Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Տիգրան Ավինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության՝ Հայաստանի հարցերով տնօրենին

Տիգրան Ավինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության՝ Հայաստանի հարցերով տնօրենին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 5-ին ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահի տեղակալ, Հայաստանի հարցերով տնօրեն Մալիկա Գենդուրիին: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից: Փոխվարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը Հայաստանում՝ շեշտելով դրա շարունակականության անհրաժեշտությունը և Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը նոր ներդրումներ ներգրավելու հարցում: Նա ընդգծել է, որ ջրային ոլորտում տարվող քաղաքականությունն արդյունավետ կլինի ՀՀ կառավարության և ընկերության սերտ գործակցությամբ: Տիգրան Ավինյանը հավելել է, որ նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով մի շարք ծրագրեր են անավարտ մնացել, որոնք առաջիկայում պետք է շարունակվեն և կոնկրետ արդյունքներ ունենան: Փոխվարչապետն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ջրային համակարգի բարելավման խնդրի վրա՝ շեշտելով հատկապես արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը: Մելիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ կառավարության հետ համատեղ հնարավոր կլինի լուծել ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև կայունացնել կողմերի միջև կնքված համաձայնագիրն ու ամբողջ ծավալով կյանքի կոչել այն: Կողմերն անդրադարձել են նաև սակագնի հարցին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանն ու դրանց որակի բարձրացման հնարավորություններին:
17:09 - 05 փետրվարի, 2021
Գարեգին Բաղրամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահին

Գարեգին Բաղրամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հանդիպել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիի, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը, Սեդա Շահինյանը և Կամո Սարգսյանը: Քննարկվեցին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սպասարկման որակի ցուցանիշներին, ներդրումային ծրագրերին և սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց բովանդակալից և բազմակողմանի քննարկման համար:
15:01 - 05 փետրվարի, 2021
Երևանում և Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Երևանում և Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 25-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ,• Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, • Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փողոցի 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի փողոցի 1-ից 40 համարներ, Քրիստափորի փող. 1-ից-15 համարներ, Ծխախոտագործների փողոցի 1-65 համարներ, Խորենացու փողոցի 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի փողոցի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր, • Շենգավիթ վարչական շրջան` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փողոցի 3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի փողոցի 1-ից-21, Բագրատունյաց փողոցի 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասեր, Իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից     բարձր հարկերի ջրամատակարարումը: • Արարատի մարզ` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:43 - 24 հունվարի, 2021
Դեկտեմբերի 22-ին 36 ժամով կդադարձեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը

Դեկտեմբերի 22-ին 36 ժամով կդադարձեցվի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր-3» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 23-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի և Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Նորք-Մարաշ վարչական շրջան՝ 1, 2, 5, 6, 7, 8, 9, 11, 13 փողոցներ, Արմենակյան փողոց, Նորքի այգիներ, Սերո Խանզադյան փողոց, Սերո Խանզադյանի 1-ին և 2-րդ նրբանցքներ, Նորքի 1-ին նրբանցք, Հովսեփյան փողոցի 60-90 համարներ; Էրեբունի  վարչական շրջան՝ Դավիթ Բեկի, Վարդաշենի 12 և Սարի Թաղի 3-28 փողոցներ, Մուշական թաղամաս: Նոր - Նորք վարչական շրջան՝ 1, 2, 3, 6, 7, 9 զանգվածներ; Ավան վարչական շրջան՝ ամբողջությամբ; Արաբկիր վարչական շրջան՝ Բաբայան փողոցի 12, 14, 16, 16/1 շենքեր, Ազատության պողոտայի 1-11ա շենքեր, ներառյալ կոտորակները, Արաբկիրի 45, 47, 49,  փողոցներ և 51 փողոցի 15-25 համարներ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան՝ բացառությամբ Քանաքեռ թաղամասի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փողոցի շենքերի, Գոգոլի փողոցի 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փողոցի 17-23 շենքերի, ներառյալ կոտորակները, Բուսաբանական, Գերցենի փողոցների, Էմինեսկու փողոցի 1, 2 համարների: Կոտայքի մարզ՝ Ջրվեժ, Մայակովսկի գյուղեր, Առինջ գյուղի Մկրտչյան, Պ.Սևակ, Դուրյան թաղամասեր։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:24 - 21 դեկտեմբերի, 2020
Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում երկար ժամանակ ջուր չի լինի

Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում երկար ժամանակ ջուր չի լինի

Վթարային աշխատանքներով պայմանավորված, Կոտայքի և Գեղարքունիքի մարզի որոշ շրջաններում իրականացվի ջրանջատում։ Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց 25 շենքի, 11 փողոց 2-րդ շենքի, 20 փողոց 3-րդ շենքի, Արզնի թռչնաֆաբրիկայի, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի, «Կոտայք» գարեջրի գործարանի ջրամատակարարումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Տեղեկացվում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 15-ի ժամը 8.00-ից մինչև դեկտեմբերի 16-ի ժամը  8.00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- հայտնել են «Վեոլիա Ջուր»-ից:
22:38 - 14 դեկտեմբերի, 2020
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարսյին աշխատսնքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:Քանաքեռի 14-րդ փողոցի բազմաբնակարան շենքեր իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրություններ, Քանաքեռի 15-րդ փողոցի մասնավոր տնատիրություններ, Թբիլիսյան խճուղու 1, 2 շենքեր, Թբիլիսյան նրբանցքի 2-10 զույգ համարներ, Թբիլիսյան նրբանցքի մասնավոր տնատիրություններ, Շամպայն գինիների գործարան, Գազի լիցքավրման կայան, «Էլնոր» կարագի գործարան, Թբիլիսյան խճուղու իրավաբանական բաժանորդներ:Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:21 - 14 դեկտեմբերի, 2020
24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

24 ժամ ջուր չի լինելու Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արարատյան 1-ին եւ 2-րդ զանգվածների, Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ծերենցի փողոցի (նրբանցքներով), Շահումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների (նրբանցքներով), Ջիվանու փողոցի (նրբանցքներով), Կուրղինյան փողոցի եւ նրբանցքի, Հովնաթանի փողոցի 1-20 համարների, Մալաթիա փողոցի 1-50 համարների, Վանտյան  փողոցի 1-60 համարների, Միքայելյան փողոցի 2-30 զույգ համարների, Շրջանային փողոցի 40-102 համարների, Սեբաստիա փողոցի 98-136 զույգ համարների եւ հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:14 - 07 դեկտեմբերի, 2020
Դեկտեմբերի 7-8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պլանային ջրանջատում կիրականացվի

Դեկտեմբերի 7-8-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում պլանային ջրանջատում կիրականացվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածների, Վարուժանի,Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ծերենցի փողոցի (նրբանցքներով), Շահումյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների (նրբանցքներով), Ջիվանու փողոցի (նրբանցքներով), Կուրղինյան փողոցի և նրբանցքի, Հովնաթանի փողոցի 1-20 համարների, Մալաթիա փողոցի 1-50 համարների, Վանտյան  փողոցի 1-60 համարների, Միքայելյան փողոցի 2-30 զույգ համարների, Շրջանային փողոցի 40-102 համարների, Սեբաստիա փողոցի 98-136 զույգ համարների և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:22 - 04 դեկտեմբերի, 2020
ԱԱՏՄ մասնագետներն այցելել են «Վեոլիա ջուր» ընկերության գլխամաս

ԱԱՏՄ մասնագետներն այցելել են «Վեոլիա ջուր» ընկերության գլխամաս

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ «Վեոլիա ջուր» ընկերության գլխամասում COVID-անվտանգության որոշ կանոնների վերացման համար տրվել է 7-օրյա հանձնարարագիր։ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների ստուգայցը «Վեոլիա ջուր» ընկերության գլխամասում արձանագրել է ընդհանուր առմամբ բարվոք պատկեր։   Որոշակի թերություններ են նկատվել գրանցամատյանների վարման կարգում, մասնավորապես, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան։ Ախտահանիչ նյութի վրա բացակայել է մակնշումը։ Որոշ թերություններ տեղում շտկվել են։ Տեսչական մարմնի մասնագետները տեղում տարել են իրազեկման աշխատանք։ Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված նորմերի խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ողջ տարածքում։   Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են իրազեկման աշխատանքներ։ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել հաստատված նորմերը:    
15:38 - 03 դեկտեմբերի, 2020