Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափը |hetq.am|

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափը |hetq.am|

hetq.am: Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերն ու Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վերջին իրավիճակը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման հարցերը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի շուրջ, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման անցկացման վերաբերյալ, որը կկայանա Պակիստանում։ «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր»,- նշվում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ «3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
16:24 - 08 դեկտեմբերի, 2021
Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|

Մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» ձևաչափի շրջանակում. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է արագորեն վերացնեն բոլոր հնարավոր խոչընդոտները, որոնք առկա են երկու երկրի հարաբերություններում: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իրանցի նախարարն ասել է թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսում:«Պայամանվորվել ենք բանակցություններ սկսել երկու երկրի միջև երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի շուրջ, և հուսով ենք, որ այդ փաստաթուղթը կտորագրվի երկու նախագահի կողմից Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ առաջիկա այցի ժամանակ»,- ասել է իրանցի նախարարը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տնտեսական զարգացմանն ու առևտրի հարցերով համագործակցությանն առնչվող հարցեր:«Մենք քննարկել ենք նաև տարբեր հարցեր, որոնք առնչվում են անօրինական միգրացիային, մաքսանենգությանն ու սահմանային խնդիրներին: Ներկայում երկու երկիրը համագործակցում են ոչ միայն երկկողմ հարցերի շուրջ, այլև տարածաշրջանային, ինչպես օրինակ՝ Աֆղանստանի, Իրաքի և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հարցով, և մենք պատրաստ ենք համագործակցել Իրանի հետ «3+3» առաջարկված ձևաչափի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն:  
15:18 - 15 նոյեմբերի, 2021
Անկարան Հայաստանի հարցում որոշումները կկայացնի Բաքվի հետ միասին․ Չավուշօղլու |civilnet.am|

Անկարան Հայաստանի հարցում որոշումները կկայացնի Բաքվի հետ միասին․ Չավուշօղլու |civilnet.am|

civilnet.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խորհրդակցում են Ադրբեջանի հետ։ Հոկտեմբերի 28-ին CNN Türk-ին տված հարցազրույցում Չավուշօղլուն, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանից ստացվել են դրական ազդակներ, նշել է, որ այդ հարցերը Ֆիզուլի կատարած այցի ընթացքում քննարկել է Ջեյհուն «եղբոր» [Ջեյհուն Բայրամով-խմբ․] հետ: «Այդ հարցերում Ադրբեջանի հետ միասին ենք խորհրդակցում: Հայաստանից շատ դրական ուղերձներ եկել են, և ինչպես մենք նշել ենք, Երևանի դրական քայլերի դեպքում դրանց համապատասխան կպատասխանենք: Մենք Ադրբեջանի հետ միասին քննարկել ենք մեր հետագա քայլերը»,- նշել է Չավուշօղլուն: Նա ավելացրել է, որ «Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին Երևանը դեռևս դրական չի արձագանքել»՝ շետելով, որ «մեր բոլոր որոշումները Ադրբեջանի հետ միասին կկայացնենք»: Հոկտեմբերի 26-ին թուրքական պատվիրակությունը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մեկնել էր Ֆիզուլի և Զանգելան: Ալիև-էրդողան համատեղ ասուլիսին վերջինը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին, մասնավորապես նշել էր, որ «Թուրքիա-Հայաստան հարաբերություններում խոչընդոտներ չեն լինի, եթե Երևանը անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի նկատմամբ»:
16:12 - 28 հոկտեմբերի, 2021
Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից |armenpress.am|

Չավուշօղլուն կոչ է արել ԱՄՆ-ին հրաժարվել սխալական քաղաքականությունից |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Անկարան դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների երկարացումը, որոնք Թուրքիայի դեմ սահմանվել էին 2019 թվականին՝ Սիրիայում գործողությունների հետևանքով: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին թյուրիմացության մեջ է գցում: 2019 թվականին պատժամիջոցների պատճառ էր դարձել թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա և գործողությունները քուրդ բնակչության դեմ: Այն ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել Թուրքիայի պաշտպանության և էներգետիկայի նախարարությունները, պաշտպանության նախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Հուլուսի Աքարը, էներգետիկա նախարար Ֆաթիհ Դոնմեզը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն: «Թուրքիային մեղադրելու փոխարեն, թող ԱՄՆ-ն հրաժարվի սեփական սխալական քաղաքականությունից: Թող ամերիկյան ղեկավարությունն ազնիվ լինի իր ժողովրդի և Կոնգրեսի հանդեպ»,- ասել է Չավուշօղլուն:
16:26 - 09 հոկտեմբերի, 2021
Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|

Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում ծրագրերում չկա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների նիստի շրջանակում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հուսադրող հայտարարություն է արել, և Թուրքիայի նախագահը դրանք հավանությամբ է ընկալել։ «Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը խաղաղ տարածաշրջանի վերածվի պատերազմից հետո։ Ադրբեջանը հանդես եկավ խաղաղության մասին առաջարկությամբ։ Սակայն Հայաստանը դրական պատասխան չտվեց դրան։ Մենք Ադրբեջանի հետ կհամակարգենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
15:32 - 27 սեպտեմբերի, 2021
Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին |hetq.am|

Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին |hetq.am|

hetq.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն առաջ է քաշել այն նախապայմանը, որի պարագայում Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ։ Այս մասին նա խոսել է ադրբեջանական Report գործակալության հետ։ «Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում ընտրվելուց և Կառավարության կազմավորումից հետո, դրական ազդակներ է հնչեցրել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել»,- նշել է Չավուշօղլուն։ Ըստ Չավուշօղլուի՝ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա քայլերի իրականացման ժամանակ Թուրքիան կգործակցի Ադրբեջանի հետ։ «Մեր ձգտումը հարաբերությունների կարգավորումն է։ Բնականաբար, այդ հարցում կարևոր է նաև հենց Հայաստանի կողմից քայլերի ձեռնարկումը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ»,- նշել է նա։ Չավուշօղլուն հավելել է, որ եթե Հայաստանը սկսի իրական գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնարավոր է բացեն սահմանները, և այդ դեպքում հարաբերությունները կկարգավորվեն։ «Սակայն Հայաստանը չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի իրական արդյունքներ տվող քայլեր»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
16:34 - 24 սեպտեմբերի, 2021