ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Լևոն Արոնյանը Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում է |a1plus.am|

Լևոն Արոնյանը Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում է |a1plus.am|

a1plus.am: ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Լևոն Արոնյանն Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում հաղթեց Ռեյ Ռոբսոնին: Մեր հայրենակիցը չնայած պարտվեց դասական երկրորդ պարտիայում և մրցակցին թույլ տվեց հավասարեցնել հաշիվը, սակայն թայ-բրեյքում առավելության հասավ 1,5:0,5 հաշվով: Կիսաեզրափակիչում նա կհանդիպի ԱՄՆ ներկայացնող կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսի հետ: Խաղարկությանը մասնակցող ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը 1/4 եզրափակիչում 1,5:0,5 հաշվով հաղթեց փորձառու Վեսլի Սոյին: Նրա հաջորդ մրցակիցը ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան է, որը միայն «Արմագեդոնում» հաղթեց Ջեֆրի Սյոնգին: Ամերիկայի գավաթի խաղարկության մրցանակային հիմնադրամը 200 հազար դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար դոլար պարգևավճար, 2-րդ տեղը` 35 հազար: Նվազագույն պարգևավճարը 12 հազար դոլար է:
11:13 - 22 ապրիլի, 2022
Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում. Բայդեն

Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում. Բայդեն

Մենք չգիտենք, թե որքան երկար կտևի այս պատերազմը, բայց մոտենում ենք դրա երկրորդ ամսվա ավարտին. ահա թե ինչ է մեզ հայտնի. Պուտինին չի հաջողվել իր մեծ հավակնություններին հասնել մարտի դաշտում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո բայդենը: «Շաբաթներ շարունակ Կիևի հրետակոծությունից հետո էլ քաղաքը դեռ կանգուն է: Նախագահ Զելենսկին և նրա՝ ժողովրդավար կերպով ընտրված կառավարությունը դեռևս շարունակում է մնալ իշխանութան ղեկին, իսկ ուկրաինական զինված ուժերը՝ ուկրաինացի քաջ քաղաքացիների հետ միասին, խափանել են Ռուսաստանի կողմից իրենց երկիր նվաճումը»,- գրել է ԱՄՆ նախագահը: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլի «ամբողջական ազատագրման» մասին։ Վերջինս Մարիուպոլի  «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա հարձակումը ոչ նպատակահարմար է անվանել եւ հրամայել է չեղարկել այն:  Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը մեկնաբանել է գրոհը չեղարկելու մասին Պուտինի հրամանը. «Դա նշանակում է հետևյալը։ Նրանք ֆիզիկապես չեն կարողանում գրավել «Ազովստալը», նրանք հասկացել են դա, նրանք այնտեղ հսկայական կորուստներ են կրել։ Մեր պաշտպանները շարունակում են պահել այն»:
10:55 - 22 ապրիլի, 2022
Նոր պատժամիջոցներ ՌԴ-ից. արգելվում է Քամալա Հարիսի, ԱՄՆ 28 այլ պաշտոնյաների և գործարարների մուտքը երկիր

Նոր պատժամիջոցներ ՌԴ-ից. արգելվում է Քամալա Հարիսի, ԱՄՆ 28 այլ պաշտոնյաների և գործարարների մուտքը երկիր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ պաժամիջոցներ է սահմանում ավելի քան 2 տասնյակ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ՝ ներառյալ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ արգելելով նրա մուտքը ՌԴ: Այս մասին գրում է NBC-ն: ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ այս քայլի պատճառը Բայդենի վարչակարգի «անդադար ընդլայնվող հակառուսական սանկցիաներն են», որոնց թիրախում ՌԴ պաշտոնյաներն ու նրանց ընտանիքներն են, ինչպես նաև գիտնականներ, գործարարներ և մշակույթի գործիչներ: ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ 29 անունից բաղկացած ցանկում են. նրանց արգելվում է այցելել ՌԴ: Ցանկում են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոնալդ Քլայնը, Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին, Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, Դոգ Էմհոֆը՝ Հարիսի ամուսինը և այլք: ՌԴ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել նաև ԱՄՆ մի շարք նշանավոր գործարարների նկատմամբ, որոնց թվում են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Ամերիրկյան բանկի հիմնադիր Բրայան Թոմաս Մոյնիհամը, LinkedIn-ի հիմնադիր Ռայան Ռոզլանսկին և պաշտպանական խոշոր ընիկերությունների մի շարք ղեկավարներ՝ նրանց ներկայացնելով որպես մարդկանց, որոնք «ձևավորում են ռուսաֆոբ օրակարգ»: Լուսանկարը՝ Anadolu Agency via Getty Images
10:36 - 22 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԽ համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն չեն հայտնել. Զախարովա

 |armenpress.am|

ԱՄՆ-ն և Ֆրանսիան ՄԽ համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամություն չեն հայտնել. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը վերսկսելու պատրաստակամության վերաբերյալ ազդակներ չեն հղել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Մենք նման ազդակներ չենք ստացել: Չենք էլ ակնկալում»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնն ու Փարիզը «փաստացի կաթվածահար են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը՝ հրաժարվելով ռուսական մասնակցությամբ համագործակցությունից»: «Նման զուգադիպությունները պատահական չեն լինում: Ինչպես և Բրյուսելի անթաքույց փորձերը՝  յուրացնելու հայտնի ռուս-ադրբեջանա-հայկական բարձր մակարդակի համաձայնությունները (Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, տրանսպորտային հաղորդակցության վերականգնում) և օրակարգը, որը նախորդ տարի առաջարկել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (հրատապ հումանիտար խնդիրների լուծում, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում)։ Այս համատեքստում վերահաստատում ենք մեր անվերապահ հանձնառությունը հետևողականորեն կյանքի կոչելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունները: Միևնույն ժամանակ վճռական ենք ամեն կերպ նպաստել խաղաղության պայմանագրի կնքմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնց հետ մենք պատմականորեն կապված ենք բարեկամության, դաշնակցային և գործընկերային կապերով»,- ասվում է Զախարովայի պատասխանում։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
21:38 - 21 ապրիլի, 2022
Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին
 |1lurer.am|

Բայդենը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և 140.000-ից ավելի արկ։ «Հաջորդ շաբաթ անձամբ Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ կխնդրեմ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար»,- հավելել է ԱՄՆ նախագահը։ Վաշինգտոնը նաև 500 մլն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն կցուցաբերի և կշարունակի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին։ Բայդենը նաև տեղեկացրել է, որ արգելվում է ռուսական դրոշի ներքո նավերի մուտքն ԱՄՆ նավահանգիստներ։ «Մենք ի վիճակի ենք երկար ժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն կշարունակի՞ արդյոք Արևմուտքը հակառուսական պատժամիջոցներ կիրառել»,- մտահոգություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը։ Բայդենը նաև ասել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկո՞ւմ է Մարիուպոլը:
19:27 - 21 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել տրանսպորտային բարեփոխումների ընթացքը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից:   Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում:   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:  
19:18 - 21 ապրիլի, 2022
Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը

Համաշխարհային առաջնորդները տեսակոնֆերանս են անցկացրել՝ քննարկելու Ուկրաինային տրվող աջակցությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ինչպես նաև այլ երկրների առաջնորդներ, ինչպիսիք են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ճապոնիայի նախագահները, նաև Եվրահանձնաժողովի, ԵՄ խորհրդի և ՆԱՏՕ-ի ղեկավարները տեսազանգով հանդիպում են ունեցել՝ քննարկելու մինչ այժմ եղած հավաքական ջանքերը, գնահատելու Ուկրաինայի ներկայիս իրավիճակը: Նրանք նաև քննարկել են այն էական քայլերը, որ դաշնակիցները պետք է նախաձեռնեն՝ Ուկրաինային արդյունավետորեն աջակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից: «Ղեկավարները դատապարտել են Ռուսաստանի ռազմական հանցագործությունները և դաժանությունը Ուկրաինայում և խոստացել են պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր գործողությունների համար, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի միջոցով: Նրանք ընդգծել են դաշնակիցների կողմից Ուկրաինային աջակցելու ամուր, միասնական դիրքորոշման պահպանման կարևորությունը: Ղեկավարները նաև հայտնել են իրենց հավաքական հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Առաջնորդները համաձայնել են, որ կարևոր է պահպանել ֆինանսական աջակցությունն Ուկրաինային այնպես, որ այն բավարարի երկրի կենսական կարիքները և արագ կհամապատասխանեցվի երկրի փոփոխվող հանգամանքներին, մասնավորապես պարենային անվտանգության և մարդասիրական օգնության հետ կապված»,- նշված է հայտարարության մեջ:
13:07 - 20 ապրիլի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան հրետանի են խոստանում Ուկրաինային

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինա կուղարկեն ավելի շատ հրետանային զինատեսակներ՝ ի պատասխան երկրի արևելյան ուղղությամբ ռուսական կողմի նոր հարձակման: Այս մասին գրում է Reuters-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երեքշաբթի նման հայտարարությամբ են հանդես եկել իրենց և այլ դաշնակիցների հետ տեսազանգից հետո՝ կապված Ռուսաստանի ներխուժման նոր փուլի հետ: Սպասվում է, որ առաջիկա օրերին Բայդենը կհայտարարի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է լինել մոտ նույն քանակի, ինչ անցյալ շաբաթ ուղարկված 800 միլիոն դոլարը: Այս մասին Reuters-ին հայտնել են լավատեղյակ աղբյուրները: Եթե օգնության փաթեթը լինի այնքան լայնամասշտաբ, որքան սպասվում է, ապա Ուկրաինային ԱՄՆ օգնությունը ՌԴ ներխուժումից հետո կանցնի երեք միլիարդ դոլարի շեմը: Նյու Հեմփշիր կատարած այցի ժամանակ լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն հրետանային զենք է ուղարկելու Ուկրաինային, Բայդենը պատասխանել է «այո»: Լոնդոնում Բորիս Ջոնսոնը օրենսդիրներին ասել է. «Սա հրետանային հակամարտություն է դառնալու, նրանք ավելի շատ հրետնային միջոցների օգնության կարիք ունեն. ահա թե ինչ մենք կտանք նրանց՝ ի հավելում աջակցության մյուս ձևերի»: Թրյուդոն հայտնել է, որ Կանադան ծանր հրետանի կուղարկի, ինչպես նաև խոստացել է ավելի շատ մանրամասներ հաղորդել: Լուսանկարը՝ Reuters-ի
11:51 - 20 ապրիլի, 2022
Ուկրաինայում պատերազմը գնաճ է առաջացրել ամբողջ աշխարհում. Բայդեն |tert.am|

Ուկրաինայում պատերազմը գնաճ է առաջացրել ամբողջ աշխարհում. Բայդեն |tert.am|

tert.am: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կշարունակի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա, և գների հետագա դինամիկան կանխատեսել դեռևս հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է CNN-ը։Միաժամանակ Բայդենը նշել է, որ աշխարհում այսօր ամենաբարձր գնաճն է վերջին 40 տարվա ընթացքում։ Հիմնական պատճառների թվում նա նշել է տնտեսական անկումը, որը պայմանավորված է Covid-19 համավարակով և Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա՝ նախազգուշացնելով, որ պատերազմը կշարունակի ավելի մեծ վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը:«Ուկրաինա ներխուժումը հանգեցրեց գազի և պարենային ապրանքների գների բարձրացմանն ամբողջ աշխարհում: Աշխարհում ցորենի երկու հիմնական ամբարներն են Ուկրաինան և Ռուսաստանը: Գնաճի աճը Պուտինի կողմից էներգակիրների գների բարձրացման հետևանք էր»,- ասել է նա:
10:44 - 20 ապրիլի, 2022
Ուկրաինային բոլոր հասանելի ձևերով աջակցում ենք, բայց ՌԴ-ի հետ պատերազմել չենք պատրաստվում. Սպիտակ տուն |tert.am|

Ուկրաինային բոլոր հասանելի ձևերով աջակցում ենք, բայց ՌԴ-ի հետ պատերազմել չենք պատրաստվում. Սպիտակ տուն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ծրագրում այցելել Ուկրաինա։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Դա չի փոխվել... Նախագահը չի պատրաստվում գնալ»,- ասել է նա: Միաժամանակ, Փսակին նշել է, որ եթե պլանավորվի կազմակերպել ամերիկացի պաշտոնյաներից որևէ մեկի այցը Ուկրաինա, ապա Վաշինգտոնը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի ասի, թե կոնկրետ ով և երբ կմեկնի։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հանգստյան օրերին զենքով բեռնված չորս ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա՝ 800 միլիոն դոլար ծավալով օգնության նոր փաթեթից, որի մասին օրերս հայտնել էր Բայդենը: «Ես սա ասում եմ պարզապես ձեզ հասկացնելու համար, թե ինչ ջանքեր ենք գործադրում ավելի շատ օգնություն հասցնելու համար»,- նշել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը։ Փսակիի խոսքով՝ Բայդենը մերժել է ԱՄՆ Սենատում իր համախոհներից Քրիս Կունսի առաջարկը՝ զորքեր ուղարկել Ուկրաինա։ «Նախագահն առաջվա պես ծրագրեր չունի զորքեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմ մղելու համար: Նա չի կարծում, որ դա բխում է ազգային անվտանգության, ամերիկյան ժողովրդի շահերից», - ասել է Փսակին:
09:45 - 19 ապրիլի, 2022
Էրդողանի խորհրդականը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է տարածաշրջանային, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր

 |factor.am|

Էրդողանի խորհրդականը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է տարածաշրջանային, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական, մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ, հայտնում է Անադոլու լրատվական գործակալությունը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Նշվում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում են եղել սենատորներ Ռւչաևդ Շելբին, Ռոջեր Մարշալը, Թոմաս Թուբերվիլը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Նորվել Քեյ Գրենջերը, Ջերի Կարլը։ Հանդիպամը մասնակցել է նաև Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը։ Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան, Ադրբեջանը, Հայաստանը, Իսրայելը, հատկապես ռուս-ուկրաինական պատերազմը, գնահատվել են էներգետիկ անվտանգությունը, պաշտպանական համագործակցությունը, երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները։
19:25 - 18 ապրիլի, 2022
ՀՀ վարչապետը և Էնդրյու Շոֆերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում

ՀՀ վարչապետը և Էնդրյու Շոֆերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Այս մասին հայտնում են Կառավարությունից; Վարչապետը կարևորել է ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել  Էնդրյու Շոֆերի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները: Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ է կատարվել հումանիտար խնդիրներին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու հնարավորությանը: Այս առումով ՀՀ վարչապետը շեշտել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:
17:15 - 18 ապրիլի, 2022