Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ։ Ծնվել է 1975 թվականի հոկտեմբերի 24-ին: Ծնողները եղել են դիվանագետներ: Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը եւ մայրը: Հայրը՝ Վլադիմիր Յուրեւիչ Զախարովը, մասնագիտությամբ արեւելագետ է: Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում: 1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների եւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արեւելագետի եւ լրագրողի մասնագիտությամբ: Պրակտիկան անցել է Չինաստանում՝ Ռուսաստանի դեսպանատանը: 2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձեւափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով: 1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաեւ ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում:

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը: 2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության եւ լրատվության վարչությունը: 2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ: Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել եւ անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է: Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչեւ 2015 թվականի մարտի 31-ը): Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սո 2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչության տնօրեն։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը: Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ: Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում եւ արտասահմանյան փորձն է հաշվի առնում։ Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը:

Այդ մասին վկայում է նաեւ այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ: Տիրապետում է անգլերեն եւ չինարեն լեզուների: Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական աստիճան: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ: Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու:

Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին
 |tert.am|

Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, Եվրամիության ներգրավմանը, նշել է, որ «նրանց հայտնվելուն պես ի հայտ են եկել մասշտաբային խնդիրներ»:«Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ», - ասել է դիվանագետը:Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունն առ այն, որ «կա հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախապատրաստումն ավարտին հասցնելու բարենպաստ հնարավորություն», Զախարովան նշել է.«Եկեք, ամեն դեպքում, մեկնաբանենք կատարված իրադարձությունները, այլ ոչ թե հեռանկարները.... Ելնում ենք նրանից, որ սկզբի համար դա պետք է կատարվի, հետո նոր դա հնարավոր և անհրաժեշտ կլինի մեկնաբանել: Մենք բաց են մեկնաբանելու համար, բայց առայժմ մեկնաբանելու բան չկա»:Հիշեցնենք, որ նույն ճեպազրույցում նա նաև ասել էր, որ ռուսական կողմի մոտ ավելանում է անհանգստությունը՝ կապված թշնամական հռետորաբանության սրման, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացման և կողմերի՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներին պատրաստակամ չլինելու հետ:«Խաղաղության գործընթացն այլընտրանք չունի: Մենք այս հարցում վճռական ենք ու վերահաստատում ենք մեր դիրքորոշումը: Կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, գործողություններում, վերականգնել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր, այդ թվում՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և խորհրդարանականների միջև հանդիպումների անցկացման ուղղություններով», - ասել է Զախարովան:
15:06 - 23 մարտի, 2023
ՀՀ-ն մշտապես իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին. Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ-ին հորդորում է ուշադիր լինել Ադրբեջանի արձագանքներին |armenpress.am|

ՀՀ-ն մշտապես իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին. Սիմոնյանը ՌԴ ԱԳՆ-ին հորդորում է ուշադիր լինել Ադրբեջանի արձագանքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 99 տոկոս դեպքերում իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին, խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանում է՝ ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե ՀՀ իշխանությունների խղճին են թողնում ԼՂ ճակատագիրը երրորդ երկրների պատասխանատվությանը թողնելու փորձերը: «Ռուսական առաջարկները, որոնք մինչև օրս եղել են, մշտապես ընդունվել են ՀՀ-ի կողմից: Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը: Եվ կարծում եմ՝ նույն Խովաևի փաստաթղթի, նույն ռուսական բոլոր առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի կողմից արձագանքին, քանի որ 99 տոկոս դեպքերում Հայաստանը իր համաձայնությունը տվել է ռուսական առաջարկներին: Եվ, ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին: Հայկական կողմի խղճին է թողնում, լավ, իսկ ի՞նչ արձագանք է եղել Ադրբեջանի կողմից»,-ասաց Սիմոնյանը: Սիմոնյանը նշեց՝ իսկ եթե Զախարովան ի նկատի ունի Ռուսաստանը, ապա ՌԴ-ն ինքն է ստորագրել այս փաստաթուղթն ու ստանձնել պատասխանատվությունը: Անդրադառնալով ռուսական կողմից հնչող այն հիշեցմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում չկա այնպիսի բան, որ ՌԴ-ն ստանձնում է ԼՂ-ի անվտանգության երաշխավորի պարտականությունը՝ ԱԺ նախագահը հարցրեց՝ ապա ինչո՞ւ էր ՌԴ նախագահը ստորագրում այդ փաստաթուղթը և ինչո՞ւ են ռուս խաղաղապահները կանգնած: «Այսինքն՝ կանգնած են, ենթադրենք, Չինաստանի՞ խաղաղապահները, ու մենք ասում ենք, թե պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստա՞նը: Դա Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,-ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով հստակեցնող հարցին՝ հիմա Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստա՞նն է՝ ԱԺ նախագահը պատասխանեց՝ այս փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ի խաղաղապահները գտնվում են հենց այդ առաքելությամբ: «Դա մենք հաստատել, վավերացրել ենք: Հետաքրքիր կլինի իմանալ նաև ռուս գործընկերների արձագանքը, թե ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ մինչև հիմա Ադրբեջանը չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը»,-ասաց Սիմոնյանը:
13:51 - 20 մարտի, 2023
Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մեր կողմի բոլոր պարտավորությունները հստակ շարադրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք ՌԴ ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ «Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է»՝ հաշվի առնելով, որ եռակողմ հայտարարության մեջ նման ձեւակերպում չկա։ «Պարզապես պետք է բացել այդ փաստաթուղթը և տեսնել, թե ինչ պարտավորություններ է կրում մեր կողմը: Եվ վերջ, ամեն ինչ բավական պարզ կլինի: Ռուս խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի էսկալացիա թույլ չտան և կայունացնեն իրավիճակը տեղում, նույնը անում իրենց պատասխանատվության ոլորտում։ Իհարկե, շատ բան կախված է բոլոր ներգրավված կողմերի հայտարարություններից ու գործողություններից, որոնք, մեր կարծիքով, պետք է լինեն կառուցողական և միտված ընդհանուր հաջողությանը։ Եթե հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են հիմնական նպատակին, այն է՝ խաղաղության և կայունության հաստատմանը, տարաձայնությունների հաղթահարմանը, ամենք միշտ ուշադրությունը կենտրոնացնում ենք դրա վրա։ Մենք փորձում ենք դա անել դիվանագիտորեն, ոչ թե դիվանագիտության ավանդույթների պատճառով, այլ որպեսզի հասնենք դրված նպատակին՝ խաղաղություն, կայունություն, գլոբալ կայունություն։ Եվ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը որդեգրվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթաժողովում՝ Եվրամիության հովանու ներքո։ Ուստի թողնում ենք հայկական կողմի խղճին, նկատի ունեմ Հայաստանի ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար երրորդ երկրների վրա պատասխանատվությունը դնելու փորձերը»,- ասել է Զախարովան։
20:03 - 16 մարտի, 2023
Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին լրագրողի հարցին
 |armenpress.am|

Զախարովան անդրադարձել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի հնարավոր դուրս գալու մասին լրագրողի հարցին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 16-ին ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից  (ՀԱՊԿ)  դուրս գալու հնարավորության մասին լրագրողի հարցին:  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 28-ին կայացել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստերը, Հայաստան են այցելել կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորած առաքելությունը։ Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու ծրագիր է նախապատրաստվել, և կազմակերպության կանոնադրական մարմինների՝ Երևանում կայացած նիստում գործնականում ավարտվել է համապատասխան որոշման մշակումը։ «Միևնույն ժամանակ, հայ գործընկերների որոշակի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին ՀԱՊԿ մյուս անդամների համար, ի վերջո հնարավոր չեղավ այս որոշումը կայացնել», - ասել է Զախարովան։
19:46 - 16 մարտի, 2023
Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները |1lurer.am|

Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված նախաձեռնությունները |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն Ռուսաստանի հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության նախաձեռնությունները, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը մշակել են Ռուսաստանի հետ»,- ասել է Զախարովան: Նա կոպտություն է անվանել Հարավային Կովկասի իրավիճակի մեջ ներթափանցելու՝ Արևմուտքի փորձերը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու համար, այլ «ճիշտ հակառակ նպատակներով»։ «Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ Արևմուտքն էլ ավելի է ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, թե արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ «հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ»։
11:47 - 01 մարտի, 2023
Բանակցային գործընթացի սառեցումը հակաարդյունավետ ենք համարում․ ՌԴ-ն կոչ է արել Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները
 |factor.am|

Բանակցային գործընթացի սառեցումը հակաարդյունավետ ենք համարում․ ՌԴ-ն կոչ է արել Բաքվին ու Երևանին վերսկսել բանակցությունները |factor.am|

factor.am: Բաքվի և Երևանի հետ երկխոսության ընթացքում շարունակվում են լուծումների որոնումները Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերսկսման համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, թե իրավիճակի բարդ լինելու պատճառով հայ-ադրբեջանական բանակցությունների սառեցումը հակաարդյունավետ է։ «Ինչքան էլ լարված լինի իրավիճակը տարածաշրջանում, այդ պատրվակով բանակցությունների սառեցումը հակաարդյունավետ ենք համարում։ Նման հռետորաբանությունը հեռացնում է Հարավային Կովկասում կայունության հաստատումը»,- հայտարարել է Զախարովան։ Նա Բաքվի և Երևանի գործընկերներին կոչ է արել հնարավորինս արագ վերսկսել համատեղ աշխատանքը։Ավելի մանրամասն՝ factor.am-ում։ 
19:56 - 22 փետրվարի, 2023
Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան. Զախարովա
 |1lurer.am|

Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ արտգործնախարար Սերգել Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: «Բաքվում սպասվում են բանակցություններ Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ: Երկխոսության ընթացքում նախատեսվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային և միջազգային արդիական խնդիրներ, հատուկ ուշադրություն կդարձվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Այս փաստաթղթերը շարունակում են մնալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումն ապահովող ամենակարևոր տարրը։ Դրանք պետք է նպաստեն Հարավային Կովկասը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածելուն»,- նշել է Զախարովան։
18:15 - 22 փետրվարի, 2023
Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության գլխավոր շտաբը:  Մենք արդեն մեկնաբանել ենք Հայաստանում ԵՄ առաքելություն ստեղծելու մասին ԵՄ խորհրդի որոշումը, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության իմաստով: Հետևաբար, պետք է համապատասխանաբար վերաբերվել: Ցավոք, սա առաջին անգամ չէ, որ արձանագրում ենք ԵՄ և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում։ Այդ փորձերում մենք տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և անվտանգության գլխավոր երաշխավորի նրա պատմական դերը թուլացնելու համար։ Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքվի՝ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- հայտարարել է Զախարովան։ Ըստ նրա՝ տարածաշրջանային տարբեր հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը աներկբա չէ։ «Դժվար թե Բրյուսելը կարողանա պարծենալ հաջողությամբ այս ոլորտում։ Վերցնենք, օրինակ՝ միջնորդական ջանքերը և ԵՄ առաքելությունը սերբական Կոսովոյի նահանգում: Սա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության վերաբերյալ ԵՄ որոշումը գնահատելիս»,- շարունակել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։ Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների փաթեթը մնում է տեսանելի ապագայում  տարածաշրջանում կայունության և անվտանգության հիմնական գործոնը: «Տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակարճ ճանապարհն անցնում է դրանց համապարփակ իրականացման միջոցով՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը, հասարակության, փորձագետների, կրոնական շրջանակների, երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի հաստատումը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ուղղությամբ տարվող բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ հետագայում էլ նպաստել դրան»,- եզրափակել է Մարիա Զախարովան։  Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը հունվարի 23-ին համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ Առաքելությունը իր աշխատանքը սկսել է այսօր։ Հայաստանում ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմի թվում 100 մարդ է, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայված կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
20:41 - 20 փետրվարի, 2023
«Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ». Զախարովան՝ Բայդենի և Զելենսկու լուսանկարի մասին

«Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ». Զախարովան՝ Բայդենի և Զելենսկու լուսանկարի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կիև կատարած այցին։ Իր տելեգրամյան ալիքում նա հրապարակել է լուսանկար, որում Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ Կիևի Միխայլովյան տաճարի պատերի մոտ է։ «Նրանցից ո՞ր մեկն է ուղղափառ», - գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Ջո Բայդենը մեկնել է Կիև չհայտարարված այցով։ Այցը առաջինն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։  Սպիտակ տունը Ջո Բայդենի այցի մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով․ «Մինչ աշխարհը պատրաստվում է նշելու Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման մեկամյա տարելիցը, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկիի հետ և վերահաստատելու մեր անդրդվելի և չփոփոխվող հավատարմությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նշվում է, որ Բայդենը Կիևում հանդիպում է նախագահ Զելենսկիի և նրա թիմի հետ՝ Ուկրաինային ԱՄՆ աջակցության վերաբերյալ ընդլայնված քննարկման համար»։
15:52 - 20 փետրվարի, 2023
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի անհամապատասխանում Ֆրանսիայի գործողություններին |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մակրոնի հռետորաբանությունը չի անհամապատասխանում Ֆրանսիայի գործողություններին |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հռետորաբանությունը՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, չի համապատասխանում Ռուսաստանի հաղթանակի անընդունելիության և Ուկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելու մասին նրա հայտարարություններին։  «Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է. դաշինքը բոլոր փաստաթղթերում Ռուսաստանին որպես հակառակորդ է սահմանել։ Փարիզը գուցե դիմադրել է, բայց ոչինչ անել չի կարողացել։ Զենքի մատակարարումը Ռուսաստանի հաղթանակի անթույլատրելիության մասին հայտարարությունների ֆոնին որևէ այլ տրամաբանական եզրակացություն չի թողնում՝ բացառությամբ մի բանի․ նրանք ցանկանում են, որ մենք պարտվենք»,- գրել է Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ իր երկիրը երբեք հանդես չի եկել և չի քարոզելու Ռուսաստանի պարտությունը։ Մակրոնի խոսքով ոմանք կցանկանային «առաջին հերթին ջախջախել Ռուսաստանը» և «հարձակվել հենց ՌԴ-ի տարածքի վրա»։ «Սակայն դա երբեք չի եղել և չի լինի Ֆրանսիայի դիրքորոշումը»,- ասել էր նա: Միաժամանակ Մակրոնը նաև կարծիք էր հայտնել, որ կողմերից ոչ մեկին չի հաջողվի ամբողջական հաղթանակի հասնել։
15:33 - 19 փետրվարի, 2023