Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին
 |armenpress.am|

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ԱԽ քարտուղարը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ռուսական կողմի քննադատությանը։ «Մեզ որևէ մեկը որևէ բան չի կարող պարտադրել։ Այս համատեքստում՝ Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել։ Այդ առաքելության տեղակայումը հայկական կողմի որոշումն է եղել։ Կարող եմ ասել, որ այդ առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ։ Ի՞նչ նկատի ունեմ. 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, լայնածավալ հարձակում է տեղի ունեցել նաև անցած տարի սեպտեմբերին։ Եվ հաշվի առնելով այն փորձը, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը, որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով, հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը »,- ասաց Գրիգորյանը, նկատելով, որ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը հավելյալ անվտանգության երաշխիքներ կստեղծի։ ԱԽ քարտուղարը նշեց, որ չի կարող Մոսկվայի տեղը պատասխանել նրանց մտահոգությանը վերաբերող հարցերին։ «Մենք, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումները, բացատրում ենք, թե ինչի ենք այս քայլերը կատարել»,- նշեց Գրիգորյանը։
16:25 - 14 փետրվարի, 2023
Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այն վերջնական չէ․ Արմեն Գրիգորյան |news.am|

Խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, բայց այն վերջնական չէ․ Արմեն Գրիգորյան |news.am|

news.am: Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ եւ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ այս մեխանիզմի կայացման շուրջ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ ամեն ինչ պետք է հստակ լինի։ Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա, մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ, սա է հայկական կողմի դիրքորոշումը։ Այս մեխանիզմը կարող է անդրադարձ լինել միջազգային այլ պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Սա քննարկման առարկա է, որը պետք է շարունակել քննարկել հստակեցնելու համար։ Այս փաստաթուղթը վերջնական չէ, բանակցություններ են ընթանում, հասկանալի է, որ հանրությունը հստակ պատասխաններ է ակնկալում, բայց դա բանակցային գործընթաց է։ Այն տեքստի վրա, որը փոխանցել էր մեզ Ադրբեջանը, մենք աշխատել ենք եւ փոխանցել ենք, հետո Ադրբեջանն է աշխատել ու փոխանցել։ Հիմա հայկական կողմն է աշխատում եւ կարծում եմ, որ այդ տեքստը հնարավորինս շուտ պատրաստ կլինի, եւ մենք կփոխանցենք դեռ հայտնի չէ, թե ինչ ձեւով»,- ասաց Գրիգորյանը։ Նա նշեց, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում կա, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական չէ, քանի որ բանակցություններ են ընթանում։ Հայաստանի համար սկզբունքայի՞ն հարց է, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի հարցը որևէ կերպ արծարծվի, Գրիգորյանը պատասխանեց․ «Հայկական կողմի համար ավելի կարևոր է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտն ու Բաքուն կքննարկեն անվտանգության եւ իրավունքի հարցերը։ Թե դա որ ֆորմատով կկատարվի, առաջնային չէ։ Առաջնայինն է այն, որ ստեղծվի մեխանիզմ»,– ասաց Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ կոնկրետ ինչ ենք մենք ներառում Խաղաղության պայմանագրում, Գրիգորյանը նշեց, որ հարցը ոչ թե կոնկրետ ինչ-որ բան ներառելն է, այլ մոտեցումը՝ միջազգային տեսանելի մեխանիզմ պետք է ստեղծվի, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև տեղի ունենան քննարկումներ անվտանգության և իրավունքների շուրջ։ «Այդ մեխանիզմը ստեղծելու շուրջ կհասկանանք, թե որոնք են այն մեխանիզմները, որոնք երաշխավորում են անվտանգությունը և իրավունքները»,- ասաց նա։  
16:10 - 14 փետրվարի, 2023
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել
 |armenpress.am|

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատում են տարածվող լուրերն Անվտանգության խորհրդի քարտուղարի ծառայողական ավտոմեքենայի վթարի մասին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից հաստատեցին լուրը՝ հայտնելով, որ վթարի հետևանքով տուժածներ չկան: - Ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր վաղ առավոտից տարածվող տեղեկությունը, ըստ որի ԱԽ քարտուղարի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել: -  Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքից անմիջապես հետո իրականացվել է Քարտուղարի ծառայողական մեքենայի վարորդի սթափությունը պարզելու փորձաքննություն, ինչը փաստել է վարորդի սթափ լինելը: Հավելենք նաև, որ ԱԽ քարտուղարը ավտոմեքենայում չի եղել:
17:03 - 26 հունվարի, 2023
Արմեն Գրիգորյանն ու Մարչին Վիդրան անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեությանն ու տեղակայմանը

Արմեն Գրիգորյանն ու Մարչին Վիդրան անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեությանն ու տեղակայմանը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 10-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան՝ բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին: Կողմերն անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեության շրջանակներին, դրա տեղակայմանը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:34 - 10 հունվարի, 2023
Փաշինյանը պնդում է, որ Միութենական պետության մեջ մտնելու համար ՌԴ-ից պաշտոնական առաջարկ չի եղել

Փաշինյանը պնդում է, որ Միութենական պետության մեջ մտնելու համար ՌԴ-ից պաշտոնական առաջարկ չի եղել

Որևէ պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ-ն երբևէ առաջարկել է Հայաստանին միանալու Միութենական պետությանը։ «Բայց իրականությունը էդքան պարզ չի, ցավոք, ինչքան թվում է, և երբեմն մենք պետք է խոր դիտարկենք հարցերի ոչ այնքան տեքստը, որքան ենթատեքստը, դիտարկենք գլոբալ պրոցեսները։ Այլ բան կարող եմ ասել․ մեզ համար ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը բացարձակ արժեքներ են, ու մենք մեր պարտքն ենք համարում մեր հայրենիքի, պետության, պետականության հարատևությունն ապահովելու համար»։ Հարցին, թե ոչ պաշտոնական առաջարկ եղե՞լ է, Փաշինյանը արձագանքեց․ «Ոչ պաշտոնական խողովակ նայած ինչ նկատի ունեք։ Օրինակ՝ փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթն էլ կարելի է ոչ պաշտոնական համարել, ոչ պաշտոնական շփումներն է կարելի է համարել»,- ասաց նա։ Ճշտող հարցին, թե ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դրա՞նք է նկատի ունեցել, երբ ասել է, որ Հայաստանի վրա ճնշումներ կան՝ միանալու Միութենական պետությանը, Փաշինյանն ասաց․ «Ենթադրում եմ՝ այդ թվում դրանք էլ է նկատի ունեցել»։
12:40 - 10 հունվարի, 2023
Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը

Ներկայացրեք փաստեր․ Զախարովան հերքում է Միութենական պետությանը միանալու համար ՀՀ-ին ճնշումների ենթարկելու լուրերը

Այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանը Միութենական պետությանը միանալու համար ենթարկվում է ճնշումների, ինչպես նաև, թե ՌԴ օրակարգում կա Ադրբեջանին ՀՀ-ով միջանցք տալու հարց։  Մարիա Զախարովան արձագանքեց. «Իսկ կարելի է հարց ուղղել՝ իսկ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտում, կարմիր գինու բաժակի շուրջ կամ կոպիտ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանաիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր, և, ի դեպ, կոնկրետ երկիր են նշում: Ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ պաշտոնյաններից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»: Զախարովան հերքեց նաև լուրերը, թե ՌԴ-ն պարտադրում է  Երևանին իր վերահսկողությունից դուրս միջանցք ՀՀ տարածքով: Զախարովան նշեց՝ դա կեղծիք է, որի մասին բազմիցս խոսվել է: Մարիա Զախարովան հղում կատարեց 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը՝ ասելով, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, ում տարածքով այդ երթուղին անցնում է, և սա չի վիճարկվում ո՛չ Երևանի, ո՛չ Բաքվի կողմից:  
16:03 - 29 դեկտեմբերի, 2022
Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն. Զախարովա

Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ հիմա Ռուսաստանի համար ստեղծվել է հնարավորություն՝ Հայաստանի կողքին կանգնելու ու նրա ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ «Ես չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը: Եթե խոսքը ՀԱՊԿ-ի շրջանակներում պարտավորությունների մասին է, Երևանի շահագրգռվածության դեպքում, կազմակերպության մյուս անդամ երկրները պատրաստ կլինեին Հայաստան ուղարկել դիտորդական առաքելություն»,- ասել է Զախարովան։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանը հենվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի վրա՝ ներառյալ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Հենց դրանք էլ հուսալի հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ կապված ենք դաշնակցային պարտավորություններով թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Հետևաբար, որպես միջնորդ, մենք միշտ այդպիսի դիրքորոշմամբ ենք հանդես գալիս, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը: Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ գիտեն այս մասին»,-նշել է նա։
14:50 - 29 դեկտեմբերի, 2022