ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Կառավարությունը հաստատեց փրկարարական ծառայողների համազգեստի ընդհանուր ձևը  |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց փրկարարական ծառայողների համազգեստի ընդհանուր ձևը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների համազգեստի ընդհանուր ձևը, ինչպես նաև այդ համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները: Որոշման հիմնավորման մեջ, մասնվորապես, նշված է.  «Նկատի ունենալով, որ թվային պատկերով ամենօրյա քողարկող համազգեստը հիմնականում օգտագործվում է ՀՀ զինված ուժերի բանակային ստորաբաժանումներում, Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայողների համար նախատեսել նոր, մուգ կանաչ գույնի համազգեստ, որպես ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պահանջ, իսկ քողարկող համազգեստը կդառնա փրկարարների համար այլընտրանքային տարբերակ: Այդ փոփոխության արդյունքում (քողարկող համազգեստը մուգ կանաչ համազգեստի փոխարինման արդյունքում) նոր համազգեստի քանակային ավելացում չի նախատեսվում, իսկ մեկ միավորի հաշվարկով տնտեսվում է մինչեւ 500 ՀՀ դրամ (քողարկող համազգեստի մեկ միավորի ձեռք բերման արժեքը 10 500 դրամ է, իսկ Նախագծով ներկայացվող մուգ կանաչ համազգեստի մեկ միավորի նախնական արժեքը կազմում է 10 000 դրամ): Այսպես, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների շուրջ 400 փրկարարական ծառայողների հաշվարկով տարեկան կտնտեսվի մոտ 200 000 ՀՀ դրամ,- նկատի ունենալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի ու նրա տեղակալների գործառույթների առանձնահատկությունները, դեպքի վայր մեկնելը, մասնագիտական ընդունելությունների կազմակերպումը, օտարերկրյա գործընկերների հետ հանդիպումները, սահմանամերձ հենակետեր գործուղումները եւ այլն, նրանց համար նախատեսել սեւ գույնի ամենօրյա համազգեստ, որը մեկ միավորի հաշվարկով կկազմի մինչեւ 50 000 դրամ, իսկ կրման ժամկետի սահմաններում ընդամենը մեկ միլիոն դրամ, որը կարելի է ձեռք բերել ի հաշիվ քողարկող համազգեստից հրաժարվելու արդյունքում առաջացած տնտեսումների (ինչպես նշվեց, 400 հոգու քողարկող համազգեստի մեկ միավորից 500 դրամի չափով տնտեսման արդյունքում տարեկան կառաջանա 200 000 դրամ տնտեսում), Փփոփոխել տոնական համազգեստի կրման ժամկետը, այն 5 տարվա փոխարեն դարձնել 10 տարի: Այդ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ փրկարարական ծառայողները տոնական համազգեստը տարեկան գործածում են միայն օրենքով սահմանված տոնական օրերի ժամանակ՝ ընդամենը 5 անգամ, ինչի արդյունքում տոնական համազգեստը չի կարող մաշվել 5 տարվա ընթացքում: Նշված փոփոխությունը, միավորի հաշվարկով հինգ տարում կհանգեցնի շուրջ 53 հազար դրամի տնտեսման, որով կարելի է ձեռք բերել Նախագծով նախատեսվող հրշեջ-փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար խիստ անհրաժեշտ թիկնոց-անձրեւանոց, փրկարարի ձմեռային կիսաերկար բաճկոն, ջրափրկարարի ամառային համազգեստի լրակազմ, առավել անվտանգ դարձնել փրկարարի հատուկ ու պաշտպանիչ համազգեստը, փոփոխել գլխարկների կոկարդները: Այսպես, գործող որոշմամբ սահմանված մեկ տարվա համար ներկայացված խմբաքանակի ձեռք բերման արժեքը մեկ ծառայողի հաշվարկով կազմում է 50 000 – 60 000 ՀՀ դրամ: Նախագծով նախատեսված ժամկետում մեկ ծառայողի հաշվարկով կտնտեսվի շուրջ 15 000 - 20 000 ՀՀ դրամ:  Նախագծում լրացվել են լեռնափրկարարի եւ ջրասուզակի հանդերձանքի բացվածքն ու նկարները, ինչը չի հանգեցնում լրացուցիչ ֆինանսական ծախսերի: Նկարագրության մեջ նշվում է, որ Փրկարարական ծառայության միասնական վահանաձեւ տարբերանշանը խորհրդանշում է փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» եւ անգլերեն թարգմանությամբ «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձեւ, 10 չափսի տառատեսակով ասեղնագործված են «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» եւ անգլերեն թարգմանությունը` «RESCUE SERVICE»: Կարվում է աջ թեւքի վրա»:
12:15 - 30 ապրիլի, 2020
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով

Հայաստանի տարածքում ապրիլի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ի և 27-ի ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում ապրիլի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, ապրիլի 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-17 մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:42 - 26 ապրիլի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
10:29 - 26 ապրիլի, 2020
Վաղվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Վաղվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով․ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 25-ի ցերեկը, 26-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ին ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:Երևան քաղաքում՝ ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին՝ ժամանակ առ ժամանակ, 28-30-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում Երեւանում
13:34 - 25 ապրիլի, 2020