Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ նախկին խոսնակն է։

1997 թվականից ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում։ 2001 թվականին ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հակատանկային մարտկոցի դասակի հրամանատար։ 2002 թվականին նույն զորամասում նշանակվել է հակատանկային մարտկոցի հրամանատար։

2004 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՕՏԱԳ-ի պահպանության վաշտի հրամանատար: 2010 - 2011 թվականներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքական հետազոտությոuնների ինստիտուտում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին աշխատել է ՀՀ նախագահին կից հանրային կապերի կենտրոնում՝ որպես ռազմական փորձագետ։ 2012 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար։ 2010 - 2012 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատմության մագիստրատուրան:

2013 թվականի սեպտեմբերից դասախոսում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2014 թվականի հունվարից դասախոսում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ հրամանատարաշտաբային դասընթացներում։ 2014 թվականից ստացել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում:

Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից միայն մեկը գուցե բժշկական միջամտության կարիք ունենա. Արծրուն Հովհաննիսյան |armenpress.am|

Ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից միայն մեկը գուցե բժշկական միջամտության կարիք ունենա. Արծրուն Հովհաննիսյան |armenpress.am|

Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, նրանցից միայն մեկը գուցե բժշկական միջամտության կարիք ունենա: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ընդամենը մեկ զինծառայող թեթև վնասվածք է ստացել: Երեկ միջին էր գնահատվում, այսօր արդեն թեթև: Գուցե բժշկական միջամտության կարիք կլինի: Մյուսներին, հավանաբար, այսօր կամ վաղը դուրս կգրեն, և իրենք կանցնեն իրենց բնականոն ծառայությանը»,- նշեց Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանը ավտովթարի պատճառները չնշեց, դրանք կպարզվեն քննության ընթացքում: «Պատճառների մասին դեռ վաղ է խոսելը: Կլինի քննություն, կիմանանք պատճառները: Բայց տեղանքը բավական բարդ է, ճանապարհը ծանր, և ռիսկեր միշտ կան այս տեղանքներում»,- ասաց նախարարության խոսնակը:
10:20 - 12 ապրիլի, 2019
ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։ Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին, կապված ռազմարդյունաբերության ոլորտում առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, արձանագրում ենք, որ ռազմարդյունաբերության որոլորտում ներդրումներն, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից»։ 
08:35 - 23 մարտի, 2019
Միջադեպ բանակում. Պատժվել են շարքայիններ ու հրամանատարներ. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ բանակում. Պատժվել են շարքայիններ ու հրամանատարներ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող, հետայսու էլ խստագույն պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են: Հ.Գ. Ելույթ ունեցող ծնողի որդին, որպես զինծառայող մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող»:  
06:39 - 23 մարտի, 2019
Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների մսխողները․ Արծրուն Հովհաննիսյան

Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների մսխողները․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում, խոսելով բանակից, նշում է,- «Զարմանալի համառ են բանակի թափանցիկության համար միջազգային դրամաշնորհների ՄՍԽՈՂՆԵՐԸ։ Հիմա էլ մեկը մեկին խոսացնում, գնահատական են տալիս ու ոգևորում են։ Երեկ փաստերով հիմնավորեցի, որ ոչ մի զոհ չի պահվել ու չի կարող պահվել։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև դատախազությունը, որտեղ մանրամասն ներկայացրեց ամեն ինչ։ Դուք ոչ մի փաստ այդպես էլ չբերեցիք, որ պետական կառույցները ինչ որ բան թաքցրել են։ Ի դեպ պետական տարբեր կառույցներ այս հարցում միասնական են գործում, քնչական մարմնի և դատախազության հայտնելը ևս թափանցիկություն է նշանակում։ Հիմա էլ չեք հասկանում թե ինչ ասել է ծառայության հետ կապ չունեցող մահ։ Չեմ զարմանում, որ չեք հասկանում, բայց ներկայացնեմ. Զինծառայողները անձնական կյանք էլ ունեն, որը կապ չունի ծառայության հետ։ Կրկնում եմ, հեռու մնացեք զոհերի շահարկումից»։    
09:37 - 06 մարտի, 2019