Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով առցանց մշակութային օրերի մեկնարկը |armenpress.am|
armenpress.am: Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ և տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որոնք ամբողջությամբ տեղի կունենան առցանց:
«Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև գրականության, պատմության, մշակութային ժառանգության և ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ:
Կկազմակերպենք նաև բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ:
Ծրագիրը կհրապարակվի մեր La Culture Française en Arménie էջում ամեն երկուշաբթի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ստորև ներկայացված է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի դեսպանի՝ ծրագրի մեկնարկը ազդարարող տեսաուղերձը։
09:38 - 21 ապրիլի, 2020