդանի կիրճում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 4 հա բուսածածկ տարածք, 11 ծառ և 14 կոճղ

Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին։ Հունիսի 28-ին, ժամը 00։07-ին հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք, 11 ծառ և 14 կոճղ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 27-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Այնուհետև դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հինգ փրկարարական ջոկատ։ Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի երկու ջրատար։ Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը և ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ , փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը։ Անվտանգությունից ելնելով՝ Աին ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ տեղում իրականացնում են հերթապահություն։  
10:37 - 28 հունիսի, 2020