«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը․ Թևանյան

Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը․ Թևանյան

«Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի․ դա կանենք այն դեպքում, երբ հասկանանք, որ ինքը կիսում է մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը»,- այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով կոալիցիա կազմելու հնարավորությանը։ Թևանյանի խոսքով Հայկ Մարությանի մասով, հաշվի առնելով այն տոկոսները, որ ինքը հավաքել է ոչ իշխանական դաշտից, ապա իրենք նշված սկզբունքով են առաջնորդվում։  «Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումը ամբողջական իշխանափոխության հարցում։ Ես հայտարարել եմ, որ հրաժարվում եմ պատգամավորի մանդատից ու չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, ինձ համար նույնիսկ քաղաքապետ դառնալը խնդիր չէ, քանի որ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որպեսզի ապահովենք ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը։ Ի սկզբանե հայտարարում եմ, որ որևէ պաշտոնի չենք հավակնում, այսինքն՝ եթե հնարավոր համագործակցությունը տեղի ունենա, որևէ պաշտոն կամ վերահսկողական լծակ վերցնել»,- նշեց Թևանյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ ՔՊ - 75․463 (32.57%), Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%), Մայր Հայաստան - 35․739 (15.43%), Հանրապետություն - 26․236 (11.32%), Հանրային ձայն - 22․431 (9.68%)։ Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։  «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը ավելի ուշ հայտարարել է, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։
16:16 - 18 սեպտեմբերի, 2023
Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել
 |armeniasputnik.am|

Պոլիտեխնիկում Ավինյանի «խոստման» համար հաղորդում է ներկայացվել. խախտումներ են արձանագրվել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ համակարգին է ներկայացվել հանցագործության մասին 5 հաղորդում, այդ թվում` Տիգրանի Ավինյանի հետ կապված։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը` ներկայացնելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության օրն արձանագրված խախտումներին։ Ավինյանի դեպքում խոսքը օրեր առաջ պոլիտեխնիկական համալսարանում ուսանողներին տրված այն խոստման մասին է, թե «Ավինյանի հետ հանդիպման գալու դեպքում ուսանողների բացակաները հարգելի կհամարվեն»։ «Անկախ դիտորդն» ընդգծում է` սա ընտրակաշառք չէ, բայց իրենց կարծիքով` Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործություն է։ Խոսելով նախընտրական քարոզարշավի լուսաբանման մասին` «Անկախ դիտորդն» արձանագրել է, որ սեպտեմբերի 6-ի դրությամբ Հանրային հեռուստաընկերության լրատվական և այլ հաղորդումներում ՔՊ–ն լուսաբանվել է մոտ 2 անգամ ավելի շատ, քան մյուս կուսակցությունները միջինում։ «Հանրայինն իրականացրել է Տիգրան Ավինյանի ինստիտուցիոնալ լուսաբանում, որը, սակայն, ևս կրել է քարոզչական բնույթ»,– ընդգծվում է լրատվամիջոցներին ներկայացված զեկույցում։ Նախընտրական շրջանում ընտրակաշառքի դեպքեր չեն արձանագրվել, բայց արձանագրվել են ընտրողներին ապրանքներ, իրեր տալու, ծառայություններ խոստանալու առանձին դեպքեր։ Ըստ դիտորդական կազմակերպության` նման քայլեր արվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժը հայրենյաց» կուսակցությունների ու «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից։ Ինչ վերաբերում է ընտրողների ազատ կամարտահայտմանը, այս մասով «Անկախ դիտորդն» արձանագրել է ՔՊ–ի նախընտրական հավաքներին և ժողովներին կազմակերպված ձևով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։ Արդեն քվեարկության օրը կազմակերպությունը դիտարկումներ է իրականացրել Երևանի 474 ընտրատեղամասերից 468-ում։ Արձանագրվել են կուտակումներ, քվեարկության սենյակում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ներկայություն, քվեարկության գաղտնիության բացահայտման դեպքեր, ընտրողների ուղղորդումներ, կազմակերպված տեղափոխման, անգամ վեճերի դեպքեր և այլն։ Ընդգծվում է, որ այս ամենը, սակայն, զանգվածային բնույթ չի ունեցել։ Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝  1. ՔՊ - 75․463 (32.57%)2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)4. Հանրապետություն - 26․236 (11.32%)5. Հանրային ձայն - 22․431 (9.68%) Ըստ արդյունքների՝ մանդատները կարող են բաշխվել հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» - 24 «Ազգային առաջընթաց» - 14«Մայր Հայաստան» - 12«Հանրապետություն» - 8«Հանրային ձայն» - 7։  Քանի որ որևէ ուժ չի հավաքել 50+1 ձայն, քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ է կոալիցիա կազմել։ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը չի բացառել միայն «Հանրապետություն» կուսակցությունը, սակայն երկու ուժերի գումարային մանդատները ևս չեն բավարարում քաղաքապետ ընտրելու համար։ Իսկ մյուս երեք ուժերի մանդատները բավարարում են։ 
13:50 - 18 սեպտեմբերի, 2023
«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին

«Ազգային առաջընթացից» անդրադարձել են այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին

«Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը անդրադարձել է այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներին։  «Ովքեր հարցնում են կոալիցիայի մասին, պատասխանեմ` իմ կարծիքով միակ հնարավոր տարբերակը ՔՊ ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է, որ հնարավոր է, ավելին` Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։ Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից։ Տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվեց որ ՔՊ նույնիսկ քարոզչությանը Նիկոլի անձնական մասնակցության ու տեղեկատվական տեռորի պայմաններում չկարողացավ ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։ ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»,- գրել է Գրիգորյանը։   
13:39 - 18 սեպտեմբերի, 2023
Համատիրության ղեկավարը առանց գրանցման մուտք ու ելք է անում 2/4 ընտրատեղամաս, այնուհետև գրանցվում որպես ՔՊ վստահված անձ

Համատիրության ղեկավարը առանց գրանցման մուտք ու ելք է անում 2/4 ընտրատեղամաս, այնուհետև գրանցվում որպես ՔՊ վստահված անձ

Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2/4 ընտրատեղամասի մոտակայքում ակտիվ շրջում էր կողմնակի անձ։ Վերջինս անընդհատ ելումուտ էր անում նաեւ ընտրատեղամաս, սակայն հագուստի վրա որեւէ վկայական փակվցված չէր։ Infocom-ի լրագրողն այդ անձից հետաքրքրվել է՝ որպես ո՞վ է շրջում տեղամասում եւ դրա տարածքում, վերջինս պատասխանել է, որ վստահված անձ է, գրանցվել է գրանցամատյանում, պարզապես վստահված անձի վկայականը չի փակցրել հագուստին։ Թե որ քաղաքական ուժի վստահված անձն է, այդ անձը չի պատասխանել։ Infocom-ի լրագրողը հանձնաժողովի անդամից հետաքրքրվել է այդ անձի ինքնության մասին և տեղեկացել, որ վերջինս համատիրության ղեկավարն է, անունը՝ Արտակ։ Եւ չնայած հանձնաժողովի անդամը վստահեցրել է, որ նա գրանցվել է մատյանում, այդուհանդերձ, նրա անունն այնտեղ նշված չի եղել։ Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ տեղամասում առանց վկայականի անձ չի կարող լինել, հանձնաժողովի նախագահը ասել է, որ ինքը նույնպես մի քանի անգամ զգուշացրել է Արտակ Ավետիսյանին, սակայն նա ասել է՝ «իմ շենքն ա՝ մնում եմ»։ Ավելի ուշ Արտակ Ավետիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի վկայականով ցանկացել է գրանցվել գրանցամատյանում։ Այս ընտրատեղամասում, սակայն, ՔՊ եւս մի վստահված անձ է ներկա եղել, ուստի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ նրանցից միայն մեկը կարող է մնալ՝ ինչպես պահանջում է կարգը։ Դրանից հետո Արտակ Ավետիսյանը գրանցվել է մատյանում, իսկ  ՔՊ մյուս վստահված անձը՝ Մհեր Բաբայանը, դուրս է եկել գրանցումից, սակայն շարունակել է մնալ տեղամասում։ Դրանից հետո Արտակ Ավետիսյանը միանգամից լքել է տեղամասը՝ առանց մատյանում դուրս գալու մասին նշման, ինչից հետո նորից գրանցվել է Մհեր Բաբայանը։ Գլխավոր լուսանկարում՝ համատիրության ղեկավար Արտակ Ավետիսյանը
12:44 - 17 սեպտեմբերի, 2023
47 խոստում, 5 տարի․ ինչ է արել եւ ինչ չի արել «Իմ քայլը» Երեւանում

47 խոստում, 5 տարի․ ինչ է արել եւ ինչ չի արել «Իմ քայլը» Երեւանում

Վաղը՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Նախորդ ընտրությունները հինգ տարի առաջ էին՝ 2018թ․-ի սեպտեմբերի 23-ին։ Ինչպես այս անգամ, այնպես էլ նախորդ ընտրություններին մասնակցել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, միայն թե 2018-ին որպես «Իմ քայլը» դաշինք։ Դաշինքն այդ տարի ներկայացրել էր 47 կետից բաղկացած ծրագիր։ Այդ ծրագիրն այսօր համացանցում որոնմամբ հնարավոր չէ գտնել, ԿԸՀ ներկայացնելու օրենքով սահմանված պահանջ էլ չի եղել, ուստի ԿԸՀ պաշտոնական կայքում այն առկա չէ։ Չնայած այդ օրերին նախընտրական ծրագիրը հրապարկվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքում, այսօր այնտեղից հեռացված է։ 2018-ին «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Դաշինքի՝ ՔՊԿ կայքում զետեղված ծրագիրը, միայն թե այժմ այդ հղումն այլեւս հասանելի չէ։ Ս․թ․ սեպտեմբերի 1-ին Infocom-ը գրավոր հարցում է ուղարկել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցույթուն՝ խնդրելով տրամադրել եւ 2018-ի նախընտրական ծրագիրը եւ առանձին-առանձին ներկայացնել, թե ծրագրի յուրաքանչյուր դրույթի իրականացման ուղղությամբ ինչ քայլեր, ծրագրեր ու գործողություններ են կատարվել 2023թ. օգոստոսի 31-ի դրությամբ, եւ թե որ դրույթի իրականացումն ինչպես է գնահատում ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը (իրականացվել է մասամբ, իրականացվել է ամբողջությամբ, չի իրականացվել)։ Հարցման պատասխանը ստացել ենք միայն սեպտեմբերի 13-ին․ խմբակցությունը տրամադրել է 2018-ի ծրագիրը՝ նշելով, որ հինգ տարիների ընթացքում իրականացրած աշխատանքներին ոլորտ առ ոլորտ անդրադարձ է կատարվել նոր ծրագրում։ Ինչ վերաբերում է ծրագրի դրույթների իրականացման գնահատականին՝ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը պատասխանել է, որ ծրագրի իրականացումն «ընդհանուր առմամբ գնահատվում է դրական»։ Infocom-ը ՔՊԿ՝ այս ընտրությունների նախընտրական ծրագրի եւ բաց աղբյուրներում առկա տեղեկությունների միջոցով փորձել է հասկանալ, թե «Իմ քայլը» դաշինքի՝ 2018թ․ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի որ խոստումը որքանով է իրականություն դարձել հինգ տարիների ընթացքում։ Այս հրապարկման մեջ կարմիրով նշված ենթավերնագրերը նշանակում են, որ ծրագրով նախատեսված տվյալ դրույթը, ըստ էության, չի իրականացվել, կանաչով նշվածը՝ մեծ մասամբ կամ ամբողջությամբ իրականացվել է, դեղինով նշվածը՝ մասամբ է իրականացվել կամ իրականացման փուլում է, մանուշակագույնով նշված են այն դրույթները, որոնց իրականացման մասին գնահատական հնչեցնելու համար տեղեկություններ առկա չեն կամ առկա տեղեկությունները բավարար չեն։ Հարկ է նշել, որ որոշ դրույթների գնահատումն իրականացվել է՝ հիմնվելով բացառապես նախընտրական նոր ծրագրում ներառված տվյալների հիման վրա։ Ըստ մեր դիտարկման՝ 47 կետից բաղկացած ծրագրի 11 խոստումներն իրականություն են դարձել, 11-ը՝ չեն կատարվել, 17-ը՝ մասամբ են իրականացվել, իսկ 8 կետերի իրականացման մասին գնահատական հնչեցնելը բարդ է։ Տեղական հանրաքվեներ չեն անցկացվել Այսպես, 2018թ․-ի Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի 1-ին կետն «Իմ քայլը» դաշինքը հատկացրել են ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներից մեկին՝ տեղական հանրաքվեներին՝ նշելով․ «Քաղաքային օրակարգի հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերը որոշել տեղական հանրաքվեներով»: Դժվար է գնահատել՝ թե Դաշինքն ինչ տեսակ հարցերն է համարել հանրային մեծ հնչեցություն ունեցող, բայց փաստն այն է, որ հինգ տարիների ընթացքում որեւէ հարցի շուրջ հանրաքվե չի կազմակերպվել։  Աղբահանության երկրորդ օպերատոր չի ներգրավվել, բայց ստեղծվել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը  Ծրագրի 2-րդ կետում նշված է եղել․ «Վերանայել Երեւանի փողոցների մաքրման, աղբահանության եւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպման գործընթացը։ Դիտարկել բաց եւ թափանցիկ մրցույթի միջոցով երկրորդ օպերատորի ներգրավման անհրաժեշտության հարցը»։  2019թ․ գարնանը Երեւանի ավագանին, հաշվի առնելով, որ «Սանիթեք»-ը ձախողում է ստանձնած պարտավորությունների կատարումը, բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ներգործության նվազեցման եւ չեզոքացման, բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման նպատակով ընդունեց «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու մասին որոշումը։ Աղբահանության երկրորդ օպերատոր չընտրվեց։ Երեւանի աղբահանությունն այժմ իրականացնում է «Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։ Աղբի վերամշակման գործարան չի ստեղծվել Ծրագրի 3-րդ կետով նախատեսված էր ստեղծել աղբի վերամշակման գործարան։ Աղբի վերամշակման գործարան չի ստեղծվել։ 2023թ․ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նշել է, որ «կառուցելու են կենցաղային թափոնների քաղաքային նոր աղբավայր, կոնսերվացնելու են գործող աղբավայրը եւ ստեղծելու են կոշտ կենցաղային թափոնների վերամշակման ենթակառուցվածք»։ Աղբը տարանջատված տարաներում թափելու հնարավորություններն ավելացնելու աշխատանքները շարունակվում են Ծրագրի 4-րդ կետով նախատեսված էր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել աղբը տարանջատված տարաներում թափելու հնարավորություն: ՔՊԿ-ն նոր ծրագրում նշել է, որ քաղաքի 140 տարբեր հասցեներում տեղադրվել են աղբի տեսակավորման 420 թափոնաման, ձեռք են բերվել եւս 930 թափոնաման, որոնք կտեղադրվեն մինչեւ տարեվերջ։ Միաժամանակ, նոր ծրագրով նախատեսված է թափոնների տեսակավորման ոլորտում առաջիկա հինգ տարում ավելացնել տեսակավորման կետերը՝ 140-ից հասցնելով առնվազն 300-ի, ավելացնել վերամշակելի թափոնների տեսակը՝ ներառելով ալյումինե թափոնների համար նախատեսված տարաները, աղբի տեսակավորման թափոնամանների թիվը հասցնել 3000-ի։ Միասնական տոմսային համակարգի միայն պիլոտային տարբերկան է ներդրվել 2018-ի ծրագրի 5-րդ կետում նշված էր, որ պետք է արդիականացնել տրանսպորտային ցանցը ներդրումների ներգրավմամբ՝ ամբողջությամբ փոխելով շարժակազմը, ներդնելով միասնական տոմսային համակարգ, վերանայելով երթուղիներն ու կանգառները: Ուղեւորների հատուկ խմբերի համար ներդնել զեղչային համակարգ:  Ինչպես հայտնի է՝ Երեւանի տրանսպորտային ցանցն արդիականացել է, շարժակազմից դուրս են եկել բոլոր գազելները, սակայն տարիներ առաջ ձեռք բերված ավտոբուսները դեռեւս սպասարկում են քաղաքացիներին։ Ներդրվել է միասնական տոմսային համակարգի միայն  պիլոտային տարբերակը։ ՔՊԿ-ն նոր ծրագրում խոստացել է, որ «մինչեւ 2023թ. ավարտը կունենանք ներդրված միասնական տոմսային համակարգ վերգետնյա եւ ստորգետնյա հասարակական տրանսպորտի համար, կունենանք նաեւ միասնական տոմսի տարբեր տեսակներ։ […] »: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ձգձումներին մեր անդրադարձը՝ այստեղ։ Մինչեւ քանի՞սն է աշխատում քաղաքային տրանսպորտը  2018-ի ծրագրի 6-րդ կետում նշված էր, որ քաղաքային տրանսպորտի հասանելիությունը պետք է ապահովվի առնվազն մինչեւ 24:00: Առանց մշտադիտարկում անելու հստակ տվյալ ներկայացնելը դժվար է, սակայն առնվազն սոցիալական ցանցերում այս հարցի առնչությամբ տարբեր տեսակետներ են հնչում։ Ընթերցողը կարող է սեփական փորձով գնահատել։ Նյութի հեղինակի դիտարկմամբ՝ Նոր Նորքի զանգվածներ գնացող տրանսպորտը հաճախ մինչեւ կեսգիշեր աշխատում է։ Մետրոյի նոր կայարան չի կառուցվել  2018-ի ծրագրի 7-րդ կետով նախատեսվում էր տանսպորտային ցանցի ընդլայման նպատակով կառուցել մետրոյի առնվազն մեկ նոր կայարան: Նոր կայարան չի կառուցվել։ Հայտարարվել է, որ 2024թ․-ին են մեկնարկելու Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման աշխատանքները։ Սա նշված է նաեւ ՔՊԿ նոր ծրագրում։ Ս․թ․ մարտի 2-ին կառավարության նիստում Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տեւելու է 48 ամիս` 4 տարի։ Հանրային տրանսպորտի մատչելիությունը՝ հաշմանդամություն ունցեցող անձանց համար 2018-ի ծրագրի 8-րդ կետով սահմանված էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովել տրանսպորտի մատչելիություն եւ տարածական կողմնորոշման հնարավորություն:  Տարածական կողմնորոշման հնարավորության մասին բաց աղբյուրներում տեղեկություններ գտնել հնարավոր չեղավ։ Այս դրույթին անդրադարձ չկա նաեւ նոր ծրագրում։ Միաժամանակ, նոր ծրագրում ՔՊԿ-ն խոստացել է «շարունակել ապահովել հանրային տրանսպորտի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող եւ մանկասայլակով անձանց համար, շարունակել իրականացնել հանրային տրանսպորտի վարորդների վերապատրաստման գործընթացը՝ սահմանված ստանդարտների, վարվեցողության կանոնների, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող ուղեւորներին համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ընթացակարգերի ուղղությամբ»։ Չի մշակվել Երեւանի քաղաքաշինական նոր ռազմավարությունը 2018-ի ծրագրի 9-րդ կետով նախատեսված էր մասնագիտական ու հանրային քննարկումների միջոցով մշակել քաղաքի զարգացման ռազմավարություն (City Development Strategy)։  Երեւան քաղաքի զարգացման 2023 թվականի ծրագրում նշված է, որ Երեւանի զարգացման 2023թ․ գերակայություններից է Երեւանի քաղաքաշինական նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը։ Այդ ռազմավարությունը դեռեւս մշակված չէ։ Այս դրույթի իրականացման վերաբերյալ մեր հարցին, ինչպես եւ մյուս հարցերին, ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից առանձին պատասխան չի հնչել։ Նոր ծրագրում այս մասին որեւէ նշում չկա։  Ապօրինի շինարարության դեմ պայքար․ ապամոնտաժվում են ապօրինի կառույցները 2018-ի ծրագրի 10-րդ կետով նախատեսված էր ապօրինի շինարարությունը բացառելու նպատակով իրականացնել խիստ վերահսկողություն:  2020թ․-ի դեկտեմբերին, օրինակ, ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ քանդվել եւ ապամոնտաժվել են ապօրինի շինություններ։ 2021թ․-ի հունիսին Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ:  2021թ․-ի հուլիսին էլ Դալմայի այգիներից էին ապամոնտաժվել ապօրինի շինություններ։ Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը 2018թ․ ծրագրի 11-րդ կետով նշված էր, որ 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար պետք է իրականացվի վերաբնակեցման ծրագիր՝ օգտագործելով սոցիալական բնակարանաշինության ոլորտում «համայնք - մասնավոր սեկտոր» համագործակցության հնարավորությունները։ ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ մշակել եւ արդեն իրականացնում են Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան 10 եւ 17 վթարային շենքերի վերաբնակեցման ծրագիրը, որով նախատեսվում է բնակիչներին տրամադրել նոր բնակարաններ՝ վթարային շենքերի տեղում կառուցվող նոր բազմաբնակարան շենքերում։  2022թ․ նոյեմբերի 17-ին Կառավարությունն ընդունել էր Արզումանյան 10 եւ 17 հասցեների 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու առաջին փուլի նախագիծը: Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այդպիսով հայտարարում են 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրների լուծման մեկնարկը: Փողոցների լուսավորման ցանցն ընդլայնվել է  2018-ի ծրագրի 12-րդ կետով նախատեսված էր արեւային էներգիայի եւ էներգախնայող համակարգերի օգտագործմամբ ընդլայնել փողոցների լուսավորման ցանցը։  ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ 2019 թվականից սկսած տեղադրել են շուրջ 30.000 էներգախնայող ԼԵԴ լուսատուներ: Նոր ծրագրով նախատեսվում է կառուցելու արեւային կայաններ, որոնք հնարավորություն կտան օգտագործելու արեւային էներգիան քաղաքի լուսավորության համար:  Հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների ու ենթակառուցվաածքների մատչելիությունը 2018-ի ծրագրի 13-րդ կետով նախատեսված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել շենք-շինությունների եւ ենթակառուցվածքների մատչելիություն։ ՔՊԿ նոր ծրագրում նշված է միայն, որ Երեւան քաղաքում տեղադրվող վերելակները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բեռնաթափման նպատակով վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ չեն կառուցվել 2018-ի ծրագրի 14-րդ կետով նախատեսված էր երթեւեկության բեռնաթափման նպատակով կառուցել վերգետնյա եւ ստորգետնյա ավտոկայանատեղիներ։  Նոր ծրագրում այս դրույթին անդրադարձ չկա, բաց աղբյուրներում եւս այլ տեղեկություններ առկա չեն։ Ստորգետնյա անցումների բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, բայց դժգոհություններ կան 2018թ․ ծրագրի 15-րդ կետով նախատեսված էր բարեկարգել առկա ստորգետնյա անցումները եւ ապահովել դրանց անվտանգությունը։  Նորոգվել էր Հալաբյան եւ Կիեւյան փողոցների խաչմերուկում գտնվող անցումը, մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարան տանող անցումը, հիմնանորոգվել էր Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց եւ Գ. Նժդեհ փողոցների հատման մասում գտնվող ստորգետնյա անցումը, ապա համայանքային բյուջեից 50 միլիոն դրամ հատկացնելով՝ Երեւանի քաղաքապետարանը հիմնանորոգել էր «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Թեեւ այն շահագործման հանձնելուց հետո համացանցում հանդիպում էին դժգոհություններ, որ հիմնանորոգումն ըստ պատշաճի չի արվել, օրինակ՝ աղակալում են գետնանցման պատերի սալիկները, եւ այլն։ Այս առնչությամբ նոր ծրագրում որեւէ նշում չկա։ Բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետությունը չի բարձրացել 2018-ի ծրագրի 16-րդ կետում նշված էր, որ բազմաբնակարանային շենքերի կառավարման եւ սպասարակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ներգրավել մասնագիտացված ընկերություններ՝ ոլորտում ապահովելով մրցակցային դաշտ։ Այս մասին ինչպես բաց աղբյուրներում, այնպես էլ նոր ծրագրում անդրադարձ չկա։ Միաժամանակ, նոր ծրագրով նախատեսվում է նախաձեռնել եւ մինչեւ 2025 թվականն ավարտին հասցնել բազմաբնակարան շենքերի կառավարման (համատիրությունների) մասին նոր օրենքի ընդունումը եւ կառավարման արդյունավետ մոդելի ներդնումը։ Վթարային վերելակների փոխարինման գործընթացը շարունակվում է 2018-ի ծրագրի 17-րդ կետով նախատեսված էր վերանորոգել վթարային վերելակները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք փոխարինել նորերով:  ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ Երեւան քաղաքում առկա փոխարինման ենթակա թվով 4239 վերելակներից 2023թ. ավարտին փոխարինված կլինի վթարային վիճակում գտնվող շուրջ 1600 վերելակ։  Իրականացվել են բակային տարածքների կահավորման աշխատանքներ 2018-ի ծրագրի 18-րդ կետում նշված էր, որ նախատեսվում է կահավորել բակային տարածքները խաղահրապարակներով եւ մարզասարքերով։ Ստեղծել պայմաններ ակտիվ ժամանցի համար:  Նոր ծրագրում նշված է, որ արդեն վերակառուցվել եւ հիմնանորոգվել է 315 բակային տարածք, որոնք ներառում են մարզասարքեր, խաղասարքեր՝ ռետինե պաշտպանիչ հատակով, զրուցարաններ, լուսավորության արդիականացում, կառուցել եւ հիմնանորոգել ենք թվով 68 ֆուտբոլի, 7 բասկետբոլի, 6 վոլեյբոլի, 4 թենիսի խաղադաշտեր: Նոր ծրագրով նախատեսվում է կառուցել եւ հիմնանորոգել Երեւանի բոլոր բակերն իրենց ենթակառուցվածքներով:  Դպրոցական ճաշարանների մասին հիշվել է միայն 2018-ի ծրագրում 2018-ի ծրագրի 19-րդ կետում նշված էր, որ նախատեսվում է դպրոցական ճաշարաններում աշակերտների համար սննդի վաճառքը կազմակերպել առողջ ապրելակերպի սկզբունքներով` խստիվ պահպանելով սննդի անվտանգության նորմերը:  ՔՊԿ նոր ծրագրում այս առնչությամբ ոչինչ նշված չէ։ 500 հազար ծառի փոխարեն՝ 30 հազար ծառ եւ 425 հազար թուփ 2018-ի ծրագրի 20-րդ կետով նախատեսված էր տնկել 500,000 ծառ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։  ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ վերջին տարիներին տնկվել են շուրջ 30 հազար ծառ եւ 425 հազար թուփ: Նույն կետով նախատեսվում էր ստեղծելով ոռոգման համակարգ՝ կանաչապատել «Նորքի անտառները» եւ Սարալանջ փողոցին հարակից տարածքները։ Նորքի անտառում նախատեսված կաթիլային ոռոգման համակարգը չի կառուցվել։ 2020-ից առ այսօր դատական գործի վերաբերյալ չկա ոչ մի որոշում։ 2019-ին կառավարությունը պետք է սկսեր անտառի վերականգման աշխատանքները։ Անտառային կոմիտեն ասում է՝ կորոնավիրուսի համավարակը խանգարեց։ Այժմ չգիտեն ոչ ժամանակացույցը, ոչ էլ թե ինչ աշխատանքներ են կատարվելու։  2020թ․ մարտին Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Սարալանջում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում, իսկ օգոստոսին հաղորդել էր, որ ոռոգման համակարգը պատրաստ է, ու շուտով լանջը կծառապատվի: Նույն կետում նշված էր նաեւ, որ ծանր մետաղներով աղտոտված տարածքներում նախատեսվում է տնկել դրանք չեզոքացնելու հատկություն ունեցող բուսատեսակներ: Այս առնչությամբ ինչպես բաց աղբյուրներում, այնպես էլ նոր ծրագրում ոչինչ նշված չէ։ Կանաչ տարածքներն ընդլայնվել են 2018թ․ ծրագրի 21-րդ կետով նախատեսված էր բարեկարգել եւ ընդլայնել հանրային կանաչ տարածքները։  Նոր ծրագրում նշված է, որ վերջին շրջանում Երեւան քաղաքում կանաչ տարածքներն ավելացել են շուրջ 33 հեկտարով, այդ թվում՝ Ծիծեռնակաբերդ՝ 8.5 հա, Սարալանջ՝ 6 հա, Ավան վարչական շրջան՝ 1 հա՝ արդյունքում մեկ անձին բաժին ընկնող կանաչ տարածքների մինիմալ մակերեսը 7.7 քմ-ից հասցնելով 8 քմ-ի:  Նշված է նաեւ, որ քաղաքում կանաչ տարածքներ ստեղծելու եւ պահպանելու նպատակով ի սկզբանե իրականացվել են ոռոգման ցանցի գույքագրման աշխատանքներ: Ըստ գույքագրման 8 արդյունքների՝ քաղաքային ոռոգման ցանցի մեծ մասը վատթար վիճակում է եղել: Այնուհետեւ առաջնահերթության կարգով վերականգնել եւ ընդլայնել են ոռոգման ցանցը: Ներկայումս, ըստ ծրագրի, առկա է շուրջ 25 կմ վերանորոգված եւ 35 կմ ընդլայնված ոռոգման ցանց: Նշված է, որ ընդհանուր օգտագործման նոր կանաչ տարածքներ ստեղծելու եւ պահպանելու նպատակով կառուցվել է 2 խորքային հոր Շենգավիթ եւ Նոր Նորք վարչական շրջաններում:  ՔՊԿ նոր ծրագրում կանաչ տարածքների վերաբերյալ մի շարք դրութներ կան։ Բոլոր շատրվանները չեն նորոգվել 2018թ․ ծրագրի 22-րդ կետով նախատեսված էր վերագործարկել բոլոր չգործող շատրվաններն ու նախաձեռնել նորերի կառուցումը:  2022թ․ մարտին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ այդ տարի նախատեսվում է վերագործարկել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շատրվանները, նույն տարվա սեպտեմբերին հրապարակվել է նյութ, ըստ որի՝ շատրվանները վերանորոգվում են։ Բաց աղբյուրներում, ինչպես նաեւ նոր ծրագրում շատրվանների նորոգման մասին նշում չկա։ Հիվանդ կենդանիները քնեցվում են, առողջ կենդանիները՝ ստերջացվում, պատվաստվում եւ վերադարձվում տարածք 2018թ․ ծրագրի 23-րդ կետով նախատեսված էր թափառող շների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդը:  Մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրների կանոնակարգման նպատակով ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոն ՀՈԱԿ-ը, որն իրականացնում է թափառող շների նախնական հետազոտություն, հիվանդ կենդանիների քնեցում, առողջ կենդանիների ստերջացում, պատվաստում եւ վերադարձ տարածք: 2023 թվականի կանոնադրական փոփոխություններից հետո ՀՈԱԿ-ը վերանվանվել է «Կենդանիների խնամքի» կենտրոն ՀՈԱԿ: Նոր ծրագրում, ի թիվս այլնի, նշված է, որ վերջին չորս տարիների ընթացքում հետազոտվել, ստերջացվել, պատվաստվել է շուրջ 15.600 թափառող կենդանի:  Վարչական բոլոր տարածքներում շների զբոսանքի համար վայրեր չեն հատկացվել 2018-ի ծրագրի 24-րդ կետով նախատեսված էր վարչական բոլոր տարածքներում հատկացնել վայրեր` շների զբոսանքի համար:  2021թ․ սեպտեմբերի 10-ին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում հաղորդել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սիրո եւ հավատի» այգուն կից կառուցվում է շների համար նախատեսված զբոսայգի։ 2021թ․ նոյեմբերի 15-ին հաղորդվել է, որ շահագործման է հանձնվել Երեւանի Օղակաձեւ զբոսայգու վեցերորդ հատվածը՝ Հանրապետությունում առաջին սքեյթ պարկով եւ շների համար նախատեսված զբոսանքի պարկով: «Կենդանիների խնամքի» կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն էլ infocom.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագրի մեկնարկն արդեն տրված է։ Նոր ծրագրում այս դրույթին անդրադարձ չկա։ Հանրային նշանակության տարածքների մաքրման աշխատանքները չեն ավարտվել 2018-ի ծրագրի 25-րդ կետով նախատեսված էր մաքրել հանրային նշանակության տարածքները, այդ թվում՝ Հրազդանի կիրճը, Երեւանյան լիճը եւ դրա շրջակայքը:  2022-ին Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել են Երեւանյան լճի մաքրման աշխատանքները:  Նոր ծրագրում նշված է, որ իրականացվել են Երեւանյան լճի ափամերձ տարածքի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ՝ վերածելով տարածքը հանգստի գոտու, իսկ աղբի հոսքը դեպի Երեւանյան լիճ կանխելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է աղբաորսիչ սարք: Նոր ծրագրում նշված է, որ Երեւանյան լճի ափամերձ տարածքից հեռացվել է շուրջ 9500 խմ աղբ: Նշված է, որ մեկնարկել է նաեւ Հրազդան գետի եւ ափամերձ տարածքի մաքրման աշխատանքները:  Պոլիկլինիկաների վերանորոգման աշխատանքները չեն ավարտվել 2018թ․ ծրագրի 26-րդ կետով նախատեսված էր վերանորոգել պոլիկլինիկաների շենքային եւ բակային տարածքները:  2022թ․ մայիսին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ Երեւանյան մի շարք պոլիկլինիկաներում արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաեւ բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպում: Նոր ծրագրում, օրինակ, պոլիկլինիկաների վերաբերյալ նշված է, որ մինչեւ 2023թ. ավարտը նախատեսվում է շահագործման հանձնել ամբողջությամբ հիմնանորոգված եւ վերազինված թվով 5 պոլիկլինիկա, իսկ մինչեւ 2026թ. հիմնանորոգել Երեւանի բոլոր պոլիկլինիկաները: Նշված է, որ մինչեւ 2025 թվականը նախատեսվում է հիմնանորոգել եւ շահագործման հանձնելու եւս 7 պոլիկլինիկա:  Պոլիկլինիկաներում առցանց հերթագրման համակարգի ներդրումը դեռ ավարտին չի հասցվել 2018թ․ ծրագրի 27-րդ կետով նախատեսված էր պոլիկլինիկաներում ներդնել այցելուների նախնական գրանցման, հերթերի կառավարման եւ սպասարկման որակի բարելավման այլ մեխանիզմներ:  2019թ․ սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ Երեւանի պոլիկլինիկաներում ներդվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ, իսկ դեկտեմբերին հաղորդել է, որ Երեւանի պոլիկլինիկաներ այցն արդեն հնարավոր է առցանց հերթագրմամբ։ ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ համայնքային ենթակայության բոլոր պոլիկլինիկաները վերազինվել են ժամանակակից թվային նոր սարքավորումներով։ Նշված է, որ մեկնարկել եւ մինչեւ տարեվերջ ավարտին են հասցնելու էլեկտրոնային հերթագրման համակարգի ներդնումը պոլիկլինիկաներում։  Նոր ծրագրում նշված է, որ իրականացվում է պոլիկլինիկաներում ընթացող բոլոր պրոցեսների թվայնացում, ընթացիկ տարվա ավարտին «Մեկ պատուհանի» սկզբունքով աշխատող 19 պոլիկլինիկաներ կլինեն, ինչի արդյունքում կկրճատվի քաղաքացիների կրկնակի այցը պոլիկլինիկա։  Առաջնային օղակում տրամադրվող բուժօգնության որակի բարձրացում 2018թ․ ծրագրի 28-րդ կետով նախատեսված էր ներդնել համալիր ծրագրեր՝ առաջնային օղակում տրամադրվող բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով: Նոր ծրագրում այս մասին որեւէ նշում չկա։ 2022-ի մայիսին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ Երեւանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա, եւ որ տասնամյակներ շարունակ պոլիկլինիկաներում կուտակված խնդիրներն ու ոչ արդյունավետ կառավարումը համակարգային ու հիմնարար փոփոխություններ են պահանջում: Նշվել է, որ տեղերում իրականացված ուսումնասիրությունների ու նախնական կարիքների գնահատման արդյունքում ձեւավորել է հստակ պատկեր: Հաղորդվել է, որ ընթացիկ տարում սահմանված առաջնահերթությունների ուղղություններով տարբեր ծրագրեր կիրականացվեն։ Բնակչության առողջության վրա բացասական ազդեցության գործոնների նվազեցում  2018-ի ծրագրի 29-րդ կետով նախատեսված էր բարելավել շրջակա միջավայրը՝ նվազեցնելով բնակչության առողջության վրա բացասական ազդեցության գործոնները:  Երեւանում փոշու արտանետումների խնդրին բոլորն են բախվում։ Հինգ օր առաջ, օրինակ, Հիդրոօթերեւությաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ը հաղորդել է, որ գոստոսի 31-սեպտեմբերի 6-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում եւ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-3-ը, 6-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 2-ին, 3-ին, 6-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 31-սեպտեմբերի 4-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 3-ին, 4-ին։  ՔՊԿ-ն նոր ծրագրում նշել է, որ օդի որակի մշտադիտարկման նպատակով ձեռք ենք բերել հինգ սենսորային սարք, որոնց շնորհիվ արդեն մեկ տարի է, ինչ իրականացվում է ակտիվ եւ արդյունավետ վերահսկողություն օդի որակի կանոնների պահպանման ուղղությամբ։ Նոր ծրագրով նախատեսված է, որ ավելի ընդգրկուն տվյալներ ձեռք բերելու եւ իրավիճակին ճիշտ արձագանքելու նպատակով մինչեւ 2024թ. ավարտը բոլոր վարչական շրջաններում տեղադրվելու են օդի որակի մոնիթորինգի երեքական սենսորային սարք։ Նշված է, որ մշակվելու է կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր, որի իրականացմամբ քաղաքը կկատարի իր առջեւ դրված հանձնառությունը եւ մինչեւ 2030 թվականը 30%-ով կկրճատի CO2-ի արտանետումները, ուսումնասիրվելու է շենքշինությունների ճակատային հատվածի մշակման արդյունքում հատուկ ներկերով պատելու եղանակով մթնոլորտում առկա արտանետումների կլանման հնարավորությունը, եւ այլն։ Մանկապարտեզների հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքները շարունակվում են 2018-ի ծրագրի 30-րդ կետում նշված է, որ նախատեսվում է բարելավել նախադպրոցական հաստատությունների շենքային եւ բակային պայմանները: ՔՊԿ նոր ծրագրում նշված է, որ վերակառուցվել եւ հիմնանորոգվել է 53 մանկապարտեզ, հիմնվել է մեկ նոր մանկապարտեզ Նուբարաշեն վարչական շրջանում: Բոլոր այս մանկապարտեզները, ինչպես նշված է ծրագրում, համալրվել են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան գույքով, սանհանգույցներով, բուժկետերով, խոհանոցային տեխնիկայով: Բարեկարգվել են նաեւ այդ մանկապարտեզների բակային տարածքները: Հհամայնքին է վերադարձրել մեկ մասնավորեցված մանկապարտեզ։  Վերանայել վարձակալությամբ տրված նախադպրոցական շենքերի պայմանագրերը 2018-ի ծրագրի 31-րդ կետով նախատեսված էր քարտեզագրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինություններն ու տարածքները։ Վերանայել վարձակալությամբ տրված նախադպրոցական շենքերի պայմանագրերը, եւ հնարավորության դեպքում դրանք կրկին օգտագործել որպես նախադպրոցական հաստատություն: Նախադպրոցական տարիքի երեխաների էլեկտրոնային հերթագրման գործընթացը բարելավվել է 2018-ի խրագրի 32-րդ կետով նախատեսված էր նախադպրոցական տարիքի երեխաների էլեկտրոնային հերթագրման գործընթացը դարձնել թափանցիկ եւ հասանելի առցանց տիրույթում:  Նոր ծրագրում նշված է, որ «Մանկապարտեզ» էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործմամբ հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու նախընտրելի մանկապարտեզի հերթագրումների առկա տվյալներին՝ ապահովելով երեխայի ընդունելության կանխատեսման նվազագույն հնարավորությունը, ինչպես նաեւ գործընթացի թափանցիկությունը՝ էականորեն նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:  Կրթական հաստատությունների ներառականությունը 2018-ի ծրագրի 33-րդ կետով նախատեսված էր ընդլայնել կրթական հաստատությունների մատչելիության եւ ներառականության հնարավորությունները։  ՔՊԿ նոր ծրագրում ներառականության վերաբերյալ նշված է միայն, որ հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում ապագայում բարելավելու են ուսումնական միջավայրը՝ ներդրված եւ գործարկվող համընդհանուր ներառական կրթության շրջանակում՝ բոլոր երեխաների համար ապահովելով հավասար հնարավորություններ եւ կրթության մատչելիություն:  Համայնքային բյուջեից միայն Երեւանի տոնն ու Ամանարոը չեն, որ ֆինանսավորվել են  2018-ի ծրագրի 34-րդ կետով նախատեսված էր համայնքային բյուջեից ֆինանսավորել միայն Երեւանի տոնն ու Ամանորը։ Տնտեսված միջոցներն ուղղել քաղաքային հրատապ հարցերի լուծմանը: ՔՊԿ նոր ծրագրում նման նշում ընդհանրապես չկա։ Բայց Երեւանի քաղաքապետարանը գումար է հատկացրել նաեւ այլ միջոցառումների համար, օրինակ՝ այս տարվա մարտի 30-ին քաղաքապետարանը 7 մլն 700 հազար դրամ արժեցող գնման պայմանագիր է կնքել Արսեն Խնգոյան Ա/Ձ-ի հետ՝ «Ջազի միջազգային օր» եւ «Մայրության եւ գեղեցկության օր» միջոցառումների կազմակերպման համար։ Արվեստ, երաժշտություն, գրադարաններ 2018-ի ծրագրի 35-րդ կետով նախատեսված էր արվեստի եւ երաժշտական դպրոցներում խթանել հասանելիությունն ու ներգրավվածությունը` համապարփակ ծրագրերի ներդրման միջոցով։ Նոր ծրագրում նշված է, որ երաժշտական եւ արվեստի դպրոցները համալրվել են 25 անուն շուրջ 600 նոր երաժշտական գործիքներով եւ պարագաներով։ Հիմնանորոգվել եւ վերազինվել են Հր. Ղափլանյանի անվան եւ Մ. Մկրտչյանի անվան թատրոնները, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը։ Արված աշխատանքների մասին ավելի մանրամասն՝ ծրագրում։ Իրականացվել են մի շարք փառատոններ 2018-ի ծրագրի 36-րդ կետով նախատեսված էր խթանել տոնավաճառային եւ փառատոնային մշակույթը` տեղական արտադրողների ու ստեղծագործողների համար:  Նոր ծրագրում նշված է, որ կազմակերպվել է Երեւանի երաժշտական եւ արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը, Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոնը, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվել են «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, «Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի», «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական, Գրքի երեւանյան, Երեւանի միջազգային թատերական փառատոները, եւ այլն: Համայնքային գրադարանների արդիականացում 2018-ի ծրագրի 37-րդ կետով նախատեսված էր բարեկարգել եւ արդիականացնել համայնքային գրադարանները։ Նոր ծրագրում նշված է, որ համայնքապատկան գրադարանների գրքային ֆոնդը համալրվել է 730 անուն շուրջ 20000 նոր գրքերով Մշակութային կենտրոնների ստեղծում 2018-ի ծրագրի 38-րդ կետով նախատեսվում էր ստեղծել մշակութային կենտրոններ, որտեղ երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով վարձակալել արվեստանոցներ եւ կազմակերպել ցուցահանդեսներ, համերգներ եւ այլ միջոցառումներ։ Նոր ծրագրում նշված է միայն, որ կառուցելու են մշակութային նշանակության կառույցներ։ Երեւանի զբոսաշրջային բրենդի մշակման աշխատանքներին նոր պետք է անդրադառնան 2018-ի ծրագրի 39-րդ կետով նախատեսված էր հանրային բաց քննարկման եւ մրցույթների միջոցով ստեղծել Երեւանի զբոսաշրջային ինքնությունը (brand)։ Նոր ծրագրով նախատեսվում է զբոսաշրջության զարգացման նպատակով իրականացնել Երեւան քաղաքի բրենդի մշակումը։ Պատմական միջավայրը գրավիչ դարձնելու ուղղությամբ արված աշխատանքները 2018-ի ծրագրի 40-րդ կետով նախատեսված էր նախաերեւանյան շրջանից մինչեւ սովետական մոդեռնիզմի նմուշներ պարունակող Շենգավիթի հնավայրը, Էրեբունի ամրոցը, Կարմիր բլուրը եւ Երեւանի պատմական այլ միջավայրերը դարձնել գրավիչ` թեմատիկ զբոսաշրջային այցերի համար: 2019-ի հոկտեմբերին հաղորդվել է, որ Կարմիր բլուրը մաքրվել է շինաղբից, այստեղ նաեւ բարեկարգման աշխատանքներ են իրականացվել։ 2022-ի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ երեւանյան հնավայրերի պահպանման ու հանրահռչակման նպատակով համայնքը միջազգային ու տեղական գործընկերների հետ տարբեր նախագծեր է ձեռնարկել, Ուրարտական ժամանակաշրջանում կառուցված Կարմիր բլուրում եւս մի շարք ծրագրեր են մեկնարկել: Բացի դրանից՝ հաղորդվել է նաեւ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ Լուվրի թանգարանի համագործակցության մասին։ Զբոսաշրջային թեմատիկ երթուղիների մշակում 2018-ի ծրագրի 41-րդ կետով նախատեսված էր մշակել եւ ներդնել զբոսաշրջային թեմատիկ երթուղիներ Երեւանի համակողմանի ճանաչման համար:  Նոր ծրագրում նշված է, որ արդիականացվել է «Երեւան Սիթի Տուր» երթուղին: Տուրիզմի խթանման մասով արված եւ խոստացվող քայլերի մասին կարող եք կարդալ նոր ծրագրում։ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու բարեկարգման աշխատանքների առաջին փուլն է ավարտվել 2018-ի ծրագրի 42-րդ կետով նախատեսված էր վերակառուցել եւ արդիականացնել Հաղթանակ զբոսայգին` մասնավոր ընկերությունների ներգրավման միջոցով:  2022-ի հուլիսին Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության ծրագրերով մեկնարկել են Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները: Այս տարվա փետրվարին վերաբացվել է «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղին, 2022թ. շինբարեկարգման ծրագրերով համայնքը նախաձեռնել էր ծառուղու հիմնանորոգման աշխատանքներ. անցկացվել են արտաքին լուսավորության եւ ոռոգման նոր համակարգեր, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ։ Այս տարվա օգոստոսին հաղորդվել է, որ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու բարեկարգման աշխատանքների առաջին փուլն ամբողջությամբ ավարտված է: Առաջիկայում կմեկնարկի երկրորդ հատվածի շինարարությունը:  Զուգարանների հասանելիություն 2018-ի ծրագրի 43-րդ կետով նախատեսված էր բացօթյա սրճարանների հետ համագործակցության միջոցով ապահովել զուգարաններից օգտվելու հնարավորություն` զբոսաշրջիկների եւ քաղաքի բնակիչների համար: Բաց հրապարակային աղբյուրներում, ինչպես եւ նոր ծրագրում այս դրույթին անդրադարձ չկա։ Փողոցային առեւտրի դեմ պայքար 2018-ի ծրագրի 44-րդ կետով նախատեսված էր կանոնակարգել եւ վերահսկել համայնքային սեփականության տարածքներում փողոցային առեւտուրը եւ գործունեության այլ տեսակները:  Նոր ծրագրում նշված է, որ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կա ոչ միայն տուգանելու ապօրինի առեւտուր իրականացնողներին, այլ նաեւ առգրավելու ապօրինի առեւտրի առարկա հանդիսացող ապրանքը, ինչն էականորեն բարձրացրել է պայքարի արդյունավետությունն ապօրինի բացօթյա առեւտրի դեմ։  Նշված է, որ ձեւավորվել են հերթապահ խմբեր, որոնք 24/7 սկզբունքով պայքարում են բացօթյա ապօրինի առեւտրի դեմ։ Միջազգային համագործակցություն 2018-ի ծրագրի 45-րդ կետով նախատեսված էր շարունակել եւ ակտիվացնել միջազգային համագործակցությունը։ Քաղաքային կառավարման արդյունավետ միջազգային փորձը տեղայնացնել եւ ներդնել Երեւանում: 46-րդ կետով՝ ստեղծել Երեւանում իրագործվող միջազգային ծրագրերի համակարգման հարթակ:  Խելացի քաղաք Եւ վերջին՝ 47-րդ կետով նախատեսված էր շարունակել Երեւանի փոխակերպումը «Խելացի քաղաքի» (Smart City)՝ ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ․ ստեղծել միասնական տվյալների բազա, երթեւեկության հոսքերի կառավարում, իրական ժամանակում արտակարգ պատահարների մշտադիտարկում եւ համակարգված որոշումների ընդունում: Նոր ծրագրում այս դրույթին անդրադարձ չկա։ Նոր ծրագրի տրանսպորտի բաժնում նշված է, որ ստեղծելու են մոնիթորինգային կենտրոն, միասնական տվյալների բազա եւ տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման համակարգ։Հայարփի Բաղդասարյան
14:30 - 16 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ն չի պատասխանում կուսակցության դրամահավաք-երեկոյին առնչվող  հարցմանը․ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն

ՔՊ-ն չի պատասխանում կուսակցության դրամահավաք-երեկոյին առնչվող  հարցմանը․ Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն

«Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն»-ը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ․ «Արդեն 23 օր է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի պատասխանում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցմանը, որով խնդրել էինք տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած ՔՊ կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում գումար հանգանակած նվիրատուների ցանկը, և հաշվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին առնչվող առնելով օրենքով ամրագրված սահմանափակումները, հստակեցնել, թե որքան գումար է սահմանված շեմը գերազանցելու հիմքով վերադարձվել և/կամ նախատեսվում վերադարձնել նվիրատուներին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյին առնչվող  հարցման հեղինակը Infocom.am կայքի լրագրող Լուսինե Մանվելյանն է, ում ուղարկած հարցումը նույնպես անպատասխան էր թողել ՔՊ-ն։ Այս գործելաոճը ցույց է տալիս, թե քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ՔՊ-ն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտման այս վառ օրինակով ինչ բացասական ազդակ է տալիս հանրությանը»։
20:29 - 15 սեպտեմբերի, 2023
Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Հանրահավաքին ընդառաջ «անհայտացած մարզպետները»․աշխատավայրում չէ, գործուղման է, արձակուրդում է, նոր է դուրս եկել, չի պատասխանում

Համացանցում ինչպես տարբեր օգտատերեր, այնպես էլ դիտորդական առաքելությունները ահազանգում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրս է կիրառվում։ Շրջանառվում են տեղեկություններ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօրվա երթին եւ քարոզարշավին ներկա են լինելու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից։ Infocom.am-ը մինչ աշխատանքային ժամի ավարտը՝ 17:25-ից սկսած, զանգահարեց Հայաստանի մարզերի ղեկավարների աշխատանքային հեռախոսահամարներին՝ պարզելու արդյո՞ք նրանք աշխատավայրում են։ Որեւէ մարզպետի աշխատանքային համարով մարզպետների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ստորեւ ներկայացնում ենք, թե ժամը քանիսին որ մարզպետարանից ինչ պատասխաններ ենք ստացել։17:25 - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանի եւ Վահան Զարոյանի աշխատանքնային հեռախոսահամարներին զանգերը պատասխան չեն ստացել։ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը մեր զրույցում ասաց, որ մարզպետն արձակուրդում է, տեղում չէ։ Միաժամանակ նա նշեց, որ մարզպետը քիչ առաջ է դուրս եկել․ «Այս պահին կառավարությունում է, թե մարզում՝ չեմ կարող ասել»,- ասաց Խլղաթյանը՝ հավելելով, որ այդ պահին մարզպետի տեղակալներն էլ տեղում չեն, բայց արձակուրդում էլ չեն, գործուղման մեջ են, նրա խոսքով՝ աշխատանքային այցով մարզում։ 17:31 - Արմավիրի մարզպետի օգնականը պատասխանեց, որ մարզպետը տեղում չէ, նա այսօրվանից երկու շաբաթով գնացել է արձակուրդ։ 17։36 - Կոտայքի մարզպետարանից հաղորդեցին, որ մարզպետը տեղում չէ եւ չգիտեն՝ այսօր կվերադառնա աշխատավայր, թե ոչ։ 17:38 - Լոռու մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց մարզպետարանի աշխատակիցը՝ ասելով, որ մարզպետը տեղում չէ, եւ ինքը չգիտի՝ վերջինս որտեղ է եւ երբ կվերադառնա։ Նա նշեց, թե «հավանաբար գործուղման է», բայց չգիտի՝ որտեղ։ Աշխատակիցը խնդրեց մինչեւ աշխատանքային ժամի ավարտը եւս մեկ անգամ փորձել, գուցե մարզպետը վերադարձած լինի, սակայն 17:52 մարզպետը դարձյալ տեղում չէր։ 17:40 - Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց ընդունարանի աշխատակիցը։ Հարցին՝ պարոն Ղուկասյանի հետ կարո՞ղ ենք խոսել, նա պատասխանեց՝ մարզպետը խորհրդակցության է, թե երբ է ավարտելու՝ հայտնի չէ։ Նա տրամադրեց օգնականի համարը։ Ղուկասյանի օգնականը՝ Մարգարիտան, սակայն, մեր զրույցում ասաց, որ մարզպետն այսօր Երեւանում է եւ մարզ կվերադառնա վաղը։ Հարցին՝ մարզպետը գործուղմա՞ն է, օգնականն ասաց՝ ոչ, ճշտող հարցին՝ գուցե անձնակա՞ն հարցերով է Երեւանում, օգնականը դրական պատասխանեց։ 17:45 - Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի աշխատանքային հեռախոսահամարին պատասխանեց գործավարը։ Նա նշեց, որ Մուրադյանը հանդիպման է, դուրս է եկել ու տեղում չէ։ Նա շեշտեց, որ աշխատանքային ժամը տասը րոպեից ավարտվում է, ուստի այսօր նրա հետ խոսել չի լինի։ Աշխատակիցը տրամադրեց մարզպետի օգնական Անժելայի համարը՝ նշելով, որ այս պահին օգնականն էլ չի կարող պատասխանել։ Հարցին՝ կարո՞ղ ենք խոսել մարզպետի տեղակալների հետ, աշխատակիցը պատասխանեց, որ տեղակալներից Աննա Մարտիկյանը երկրում չէ, մյուս տեղակալն էլ՝ Ալբերտ Այվազյանը, «նրանց հետ է»։ Ճշտող հարցին՝ մարզպետի հե՞տ, աշխատակիցը դրական պատասխանեց։ Հարցին՝ մարզո՞ւմ է հանդիպման, աշխատակիցը նշեց, որ այսքանից ավելին պատասխանել չի կարող՝ կասկած հայտնելով նաեւ, որ գուցե զանգահարողն այն անձը չէ, որ ներկայանում եմ (զանգի սկզբում լրագրողը հնչեցրել է իր իրական անունը, նշել լրատվամիջոցի անունը՝ infocom.am)։ Մարզպետի օգնականը՝ Անժելան, 17:50-ին պատասխանեց զանգին։ Նա ասաց, որ մարզպետի հետ չէ, հարցը կարող ենք իրեն հղել։ Արդյոք մարզպետը մարզո՞ւմ է, Անժելան պատասխանեց, որ տեղյակ չէ եւ չի կարող մարզպետի անձնական հեռախոսահամարը տրամադրել։ Քանի որ մեր զրուցակցի կողքից մարդկանց աղմուկի ձայներ էին, օգնականից հետաքրքրվեցինք՝ աշխատավայրո՞ւմ է, նա պատասխանեց, որ դրսում է։ Ճշտող հարցին՝ դրսում՝ Երեւանո՞ւմ, օգնականը պատասխանեց, որ ոչ եւ հիմա կբարձրանա աշխատասենյակ։ 17:48 - Տավուշի մարզպետարանի աշխատակիցը հաղորդեց, որ մարզպետը տեղում չէ, ինքն էլ չի կարող ասել՝ այսօր կվերադառնա՞, թե՞ ոչ, որովհետև աշխատանքային այցով մարզի տարածքում է, «քիչ առաջ է գնացել»։ 17:31, 17:55 - Արարատի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։ 17:36, 17:57 - Արագածոտնի մարզպետի աշխատանքային հեռախոսահամարին զանգերն անպատասխան մնացին։Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագրի» ֆեյսբուքյան էջից
19:13 - 15 սեպտեմբերի, 2023
Իշխանության կողմից գումարով երթերի մարդկանց բերելու առնչությամբ քրգործ է հարուցվել. Դատախազություն
 |azatutyun.am|

Իշխանության կողմից գումարով երթերի մարդկանց բերելու առնչությամբ քրգործ է հարուցվել. Դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին՝ երթերին, գումարով մասնակիցներ բերելու լուրերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Ըստ կառույցի՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ «Ականատես» դիտորդական առաքելությունն էր մոտ տասն օր առաջ իր ուսումնասիրությունը ներկայացրել՝ պնդելով, թե մարկետինգային մի ընկերություն Տիգրան Ավինյանի քարոզարշավի համար մարդկանց է հավաքագրում։ Դիտորդական առաքելությունը, իր հերթին, հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ խնդրելով պարզել՝ կա արդյոք քայլերթին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հանցակազմ։ Սկանդալային այս տեղեկությունը իշխող ուժը անմիջապես զրպարտություն համարեց՝ իր հերթին կոչ անելով իրավապահ մարմիններին անհապաղ ստուգել տեղեկատվության իսկությունը։
18:40 - 15 սեպտեմբերի, 2023
Քարոզարշավում անչափահասների ներգրավում արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17, «ՔՊ»-ի դեպքում՝ 10 դեպք. «Ականատես» դիտորդական առաքելություն
 |panorama.am|

Քարոզարշավում անչափահասների ներգրավում արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17, «ՔՊ»-ի դեպքում՝ 10 դեպք. «Ականատես» դիտորդական առաքելություն |panorama.am|

panorama.am: «Ընտրապայքարում արձանագրված հիմնական խնդիրները վարչական ռեսուրսների տիրապետմանն էին վերաբերում»,-«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսում հայտնեց «Ականատես» դիտորդական առաքելությունը համակարգող Մարիամ Հովեյանը: Նա տեղեկացրեց, որ երկարաժամկետ դիտորդական առաքելությունն աշխատակիցներ է ունեցել բոլոր վարչական շրջաններում, որտեղից էլ հավաքագրել է տվյալներ և՛ սեփական դիտարկումների արդյունքում, և՛ քաղաքացիների դիմումների շնորհիվ: Նա նաև հայտնեց, որ գրեթե բոլոր վարչական շրջաններում համայնքային ծառայողների ռեսուրսները ներգրավվել են ՔՊ-ի քարոզարշավի մեջ, կամ քաղաքապետարանի կատարած աշխատանքը ներկայացվել է քարոզարշավի համատեքստում: «Ականատես»-ի երկարաժամկետ դիտորդների համակարգող Լևոն Չուկակլյանը հայտնեց, որ քարոզչության ամենամեծ ծավալն արձանագրել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Ապրելու երկիր» կուսակցությունները, ամենապասիվը եղել է «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»: «Բոլոր ընտրախախտումներում, սկսած՝ արգելված վայրերու քարոզչանյութերի փակցնելուց, մինչև քարոզչանյութերի վնասման դեպքերը, բացարձակ առաջատարը ՔՊ-ն է»-հայտնեց Չուկակլյանը՝ տեղեկացնելով, որ արգելված վայրերու քարոզչանյութերի փակցման 42 դեպքը ՔՊ-ին է վերագրվում, իսկ «Ապրելու երկիր»-ը ունեցել է 38 նման պաստառ: Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Ուժը հայրենյաց» կուսակցությունները ամենաշատ քարոզչանյութերը տարածողներն են, ինչպես նաև՝ արգելված վայրերում փակցնողները: «Թվով 20 դեպք էինք արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառների վնասման մասով, 7-ը «Ապրելու երկիր», իսկ մնացած կուսակցությունների մասով ավելի քիչ»,-ասաց Լևոն Չուկակլյանը և, ներկայացնելով հաջորդ խումբ խախտումները, շարունակեց. ««Նախընտրական քարոզչություն» լուսգիրը մեր ուսումնասիրած գրեթե բոլոր ԶԼՄ-ներում բացակայում էր, հատկանշական էր, որ նմանատիպ փաստ արձանագրեցինք նաև «Արմենպրես»-ի պարագայում և մեր հաղորդումից հետո արդեն լուսագրերը տեղադրվեցին և նյութերը հեռացվեցին, քանի որ վերջինս ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ ԶԼՄ է»: Անչափահասների ներգրավումն մեծ քանակով արձանագրվել է «Ապրելու երկրի» մոտ՝ 17 դեպք,«Քաղաքացիական պայմանագրի» դեպքում` 10, «Մայր Հայաստան»ինը՝ 11, «Արդար Հայաստան» դաշինքի քարոզարշավում 4 դեպք: Նրա խոսքով՝ եղել դեպք, որ «Մայր Հայաստան»-ին բնակիչները թույլ չեն տվել մտնել իրենց բակ և քարոզչություն իրականացնել, նաև արձանագրվել է ֆեյքերի միջոցով ապատեղեկատվության տարածումը և հակաքարոզրության իրականացում: ««Մայր Հայաստան»-ի հեռտորիկան ավելի թշնամական են բնութագրել և ատելության խոսքերով հագեցեծ: Ատելության խոսքի և վիրավորանքի դաշտում «Մայր Հայաստան»-ի մոտ նմանատիպ հռետորիկան ամենաշատն է եղել, իհարկե, բուն ատելության խոսք իրենց կողմից չի հնչել սակայն, բակայաին հանդիպումներից մեկի ժամանակ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ  ասյ երկրի ղեկավար հանդիսացող անձին մահապատժի են ենթարկելու և գնդակահարելու ենք, կամ որակել է կովկասյան թուրքեր, երիտթուրքեր և այլն»,-ասաց Չուկակլյանը:
16:53 - 15 սեպտեմբերի, 2023
ՔՊ քայլերթին մասնակցելու համար նախարարություններից ցուցակ պահանջելու մասին գրառում անողը ներկայացվել է ՆԳՆ

ՔՊ քայլերթին մասնակցելու համար նախարարություններից ցուցակ պահանջելու մասին գրառում անողը ներկայացվել է ՆԳՆ

Հայաստանի ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել, որը կապված լուրերի հետ, ըստ որոնց նախարարություններից ցուցակներ են պահանջել ուրբաթ ժամը 18-ին ՔՊ-ի երթին մասնակցելու համար: ՆԳՆ պարզաբանման մեջ նշվում է. «Սեպտեմբերի 13-ին սոցհարթակում օգտատեր Վ․ Սաղաթելյանը գրառում էր կատարել, որի մեջ «պաշտոնապես ու ամենայն պատասխանատվությամբ» հայտնել, որ «․․վարչապետի աշխատակազմից զանգահարել են նախարարություններ (առնվազն երկուսից ունեմ հստակ տվյալներ) և ցուցակ պահանջել այն աշխատակիցների, որոնք ուրբաթ օրը՝ ժամը 18.00-ին, լինելու են Էրեբունի թանգարանի մոտ և Նիկոլի հետ քայլերթով գան հրապարակ»: Օգտատիրոջ ինքնությունը պարզելուց հետո գրառման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 8:30-ին, նա ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստաբանի ներկայությամբ հայտնել է, որ գրառումը կատարել է ինքը, լսել է ինչ-որ մեկից և հրաժարվել է գրառման վերաբերյալ տեղեկություններ և հաղորդում տալուց»։
15:36 - 15 սեպտեմբերի, 2023
ՔՊ-ի հանրահավաքի համար հրահանգվել է մարզերից մարդ բերել․ Անկախ դիտորդ

ՔՊ-ի հանրահավաքի համար հրահանգվել է մարզերից մարդ բերել․ Անկախ դիտորդ

«Անկախ դիտորդը» ստացել է տեղեկություններ, որ ՀՀ տարբեր համայնքների վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին և տարբեր համայնքային ենթակայության հիմնարկների ներկայացուցիչներին հրահանգվել է մասնակցել սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18։00-ին, Երևանում նախատեսվող երթին։ Այդ մասին հայտնում է դիտորդական կազմակերպությունը՝ հավելելով, որ այդ համայնքներից երթի մասնակիցները մեկնելու են իրենց աշխատանքային ժամերին։ «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը պատժվում է տուգանքով։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ նախընտրական քարոզչություն կատարելուն, հավաքին մասնակցելուն հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ»,- հիշեցնում է կազմակերպությունը։
13:07 - 15 սեպտեմբերի, 2023
Քանաքեռ-Զեյթունի ՔՊ քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են մարզադպրոցի սաներ․ «Ականատես»

Քանաքեռ-Զեյթունի ՔՊ քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են մարզադպրոցի սաներ․ «Ականատես»

Սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած քարոզչական միջոցառմանը կազմակերպված կերպով մասնակցել են Երևանի «Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները։ Այս մասին հայնտում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Մարզադպրոցի մարզիչը 34 մասնակից ունեցող ծնողական սոցցանցային խմբում տարածել է միջոցառման մասնակցության հայտարարությունը, նշելով, որ «ցանկալի ու պարտադիր է բոլորի ներկայությունը», իսկ միջոցառումից ժամեր առաջ ծնողներին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկվել երեխաների միջոցառման մասնակցության մասով։ Կից ներկայացվում է նամակագրությունը։ Ուշագրավ է, որ մարզադպրոցի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են Քաղաքացիական պայմանագրի և Տիգրան Ավինյանի քարոզչական նյութերը՝ այստեղ։ Դեպքը ոչ միայն վարչական լծակների չարաշահում է, այլ նաև երեխաների քաղաքական մասնակցության ամենակարևոր՝ կամավորության սկզբունքի կոպտագույն խախտում։ Քարոզչական միջոցառումը՝ այստեղ։ 
16:30 - 14 սեպտեմբերի, 2023
Ավինյանը չարտոնված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ. «Հայաքվեի» դիտարկումները |armeniasputnik.am|

Ավինյանը չարտոնված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ. «Հայաքվեի» դիտարկումները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր չարտոնված, չհայտարարված քարոզարշավը սկսել է դեռ 1 տարի առաջ` մշտապես հայտնվելով լրատվամիջոցների, հանրության ուշադրության կենտրոնում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգողներից Մենուա Սողոմոնյանը` խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների մասին։ «Հայաքվեի» դիտարկումների ժամանակ վերհանված խախտումների թվում է քարոզչության անհավասարությունը։ «Հանրային հեռուստաընկերությունը գրեթե ամենօրյա ռեժիմով լուսաբանում էր Ավինյանին, և այդ լուսաբանումներն իրականացվում էին նաև նախընտրական քարոզչության ֆոնով դեռևս Երևանի ավագանու ընտրություններից 1 տարի առաջ»,– նշեց Սողոմոնյանը։ Ըստ նրա` քարոզչության անհավասարությունը դրսևորվում է նաև իշխանությունների ֆինանսավորմամբ գործող սոցիալական ցանցերի օգտահաշիվների միջոցով, որոնք փորձում են «սևացնել» Ավինյանի քաղաքական մրցակիցներին։ Արձանագրված խախտումների թվում է կոռուպցիոն հովանավորչական սխեմաների կիրառումը։ «Մենք գիտենք, որ ամենաշատ նախընտրական ֆոնդը Երևանի գործող իշխանության` ՔՊ–ի ձեռքում է։ Հատկանշական է, որ նրանք հայտարարում են, թե այդ ֆոնդը նվիրատվությունների արդյունք է, սակայն նվիրատուների ցուցակը մինչև այսօր հայտնի չէ, և այստեղ առկա են կոռուպցիոն լուրջ սխեմաներ»,– ասաց Սողոմոնյանը` ընդգծելով, որ այսպիսով ՔՊ–ն ունի նյութական մեծ առավելություն մյուս «խաղացողների» նկատմամբ։ Մեկ այլ խումբ խախտումներ էլ վերաբերում են կաշառատվությանը կամ դրա խոստումներին։ Հիշեցրեց, որ օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ–ի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար 1000 դրամներ են բաժանվում։ Ըստ նրա` կաշառքի ձև է նաև այն երևույթը, որն արձանագրվեց օրերս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ–ում, երբ ընտրություններից մի քանի օր առաջ մոտ 500 աշխատակցի պարգևավճար բաժանվեց։ Սողոմոնյանի խոսքով` իշխանական թեկնածուի թիմը նաև վարչական ռեսուրսն է կիրառում նախընտրական քարոզարշավի ընթացքում, քաղաքապետարանի, տարբեր վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչներ մասնակցում են նախընտրական քարոզչությանը։ «Հայաքվեն» պատրաստվում է արձանագրված բոլոր խախտումները զետեղել զեկույցում։ Ապա առաջարկելու են շահագրգիռ բոլոր կողմերին հանդես գալ դիմում–բողոքներով, և այս ամենը հիմք կդառնա վիճարկելու այս գործընթացների օրինականությունը։ Հավաքագրված բոլոր խախտումները «Հայաքվեն» ներկայացնելու է ոչ միայն ԿԸՀ, այլև հաղորդում է ներկայացնելու դատախազություն։
14:17 - 14 սեպտեմբերի, 2023