Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետն է։

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

2020-2021թթ. աշխատել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար։
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել 5 նոր մանկապարտեզներ |armenpress.am|

Կոտայքի մարզում նախատեսվում է կառուցել 5 նոր մանկապարտեզներ |armenpress.am|

armenpress.am։ Կոտայքի մարզում նախատեսված է իրականացնել շուրջ 72 ծրագիր՝ ընդհանուր 4 մլրդ դրամ բյուջեով: Կկառուցվեն նոր մանկապարտեզներ, կկատարվեն նաև հիմնանորոգումներ: Մամուլի սրահում կայացած ասուլիսում այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Նախատեսված են իրականացնել շուրջ 72 ծրագրեր, դրանց ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 4 մլրդ դրամ: Մեծամասամբ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համայնքներում խնդիր հանդիսացող նախակրթական հաստատությունների և արտադպրոցական մշակութային դաստիարակության կենտրոնների կառուցմանն ու հիմնանորոգումներին: Շուրջ 5 մանկապարտեզներ կառուցվելու են զրոյից, նախատեսվում է ևս 7 մանկապարտեզի հիմնանորոգում, 5 մշակութային տան վերակառուցում և 3 մշակութային կենտրոնի կառուցում»,-ասաց Պետրոսյանը: Մարզում նախատեսվում են նաև բազմաթիվ բակային տարածքների, մայթերի, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում ջրագծերի, կոյուղագծերի, ոռոգման ցանցերի կառուցում: Ծրագրերն ընդգրկելու են բոլոր 67 համայնքները: Մարզպետը վստահեցրեց, որ բոլոր համայնքների ՏԻՄ բյուջեով արդեն նախատեսված են այդ միջոցները, և համայնքների մասով համաֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չի լինելու: Պետրոսյանի խոսքով՝ իսկ կառավարության համաֆինանսավորման մասը կախված է կառավարության որոշումից, որը նախատեսված է քննարկել մայիսի կեսերին կառավարության հատուկ նիստում:
12:30 - 29 ապրիլի, 2019
Պրագմատիկ հաշվարկներով՝ 1200-1500 նոր աշխատատեղ կստեղծվի Կոտայքի մարզում. մարզպետ  |news.am|

Պրագմատիկ հաշվարկներով՝ 1200-1500 նոր աշխատատեղ կստեղծվի Կոտայքի մարզում. մարզպետ |news.am|

news.am: Կոտայքի մարզում տնտեսական զարգաման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը տուրիզմի ոլորտն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Միայն Ծաղկաձորում այսօր 48 հյուրանոցային համալիրներ շուրջ 5002 մահճակալներով։ Ընդհանուր մարզում այսօր գործում է 96 հյուրանոցային–ռեզորթային հանգստյան տներ եւ հանգստավայրեր։ Այս պահին քննարկման մեջ են երկու խոշոր հյուրանոցային–առողջարանային համալիրների կառուցման նախագծեր, մեկը՝ Հանքավանի գոտում, մյուսը՝ Ծաղկաձորի հատվածում, եւս մեկիաշխատանքները մեկնարկել են՝ Արզնի վարչական տարածքում՝ Երեւան–Սեւան մայրուղու աջ հատվածում աշխատանքները մեկնարկել են»,–նշեց նա։ Տնտեսական զարգացման հաջորդ ուղղությունը, մարզպետի խոսքով, ինտենսիվ այգեգործությունն է ու տեխնոլոգիական գյուղատնտեսությունը. «Ինտենսիվ այգեգործության հատկապես լայն հնարավորություններ ունենք Եղվարդի տարածաշրջանում եւ Նաիրիի հատվածում։ Այս պահին 150 հա ինտենսիվ այգեգործության երեք խոշոր բիզնես ներդրումային ծրագրեր են քննարկվում, որոնցից մեկը կառավարության դաշտում է։ Օրերս այցելեցի Գառնի, որտեղ 50 հա մոշի այգու նախագիծ է իրականացվում։ Մարզի 4 համայնքներում շուրջ 20 հա ջերմոցային տնտեսություն է իրականացվում»։
11:06 - 29 ապրիլի, 2019
Կոտայքի մարզպետը Ծաղկաձորի ճոպանուղին Ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել |hetq.am|

Կոտայքի մարզպետը Ծաղկաձորի ճոպանուղին Ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել |hetq.am|

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ծաղկաձորի ճոպանուղին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հետ վերցնելու փաթեթ է պատրաստել։ Այն պատրաստվում է ներկայացնել Կառավարություն, սակայն սպասում է, որ Դատախազությունը ճոպանուղում ուսումնասիրություններն ավարտի։ Պետրոսյանը ճոպանուղու գործունեության ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ Օլիմպիական կոմիտեն 14 տարի իր զբաղեցրած շենք-շինությունների գույքահարկը չի վճարել, օգտվել է «Հրազդանի բժշկական կենտրոն»-ի շտապօգնության ծառայություններից, սակայն դրանց դիմաց չի վճարել։ «Ծաղկաձորի ճոպանուղին տուրիստական ինդուստրիայում բավականին կարևորագույն օբյեկտ է, եթե չասեմ Հայաստանի, ապա առնվազն Կոտայքի մարզի համար։ Ես մտահոգություն եմ հայտնել, որ Ծաղկաձորի ճոպանուղու նման կարևոր տուրիստական և ռազմավարական նշանակության օբյեկտի կառավարման հետ խնդիր կա։ Այդ կառավարումն առավել արդյունավետ կլինի կազմակերպել և դրա գեներացած շահույթները կտեղաբաշխվեն համայնքում և մարզում։ Թեկուզ և՝ միջազգային, մասնավոր կամ տենդերով հաղթած օպերատորի կառավարմանը հանձնելով։ Գուցե և համայնքը կարող է ինքը վերցնել դրա տնօրինումը և կոնսորցիում համաձայնագրով կառավարման հանձնի միջազգային օպերատորին»,- «Հետքի» հետ զրույցում նշեց Ռոմանոս Պետրոսյանը։ Մարզպետը ներկայացրեց ճոպանուղու՝ Ազգային օլիմպիկական կոմիտեին անցնելու գործընթացը։ Ասաց՝ կառավարությունը 2004 թվականին որոշել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեից հետ վերցնել Ծաղկաձորի ճոպանուղին և այն անվարձահատույց, անժամկետ կարգով փոխանցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որն էլ իր հերթին ճոպանուղին վարձակալությամբ է տրամադրել «Լեռատուր» ՍՊԸ-ին։ 2004 թվականի որոշմամբ՝ կոմիտեին, բացի ճոպանուղուց, փոխանցվել է նաև շուրջ 605 հա հողատարածք․«Քանի որ Օլիմպիական կոմիտեն հանդիսանում է իրավաբանական անձանց միավորում, կարծում եմ՝ շահույթ հետապնդելու գործունեություն չպետք է որ իրականացնի։ Այդ իսկ պատճառով, հիմնել է դուստր ձեռնարկություն՝ «Լեռնատուր» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս բաժնետերը հենց ինքն է, մյուսի 50 %-ը մինչ վերջերս տնօրինում էր «Հեսպեր Վենչըրս» ընկերությունը, որը գրանցված էր ԱՄՆ-ում։ Չնայած իմ տեղեկություններով՝ վերջին շրջանում ընկերության սեփանակատերը փոխվել է, ֆիզիկական անձ է, որը Կոտայքի մարզի բնակիչ է նաև, Օլիմպիական կոմիտեի նախագահի (Գագիկ Ծառուկյան-հեղ․) մերձավորներից մեկը»,- նշեց Ռոմանոս Պետրոսյանը։ Մարզպետն ընդգծում է, որ չնայած ճոպանուղին տրամադրվել է Ազգային օլիմպիական կոմիտեին, սակայն հասարակության մոտ թյուրըմբռնում կա, որ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին։ Կոտայքի մարզպետը նաև պարզել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 2004 թվականից մինչ 2018 թվականի դեկտեմբեր իրեն հանձնված շենք-շինությունների գույքահարկը չի վճարել։ Ռոմանոս Պետրոսյանը դեկտեմբերին պաշտոնական հարցումներ է հղել՝ կոմիտեից հետաքրքրվելով, թե ինչու համայնքին գույքահարկ չեն վճարել, և առհասարակ ինչպես է ճոպանուղին տնօրինում Օլիմպիական կոմիտեն։ Այս գործընթացից հետո Օլիմպիական կոմիտեն Ծաղկաձորի համայնքապետարանին է վճարել 8 միլիոն դրամ գույքահարկ՝ 2012-2018 թվականների վճարը։ Այդ գումարից 3 միլիոն դրամը եղել է գույքահարկը, իսկ 5 միլիոն դրամը՝ չվճարված գույքահարկի տույժ-տուգանքները։ Պետրոսյանը Ծաղկաձորի համայնքապետարանից պարզաբանում է պահաջել՝ ինչու է Օլիմպիական կոմիտեն գույքահարկի վճարները մարել միայն 2012 թվականից սկսած․«Համայնքն էլ Օլիմպիական կոմիտեից է պարզաբանում պահանջել, որտեղից պարզաբանել են, որ մինչ 2008 թվական գույքահարկի վճարները վճարման ենթակա չեն, քանի որ կա օրենսդրական կարգավորում, որով ազատվել են այդ վճարումից, իսկ 2008-2012 թվականների չվճարման հիմքում ինչ-որ ֆիզիկական անձի՝ գույքահարկից ազատման նախադեպ ունեն։ Բայց ասեմ, համայնքը, իմ առաջարկով, պատրաստվում է մտնել դատարան՝ վիճարկելու այդ 2004-2012 թվականների գույքահարկերի վճարման հարցը»,-ասաց մարզպետը: Մարզպետն ամիսներ առաջ նաև պարզել է, որ տարիներ շարունակ ճոպանուղու տարածքում հերթապահություն է կատարել «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և բուժանձնակազմը, սակայն ճոպանուղու տնօրինությունն ու Ազգային օլիմպիական կոմիտեն բուժհաստատությանը որևէ վճարում չեն կատարել։   Ավելին՝ hetq.am-ում  
13:25 - 23 ապրիլի, 2019
Աբովյան քաղաքում հայտնաբերված խախտումների իրավական գնահատականը շուտով կտրվի |armenpress.am|

Աբովյան քաղաքում հայտնաբերված խախտումների իրավական գնահատականը շուտով կտրվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի վարչական վերահսկողության արդյունքներում ի հայտ եկած մի շարք իրավախախտումներ ներկայացվել են մարզի դատախազին իրավական գնահատական տալու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան: «Քաղաքաշինական նորմերի, համայնքային ենթակայության հողային քաղաքականության առումով իրավախախտումներ են արվել: Որոշ փաստեր ունենք նաև կոմունալ տնտեսության ու մի շարք այլ ՀՈԱԿ-ների աշխատանքների գծով»,- ընդգծեց մարզպետը:Նրա խոսքով՝ այս պահին գործն իրավապահների ուսումնասիրության տիրույթում է, ինչից հետո կտրվի իրավական գնահատականը: «Այս ամենը չի ազդում ընթացիկ առօրյա գործունեության վրա: Եթե քաղաքում ունենք որևէ նոր ձեռքբերում, ապա ոչ մի կաշկանդում չունենք միասին աշխատելու»,- ասաց Պետրոսյանը:
12:23 - 17 ապրիլի, 2019
Չարենցավանի քաղաքային զբոսայգին իրավական ճանապարհով պետք է վերադարձվի չարենցավանցուն. Ռոմանոս Պետրոսյան

Չարենցավանի քաղաքային զբոսայգին իրավական ճանապարհով պետք է վերադարձվի չարենցավանցուն. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի Չարենցավան համայնքի քաղաքային զբոսայգին իրավական ճանապարհով պետք է վերադարձվի չարենցավանցուն. ճիշտ այնպես, ինչպես անցյալ տարի Հրազդանի քաղաքային զբոսայգին վերադարձվեց հրազդանցուն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա նշել է նաև, որ իրավական հնարավոր գործընթացներն` օրենքով սահմանված կարգով, արդեն մեկնարկել են։  «Չարենցավանի քաղաքային զբոսայգին` շուրջ 12հա տարածքով, 2005թ.֊ին 25 տարով «չնչին» վարձակալության դիմաց տրամադրվել է մասնավոր ընկերության։ Մի քանի ամիս տևած ուղղակի և միջնորդավորված բանակցությունների միջոցով առաջարկել ենք մասնավորին` կամովին լուծելու վարձակալության պայմանագիրը և զբոսայգին վերադարձնելու համայնքին, սակայն վերջինս հրաժարվել է։ Նշեմ, որ համայնքը պատրաստ է և ի վիճակի է սեփական միջոցների հաշվին հիմնովին կանաչապատելու այգին, անցկացնելու ոռոգման և լուսավորության համակարգեր և այն դարձնելու հարդարված ու կանաչապատ հանրային զբոսայգի։ Կոտայքի մասնավորապես քաղաքային համայնքներում կանաչ գոտիներն ու զբոսայգիները, եթե ոչ Հողային օրենսգրքի 60֊րդ հոդվածով, ապա առնվազն` մեր արժեհամակարգային֊քաղաքական մշակույթով ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ են և պատկանում են բացառապես համայնքին ու նրա քաղաքացուն»,-գրել է մարզպետը:
17:08 - 16 ապրիլի, 2019
Իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին

Իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է Կոտայքի մարզի դատախազին՝ Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով: Մարզպետի 2019 թվականի հունվարի 29-ի N 14-Ա որոշման համաձայն Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում մի շարք բնագավառներում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես. • Առևտրի և ծառայությունների բնագավառում կատարված ստուգմամբ պարզվել է, որ համայնքի վարչական տարածքում վաճառքի թույլտվությունները շատ դեպքերում տրվել են ՀՀ կառավարության 19.07.2007թ-ի N 843-Ն որոշման պահանջների խախտումներով: Խախտվել է նաև «Տեղական տուրքի և վճարների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջը:2016 թվականին չի գանձվել 1.972.000 դրամ, 2017 թվականին՝ 2. 388.000 դրամից ավել գումար, 2018 թվականին՝ 2.546.000 դրամից ավել գումար: • Կրթության բնագավառում կատարված ստուգմամբ պարզվել է, որ երկու մանկապարտեզներում բյուջետային միջոցները համաչափ և արդյունավետ չեն օգտագործվել, իրատեսական չեն եղել ծախսերը: Մի դեպքում մանկապարտեզը տարեկան շուրջ 11 մլն. դրամ գումար ավել է ծախսել (պատճառաբանությունը՝ ծախսվել է ջեռուցման վրա), մեկ այլ մանկապարտեզում աշխատանքային օրենսգրքի խախտումով աշխատակիցներին տրվել են հավելավճարներ: • Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների նկատմամբ իրականացվող հսկողությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը տարբեր ժամանակահատվածներում պայմանագրային հիմունքներով աշխատողներ է ընդունել առանց ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակների: Ամեն ամիս համայնքի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 1,3 մլն.դրամ գումար: Ավագանին նման հաստիքացուցակներ չի հաստատել: Խախտվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջը: Որոշ դեպքերում ավագանու նիստերը տեղի են ունեցել առանց քվորում ապահովելու, որով խախտվել է «Տեղական ինքնակառավարման մարմիների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: • Ֆինանսների բնագավառում կատարված ստուգմամբ պարզվել է, որ 2016-2018 թվականներին համայնքապետարանի կողմից կատարվել է մի շարք ծախսեր, որոնցով խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, որոշ դեպքերոմ նաև՝ ՀՀ Ֆինանսների նախարարի 10.10.2013 թվականի թիվ 896-Ն հրամանի պահանջները:Շատ դեպքերում գնումներն իրականացվել են առանց սահմանված կարգով մրցույթներ հայտարարելու: Համայնքային Ոչ Առևտրային Կազմակերպությունների գործունեության ստուգմամբ արձանագրվել է, որ թույլ են տրվել օրենսդրական և ոլորտը կարգավորող իրավական ակտերի բազմաթիվ խախտումներ, որոնց հետևանքով համայնքը կրել է խոշոր չափերի հասնող վնաս: • Հողօգտագործման բնագավառում ստուգմամբ պարզվել է, որ որոշ հողամասերի օտարման ընթացքում թույլ են տրվել մի շարք բացթողումներ՝ խախտվել է ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման 3-րդ կետի ա) ենթակետով սահմանված դրույթը՝ համաձայն որի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումը, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրումն իրականացվում է բացառապես հողերի օգտագործման սխեմաներով, անտառաշինարարական նախագծերով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով, մանրամասն հատակագծման նախագծերով, գոտևորման նախագծերով, դրանց բացակայության դեպքում՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված նպատակներով օգտագործելու համար: Արձանագրվել են նաև դեպքեր, որ աճուրդով օտարվել են հասարակական ընդհանուր օգտագործման տարածք հանդիսացող հողատարածքներ. ՀՀ Հողային Օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն այդ հողատարածքները ենթակա չեն օտարման: • Քաղաքաշինության բնագավառում կատարված ստուգմամբ պարզվել է, որ առկա են անօրինական շինություններ, որոնց վերաբերյալ վարչական վարույթներ չեն իրականացվել: • Խախտումներ են գրանցվել նաև մշակույթի բնագավառում: Համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի և նոյեմբերի որոշումներով դուրս է գրվել գեղարվեստական, մանկական և մասնագիտական գրականության վերաբերյալ 42022 և 24190 կտոր գիրք: Խոտանված գրականությունը պայմանագրերով հանձնվել է որպես թղթի թափոն, որից գոյացած 132 000 դրամով գրադարանը ձեռք է բերել ընդամենը 37 կտոր նոր հրատարակված գրքեր:  
15:48 - 09 ապրիլի, 2019
Կոտայքի մարզպետը դիմել է դատախազություն

Կոտայքի մարզպետը դիմել է դատախազություն

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր դիմել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազին՝ հանձնարարելու համապատասխան ծառայություններին քննության առարկա դարձնել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները: Կոտայքի մարզպետարանի կողմից Աբովյան համայնքում աճուրդների գործընթացի ուսումնասիրությամբ ի հայտ են եկել մի շարք իրավախախտումներ.դրանց մի մասը հակասել են ՀՀ Օրենսդրությանը և իրավակարգավորող այլ նորմերի: Այս առնչությամբ մարզպետարանը գրությամբ առաջարկել է Աբովյանի համայնքապետարանին՝ հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ կառավարության 12.04.2001թվականի N 286 որոշմամբ հաստատված կարգի 59.2-րդ կետի պահանջները՝ չեղարկել վերը նշված հողամասերի աճուրդը և տեղեկացնել: Ի պատախան, Աբովյանի համայնքապետարանը տեղեկացրել է, որ աճուրդին նախորդած գործընթացներն իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ միաժամանակ հայտնելով, որ աճուրդի մասին տրված հայտարարության մեջ առկա տպագրական վրիպակն ուղղվել է, իսկ Աբովյանի N հասցեում գտնվող հողամասը հանվել է աճուրդի լոտացուցակից: Եվս մեկ գրությամբ Աբովյանի համայնքապետարանին տեղեկացվել է, որ մարտի 7-ին կայանալիք աճուրդի ներկայացված թվով 4 միավոր բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերով անցնում են համայնքը սնուցող գազատար և ջրատար խողովակաշարերը և առաջարկվել է ներկայացնել այդ հողամասերի վերաբերյալ համայնքապետարանի կողմից իրականացված ուսումնասիրությունների փաստաթղթային հիմքերը: Համայնքապետարանը, ինչպես նախկինում, այնպես էլ մինչ աճուրդի օրը հողամասերի ստորգետնյա կոմունիկացիաների առկայության վերաբերյալ ունեցել է «բացասական» տեղեկատվություն: Հաշվի առնելով ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից փոխանցված տեղեկատվությունը՝ նշված 4 միավոր հողակտորները հանվել են սակարկությունից՝ «գործող օրենսդրության համաձայն»: Հարկ է նաև նշել, որ մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանց բավարար ուսումնասիրության աճուրդի է ներկայացվել սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Կոտայքում տարածքային կառավարման ինստիտուտներին ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ վերապահված վերահսկողական գործառույթների թիվ 1 առաջնահերթությունը մարզի կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բոլոր ոլորտներում ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ապահովումն է։ Ըստ այդմ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումների գործընթացների իրականացումը պետք է կանոնակարգվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ցանկացած գործողություն, ինչի արդյունքում վնաս է հասցվել պետությանը, մարզի համայնքներին կամ քաղաքացիների օրինական իրավունքներին և շահերին, արժանանալու է իրավական խիստ հակազդեցության: lragir.am
13:09 - 20 մարտի, 2019
Ավագանին հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև |hetq.am|

Ավագանին հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև |hetq.am|

Աբովյան համայնքի ավագանու անդամները հայտարարություն են տարածել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի` Աբովյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ոչ պատշաճ աշխատանքի եւ համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի առնչությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունն` անփոփոխ:  «Ս/թ մարտի 15-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում իրեն իրավունք է վերապահել գնահատականներ հնչեցնել Աբովյան համայնքի ավագանու գործունեության վերաբերյալ։Ընդունելով մարզպետի հրավերը՝ ունեցել ենք կառուցողական, ողջունելի, ինչպես նաև ընկերական հանդիպում, ի շահ և բարօրություն Աբովյան համայնքի և աբովյանցու՝ ակնկալելով հետագա կառուցողական համագործակցություն: Այդքանից հետո Աբովյանի ավագանու հնչեցված պատասխանները ոչ ադեկվատ համարելը առնվազն կոռեկտ և ադեկվատ չէ: Համայնքի ավագանին տեղական ինքնակառավարման ընտրովի մարմին է, ստացել է աբովյանցու վստահության քվեն և հաշվետու է բացառապես իր ընտրողների, այլ ոչ թե մարզային իշխանությունների առջև։ Համայնքի ավագանին իր գործունեությամբ նպաստել և մասնակից է եղել մեր սիրելի քաղաքի արդյունավետ կառավարմանը և զարգացմանը:Մեր վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցում մարզպետի արտահայտած մտքերի կապակցությամբ: Հորդորում ենք պարոն մարզպետին այսուհետ զերծ մնալ նման կարգի գնահատականներ հնչեցնելուց և մնալ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում»:
08:33 - 18 մարտի, 2019