Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պահանջով ստեղծվել է կառավարության ու պարետատան միջոցառումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի պահանջով ստեղծվել է կառավարության ու պարետատան միջոցառումներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը  կքննարկվի Ազգային ժողովի 2020թ. սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում»,-ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում։  
19:33 - 02 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին եւ դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին եւ դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազներին եւ դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ․ «Հարգելի' դատախազներ եւ դատախազության աշխատակիցներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեր օրերում դատախազությունը, ինչպես պետական ծառայության բազմաթիվ այլ ոլորտներ, շարունակապես վերափոխվում են` իրականացնելու համար քաղաքացու եւ պետության շահերին ծառայելու, Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը եւ իրավունքի գերակայությունը ապահովելու իրենց առաքելությունը: Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու եւ զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ: Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության եւ հոգածության կենտրոնում: Հատկապես կարեւոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթանող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները: Վստահ եմ, որ ձեր նվիրումի եւ անմնացորդ աշխատանքի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը: Արիություն եւ նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:
12:47 - 01 հուլիսի, 2020
ԱԺ նախագահին ներկայացրել եմ այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար․ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյան |168.am|

ԱԺ նախագահին ներկայացրել եմ այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար․ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյան |168.am|

168.am: Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր տարածվեց հաղորդագրություն համաձայն որի՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Աշոտ Խաչատրյանը  հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ: Կապ հաստատեցինք ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի հետ՝ հանդիպման մանրամասներին տեղեկանալու նպատակով:    – Խորհրդարանի պաշտոնական կայքում այսօր հաղորդագրություն տարածվեց, որ Դուք հանդիպել եք ԱԺ նախագահի հետ ու նրան վստահեցրել եք, որ շարունակելու եք ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ: Կմանրամասնե՞ք՝ ինչի մասին է խոսքը, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ Դուք ինչ-որ պայմանավորվածությունների եք գնացել: – Անշուշտ, Դուք ճիշտ եք: Ես այսօր հանդիպում եմ ունեցել ԱԺ նախագահ պարոն Միրզոյանի հետ և ներկայացրել եմ նրան այն խնդիրները կամ խոչընդոտները, որոնք անհրաժեշտ է լուծել կամ հաղթահարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Դրանք են, որ անհրաժեշտ է Ազգային ժողովում օրենսդրական գործընթացներ նախաձեռնել, այդ թվում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում համապատասխան գործողություններ անելու կապակցությամբ: Միաժամանակ ես նշել եմ, որ պարտադիր խնդիրներից մեկը նաև այն է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարման համար անհրաժեշտ է ընդունել համապատասխան անհատական իրավական ակտեր: Եվ պարոն Միրզոյանը հավաստիացրել է, որ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի օրը այդ խնդիրներին համապատասխան լուծում կտրվի: Իսկ ես՝ որպես ՍԴ դատավոր, ապագայում նաև՝ ՍԴ նախագահի պարտականությունները կատարել ստանձնող անձ, բնականաբար, պարտավոր եմ լինել անաչառ, իմ գործընկեր ՍԴ դատավորների հետ ապահովել Սահմանադրության գերակայությունը և միաժամանակ գործել անկախ: Սա է այսօր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեր զրույցի բովանդակությունը: – Տպավորությունը հաղորդագրությունից այնպիսին է, որ Դուք այսօր արդեն իսկ համաձայնել եք ստանձնել ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը, ինչը ըստ էության կարծես թե այդպես չէ այս պահի դրությամբ: – Սա գործընթաց է, որն ըստ էության ստանձնել է Ազգային ժողովը: Հաղորդագրություն մեջ ԱԺ-ն ներկայացրել է նաև այն մասին, որ ՍԴ դատավորների կադրերի հաշվառումը իրականացվում է ԱԺ-ում: Հետևաբար՝ հաշվի առնելով այդ մամլո հաղորդագրությունը, ինչպես նաև այն, ինչը ներկայացվել է այսօր, ես կարծում եմ, որ իմ ներկայացրած իրավական խնդիրները, որոնք 1-2 օրվա լուծելիք խնդիրներ են, լուծելու, դրանք հաղթահարելու պարագայում նոր, բնականաբար, նոր ՍԴ նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելը դառնալու է իրավաչափ: Եթե խոսքը պետք է գնա դատավորի լիազորությունների դադարման մասին, բնականաբար, այստեղ առկա պետք է լինի այն իրավական ակտը, համաձայն որի՝ այդ լիազորությունները պետք է դադարեն: Սա է ամբողջ գաղափարախոսությունը: – Այսինքն՝ կոպիտ ասած, պետք է լինի աշխատանքից ազատելու հրաման, և ՍԴ դատավորի լիազորությունները չեն կարող դադարել միայն սահմանադրական փոփոխություններով: – Դա թողնենք համապատասխան իրավաստեղծ մարմնին: Իսկ ինչ վերաբերում է  Սահմանադրության 213 հոդվածի 1-4 մասերին, բնականաբար, այս պարագայում պարտադիր կարգով պետք է լինի այն իրավական ակտը, որն անհրաժեշտ է ՍԴ դատավորի լիազորությունների դադարման կապակցությամբ: Դա անհրաժեշտ պետք է լինի դատավորին, որպեսզի նա կարողանա իր սոցիալական խնդիրները լուծելու համար համապատասխան իրավական հիմք ունենալ, իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու համար, այն նաև հիմք պետք է հանդիսանա ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու համար: Այսինքն՝ այդ անհատական իրավական ակտն անհրաժեշտ է այն նպատակով, որ հենց ինքը՝ դատավորը, պետք է իր սոցիալական երաշխիքները լուծելու համար դիմի համապատասխան սոցիալական ապահովության ստորաբաժանումներ, կարողանա իր ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանել դատական կարգով, և, բնականաբար, այդպիսի իրավական ակտը անհրաժեշտ է նաև, որ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքով ավագության ինստիտուտը կյանքի կոչվի, հակառակ դեպքում այդ խնդիրը կարծես թե կմնա չլուծված:   Շարունակությունը՝ 168․am-ում։    
19:15 - 27 հունիսի, 2020
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ

Հունիսի 27-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Արարատ Միրզոյանը Աշոտ Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրության փոփոխություններով դադարել են ՍԴ դատավորներ (անդամներ) Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը 2020 թվականի հունիսի 26-ի դրությամբ եղել է 12 տարուց ավելի: ԱԺ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն դադարել է նաեւ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում, եւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները մինչեւ ՍԴ նոր նախագահի ընտրությունները իրականացվում են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից: Քանի որ 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորն Աշոտ Խաչատրյանն է, Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունների կատարումը ստանձնելու կապակցությամբ: Աշոտ Խաչատրյանն իր հերթին հավաստիացրել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարելիս շարունակելու է ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ: Ստորագրված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանի կողմից
16:06 - 27 հունիսի, 2020
Նախեձեռնությունը քննարկվել է նախագահի ու նրա աշխատակազմի հետ․ ԱԺ նախագահը՝ Սահմանադրական փոփոխությունները նախագահի ստորագրմանը չուղարկելու մասին

Նախեձեռնությունը քննարկվել է նախագահի ու նրա աշխատակազմի հետ․ ԱԺ նախագահը՝ Սահմանադրական փոփոխությունները նախագահի ստորագրմանը չուղարկելու մասին

ՀՀ նախագահից լիազորություն չենք փորձում վերցնել, խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությանը, որի համաձայն՝ Սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։ «Հարգելի՛ գործընկերներ, ես տեսա, որ մեկնաբանություններ կան, թե մենք ՀՀ նախագահից լիազորություն ենք փորձում վերցնել։ Ուզում եմ փոխանցել, որ այս նախաձեռնության այդ հատվածն ինտենսիվորեն քննարկվել է նախագահի և նրա աշխատակազմի հետ։ Ավելին ասեմ՝ հենց այնտեղից են մեզ գործընկերաբար մատնանշել բացը և առաջարկել են շտել ու հստակ կարգավորում մտնցել, ինչը և անում ենք։ Այնպես որ խնդրում եմ զանազան ապատեղեկատվության չտրվել», - ասաց խորհրդարանի խոսնակը։
20:45 - 22 հունիսի, 2020
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական խորհդարանի նախագահ

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական խորհդարանի նախագահ

ԱԺ նախագահ Արարատ ՄԻրզոյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․ «Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ եմ հղել Եվրոպական խորհդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ Մեջբերում եմ մի փոքրիկ հատված․ «Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ Ադրբեջանական Հանրապետություն նախագահը և պաշտպանության նախարարը սպառնում են նոր պատերազմ սկսել: Հատկանշական է, որ նմանօրինակ հայտարարությունները ԵՄ պատգամավորների կողմից կարող են օգտագործվել Ադրբեջանի հակաժողովրդավարական և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես ռազմական ուժի կիրառման և Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիայի սանձազերծման հավանություն: Հավելեմ, որ մենք անհանգստացած ենք Հայաստանի մասին համազեկուցող Բաշեսկուի կեցվածքով, ով հայտի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր մտերիմ կապերով և անցյալում հանդես է եկել Ռումինիայում բնակվող հայերի մասին հակասական դիտարկումներով: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Տրայան Բաշեսկուն անկարող է գտնվել հրաժարվել իր՝ նախկինում ունեցած առնչություններից և բարեխիղճ ու ներառական մոտեցում ցուցաբերել իր ներկայիս պարտականություններին»։
18:48 - 19 հունիսի, 2020
ԱԺ նախագահն անդրադարձավ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|

ԱԺ նախագահն անդրադարձավ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|

armenpress.am:  Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը էական է համարում այն հանգամանքները, որոնք նախորդել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ոստիկանների և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին: Այս մասին Միրզոյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես մանրամասներին տեղյակ չեմ: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, բայց լսել եմ նաև կարծիքներ, որ որևէ առանձնակի բան չի արվել: Ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություն չեմ կարող անել: Շատ էական են հանգամանքները, գուցե այդ պահին զգուշացվել է նախապես, խնդրանք է հնչել ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության ընթացքում հավաքների կազմակերպման արգելքին»,- ասաց Միրզոյանը:   Խորհրդարանի նախագահը նշեց, որ եթե որևէ կերպ խախտվել են լրագրողների իրավունքները, ապա նա կդատապարտի կատարվածը: «Ես մշտապես եղել եմ և հիմա էլ կամ, շարունակելու եմ լինել լրագրողների անխոչընդոտ գործունեության և իրավունքների պաշտպանը: Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ կդատապարտեմ»,- նշեց ԱԺ նախագահը:
14:32 - 18 հունիսի, 2020
Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ. Միրզոյան |shantnews.am|

Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ. Միրզոյան |shantnews.am|

shantnews.am: Օրենքի առաջ հավասար են բոլորը, սա մեր քաղաքական հավատամբ է: ԱԺ ամբիոնից այսպես խոսեց ՀՀ ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը: «Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կապ այն կերպ մասնակցությանը օրենքով արգելված որևէ արարքի: Էստեղ, որպեսզի հասկանանք, թե որը որից հետո է, պետք է պարզ հայացք նետել ժամանակագրությանը: Ճշմարտությունն ավելի քան ակնհայտ է: Բայց ականջահաճո՞ է մեզ համար, որ որևէ մեկը, որևէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ կամ ղեկավար պահանջում է կառավարության հրաժարականը, ո՛չ: Բայց դրա իրավունքն ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները: Մենք պայքարել ենք նրա համար, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն, որպեսզի որևէ մեկը հետապնդվելուց չվախենալով՝ չսահմանափակվի պահանջել կառավարության հրաժարականը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է: Սա մեր հավատամքն է: Շատ լավ է, որ կարողանում են կառավարության հրաժարականը պահանջել մարդիկ, որոնք տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ են, անկախ նրանից՝ հիմնավո՞ր են, թե՞ ոչ: Ներդրումներ են արվել կամ չեն արվել, աշխատատեղեր են պահվում և եթե ինչ-որ բան այնպես չգնա, աշխատատեղերը կհայտնվեն վտանգի տակ: Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն բոլոր այն գործիչներին, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով աշխատատեղեր են ապահովում մյուսների համար, երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար, և իրենք անձնապես հարստանում են: Ի՞նչ կա այստեղ դատապարտելի. ոչ մի բան: Կներեք, սակայն, սա չի նշանակում, որ կարելի է շանտաժ անել այս աշխատատեղերի փակմամբ, հնարավոր կամ անհնար ներդրումներով, հեղափոխությանը ցուցաբերված կամ չցուցաբերված աջակցությամբ և ազատել ձեռքերը որևէ պատասխանատվությունից օրենքի առջև»,- ասաց Միզրոյանը:
15:56 - 16 հունիսի, 2020
 ՀՀ-ն Ադրբեջանի սադրիչ գործողությունների դատապարտում է ակնկալում․Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ՀՀ-ն Ադրբեջանի սադրիչ գործողությունների դատապարտում է ակնկալում․Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 15-ին տեսակապի միջոցով մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:Իր ելույթում ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին: «Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա. կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս մտքի հետ: Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների եւ խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից: Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, եւ ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով»:
18:10 - 15 հունիսի, 2020
Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից

Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մասնակցեցի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձա համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ «Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։ Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից: Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»»:
15:13 - 15 հունիսի, 2020
Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սիրով ընդունել է Արարատ Միրզոյանի խորհրդականը լինելու առաջարկությունը։ «Բարեկամներ, Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս։ Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»- ասված է Ղուլյանի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում:       
22:01 - 11 հունիսի, 2020