Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների նախարարի նորանշանակ տեղակալին

Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների նախարարի նորանշանակ տեղակալին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։ Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել  և շոշափելի հաջողություններ է արձանագրել։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում  ևս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։ Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝ առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքեր կներդրվեն։ Նախարար  Հակոբ Արշակյանը  խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է  կախված, թե Հայաստանն ապագայում  կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։ «Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։  Վիկտորիա Պողոսյան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 07.03.1982թ., ք. Երևան Կրթություն 1998-2003թթ. - Հայաստանի   պետական   տնտեսագիտական   համալսարան, մագիստրոսի   աստիճան, Ֆինանսներ   և   ապահովագրութուն   ֆակուլտետ Աշխատանքային գործունեություն 31.06.2020թ.- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ 02․2020 - 06.2020թթ. - ՀՀ ԲՏԱ նախարարություն, Ծրագրերի   կառավարման վարչության պետ 01.2020 - 02.2020թթ. - ՀՀ ԲՏԱ նախարարություն, ՏՏ կրթության նախագծերի փորձագետ   11.2018 - 12.2019թթ. -  «Դիջիթեյն» ՍՊԸ, գործառնական տնօրենի տեղակալ կոմերցիոն գծով    03.2016 - 11.2018 թթ. - «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ, Հատուկ նախագծերի   ղեկավար   08.2013 - 03.2016թթ. - INDITEX /Fawaz Alhokair Group Fashion   Retail, ZARA   Հայաստան   բրենդի   մենեջեր    08.2012 - 08.2013թթ. - INDITEX /Fawaz Alhokair Group Fashion Retail, ZARA Հայաստան բրենդի   մենեջերի տեղակալ   01.2012 - 08.2012թթ. -  «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ, վաճառքների և մարքեթինգի բաժնի ղեկավար   06.2011 - 01.2012 թթ. - «Գրանդ   Սպորտ» կենտրոն - հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար/ գործադիր տնօրենի տեղակալ   11.2010 - 06.2011թթ.  -«ԱՅԲ» կրթական հիմնադրամ, հասարակայնության հետ կապերի համակարգող   05.2008 - 05.2009թթ. - «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ, հասարակայնության հետ կապերի և մարքետինգի   մենեջեր 02.2006-05.2209թթ. - «Հայաստանի ձիասպորտի   ֆեդերացիա» ՀԿ, գործադիր տնօրենի օգնական 01.2005-07.2007թթ. -  EBRD TAM-BAS fashion umbrella brand զարգացման նախագիծ, մարքեթինգի   խորհրդատու Կուսակցական պատկանելություն Անկուսակցական: Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի 2 զավակ:
09:25 - 04 օգոստոսի, 2020
ԲՏԱ նախարար Արշակյանն աշխատակազմին է ներկայացրել նախարարի  նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին

ԲՏԱ նախարար Արշակյանն աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Վիկտորիա Պողոսյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից,  Հակոբ Արշակյանը շնորհավորել է Վիկտորիա Պողոսյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ընդգծել, որ նա տևական ժամանակ է, ինչ աշխատում է նախարարությունում, որպես ծրագրերի վարչության ղեկավար և այդ ընթացքում վարչությունը կայացել  և շոշափելի հաջողություններ է արձանագրել։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում  ևս նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը արդեն որպես նախարարի տեղակալ՝ շարունակելով առաջանցիկ զարգացում ապահովել նախարարության աշխատանքներում։ Վիկտորիա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշել, որ հաջողության հիմնաքարը կոլեկտիվ, համատեղ աշխատանքն է եղել, և որ համատեղ աշխատանքի արդյունքում են գրանցվել այն բոլոր ձեռքբերումները, որոնց հասել է ծրագրերի վարչությունը։ Նա նաև ընդգծել է՝ առջևում դեռ շատ ծրագրեր ու անելիքներ կան, որոնց իրագործման ուղղությամբ համատեղ ջանքեր կներդրվեն։ Նախարար  Հակոբ Արշակյանը  խոսել է նաև միասնական, կոլեկտիվ ջանքերով անհնարին թվացողն իրականություն դարձնելու հնարավորությունների մասին։ Նա շեշտել է, որ նախարարության կոլեկտիվի աշխատանքից է  կախված, թե Հայաստանն ապագայում  կլինի՞ բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական երկիր, թե՝ ոչ։ «Սա չափազանցություն չէ։ Այո, մեր ոլորտի մասնագետները, մեր գործընկեր գերատեսչությունները շատ կարևոր աշխատանք են կատարում և առանց նրանց անհնար է դա իրագործել։ Բայց, նախարարության աշխատակազմի գործունեությունից է կախված, թե արդյո՞ք մեր երկիրը ճիշտ քաղաքականություն կորդեգրի, ճիշտ օրենքներ կընդունի և կշարժվի առաջ այդ ուղենիշներով, թե՝ ոչ»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։  Վիկտորիա Պողոսյան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալԾննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 07.03.1982թ., ք. Երևան Կրթություն 1998-2003թթ. - Հայաստանի   պետական   տնտեսագիտական   համալսարան, մագիստրոսի   աստիճան, Ֆինանսներ   և   ապահովագրութուն   ֆակուլտետ Աշխատանքային գործունեություն 31.06.2020թ.- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ 02․2020 - 06.2020թթ. - ՀՀ   ԲՏԱ   նախարարություն, Ծրագրերի   կառավարման   վարչության   պետ 01.2020 - 02.2020թթ. - ՀՀ   ԲՏԱ   նախարարություն, ՏՏ   կրթության   նախագծերի   փորձագետ   11.2018 - 12.2019թթ. -  «Դիջիթեյն»   ՍՊԸ, գործառնական   տնօրենի   տեղակալ   կոմերցիոն   գծով    03.2016 - 11.2018 թթ. - «Ինգո   Արմենիա»   ԱՓԲԸ, Հատուկ   նախագծերի   ղեկավար   08.2013 - 03.2016թթ. - INDITEX   /Fawaz   Alhokair   Group   Fashion   Retail, ZARA   Հայաստան   բրենդի   մենեջեր    08.2012 - 08.2013թթ. - INDITEX   /Fawaz   Alhokair   Group   Fashion   Retail, ZARA   Հայաստան   բրենդի   մենեջերի   տեղակալ  01.2012 - 08.2012թթ. -  «Սոֆթ   կոնստրակտ» ՍՊԸ, վաճառքների   և   մարքեթինգի   բաժնի   ղեկավար   06.2011 - 01.2012 թթ. - «Գրանդ   Սպորտ»   կենտրոն - հաճախորդների   սպասարկման   բաժնի   ղեկավար/ գործադիր  տնօրենի   տեղակալ   11.2010 - 06.2011թթ.  -«ԱՅԲ»   կրթական   հիմնադրամ, հասարակայնության   հետ   կապերի   համակարգող   05.2008 - 05.2009թթ. -  «Նորվիկ»   ՈւՎԿ   ՓԲԸ, հասարակայնության   հետ   կապերի   և   մարքետինգի   մենեջեր 02.2006-05.2209թթ. - «Հայաստանի   ձիասպորտի   ֆեդերացիա»   ՀԿ, գործադիր   տնօրենի   օգնական 01.2005-07.2007թթ. -  EBRD   TAM-BAS   fashion   umbrella   brand   զարգացման   նախագիծ, մարքեթինգի   խորհրդատու Կուսակցական պատկանելություն՝ Անկուսակցական: Անձնական տվյալներ՝ Ամուսնացած է, ունի 2 զավակ:
19:12 - 03 օգոստոսի, 2020
Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Օգոստոսի 3-ին մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որի մեկնարկը պաշտոնապես կտրվի ժամը 19:00-ին՝ հեռավար միջոցառման ժամանակ։ Միջոցառմանը ացման խոսքով հանդես կգան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը: Առցանց հադիպմանը որպես հրավիրյալ խոսնակներ կմասնակցեն նաև «Adesto տեխնոլոգիաներ» ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը և այլք։ Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի կարևորությունը՝ Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը: Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ: Բացման ընթացքում անդրադարձ է կատարվելու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի համագործակցությանը, ծրագրի նշանակությանը և ընթացքին, ծրագրի մասնակից՝ ոլորտում հայտնի, կայացած մենթորներին և խոսնակներին, ծրագրի վերջնական արդյունքին: ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ղեկավար Երվանդ Զորյանը ներկայացնելու է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը, որից հետո խոսքը տրվելու է ծագումով հայ՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ խոսնակներին: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն ընդգրում է երկու՝ ինկուբացիոն և աքսելերացիոն կրթական բաղադրիչներ, որոնց նպատակն է հայ մասնակիցների համար ստեղծել հնարավորություններ՝ միջազգային գործակցության հմտությունների ձևավորման և ներդրումների ներգրավման ուղղություններով: Ինկուբացիոն բաղադրիչն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի կողմից, որին մինչև տարեվերջ մասնակցելու հնարավորություն կստանան առնվազն 15 հայ հաջողակ ձեռներեցներ: Աքսելերացիոն բաղադրիչը ներառում է Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետների, ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչերի, ընկերությունների հիմնադիրների և տնօրեների հետ հանդիպումներ, որոնք ամբողջ ծրագրի ընթացքում գործնական խորհուրդներ կտրամադրեն մասնակիցներին: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա մուտք գործելու միջազգային շուկաներ կամ աշխատել   ընդլայնման ուղղությամբ: «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում է հիմնադրվելու նաև «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ֊ը», որը տեղակայվելու է Երևանի Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում և դառնալու է կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականցման հարթակ:  
13:04 - 03 օգոստոսի, 2020
Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ միջոցների կիրառման առանձնահատկություներն ու արդյունավետությունը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի և Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոյի հեռարձակման, ինչպես նաև բջջային ցանցի և ինտերնետի հասանելիությանը վերաբերող  հարցեր։ Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կանցկացվեն ռադիո հաճախականությունների չափագրումներ և ռադիո ծածկույթի, բջջային և ինտերնետ  ցանցի քարտեզագրման աշխատանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկա մանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։ Շարունակական բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքների արդիականացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ համայնքներում։
10:12 - 29 հուլիսի, 2020
Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին  է ներկայացրել Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ, Արտակ Դավթյանին

Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ, Արտակ Դավթյանին

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին նշանակման կապակցությամբ, ընդգծել վերջին օրերին ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մշակած նորագույն տեխնոլոգիաների՝ իրենց մասին բարձրաձայնող հաջողությունները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կողմից այդ միջոցների արհեստավարժ կիրառումը։ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն այն է, որ միմյանց հետ աշխատելով ստեղծվեն այնպիսի տեխնոլոգիական ուղղություններ ու լուծումներ, որոնք կտրամադրվեն ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանության ոլորտում նշանակալի արդյունքների հասնելու համար։ «Վերջին շրջանում Ձեր մասնակցությամբ, որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, լուրջ աշխատանք է կատարվել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մշակման շրջանակներում։ Հուսով եմ Ձեր գլխավորությամբ այդ աշխատանքներն արագ կամփոփվեն և մենք մոտ ապագայում առիթ կունենանք արդյունքները ներկայացնելու Կառավարությանը: Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ ի պաշտոնե սկսեք այդ ռազմավարության կիրառման ամբողջական գործընթացը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Արտակ  Դավթյանն շնորհակալություն է հայտնել և նշել, որ ծառայության ընթացքում գործակցել է, քաջատեղյակ է ոլորտի գործունեությունից հատկապես ԶՈՒ-ի կողմից ներկայացվող պատվերների մասով: Նա ընդգծել է կոմիտեի մասնագետների արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ համատեղ ուժերով կկարողանան առավել առաջանցիկ զարգացում ապահովել։
19:17 - 17 հուլիսի, 2020
Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

Հակոբ Արշակյանն ու ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մտքեր է փոխանակել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Զրուցել են համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ: Այս մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում: «Անդրադարձանք երկուստեք կարևորվող ներդրումների հեռանկարային հնարավորություններին, կիբերանվտանգության օրակարգին, թվայնացման գործընթացներին, հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության, ինչպես նաև փորձագետների ներգրավման, ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու և այլ ուղղությունների: Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ»,-ասված է Հակոբ Արշակյանի գրառման մեջ:  
17:35 - 11 հուլիսի, 2020
Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

fip.am:  Հեղափոխությունից հետո բավական հաճախ է շոշափվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի բարձրացման թեման։  Նախորդ տարի մեծ աղմուկ առաջացավ, երբ «Հետքը» պարզեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնապատկվել են նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, մշտապես նշում է, որ կառավարությունից դեպի մասնավոր հատված մեծ հոսք է նկատվում, որի պատճառը ցածր վարձատրությունն է։ «Մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որ իրենցից ակնկալվում է 400 հազար դրամ, իրենք ասում են՝ 1 մլն 200 հազար դրամով հենց հիմա մեզ առաջարկում են, ինչո՞ւ մնանք: Ասենք՝ ո՞վ է, որ կմնա այստեղ աշխատելու»: Վարչապետի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ բարձրաստիճան պաշտոնյաները «զոհողության են» գնացել՝ մասնավոր հատվածում բարձր վարձատրությամբ աշխատանքից հրաժարվելով և պետական համակարգ գալով։   Եվ քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել են պաշտոնյաների 2019 թ․ եկամուտների հայտարարագրերը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան աշխատավարձ էին ստանում նախարարները մինչև այդ պաշտոնում նշանակվելը, և որքան են կազմել նրանց ստացած աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները (այսուհետ՝ աշխատավարձ) 2019-ին՝ արդեն նախարարի պաշտոնում։ Քանի որ նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու վերաբերյալ վարչապետի գաղտնի հանձնարարագիրը ստորագրվել է նախորդ տարվա հուլիսին, վերջիններիս ամսական միջին աշխատավարձը պարզելու համար ամբողջ տարվա աշխատավարձը կբաժանենք 12 ամիսների։ «Հեղափոխական» նախարարները Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Թորոսյանը նախարարների ցանկում միակն է, որի աշխատավարձը գրեթե չի փոխվել՝ մասնավոր հատվածից կառավարություն տեղափոխվելուց հետո։ Մինչ նախարար դառնալը Թորոսյանը «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր, որտեղ, ըստ հայտարարագրի, ստացել է միջինում 1 մլն 516 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի նախարարի պաշտոնում Թորոսյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 515 հազար դրամ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր մասնավոր փաստաբանական գրասենյակում, որտեղ վերջինիս աշխատավարձը, ըստ ներկայացված հայտարարագրի, կազմում էր մոտ 430 հազար դրամ։ Բադասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2019-ի հունիսին, և ըստ վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրի՝ 2019-ին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 372 հազար դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թ. մայիսի 12-ին։ Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երեք տեղից ստացած եկամուտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 801 հազար դրամ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 409 հազար դրամ։ Նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նախարարի պաշտոնում Պապիկյանը միջինում ստացել է ամսական 1 մլն 591 հազար դրամ աշխատավարձ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր իր իսկ կողմից հիմնադրված «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, և ըստ ներկայացրած հայտարարագրի՝ նրա միջին ամսական եկամուտը կազմել է 356 հազար դրամ։ Արդեն նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Արշակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ հեղափոխությունն աշխատել է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններում։ Հեղափոխությունից հետո Զարուհի Բաթոյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնի նշանակվելը Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 167 հազար դրամ։ 2019-ին, արդեն զբաղեցնելով նախարարի պաշտոնը, Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 500 հազար դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր Երևանի պետական համալսարանում և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանի միջին ամսական եկամուտը, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը, կազմել է 156 հազար դրամ։ Իսկ արդեն նախարարի պաշտոնում Հարությունյանը, ըստ 2019թ․ հայտարարագրի, ստացել է 1 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։   Պետական համակարգի «հնաբնակները» Կառավարության ներկայիս կազմի 12 նախարարներից 6-ը մինչև հեղափոխությունը ևս աշխատում էին պետական համակարգում, և նրանց դեպքում կհաշվարկենք մինչև նախարար նշանակվելը վերջին զբաղեցրած պաշտոնում ստացած միջին աշխատավարձը։ Այսպես, ներկայիս նախարարներից ամենից բարձր աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, ստացել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մինչ այդ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեսնում ենք, որ 2018-ին՝ մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը, նա ստացել է 17,108 դոլար աշխատավարձ։ Սա նշանակում է, որ Մնացականյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 3890 դոլար կամ մոտ 1 մլն 890 հազար դրամ։  2019-ին Մնացականյանը հայտարարագրել է 16,776,991 դրամ եկամուտ, այսինքն՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 398 հազար դրամ։ Մնացականյանից հետո ամենից բարձր աշխատավարձ ստացել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը մինչև հեղափոխությունը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ջանջուղազյանը, 2018-ի մայիսի 12-ին նշանակվելով ֆինանսների նախարար, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, կրկին զբաղեցնելով ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, հայտարարագրել էր 15 մլն 211 հազար դրամ եկամուտ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, կազմել է 1 մլն 268 հազար դրամ։ Այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարար Ջանջուղազյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 266 հազար դրամ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչև այս պաշտոնը ստանձնելը արտակարգ իրավիճակների նախարարն էր։ Տոնոյանը ևս ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելիս նոր հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, զբաղեցնելով ԱԻ նախարարի պաշտոնը, հայտարարագրել էր 7 մլն 933 հազ դրամ աշխատավարձ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 661 հազար դրամ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Տոնոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 666 հազար դրամ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր նույն նախարարության (այն ժամանակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։  Հեղափոխությունից հետո՝ մայիսի 16-ին, Խաչատրյանը դադարել է պաշտոնավարումը։ Պաշտոնի դադարեցման հայտարարագրում տեսնում ենք, որ Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմում էր 602 հազար դրամ։ Նույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խաչատրյանը զբաղեցնում էր «Հայ-Թեք» ընկերության տնօրենի պաշտոնը՝ այդ ընթացքում ստանալով 785 հազար դրամ աշխատավարձ։ 2018-ի հոկտեմբերի 15-ին Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարարի պաշտոնում Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս պաշտոնում նշանակվել է 2018-ի հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ Ցոլակյանը ԱԺ պատգամավոր էր և ըստ 2018-ի հայտարարագրի՝ ստանում էր 525 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 371 հազար դրամ։ Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ևս այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ի մայիսի։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և ըստ հայտարարագրի՝ ստանում էր 860 հազար դրամ աշխատավարձ։ 2019-ին Գրիգորյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 536 հազար դրամ։ Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ տվյալները, ստացվում է, որ նախարարների բարձր աշխատավարձերի վերաբերյալ վարչապետի պարզաբանումը, թե այդ մասնագետները կարող էին ավելի բարձր վարձատրվել մասնավոր սեկտորում, տեղին չէ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի այդ հիմնավորումը վերաբերելի է, թերևս, միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի՝ մասնավոր սեկտորում ստացած աշխատավարձը կարելի է համեմատել նախարարական վարձատրության հետ։ Սևադա Ղազարյան
11:41 - 09 հուլիսի, 2020
Հակոբ Արշակյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է գործակցության ընդլայնման հնարավորությունները

Հակոբ Արշակյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է գործակցության ընդլայնման հնարավորությունները

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հունիսի 25-ին տեսակապով հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված համատեղ ջանքերն ու ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Երկուստեք կարևորվել են տնտեսության զարգացման համատեքստում բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը, ոլորտի զարգացման հնարավորությունները, ԵՄ-Հայաստան համագործակցության բազմամյա փորձն ու ձևավորված փոխհարաբերությունները, իրականացվող աջակցության ծրագրերը: ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին հետաքրքրվել է թվայնացման, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախարարության կողմից իրականացվող ծրագրերով, որդեգրած ռազմավարությամբ և զարգացման տեսլականով՝ վերահաստատելով այս համատեքստում փոխգործակցության շարունակականության հնարավորությունները: Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության և մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող քայլերը նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ: Մասնավորապես, նախարարն ընդգծել է Կառավարության կողմից հավանութան արժանացած և ընթացող պետական աջակցության դրամաշնորհային 17-րդ ծրագրի կարևորության մասին, որն իրականացվում  է ոլորտի ընկերությունների շրջանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով: ԲՏԱ նախարարության հայտարարած մեկ այլ ծրագրովնախատեսվում է մինչև տարեվերջ 2000 մասնակցի փոխանցել Ծրագրավորման հիմունքների բազային գիտելիքներ՝ հատկապես նրանց, ովքեր կորոնավիրուսի տարածման հետևանքով հայտնվել են խոցելի խմբերում և զրկվել աշխատանքից: Նախարարն ընդգծել է, որ դասընթացները լինելու են շարունակական, այլ նեղ մասնագիտացումների գծով ևս վերապատրաստումներ են նախատեսվում: Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև կիբեռանվտանգության և թվայնացման զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ներկայացրել ոլորտի անելիքները և զարգացման տեսլականը: Անդրեա Վիկտորինը բարձր է գահատել ՀՀ կառավարության ջանքերը նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի փոքր ու միջին ձեռնարկություններին տրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության ծրագրերը: Ստեղծված ճգնաժամը միասնական ուժերով հաղթահարելու տեսանկյունից Անդրեա Վիկտորինն ու Հակոբ Արշակյանը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու EU4Business Տեխնոլոգիաների զարգացում (Technology Development), Արևելյան գործընկերության EU4Digital & Cybersecurity initiatives ծրագրերի շրջանակներում: Թե դեսպան Վիկտորինը, թե Հակոբ Աշակյանը կարևորել են ԵՄ-Թումո միասնական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ թվային հմտությունների զարգացման և մրցակցության բարձրացման տեսանկյունից: Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի բացասական հետևանքների հաղթահարման և թվայնացման օրակարգի ուղղությամբ ջանքերը համատեղելու, գործընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու հետ կապված հնարավորությունների շուրջ հետագա փոխգործակցության ակտիվացման հեռանկարները:
17:29 - 26 հունիսի, 2020
Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին 134 ռադիոհաճախականության մասով պայմանավորվածություն է ձեռք բերել

 |armenpress.am|

Հայաստանը Ադրբեջանի հետ սահմանին 134 ռադիոհաճախականության մասով պայմանավորվածություն է ձեռք բերել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը նախորդ տարի ադրբեջանական կողմի հետ սահմանային հատվածում շուրջ 134 ռադիոհաճախականությունների մասով կարողացել է պայմանավորվածություն ձեռք բերել, արդյունքում հայկական կողմը դրանք հիմա ազատորեն օգտագործում է:  Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: Հեռահաղորդակցության միության հետ համագործակցության շրջանակներում 2019-ին Ժնևում 3 հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ՝ սահմանային ռադիոհաճախականությունների հարցով: Նախարարը նշեց, որ ցանկացած երկու երկրների միջև սահմանային հատվածում կարող է այնպես լինել, որ  ռադիոհաճախականություններն իրար խանգարեն: «Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև այժմ բանակցությունները դժվար էին ստացվում, որպեսզի կարողանայինք համաձայնության գալ, թե որ շերտերն են իրենք օգտագործում, և որը՝ հայկական կողմը: Հեռահաղորդակցության համաշխարհային միության նախագահը այցելեց Հայաստան: Եվ այդ շրջանակում կարողացանք պայմանավորվածություններ ձեռք բերել, որ  ադրբեջանական կողմից հետ այդ հանդիպումները տեղի ունենան: Եվ դրանք արդյունք տվել են: Շուրջ 134 հաճախականության ուղղությամբ կան պայմանավորվածություններ, և հիմա այդ հաճախականություններն ազատորեն օգտագործվում են մեր կողմից»,-ասաց նախարարը:    
19:30 - 08 հունիսի, 2020
Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը

Վարչապետն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունների կարևորությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը: Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել է, որ ընդհանուր շրջանառությունն աճել է 30 տոկոսով, ԲՏԱ շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով:25 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների թիվը, ինչը, Հ. Արշակյանի խոսքով, պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ: Արձանագրվել է նաև ոլորտում զբաղվածության մակարդակի աճ՝ շուրջ 21 տոկոս: Մշակվել են և ընթացքի մեջ են «Գաղափարից բիզնես», «Վիրտուալ կամուրջ», «Բուհ-մասնավոր» կրթական, «Ներուժ», «Ազգային վենչուրային ֆոնդ» և մի շարք այլ ծրագրեր: Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, և այդ գործընթացը շարունակական է լինելու: Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի տաղավարը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի, ստորագրվել է 7 հուշագիր, առ այսօր կնքված պայմանագրերի ծավալը կազմում է 400.000 ԱՄՆ դոլար: Փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես մի շարք երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:Շարունակվել են մարզերի տեխնոլոգիական զարգացման ծրագրերը. այդ համատեքստում 58,4 մլն դրամ է տրամադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, 90,2 մլն դրամ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին: Հ. Արշակյանը ներկայացրել է նաև 2020թ. մեկնարկած ծրագրերը՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար հեռավար դասընթացներ, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհներ, մշակվում է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանն է անցել Ռազմարդյունաբերական կոմիտեն. կատարվել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծած նմուշների քարտեզագրում, ստեղծվել են համապատասխան կատալոգներ: Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունում կատարվել է նաև օպտիմալացում, գերատեսչությունը համալրվել է նոր մասնագետներով, շուրջ 28 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ներկայացվել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարողականը: Վարչապետը, նախարարի զեկուցումից հետո, հետաքրքրվել է ՀՀ կառավարության գործունեության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում ԲՏԱ նախարարության կատարած աշխատանքներով, այդ թվում նաև՝ ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքով: Հ.Արշակյանը զեկուցել է, որ թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունները գրեթե պատրաստ են: Կառավարության ղեկավարն ընդգծել է փաստաթղթերի կարևորությունը, հանձնարարել ավարտին հասցնել դրանց մշակումը, և, ներդաշնակեցնելով կառավարության միջոցառումների ծրագրի հետ, սեղմ ժամկետում ներկայացնել քննարկման: Վարչապետ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը զեկուցել է նաև կապի ոլորտում իրականացված միջոցառումների մասին. ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնց նպատակը կապի ենթակառուցվածքների զարգացումն է և հասանելիության շրջանակի ընդլայնումը: Այդ ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են: Այս համատեքստում կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել ինչպես կապի, այնպես էլ ոլորտային մյուս ուղղություններով ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մշակումը և միջգերատեսչական շրջանառության դնել: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԲՏԱ նախարարության կողմից թվային գործիքների, առցանց հարթակների ներդրման ու կիրառման ուղղությամբ միջոցառումների շարունակական իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:
17:17 - 29 մայիսի, 2020
Հակոբ Արշակյանը հեռավար քննարկում է ունեցել ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ

Հակոբ Արշակյանը հեռավար քննարկում է ունեցել ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ

 ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը մայիսի 19-ին հեռավար քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարար Մանտուրովը հայկական կողմին հակիրճ ներկայացրել է մինչ օրս բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում  երկու երկրների կողմից իրականացվող ծրագրերի զարգացման դինամիկան, թիրախային ոլորտները և համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես մատնանշել է տիեզերական արդյունաբերության ոլորտում նկատվող ակտիվ զարգացման դինամիկան, որը նշանավորում է Հայաստանում «Ռոսկոսմոսի» կողմից տիեզերական մոնիտորինգի կենտրոնի գործարկման ծրագրով: Նախարար Արշակյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, կարևորել բարձր-տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության ուղղությունները, որոնք քննարկվել և արձանագրվել են հայ-ռուսական միջկառավարականտնտեսական և ռազմատեխնիկական հանձնաժողովների հանդիպումների ընթացքում: Գործընկերներն արձանագրել են, որ Հայաստանը դեռ Խորհրդային միության տարիներից կուտակել է անհրաժեշտ գիտատեխնիկական և մարդկային ներուժ՝ ստեղծելու անհրաժեշտ տեխնիկական լուծումները փոխգործակցության հիմնական ուղղություններով: Հանդիպման ավարտին նախարարները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք տեղակալների մակարդակով առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով: Հրաժեշտի խոսքում նախարար Մանտուրովը նշել է, որ ռուսական կողմը ընդլայնել է արտադրական հնարավորությունները և պատրաստ է Հայաստանին տրամադրել բժշկական պարագաներ՝ Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Նախարար Արշակյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով աշխարհը կհաղթահարի Կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները և մարդիկ կվերադառնան բնականոն կյանքի:
16:45 - 20 մայիսի, 2020