ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակությանը ներկայացրել է հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նևիլին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Շեշտելով, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ փուլերից մեկը, Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հետպատերազմական շրջանում ԵԽԽՎ ցուցաբերած աջակցության համար: Նախարարի տեղակալը, մասնավորապես, կարևորել է Հայաստանի և Արցախի հարցով ԵԽԽՎ վերջին բանաձևը, որում, ի թիվս մարդու իրավունքների խախտման խնդիրների, առանձին բարձրացվել է նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական  պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրը: Արա Խզմալյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձան, ինչպես նաև 10 թանգարան (8-ը՝ պետական, 2-ը՝ մասնավոր)` շուրջ 20 հազար ցուցանմուշներով, մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Ընդ որում` ռազմական գործողությունների ողջ ընթացքում մշակութային կոթողները թիրախավորվել և գնդակոծվել են: Արա Խզմալյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տիրապետության ներքո անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող հակահայ քաղաքականությունը և հայկական ժառանգության թիրախավորված ոչնչացումը: Նախարարի տեղակալը փաստել է, որ Ադրբեջանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության առկա վիճակը գնահատելու նպատակով մշտադիտարկման այցերի, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների առաջարկությունների առումով: «Ամենախոսուն դեպքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մոնիթորինգային առաքելության մերժումն էր: Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի անդամակցում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդին (ICOMOS), որն անհնար է դարձնում համագործակցությունը նաև մասնագիտական հարթակում»,- ընդգծել է նա և հավելել, որ պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման վտանգը չի վերաբերում սոսկ հայկական մշակույթին, քանի որ ի դեմս հայկական մշակութային ժառանգության՝ գործ ունենք համաեվրոպական քրիստոնեական արժեքների հետ, և այդ համատեքստում հայկական  հետքի ոչնչացումը սպառնում է նաև համաեվրոպական մշակութային ժառանգությանը: Արա Խզմալյանը հատուկ նշել է, որ հայկական կողմը պատմամշակութային ժառանգության պահպանության գործում ակնկալում է եվրոպացի գործընկերների գործուն աջակցությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ համացանցում հասանելի տեսանյութերն ու լուսանկարները փաստում են, որ Ադրբեջանում շարունակվում է հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը, ինչի դրսևորումներից են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի վերափոխման աշխատանքները, Դադիվանքը որպես ոչ հայկական եկեղեցի ներկայացնելու փորձերը: Եվրոպացի պատվիրակները նշել են, որ զեկույց է պատրաստվում պատերազմի հետևանքների մասին, որը սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում ներկայացվելու է ԵԽԽՎ բոլոր 47 անդամ երկրների պատգամավորներին: Զեկույցի պատրաստման նպատակով ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին պատրաստվում է  այցելել նաև Ադրբեջան: Նա մտահոգիչ է համարել, որ Արցախ այցելելու հնարավորություն չի ունեցել: Արա Խզմալյանն իր հերթին նշել է, որ ԵԽԽՎ պատվիրակության, ինչպես նաև միջազգային այլ պատվիրակությունների՝ Արցախ կատարելիք այցի հետ կապված, հայկական  կողմը մշտապես կառուցողական դիրքորոշում է ցուցաբերել: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
12:33 - 24 մայիսի, 2021
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին

ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ մայիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին (Իռլանդիա), ով զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ:  Ավետ Ադոնցը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: ԱԳ նախարարի տեղակալը նաև կարևորեց միջազգային կառույցների՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների մուտքն Արցախ, որը, սակայն, հնարավոր չի լինում իրականացնել Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատճառով: Երկուստեք ընդգծվեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, անընդունելի համարվեց Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չկատարելու և վերջինիս հետ չհամագործակցելու հանգամանքը:  Ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` Ավետ Ադոնցն անթույլատրելի համարեց միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:
19:08 - 21 մայիսի, 2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ԵԽԽՎ զեկուցողի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ԵԽԽՎ զեկուցողի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների վերադարձի հրատապությունը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նեվիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։   Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված մարդկանց և, մասնավորապես, ռազմագերիների իրավունքների խախտման հարցերը։ Անդրադարձ է եղել միջազգային կառույցների հետ կատարած աշխատանքին։   ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, նրանց ներկայացնում են ահաբեկիչներ կամ դիվերսանտներ։ Իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստականորեն ձգձգում և քաղաքականացնում են նրանց հետվերադարձի գործընթացը։   ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Արցախից տեղահանված բնակիչների և նրանց գույքային իրավունքների հարցերը։ Տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, որում ներառված են նաև ներքին տեղահանված բնակիչների իրավունքները։ Գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ պատերազմական հանցագործությունների մասին:   Այս համատեքստում Եղիշե Կիրակոսյանը հավելել է, որ միջպետական գանգատ է ներկայացվել նաև Թուրքիայի դեմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ինչպես նաև Բաքվին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ։
14:28 - 21 մայիսի, 2021
ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին վերադարձնելու վերաբերյալ Արմեն Սարգսյանի նամակին

ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին վերադարձնելու վերաբերյալ Արմեն Սարգսյանի նամակին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, համաձայն որոնց՝ 2020թ. հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել»,- մասնավորապես նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Նա նաև տեղեկացրել է, որ ԵԽԽՎ միգրացիոն հանձնաժողովն այժմ պատրաստում է զեկույց «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով: «Թույլ տվեք հավաստիացնել Ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր մանդատի շրջանակում անելու է հնարավոր ամեն ինչ աջակցելու երկու անդամ-երկրներին՝ տարածաշրջանում հասնելու երկարաժամկետ խաղաղության ու բարգավաճման, և օգտագործելու է յուրաքանչյուր հնարավորություն` հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հարցերը բարձրացնելու համար»,- ասված է Մարիա Պեյչինովիչ Բուրիչի պատասխան նամակում: 
11:00 - 21 մայիսի, 2021
Արթուր Դավթյանը ԵԽԽՎ զեկուցողին ծանոթացրել է Ադրբեջանի ԶՈՒ ռազմական հանցագործությունների փաստերին

Արթուր Դավթյանը ԵԽԽՎ զեկուցողին ծանոթացրել է Ադրբեջանի ԶՈՒ ռազմական հանցագործությունների փաստերին

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցող Փոլ Գավանը մայիսի 20-ին այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն: Նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Քննարկվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հումանիտար հետևանքներին, դրանցով պայմանավորված քրեաիրավական գործընթացներին վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը ԵԽԽՎ զեկուցողի գործունեությունը կարևորել է ռազմական ագրեսիայի իրական նախահարձակ կողմի մատնանշման, պատերազմի հումանիտար աղետալի հետևանքների ծավալների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի աղաղակող խախտումների վերաբերյալ միջազգային հանրության մոտ անաչառ պատկերացումներ ունենալու տեսանկյունից: Արթուր Դավթյանը լիարժեք պատրաստակամություն է հայտնել փաստահավաք գործընթացի շրջանակներում զեկուցողին տրամադրելու հայկակն կողմի տրամադրության տակ գտնվող, քրեական վարույթներով ձեռք բերված և հստատված անհրաժեշտ ապացույցները և տվյալները, բաց, անկաշկանդ համագործակցելու խնդրո առարկային վերաբերող ցանկացած հարցի շուրջ: ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների բացահայտման և քրեաիրավական գնահատականների արժանացման ուղղությամբ իրականացվող քննությունների հիմնական ուղղությունները: Նա հատուկ շեշտադրել է այն հանգամանքը, որ նմանատիպ հանցագործությունները շարունակվել ոչ միայն բուն ռազմական գործողությունների ընթացքում, այլ նաև 2020թ. նոյեմբերի 10-ին հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Դրանք կապված են ինչպես հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարումների, դրանից հետո նրանց նկատմամբ կատարված խոշտանգումների, սպանությունների, այնպես էլ՝ հայկական հոգևոր-մշակութային արժեքները, կոթողները, հայերի գերեզմանները դիտավորյալ և պլանավորված կերպով պղծելու, վնասնելու, ոչնացնելու հետ: Դրանց վերաբերյալ ապայցուցողական տվյալները կփոխանցվեն ԵԽԽՎ զեկուցողին:  Գավանը նշել է, որ շահագրգիռ է պատերազմի և նրա հումանիտար հետևանքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման հարցում: Նա ափսոսանք է հայտնել առայժմ Ադրբեջան այցելելու անհնարինության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այդ բացը կլրացվի: Փաստահավաք առաքելության և դրա արդյունքների օբյեկտիվության տեսանկյունից  ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է զեկուցողի կողմից Ադրբեջան այցելելու, այնտեղ ապօրինաբար, միջազգային հումանիտար իրավունքի, հրադադարի հաստատաման եռակողմ հայտարարության 8-րդ կետի կոպիտ խախպտմամբ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ Ադրբեջանից հստակ տվյալներ ստանալու, այդ անձանց իրական վիճակին, պահման պայմաններին, նրանց իրավունքների խախտումներին ծանոթանալու կարևարությունը: Արթուր Դավթյանը նշել է, որ ադրբեջանական կողմը, չնայած ՀՀ դատախազության կողմից ներկայացված ապացույցներին, շարունակում է թաքցնել իր տիրապետության տակ գտնվող կոնկրետ անձանց գտնվելու հանգամանքը, ավելին շինծու, ապօրինի քրեական  գործեր են հարուցվել նրանց նկատմամբ և այդ անձանց խնդիրը ծառայեցվում է այլ նպատակների: Պոլ Գավանը տեղեկացվել է նաև պատերազմի ընթացքում Թուրքիյի օժանդակությամբ դեպի Ադրբեջան հազարավոր սիրիացի վարձկան ահաբեկիչների տեղափոխման, արցախի բնակչության դեմ ահաբեկչական նպատակներով նրանց ներգրավման, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և Հայաստանի դեմ  ռազմական ագրեսիան մասշտաբային ձևով նախապատրաստելու, պատերազմի ընթացքում արգելված զինատեսակների կիրառության վերաբերյալ հայկական կողմի ունեցած ապացույցների և դրանք ևս անհրաժեշտության դեպքում տրամադրելու պատրաստակամության մասին:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դատախազության և ԵԽ երևանյան կառույցի միջև աշխատանքային կարգով անհրաժեշտ հաղորդակցության ապահովման ուղղությամբ:  
19:53 - 20 մայիսի, 2021
Պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողին

Պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողին

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ողջունելով հյուրին, Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին հանգամանորեն տեղեկացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով գերեվարված և անհայտ կորած համարվող անձանց հետ կապված իրադրության, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ: ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ նախապատրաստվող զեկույցում ամբողջապես ներկայացվելու է առկա տեղեկատվությունը:
19:28 - 20 մայիսի, 2021
Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ. ԵԽ պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել այդ երկրի վրա |armenpress.am|

Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ. ԵԽ պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել այդ երկրի վրա |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները չեն կարող որակվել որպես հանցագործներ: Այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանն ասաց Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ, բելգիացի պատգամավոր Թոմ Վանդենքենդելարը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակվում է: Այն մտահոգության լուրջ առիթ է Եվրամիության համար, մասնավորապես ռազմագերիների հայրենադարձման հարցի տեսանկյունից: Մեծ է անորոշությունը ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ»,- նշեց բելգիացի խորհրդարանականը: Նշելով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ԵՄ արևելյան քաղաքականության գործընկերներն են՝ Վանդենքենդելարը շեշտեց. «Մենք պետք է բավական ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, նրանք չեն կարող անպատիժ մնալ»: Մասնավորապես, նա հորդորեց հետաքննություն իրականացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումների փաստերի շուրջ: Պատգամավորը հայտարարեց, որ պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և «այս անընդունելի իրավիճակին վերջ տալու նպատակով»:
16:47 - 20 մայիսի, 2021
Արարատ Միրզոյանը Պոլ Գավանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելուն վերաբերող տեղեկություններ

Արարատ Միրզոյանը Պոլ Գավանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից պարտավորությունները չկատարելուն վերաբերող տեղեկություններ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Պոլ Գավանին: Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահը ընդգծեց, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԽԽՎ-ին և բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումները Արցախի և հայ ռազմագերիների վերաբերյալ: Արարատ Միրզոյանը անդրդադարձ կատարեց 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու` Ադրբեջանի պարտավորության չկատարմանը, պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությունը, որի վերջին դրսուորումներից մեկը տխրահռչակ պուրակի բացումն էր: Խորհրդարանի խոսնակը ներկայացրեց նաև ադրբեջանական զինված ուժերի ՀՀ տարածք ներխուժելու մասին տեղեկատվություն` հավելելով, որ վերջին օրերին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների մասին պատշաճ կարգով նախապես չի հայտարարվել, ինչն էլ միջազգային իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտում է:
16:13 - 20 մայիսի, 2021
«Պուրակը» բացելով՝ Ալիևը օգնեց, որ մենք ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք. Մարուքյան

«Պուրակը» բացելով՝ Ալիևը օգնեց, որ մենք ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք. Մարուքյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահաժողովի գարնանային նստաշրջանում Բաքվի «ռազմավարի պուրակի» վերաբերյալ իմ ելույթից հետո ինձ մոտեցավ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննախը և ցանկացավ նայել իմ ցուցադրած լուսանկարները: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:  «Նայեց լուսանկարները և նշեց, որ դրանք ամբողջ Եվրոպայում մեծ հնչեղություն են ստացել, հայտնվել են առաջատար թերթերի առաջին էջերում»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով, որ հարցը հնչեղ դարձավ հայկական պատվիրակության աշխատանքի շնորհիվ: «Ալիևը «պուրակը» բացելով՝ օգնեց մեզ, որ մենք ավելի ցցուն փաստերով ցույց տանք, թե ինչ ռեժիմի և ինչ ահաբեկչական խմբավորման հետ գործ ունենք, ում մոտ կան ոչ միայն մեր զինվորների սաղավարտները, այլև մեր կենդանի զինվորները, որոնք պետք է օր առաջ վերադարձվեն: Մի բան է ուրախանալ վառված տանկի կամ զինվորի մուլյաժի վրա, մեկ այլ բան, որ կենդանի զինվորներ կան նրանց բանտերում, որոնց պետք է արագ փոխանցել մեզ»,- ընդգծեց պատվիրակության ներկայացուցիչը: 
16:34 - 26 ապրիլի, 2021
Միջազգային ճնշումը համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր ատյաններում. ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

Միջազգային ճնշումը համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր ատյաններում. ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար |1lurer.am|

1lurer.am: Մեր պատվիրակությունն իր առաջ դրած խնդիրը կատարել է, այն է՝ շարունակել մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, մասնավորապես, ԵԽԽՎ շրջանակներում, և այսպիսով փորձելով հասնել մեր խնդրի լուծմանը՝ հայտարարեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ վերջին լիագումար նիստի օրակարգում հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցի ընդգրկմանը: Հիշեցնենք՝ նաև ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեն էր հայտարարություն ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով վերադարձնել հայ գերիներին: Ռուբինյանն ասաց, որ ԵԽԽՎ նստաշրջանում նաև գործադիրի մակարդակով են այս թեմայով հնչել հայտարարություններ: «Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական, խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային հումանիտար իրավունքը՝ չվերադարձնելով հայ ռազմագերիներին: Եվ մեր տղաների վերադարձին հասնելու միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է: Իսկ միջազգային ճնշում ասելով նկատի ունեմ լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ-երկու քայլով կամ մի քայլերով մի տեղում: Սա համապարփակ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկկողմ հարաբերություններում, և ես վստահ եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի հասնել մեր նպատակին»,- ասաց Ռուբինյանը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից Տաթևիկ Հայրապետյանն էլ կարևորեց ռազմագերիների օր առաջ ազատ արձակման համար միջազգային ճնշման առումով խորհրդարանական դիվանագիտության հարթակների օգտագործումը: «Գերիների վերադարձի համար այդ քայլերը պետք է լինեն համառ, և պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիևի համար գերիներին օր ավել պահելը լինի գլխացավանք»,- ասաց նա:
15:22 - 26 ապրիլի, 2021
Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի հայտարարությունը |factor.am|

Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեի հայտարարությունը |factor.am|

factor.am: ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեն քիչ առաջ հայտարարություն է ընդունել՝ Ադրբեջանին կոչ անելով անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին։ Ստորև ներկայացնում ենք կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020 թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, և դրանց համակ ուշադրությամբ հետևում է մոնիթորինգի հանձնաժողովը: Այլ համապատասխան կոմիտեների հետ համագործակցությամբ՝ այն լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև անկախ փորձագետներին։ Հայաստանից և Ադրբեջանից համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ համատեղ հայտարարություններով: Կոմիտեն համոզված է, որ երկու երկրների ազգային ժողովները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան անհրաժեշտ վստահության մթնոլորտի ստեղծման, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման գործում: Հետևաբար, ողջունում ենք եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, սակայն մտահոգություն ենք հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որ այս հակամարտության համատեքստում գերեվարված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Բացի այդ, Կոմիտեն կարծում է, որ երկու կողմերն էլ պետք է ուժեղացնեն իրենց համագործակցությունն ու շփումները ՝ նշված տարածքների ականազերծման համար՝ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետը հստակ սահմանում է բոլոր պահվող անձանց փոխանակումը ՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց։ Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարած 188 հայերի վերաբերյալ, Կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որպեսզի բոլոր հայ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն ու հանձնվեն Հայաստանի իշխանությունների խնամքին: Շարունակությունը՝ factor.am-ում։
13:39 - 22 ապրիլի, 2021
«Այո՛, ամբողջ պատվիրակությամբ ձեռնպահ ենք եղել. ի՞նչն է ձեզ անհանգստացնում»․ ռուս պատգամավորը՝ գերիների հարցով քվեարկության մասին
 |factor.am|

«Այո՛, ամբողջ պատվիրակությամբ ձեռնպահ ենք եղել. ի՞նչն է ձեզ անհանգստացնում»․ ռուս պատգամավորը՝ գերիների հարցով քվեարկության մասին |factor.am|

factor.am: ԵԽԽՎ-ում ՌԴ խորհրդարանական պատվիրակության անդամ, պատգամավոր Սերգեյ Պախոմովն իր ինստագրամյան էջում օգտատերերից մեկի հարցին ի պատասխան՝ կրկին անդրադարձել է հայ գերիների հարցով ռուս պատգամավորների քվեարկության թեմային։Հիշեցնենք՝ ավելի վաղ պատգամավորին օգտատերերից մեկը հարցրել էր, թե ինչո՞ւ է դեմ քվեարկել հայ գերիների հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ ներառելուն, ինչին ի պատասխան՝ Պախոմովը նշել էր, թե տեխնիկական խափանում է եղել։ «Այդ հարցի քվեարկության ընթացքում տեխնիկական խափանում է եղել ամբողջ պատվիրակության մոտ։ Մենք նույնպես չենք հավատում պատահականություններին։ Համապատասխանաբար դիմել ենք»,- գրել էր պատգամավորը։ Հիմա էլ օգտատերը գրել է, որ հրապարակի իր դիմումը, ինչին Պախոմովը պատասխանել է․ «Այո՛, մենք ամբողջ պատվիրակությամբ ձեռնպահ ենք եղել։ Ի՞նչն է ձեզ անհանգստացնում։ Նայեք հարցի ամբողջական տեքստին, որի համար ընթանում էր քվեարկությունը, և ոչ թե նրանից մի նախադասություն հանեք։ Եթե դուք գտնում եք, որ դա խաչ է քաշում նրա վրա, ինչ անում է Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ, ձեր իրավունքն է»:
23:06 - 21 ապրիլի, 2021
Զեկուցողին խորհուրդ կտամ Բաքու կատարած այցի ժամանակ իր աչքերով տեսնի, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում. Տաթևիկ Հայրապետյան

Զեկուցողին խորհուրդ կտամ Բաքու կատարած այցի ժամանակ իր աչքերով տեսնի, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում. Տաթևիկ Հայրապետյան

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում էր Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների ուսումնասիրման հարցով զեկույցի հեղինակ՝ Փոուլ Գավանի` (Իսլանդիա) փաստահավաք գործունեություն իրականացնելու նպատակով տարածաշրջան այց կատարելու խնդիրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով, որ դրա վերաբերյալ իր ելույթում շեշտել է.  «Ողջունում եմ զեկուցողի պատրաստակամությունն այցելել տարածաշրջան և հատկապես՝ Արցախ, որպեսզի հենց տեղում պարզ դառնա իրականությունը, վստահ եմ այդ այցը կօգնի հնարավորինս համապարփակ և բալանսավորված զեկույց պատրաստելու հարցում: Նաև, խորհուրդ կտամ, Բաքու կատարած այցի ժամանակ հայացք նետի հայտնի «ռազմավարի պուրակին» և տեսնի իր աչքով, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում: Կարևոր է, որ զեկուցողը ուշադրություն դարձնի հետպատերազմյան շրջանում ծավալվող դիսկուրսներին, ատելության խոսքին, որը պետական ամենաբարձր մակարդակով քարոզվում է Ադրբեջանում: Դա կօգնի տեսնել այս հակամարտության ամբողջական պատկերը»: 
22:15 - 20 ապրիլի, 2021
Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է․ Ռուբինյան |armenpress.am|

Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է․ Ռուբինյան |armenpress.am|

<diarmenpress.am: v id="opennewscontainer"> Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հայ գերիներին նվիրված նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի սկզբում դիմեց եվրոպացի գործընկերներին՝ հարցնելով՝ արդյոք նրանց երբևէ անվանել են շուն կամ խելագար։ «Ինձ և իմ ազգին անվանել են։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ղարաբաղից հայերին քշել է շների պես։ Հետո նա  ասել է, որ հայ ազգը հիվանդ է և պետք է բուժվի։ Իսկ դուք դժբախտություն ունեցե՞լ եք հետևելու գրեթե ուղիղ եթերով, թե ինչպես են վանդալիզմի ենթարկվում ձեր սրբությունները, ինչպես են քանդում ձեր եկեղեցիները, հուշահամալիրները։ Մեր ազգն ամեն օր է դա տեսնում»,- ասել է Ռուբինյանը։ Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն արել է այն, ինչ 80 տարի եվրոպական ոչ մի երկիր չէր արել՝ այլ ազգի հանդեպ ատելություն է իրագործել: «Հարյուրավոր երիտասարդ հայ մարդիկ պահվում են երկրում, որտեղ նրանց ատում են։ Մեր գերիները պետք է վերադառնան Հայաստան, սա ուղղակի խոսք չէ, սա պահանջ է», - ընդգծեց Ռուբինյանը։  
21:12 - 20 ապրիլի, 2021
Գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասը խիստ մտահոգիչ է. ԵԽԽՎ անդամ
 |1lurer.am|

Գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասը խիստ մտահոգիչ է. ԵԽԽՎ անդամ |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Փոլ Գավանն անդրադարձել է ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների և անհետ կորածների թեմային: Նա մասնավորապես նշել է. «Ողջունում եմ այս շատ կարևոր թեմայի շուրջ քննարկումը: Մենք խիստ մտահոգված ենք գերեվարվածների ու անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ առաջխաղացման պակասի կապակցությամբ: ՄԻԵԴ-ի զեկույցի համաձայն՝ 188 հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ադրբեջանական կողմը ձախողել է գործընթացը՝ ժամանակին այս մարդկանց վերաբերյալ տեղեկություններ չտրամադրելով կամ տրամադրելով սահմանափակ տեղեկություններ: Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այդ մարդկանց ճակատագիրը՝ համաձայն հայ ռազմագերիներին բռնության ենթարկելու վերջին վստահելի վկայությունների: Խիստ մտահոգիչ է նաև անհետ կորածների հարցը»,- հայտարարել է նա: Գավանը խոսել է նաև տասնյակ հազարավոր փախստականների մասին, որոնք տեղահան են եղել Արցախի պատերազմի ժամանակ: Նա նշել է, որ պետք է ապահովվի նրանց անվտանգ վերադարձը:
21:05 - 20 ապրիլի, 2021