Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին |armenpress.am|

Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը՝ զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: Սիմոնյանն այս մասին վստահեցրեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Լրագրողը նկատեց, որ երբ ներկայում գործող իշխանությունը գալիս էր իշխանության, օրինակ, բացվել էին ԱԺ-ի դարպասները, իսկ հիմա՝ փակ են: «Դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,-ասաց Սիմոնյանը: Նա տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանին ծեծելու գործով իրավապահ մարմիններին դիմել են: ԱԺ նախագահի նկատմամբ գործողության հետ կապված առնվազն երկու հոգու ներգրավվածությամբ տեղի է ունենում քննություն: «Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել»,-ասաց Սիմոնյանը:
15:26 - 10 դեկտեմբերի, 2020
Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Ներկայացուցիչների Պալատի 2 պատգամավորների պարգևատրելու մասին որոշում է ստորագրել

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Ներկայացուցիչների Պալատի 2 պատգամավորների պարգևատրելու մասին որոշում է ստորագրել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին որոշում է ստորագրել. «Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ. Հայ-նիդերլանդական բարեկամական կապերի ամրապնդման, հայանպաստ գործունեության, Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների Պալատում Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտման եւ այդ ուղղությամբ նախաձեռնությունների, ինչպես նաեւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել Ներկայացուցիչների Պալատի պատգամավորներ, Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի անդամներ՝ Սադեթ ԿԱՐԱԲՈՒԼՈԻՏԻՆ Նիդերլանդների «Սոցիալիստական կուսակցություն» խորհրդարանական կուսակցության անդամ, Մարթայն ՖԱՆ ՀԵԼՖԵՐՏԻՆ Նիդերլանդների «Քրիստոնեա-Դեմոկրատական Կոչ» խորհրդարանական կուսակցության անդամ»,-ասված է որոշման մեջ:
14:20 - 10 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին |shantnews.am|

ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ տեղի չեն ունենա. ԲԴԽ նախագահը նամակ է գրել ԱԺ նախագահին |shantnews.am|

shantnews.am: Այսօր ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ հարց է բարձրացրել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ դիմելով ԱԺ նախագահին:«Մեզ կիրազեկե՞ք՝ պետք է դատավորի ընտրություն տեղի ունենար, հարցը դուրս է եկել, մամուլի կողմից տեղեկություն կար, որ դատավորները հրաժարվում են այս խորհրդարանի կողմից ընտրվել»,-հարցրել է նա: Միրզոյանն արձագանքել է.«ԲԴԽ նախագահն ինձ նամակ է գրել։ Այն երկար է, բայց կմեջբերեմ այն հատվածը, որը ներկայացնում է նամակի իմաստը. թեկնածուները տեղեկացվել են նիստի վերաբերյալ հեռախոսազանգով, ինչը պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել, մյուս կողմից նշվում է, որ ԱԺ լիագումար նիստի ժամանակ դատավորները պետք է խոսեն դատական համակարգի առջև ծառացած հարցերը լուծելու վերաբերյալ, այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատավորների ծանրաբեռնվածությանը և այլնին, սակայն հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը՝ իրատեսական չէ այս խնդիրների շուրջ իրատեսական և արդյունավետ քննարկում կազմակերպելը, այդ իսկ պատճառով ԲԴԽ նախագահն իր թեկնածուների հետ առաջարկում է հետաձգել հարցը: Մենք, իհարկե, ընդառաջում ենք»:
11:01 - 10 դեկտեմբերի, 2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս եւ Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ջանքերն իրենց նպաստը կբերեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը: Միայն հարցի արդար կարգավորմամբ` Արցախի ճանաչմամբ եւ Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատումը»:
21:11 - 26 նոյեմբերի, 2020
Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից․ Աննա Կոստանյան |shantnews.am|

Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից․ Աննա Կոստանյան |shantnews.am|

shantnews.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն իր ելույթում, խոսքն ուղղելով ՀՀ քաղաքացիներին, նշեց, որ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից, հարկավոր է միավորել մտավոր ներուժը և այդկերպ կանխել արտաքին բոլոր սպառնալիքները։ «Մենք պետք է դիմակայենք արտաքին թշնամուն և հակառակը՝ չստեղծենք ներսում թշնամիներ մեր եղբայրների շրջանում։ Արարատ Միրզոյանի հանդեպ տեղի ունեցածը դատապարտելի է խորհրդարանական բոլոր ուժերի կողմից, այդ թվում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության և առանձին պատգամավորների և խմբակցության մակարդակով»,- ասաց պատգամավորը։ Աննա Կոստանյանը բոլորին կոչ արեց ինչպես առօրյա իրավիճակներում, այնպես էլ սոցիալական հարթակներում, օր առաջ դադարեցնել պառակտման, ատելության և բռնության քարոզի կոչերը։  
21:22 - 17 նոյեմբերի, 2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վնասվածքներ է ստացել ձեռքի, գլխի, դեմքի շրջանում. դեռ վիրահատվելու է |hetq.am|

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վնասվածքներ է ստացել ձեռքի, գլխի, դեմքի շրջանում. դեռ վիրահատվելու է |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մի քանի վիրահատության է ենթարկվել, առնվազն մեկ վիրահատություն սպասվում է: Ընդհանուր առողջական վիճակը բժիշկները դրական են գնահատում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը՝ խոսելով Արարատ Միրզոյանի առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո մի խումբ քաղաքացիներ ներխուժել էին կառավարական շենքեր, ապա ծեծի ենթարկել Արարատ Միրզոյանին: «Կյանքին վտանգ չի սպառնում, բաց վնասվածքները բավականին ծանր են եղել: Վնասվածքներ է ստացել դեմքի, գլխի և ձեռքի հատվածում»,- ասաց Կոստանյանը: Վերջինիս խոսքով՝ Շտապօգնության աշխատակիցների մոտենալը խոչընդոտվել է, սակայն ԱԺ նախագահին կարողացել են հասցնել հիվանդանոց, որտեղ էլ բուժօգնություն է ցուցաբերվել: Կոստանյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ԱԺ նախագահն իր տեսակետը կհայտնի վերջին իրադարձությունների վերաբերյալ: «Բայց մի բան վստահաբար կարող եմ ասել՝ պարոն Միրզոյանը մեծ վստահութուն ունի, որ Հայաստանին կայունություն է անհրաժեշտ»,- ասաց Կոստանյանը:
16:15 - 13 նոյեմբերի, 2020
ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա |azatutyun.am|

ԵԱՀԿ ԽՎ նախագահը դատապարտել է հարձակումը ՀՀ ԱԺ խոսնակի վրա |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգե Ծերեթելին հայությանը հասցեագրված հատուկ ուղերձով մեկնաբանել է ղարաբաղյան պատերազմն ավարտելու ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ համաձայնությունը: Նա հույս է հայտնել, որ այդ փաստաթղթով կհաջողվի վերջապես դադարեցնել արյունահեղությունը: Նա ափսոսանք է հայտնել ռազմական գործողությունների ընթացքում մարդկային կորստի համար: Ծերեթելին նաև կողմերին հորդորել է առանց ձգձգելու սկսել գերիների, ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը: «Ճանապարհը դեպի հարատև խաղաղություն շատ հաճախ ավելի բարդ է, քան բուն պատերազմը, կոչ եմ անում բոլոր կողմերին բարի կամքով սկսել բանակցությունները, ապահովել տեղահանվածների և փախստականների անվտանգ վերադարձը, հասնել համապարփակ կարգավորման և վերջապես միասին կառուցել ապագան», - ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Գեորգե Ծերեթելին արձագանքել է համաձայնագրի հրապարակմանը Երևանում հաջորդած անկարգություններին: Նա խորը մտահոգություն է հայտնել ամբոխի կողմից խորհրդարանի և կառավարության շենքերը գրավելու, ինչպես նաև Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի նկատմամբ գործադրված բռնության կապակցությամբ: «Ես վրդովված եմ բողոքի ակցիաների որոշ մասնակիցների կողմից խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու փաստից: Կասկած չկա, որ դա շատ ցավալի և զգացական օր է հայ ժողովրդի համար, բայց ես կոչ եմ անում պահպանել վստահությունը դեմոկրատական ճանապարհով ընտրված իշխանության հանդեպ, քանի որ այդ իշխանությունը պետք է ղեկավարի Հայաստանը մարտահրավերներով լի այս դժվար ժամանակներում», - ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը:
10:15 - 11 նոյեմբերի, 2020