ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Ունեք 3 ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը ԱԺ բերելու համար, այլապես դա կանենք մենք. Մանե Թանդիլյանը՝ Սոցապնախարարությանը |tert.am|

Ունեք 3 ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը ԱԺ բերելու համար, այլապես դա կանենք մենք. Մանե Թանդիլյանը՝ Սոցապնախարարությանը |tert.am|

tert.am: Այստեղ շեշտում ենք «բազմազավակ ընտանիք» եզրույթը, բայց կարող է զարմանաք, ամեն մեկդ տարբեր բան եք հասկանում «բազմազավակ ընտանիք» ասելով, որովհետև նման եզրույթ սահմանված չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծին, որի զեկուցողն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:«Մենք չունենք օրենք, թե որն  է բազմազավակ ընտանիքը՝ երեք և ավելի՞, թե չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, քանի որ այդ օրենքը ամիսներով, նաև տարիներով դրված է դարակներում: Ես պնդում եմ, պարո՛ն Ուդումյան, նաև փոխանցեք նախարարություն, որ դուք ունեք երեք ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը բերելու ԱԺ, այլապես դա կանենք մենք: Ինչո՞ւ եմ այս տոնով խոսում, քանի որ շատ լավ է վճարները անելը, խրախուսելը, բայց դա միակ միջոցը չէ, ավելին` դա ամենևին հենց այն միջոցը չէ, որը խրախուսում է բազմազավակ ընտանիքներին, կամ ընդհանրապես ծնելիությունը, որը, ըստ էության, այսօր արդեն կատաստրոֆիկ ծանր վիճակում է և առաջին անգամ Լոռու մարզում պոպուլյացիա է գրանցվել»,-ասաց նա:Մանե Թանդիլյանը նշեց, որ ժողովրդագրական ազդեցությունը բարելավելու համար հինգ կոմպոնենտ կա՝ բնակարան, կրթություն, բժշկություն, դրամական աջակցություն և աշխատանք։ Եվ այս հինգ կոմպոնենտները պետք է արտացոլված լինեն «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքում։Նախագծով առաջարկվում ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ: «Այս պահին ունենք ինը ընտանիքներ, որոնք ստացել են Ծնողական փառքի մեդալ: Մեդալին արժանանալու հիմնական երկու պայմանն են՝ վեց և ավելի երեխայի առկայությունը և ընտանիքի մասին դրական ձևավորված կարծիքը: Այս ընտանիքների համար Կառավարությունն առաջարկում է ամսական պատվովճար սահմանել 40 հազարի չափով»,-ներկայացրել է փոխնախարար Ուդումյանը:
14:20 - 03 մարտի, 2020
ԼՀԿ–ն ահազանգեր է ստացել, որ մի քանի մարզում մարզպետները գյուղապետերին պարտադրում են ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի. ՔՊ–ից պահանջում են փաստեր ներկայացնել |tert.am|

ԼՀԿ–ն ահազանգեր է ստացել, որ մի քանի մարզում մարզպետները գյուղապետերին պարտադրում են ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի. ՔՊ–ից պահանջում են փաստեր ներկայացնել |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարբեր պատգամավորներ ահազանգեր են ստացել, որ մի քանի մարզում մարզպետները հանդիպումներ են իրականացնում համայնքապետների հետ, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ն հաղթի: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: «Մեզ դիմողները չեն ցանկանում բացահայտել իրենց աղբյուրը, քանի որ մտավախություններ ունեն, որ բացահայտելու դեպքում իրենց վրա կարող են ճնշումներ լինել: Նրանք նշում են, որ «Այո»-ի շտաբը բոլոր ուղղություններով աշխատում է, որ «Այո»-ն հաղթի»,-ասաց Եղիազարյանը: «Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը ևս նման ահազանգեր է ստացել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է, որ ըստ այդ ահազանգերի՝ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները պարտադրում են գյուղապետերին ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքեց «Լուսավոր Հայաստան»-ի ստացած լուրերը՝ նշելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և «Այո» նախընտրական շտաբից շատ ոչ ոք շահագրգռված չէ անցկացնել թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ: ««Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին մենք կխնդրենք կա՛մ ներկայացնել կոնկրետ փաստեր, կա՛մ ստիպված կլինենք նրանց հայտարարությունները որակել որպես հերյուրանք»,-նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:52 - 29 փետրվարի, 2020
Կառավարությունը պետք է որևէ լուծում բերի անձնազոհությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին. Գորգիսյան |aysor.am|

Կառավարությունը պետք է որևէ լուծում բերի անձնազոհությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին. Գորգիսյան |aysor.am|

aysor.am: ԱԺ «Լուսավո Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է բացառություն անել և նյութական աջակցություն տրամադրել ոչ միայն հակառակորդի գործողությունների պատճառով զոհված, այլ անձնազոհ արարքով ծառայակիցների կյանքը փրկելով մահացած զինծառայողների ընտանիքներին։Նախարարի տեղակալը նշեց, որ տեղյակ է նրա մատնանշած մասնավոր դեպքին։ Բալայանը միաժամանակ տեղեկացրեց, որ պետությունն այդ զինծառայողի անձնազոհ արարքի համար վերջինիս մորը սեփականության իրավունքով բնակարան է հատկացրել։ Զինծառայողի մայրը փաստացի անօթևան է եղել։Արձագանքելով փոխնախարարի խոսքին՝ Գորգիսյանը հույս հայտնեց, որ կառավարությունը որևէ տեղից որևէ լուծում բերելու է իր նշած ընտանիքների համար։
12:33 - 28 փետրվարի, 2020
Անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, արարքը կհամարվի քրեորեն հետապնդելի. փոխնախարար |aysor.am|

Անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, արարքը կհամարվի քրեորեն հետապնդելի. փոխնախարար |aysor.am|

aysor.am: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել բռնության կոչերի, քարոզի և դրանք հրապարակայնորեն արդարացնելու համար, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ «Առաջարկում ենք քրեականացնել ատելության խոսքի ամենավտանգավոր դրսևորումը, ընդ որում՝ բռնության կոչը պետք է լինի հրապարակային՝ վերաբերելով անձի սեռին, կրոնին, էթնիկ ծագմանը, հայացքներին և այլն։ Խոսքի ազատության համատեքստում ատելության խոսք չպետք է ներառվի», - ասաց նա։ԱԺ ԼՀԿ խմբակցություն պատգամավոր Տարոն Սիմոնյանը Սրբուհի Գալյանից հետաքրքրվեց՝ եթե բռնության կոչ է անում քաղաքական գործիչը՝ ասելով, որ հանցագործներին պետք է «պատերով տալ», դա տեղավորվո՞ւմ է նախագծի որևէ դրույթի մեջ։Փոխնախարարը նկատեց՝ անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, նախատեսվում է նման արարքից ձեռնպահ մնալու արգելք։«Եթե հիմնավորվի բռնության կոչ անելու դիտավորությունը, ապա արարքն, այո՛, քրեոարեն հետապնդելի կհամարվի», - նշեց Գալյանը։
12:22 - 27 փետրվարի, 2020
ԵՏՄ-ն չի խանգարում քաղաքականապես ինտեգրվել ԵՄ-ին․ Կարեն Սիմոնյան |factor.am|

ԵՏՄ-ն չի խանգարում քաղաքականապես ինտեգրվել ԵՄ-ին․ Կարեն Սիմոնյան |factor.am|

factor.am: Հայաստանի տնտեսությունն ինտեգրված է Եվրասիական տնտեսական համագործակցությանը, բայց մեզ ոչինչ չի խանգարում քաղաքականապես ինտեգրվել Եվրամիությանը։ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման թեմայով կազմակերպված լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին: «Ես համաձայն եմ, որ Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում է, բայց ո՞նց դա համատեղենք, եթե տնտեսությունն ինտեգրված է ԵՏՄ-ի մեջ»,- հարց ուղղեց քաղաքագետը։ «Ես հենց այդ նպատակով առանձնացրեցի քաղաքական համագործակցությունը, կարող է՝ տնտեսությունը ինտեգրված է եվրասիական տնտեսական համագործակցության մեջ, բայց մեզ ոչինչ չի արգելում քաղաքականապես ինտեգրվել Եվրոպական միությանը, ունենալ այն կառույցները, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարության կայացման համար»։ - նշեց պատգամավորը։
16:09 - 26 փետրվարի, 2020
Այս նախագիծը նպաստում է, որ ունենանք կոնկրետ անձանցից վախեցած դատավոր. սա մտահոգիչ է. Տարոն Սիմոնյանը` Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին |tert.am|

Այս նախագիծը նպաստում է, որ ունենանք կոնկրետ անձանցից վախեցած դատավոր. սա մտահոգիչ է. Տարոն Սիմոնյանը` Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին |tert.am|

tert.am: Նախկինում քաղաքական իշխանության գործընկերները հայտարարում էին, որ ամբողջ դատական իշխանությունը կոռումպացված է, այսօր նույն քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից լսում եմ, որ մեր դատական իշխանությունը մեծամասնությամբ լավն է, և կան որոշ դատավորներ, որոնք պղտորում են ջուրը: Այս մասին այսօր Դատական օրենսգրքում փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Ես այստեղից երկու հետևություն ունեմ. կա՛մ մեր քաղաքական գործընկերները նախկինում անպատասխանատու հայտարարություններ էին անում և սևացնում էին բարեխիղճ դատավորներին, կա՛մ մեր քաղաքական իշխանության գործընկերներն արդեն ունեն հավատարմության երդում դատական իշխանության դատավորների մեծամասնությունից, երկու դեպքում էլ անընդունելի է և սա արդեն անպատասխանատու վերաբերմունք է»,- ասաց նա:«Այն նախագիծը, որը դուք ներկայացրել եք, ոչ թե նպաստում է, որ մենք ունենանք անկախ դատավոր, այլ նպաստում է նրան, որ մենք ունենանք վախեցած դատավոր, բայց ոչ թե օրենքի խստությունից, այլ կոնկրետ անձանցից վախեցած, կաշկանդված դատավոր: Սա որևէ ձևով չի նպաստելու անկախ դատական իշխանություն ունենալու մեր ցանկությանը, քանի որ երբ դուք կարգապահական պատասխանատվության համար հիմքեր եք սահմանում և այդ հիմքերը հարուստ են իրավական անորոշությամբ, դա նշանակում է, որ դուք չեք բացառում կամայական որոշումների հնարավորությունը: Սա մտահոգիչ է, քանի որ այս տարբերակում մենք անկախ դատավոր չենք ունենալու, մենք ունենալու ենք էլի հրահանգ կատարող դատավոր, սա անկախ դատավորի ինստիտուտ չէ»,-ասաց նա:
17:46 - 25 փետրվարի, 2020
ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում |pastinfo.am|

pastinfo.am: «Ոչ»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը խնդրանքով դիմել է չորս քաղաքական ուժերի, որպեսզի տեղամասային հանձնաժողովի անդամի նշանակման ենթակա անձանց մասով օգնեն շտաբին։ «Ես ինքս դիմել եմ այն քաղաքական ուժերին, որոնք ունեն համակարգված տվյալներ ընտրական տեղամասերում հանձնաժողովների անդամ իրավունք ունեցող անձանց մասին»,-այս մասին ասաց Մելիքյանը։ Նա նշեց, որ այդ չորս քաղաքական ուժերն են՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը։ «Խոսքն այս 4 քաղաքական ուժերին է վերաբերում, քանի որ նրանք են հանդես եկել «այո»-ն բացառող հայտարարություններով»,-հայտեց Մելիքյանը։ Մելիքյանի փոխանցմամբ, իր խնդրանքին դեռևս արձագանքել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և պատրաստակամություն են հայտնել օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
12:56 - 22 փետրվարի, 2020
Պետության առաջին դեմքերի գնումների գործընթացը փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանի համար. Աշոտ Մելիքյան |aysor.am|

Պետության առաջին դեմքերի գնումների գործընթացը փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանի համար. Աշոտ Մելիքյան |aysor.am|

aysor.am: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը կարծում է, որ Գնումների մասին օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ՝ պետք է թափանցիկ դարձնել պետության առաջին երեք դեմքերի՝ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի գնումների գործըթնացը: «Դրանք փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանի համար», - ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց Մելիքյանը: Նա նշեց, որ խոսքի ազատության կոմիտեն հեղափոխությունից հետո նորից բարձրաձայնել է հարցն այն մասին, թե վերը նշված անձանց ծախսերը չպիտի դասվեն պետական գաղտնիքի շարքին: «Հեղափոխությունից հետո որոշեցինք այս հարցերը նորից բարձրացնել: Օրենքի նախագիծ պատրաստվեց և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այն շրջանառության մեջ է դրել: Չգիտեմ, թե ինչպես արդարադատության նախարարն այդ հարցը ներկայացրեց վարչապետին, բայց լավ հիշում եմ, որ կառավարության նիստին պարոն վարչապետն, իրեն հատուկ հումորով, ինչպես աբսուրդի վերածեց այս ամենն ասելով՝ «մի հատ էլ մեր մառշռուտը նկարագրեք՝ քանի թիկնապահ ունենք, ինչով են նրանք զինված և այլն»: Հետո, այս ամբիոնից նա հասկացավ, որ ամենևին էլ վատ նպատակներով չէ, որ մենք այդ առաջարկն արել ենք, այլ համարում ենք, որ հետհեղափոխական Հայաստանում ամոթ է այդ տիպի սահմանափակում մտցնել տեղեկատվության ազատության առումով», - ասաց Մելիքյանը: Անդրադառնալով պնդումներին, որ նման տեղեկատվությունը գաղտնի պահելը կարող է պայմանավորված լինել ազգային անվտանգության տեսանկյունից, Մելիքյանն ասաց, որ համոզված է՝ կարելի է մշակել նախագիծ՝ հաշվի առնելով բոլոր մտահոգությունները:
14:17 - 21 փետրվարի, 2020

Չի կարելի միայն  Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել. Էդմոն Մարուքյան |lragir.am|

Չի կարելի միայն Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել. Էդմոն Մարուքյան |lragir.am|

lragir.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությանը, թե կուսակցականացված Սահամանդրական դատարանը խոչընդոտում ու կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը Հայաստանում: «Նրա հայտարարությունն իրականության հետ կապ չունի, չեմ կարծում, որ Գերմանիայում նստած՝ մարդիկ չգիտեն այդ մասին: Ես կոնկրետ հարց եմ տվել՝ օրինակ բերեք մի ռեֆորմ, որը դատարանը տապալել է: Չկա որևէ ռեֆորմ, ասել եմ՝ օրինակ բերեք վերջին երկու տարիներին քաղաքացիներին կեղեքելու դեպքեր, որևէ օրինակ չի բերվել: Ինչ վերաբերում է դատարանի կուսակցականացմանը, ապա դա նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, օրինակ, տիկին Ալվինա Գյուլումյանը, վստահ եմ, որևէ ձևով կուսակցականացված անձ չէ, նա ՄԻԵԴ դատավոր է եղել, համապատասխանում է բարձր դատարանի չափանիշներին: Եվ չի կարելի միայն  Հրայր Թովմասյանի պատճառով բոլորին նույն արշինով չափել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ ՍԴ դատավորները տարբեր նախագահների օրոք նշանակված դատավորներ են: «Այսինքն՝ ըստ էության, եթե միայն Հրայր Թովմասյանին նկատի ունեն, որ, այո, ԱԺ դահլիճից դարձավ դատավոր, բա մնացա՞ծը: Մենք ուղղակի չգիտենք որևէ բարեփոխում, որը ՍԴ-ն այսօրվա դրությամբ տապալել է»,- ասաց Թանդիլյանը:
12:10 - 14 փետրվարի, 2020
Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

Հանրաքվեն հակասահմանադրական է, գրիչի հայտնի պատմությունից հետո իշխանությունն այսկերպ փորձում է լուծել մեկ անձի հարց. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: Իշխանության մարտավարությունը որևէ մեկին քարկոծելն է, և երբ իր դիմաց չկա այդպիսի մեկը, իշխանական քարոզչամեքենան թուլանում է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Հանրաքվեի ամբողջ գործընթացը մենք համարում ենք հակաիրավական և հակասահմանադրական, այդ պատճառով դրան չենք մասնակցելու: Արդյոք նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները. մեր պատասխանն է՝ ոչ, և այդ միջոցին դիմելով՝ մենք շատ բան կքանդենք: Եթե ԲՀԿ-ն միանա մեզ, մենք այսօր էլ ստորագրահավաք կանենք ու կդիմենք ՍԴ-ին: Բայց ակնհայտ է, որ նրանք մեզ չեն միանա»,- ասել է պատգամավորը: Ըստ Թանդիլյանի՝ ԲՀԿ-ն կաշկանդված է իր քաղաքական որոշումներում, քանի որ խոցելի է և կախյալ՝ ի տարբերություն «Լուսավոր Հայաստանի»: «Մենք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ունենք, պետք է մշակենք համակարգային լուծումներ: Սուպերվարչապետական համակարգը շարունակում է գոյություն ունենալ, անհրաժեշտ է փոխել ամբողջ փաստաթուղթը, ոչ թե ընդամենը մեկ հոդված: Մենք մեկ մարդու համար գնում ենք հանրաքվե անելու, Սահմանադրություն փոխելու»,- ասել է Թանդիլյանը: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանության ցանկությունն այն էր, որ ԼՀԿ-ն ներգրավվի «Ոչ»-ի շտաբում, և իրենց խրտվիլակ թիրախ դարձնեն. «Մեր ժողովուրդն ավելի արագ համախմբվում է ընդդեմի, ոչ թե հանունի գաղափարի ներքո: Իշխանությունը հատում է բոլոր վտանգավոր գծերը: Եթե քեզ հետ չհամաձայնվողին համարում են հակապետական, լրջագույն հարված են հասցնում իրավունքի գերակայությանը և պետական շահին: Երկրի առաջին դեմքի շուրթերից հնչող նման արտահայտություններն անթույլատրելի և վտանգավոր են»: Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը բարոյազրկում է սեփական անցած ճանապարհը, քանի որ ԼՀԿ-ի հետ նույն դաշինքում է եղել. «Ամբողջ իշխանական ապարատը մեկ մարդու՝ Հրայր Թովմասյանի համար հակաիրավական գործընթաց է սկսում՝ ժողովրդին էլ դրա մասը դարձնելով: Նա, ով ձեզ հետ է, անմե՞ղ է, դուք քավարա՞նն եք, մեղքերի թողությո՞ւն եք տվել նրանց: Ով ձեզ հետ է, սուրբ է, ով ձեզ հետ չէ՝ հակապետակա՞ն է»: Ավելին՝ tert.am-ում
11:01 - 14 փետրվարի, 2020
Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հիշեցրեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում իրենք խոստացել էին հայտնի «ԿամԱԶ-ների» գործով նախագիծ ներկայացնել և փարատել հանրության կասկածները և մտահոգությունները: «Եթե հասարակության մոտ տպավորություն կար, որ այդ նվերները գաղտնի են պահվում և կարող է կոռուպցիա դիտարկվել, ապա այս նախագծով արձանագրում են այն փաստը, որ նվիրատվություն ստանալու դեպքում համայնքները պարտավորվում են մեկ շաբաթվա ընթացքում նվիրատվության մասին տեղեկատվությունը տեղադրել կայքում։ Իսկ եթե կան փոքրիկ համայնքներ, որոնք դեռևս կայք չունեն, ապա պետք է փակցնեն համապատասխան ցուցանակներում, որպեսզի նվեր տվող կազմակերպությունն այլևս համայնքից արտոնություն ստանալը անբարո համարի»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշեց, որ զարմացած է այն տեսակետից, որ սա շատ լավ օրենք է: «Սա շատ վատ օրենք  է, վատ հետևանքներով, փաթեթավորմամբ, վատ տրամաբանությամբ, և ընդհանրապես փիլիսոփայության տրամաբանությունը սխալ ուղղությամբ է գնում: Մենք իրավունք չունենք սահմանափակել նվիրաբերողի գաղտնի մնալու իրավունքը, մենք պետք է բացառենք, որ այդ նվիրատվությունն այլ նպատակների ծառայի»,-ասաց նա: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ առաջարկեց դեմ քվեարկել ԼՀԿ-ի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Գևորգ Պապոյանը նշեց, որ համայնքներին նվիրատվություններ անելու տեղեկացվածության ապահովման հարցն օրերս հաստատած օրինագծերով լուծել են։ «Ավելին ասեմ՝ կարող է լինել իրավիճակ, որ մեկը կուզենա 2 մլն դրամ նվիրատվություն անել, կկապվի ապագանու հետ, իսկ ավագանին ու համայնքի ղեկավարը կլինեն հակասության մեջ, ավագանին դեմ կքվեարկի, ու այդ 2 մլն նվիրաբերությունից համայնքը կզրկվի»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։
14:46 - 12 փետրվարի, 2020