ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է  խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԱՄՆ պետքարտուղարը խրախուսում է խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան հետ։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի գրասենյակը։   «Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարը դատապարտեց Կրեմլի պատերազմական ոճրագործությունները և նշեց, որ Միացյալ Նահանգները և գործընկերները շարունակում են հավատարիմ մնալ Ուկրաինայի դեմ սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար Ռուսաստանին և վերջինիս գործողություններին նպաստողներին պատժելու իրենց հանձնառությանը։Պետքարտուղարն ընդգծեց, որ հիմա տարածաշրջանում նոր սրացումների ժամանակը չէ։ Պետքարտուղարը խրախուսեց խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում ապրիլի 6-ին նախատեսվող՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Եվրախորհրդի նախագահ Միշելի հետ։ Նա վերահաստատեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է տևական համապարփակ խաղաղության հասնելու հարցում օգնել երկրներին՝ երկկողմ ձևաչափում և աշխատելով նույնակերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։
11:03 - 06 ապրիլի, 2022
Վաշինգտոնը Կիեւին կուղարկի մինչեւ 100 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն |armenpress.am|

Վաշինգտոնը Կիեւին կուղարկի մինչեւ 100 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել Է Կիեւին տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն մինչեւ 100 միլիոն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր: Այդ մասին ասված Է ապրիլի 5-ին Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենի կողմից տարածված հայտարարություններում, տեղեկացնում Է։ Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, Բայդենն «ԱՄՆ-ի պետքարտուղարին տրամադրել Է լիազորություններ (…) իրականացնելու մինչեւ 100 միլիոն դոլար ընդհանուր գումարի պաշտպանական արտադրանքի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ծառայությունների, զինվորական պատրաստության եւ վարժեցման տրամադրում Ուկրաինայի օգնության նպատակով»: Բլինկենի հայտարարության մեջ ճշտվում Է, որ ինքը կարգադրել Է հիշալ օգնությունը տրամադրել «լրացուցիչ հակատանկային համակարգերի հարցում Ուկրաինայի շտապ պահանջների բավարարման համար»: ԱՄՆ-ի պետքարտուղարը նշվել Է, որ սա 2021 թվականի օգոստոսից արդեն վեցերորդ անգամ Է, որ Պենտագոնի պահեստներից զինամթեք կամ տեխնիկա են առանձնացնում Կիեւի համար: Բլինկենը հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները «կշարունակեն օգնությոն տրամադրել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով»,- ինչպես նաեւ ցույց կտան տնտեսական եւ հումանիտար օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:02 - 06 ապրիլի, 2022
Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Ապրիլի 5-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Էնթոնի Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների բացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկներն ու դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը: 
09:21 - 06 ապրիլի, 2022
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է: Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրները ու կարևորել ԱՄՆ-ի հասցեական արձագանքը:   Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը:  ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:  Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:
20:31 - 05 ապրիլի, 2022
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը այցելել է Թուրքիա

 |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը այցելել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան և Միացյալ Նահանգները գործարկել են Համատեղ ռազմավարական մեխանիզմ, որն ուղղված է երկրների միջև երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Համաձայն՝  Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի՝ 2021 թվականի հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ ստանձնած պարտավորությունների, Թուրքիան և Միացյալ Նահանգները ապրիլի 4-ին Անկարայում մեկնարկեցին Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմը»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Այս համատեքստում Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը երկուշաբթի օրը բանակցություններ են վարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Կողմերը քննարկել են երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, այդ թվում՝ տնտեսական և պաշտպանական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։ Կողմերը նաև ընդգծել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Տեղեկության համաձայն՝ ԱՄՆ առևտրի փոխնախարար Մարիսա Լագոն ապրիլի 5-6-ը կայցելի Անկարա՝ «ռազմավարական մեխանիզմի շրջանակներում տնտեսական և առևտրային համագործակցության նպատակներն առաջ մղելու համար»։ Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն այս տարի նախատեսում են այս մեխանիզմի շրջանակներում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում անցկացնել։
16:01 - 05 ապրիլի, 2022
Դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպեց 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։  Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»։
10:24 - 05 ապրիլի, 2022
Իբրահիմ Քալընը և Վիկտորյա Նուլանդը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի վերաբերյալ հարցեր

Իբրահիմ Քալընը և Վիկտորյա Նուլանդը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի վերաբերյալ հարցեր

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպում են ունեցել Անկարայում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։  Թուրքիայի նախագահի խոսնակի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը և Իսրայելը, էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։ Նիստում նշվել է, որ մարտի 29-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները «դրական թափ» են հաղորդել խաղաղության ջանքերին, ընդ որում Թուրքիան «կարևոր դեր» է խաղում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի հարցում: Քալընը Նուլանդին հայտնել է, որ Թուրքիան վճռականորեն շարունակում է իր դիվանագիտական նախաձեռնությունները՝ հրադադարի, ինչպես նաև հումանիտար միջանքներ բացելու համար։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին լրագրողներին ասել է, որ դրանք կառուցողական են եղել։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան գոհունակություն է հայտնել, որ բանակցությունները կայացել են ոչ թե Բելառուսում, այլ Ստամբուլում։
09:52 - 05 ապրիլի, 2022
Խաթիբզադե․ «Իրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը»
 |azatutyun.am|

Խաթիբզադե․ «Իրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը» |azatutyun.am|

azatutyun.am: «Թեհրանը չի կարող հավերժ սպասել միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը», - այսօր Իրանի մայրաքաղաքում կայացած ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում հայտարարել է իսլամական հանրապետության արտգործնախարարության խոսնակ Սաեդ Խաթիբզադեն։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Վիեննայում վերջին մի քանի ամիսներին ընթացող բանակցություններում արձանագրված դադարի գլխավոր մեղավորը ամերիկյան իշխանություններն են։ «Անկեղծ ասած մենք այժմ սպասում ենք Վաշինգտոնի վերջնական պատասխանին։ Եթե ամերիկացիները պատասխանեն առաջ քաշված հարցերին, մենք շուտափույթ կերպով կարող ենք մեկնել Վիեննա։ Իրանական պատվիրակությունը, սակայն, Ավստրիայի մայրաքաղաք կմեկնի ոչ թե նոր բանակցությունների, այլ միջուկային համաձայնագրի տեքստը ավարտին հասցնելու համար», - հայտարարում էր Խաթիբզադեն։
15:33 - 04 ապրիլի, 2022
Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հանգեցնել հակառուսական պատժամիջոցների չեղարկման. Բլինքեն
 |1lurer.am|

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հանգեցնել հակառուսական պատժամիջոցների չեղարկման. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները հանգեցնեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման՝ կիրակի NBC-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցները չեն սահմանվում երբեք չավարտվելու պայմանով: Դրանց նպատակը Ռուսաստանի քաղաքականությունը փոխելն է։ «Եթե բանակցություններն ավարտվեն այնպես, որ պատերազմը դադարեցվի, դա, ի վերջո, կպահանջի պատժամիջոցների վերացում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության մասին հարցին՝ կախված բանակցային գործընթացից։ CNN-ի հետ հարցազրույցում էլ Բլինքենն նշել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մշտապես քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հարցը։
15:05 - 04 ապրիլի, 2022
Լեհաստանը կցանկանար ավելի շատ ամերիկյան զորքեր տեսնել Եվրոպայում․ Կաչինսկի

Լեհաստանը կցանկանար ավելի շատ ամերիկյան զորքեր տեսնել Եվրոպայում․ Կաչինսկի

Լեհաստանը կողջուներ Եվրոպայում ամերիկյան զորքերի ավելացումը 50%-ով, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին՝ ուկրաինական հակամարտության առնչությամբ Մոսկվայի դեմ ավելի կոշտ գործողություններ ձեռնարկելու Վարշավայի կոչերի ֆոնին։ «Լեհաստանն ուրախ կլիներ, եթե Ռուսաստանի ագրեսիվության աճի պատճառով ամերիկացիներն ապագայում ավելացնեին իրենց ներկայությունը Եվրոպայում՝ ներկայիս 100 հազար զինվորից այն հասցնելով 150 հազարի»,- ասել է Կաչինսկին գերմանական Welt am Sonntag թերթին։ «75 հազար զինվոր պետք է տեղակայվի արևելյան թևում՝ Ռուսաստանի հետ սահմանին, 50 հազարը՝ Բալթյան երկրներում և Լեհաստանում», - ասել է նա։ Կաչինսկին նաև նշել է, որ Լեհաստանը «բաց» կլինի երկում միջուկային զենքի տեղակայման համար, սակայն ներկա պահին դա չի քննարկվում։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչյովը միջուկային զենքի մասին Կաչինսկու այս հայտարարությունը «հերթական սադրանք» է որակել և նշել է, որ դա «ամերիկյան միջուկային անձրևանոցի տակ ավելի լավ տեղավորվելու» նպատակ է հետանպդում, գրում է ՌԻԱ Նովոստին։   Նորա Վանյան
16:52 - 03 ապրիլի, 2022
Զախարովա. «Բելգորոդի վրա Ուկրաինայի ԶՈւ ավիահարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կոչ արեց իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը»

Զախարովա. «Բելգորոդի վրա Ուկրաինայի ԶՈւ ավիահարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն կոչ արեց իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել «այն փաստի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը ավիահարված են հասցրել Բելգորոդի նավթային պահեստին այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը»։ «Վաշինգտոնը գիտե՞ր» - ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Զախարովան գրել է Telegram-ի իր ալիքում։ Զախարովան հիշեցրել է, որ մարտի 31-ին՝ մոտավորապես ժամը 19:30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը կոչ է արել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող Ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել այդ երկրները: «Այս տարվա ապրիլի 1-ին՝ ժամը 02:00-ին՝ վեց ժամ անց, ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռներ հատել են Ռուսաստանի սահմանը և հարձակվել Բելգորոդի օբյեկտների վրա»,- նշել է ռուս դիվանագետը։
20:03 - 02 ապրիլի, 2022