Քրիստինե Գրիգորյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է՝ 2022թ․ հունվարի 24-ից։

Ծնվել է 1981թ․ օգոստոսի 27-ին Սեւան քաղաքում։

1998-2002 թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 2002-2004թթ.՝ նույն բաժնի մագիստրատուրայում։ 2006-2008թթ․ սովերել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2004- 2009թթ.  եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում որպես թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ․ եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ իրավական հարցերով, 2011-2014 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2014-2015թթ․ եղել է ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի եւ կանոնակարգերի բարելավման բաղադրիչ)։

2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետն է եղել, 2018թ.-2019թթ. առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2022թ․ հունվարի 24-ին ԱԺ-ն 68 քվեով Գրիգորյանին ընտրել է ՀՀ մարդու իրավունքների 5-րդ պաշտպան։

ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են, քաղաքական․ ՄԻՊ-ի ՔՊ–ական թեկնածու |tert.am|

ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել, չեմ կարծում` Արման Թաթոյանի հայտարարություններն ինքնանպատակ են, քաղաքական․ ՄԻՊ-ի ՔՊ–ական թեկնածու |tert.am|

tert.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը դրական եզրակացություն ստացավ:Լրագրողների հետ զրույցում Քրիստինե Գրիգորյանն անդրադարձավ մի շարք հարցադրումների  կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները սահմանամերձ համայնքների բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ, որոնք իշխանությունները քաղաքական են որակում, ինքը հետագայում ինչպես է վարվելու այս հացերի համատեքստում, Քրիստիննե Գրիգորյանն ասաց․ «ՄԻՊ պարոն Թաթոյանը շատ կարևոր առաքելություն է իրականացրել և իրականացնում, ներառյալ սահմանամերձ հատվածներում մարդկանց հումանիտար իրավունքների ապահովման, խախտումների արձանագրման, իրավունք խախտող ստեղծված ռիսկերի վերաբերյալ պաշտպանը շատ հստակ է  արտահայտվել, և ես վստահ եմ, որ պաշտպանը ներկայացրել է կոնկրետ առաջարկություններ թե՛ ՏԻՄ մարմիններին, թե՛ իշխանությունների այլ մարմիններին»։ ՄԻՊ թեկնածուն ասաց, թե վստահ է, որ ՄԻՊ-ի հայտարարություններն ինքնանպատակ չեն արվում, դրանք վերջին միջոց են, նրա առաքելությունը խախտումներն արձանագրելն է, խախտված իրավունքները վերականգնելը։ Նա նաև նշեց, թե ինքը չի համարում, որ այսպիսի գործունեությունը քաղաքական է։ Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ այլ բան է, որ որոշ քաղաքական խմբերի կողմից կարող է փորձ արվել դա այդպես ներկայացնելու։ Նա նաև նշեց, որ ՄԻՊ ինստիտուտի հեղինակությանը պետք է խնամքով վերաբերվել։ Կարդալ ավելին՝  tert.am-ում
14:04 - 17 դեկտեմբերի, 2021
Քրիստինե Գրիգորյանն անհրաժեշտ է համարում ուժեղացնել անվտանգային ոլորտում ՄԻՊ-ի աշխատանքը  |armenpress.am|

Քրիստինե Գրիգորյանն անհրաժեշտ է համարում ուժեղացնել անվտանգային ոլորտում ՄԻՊ-ի աշխատանքը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը զարգացման տպավորիչ ճանապարհ է անցել: Քրիստինե Գրիգորյանը նման կարծիք հայտնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: «Կարծում եմ, շատերն այստեղ կհամաձայնեն, որ այսօր ՄԻՊ ինստիտուտը իրապես կայացած փոքրաթիվ ինստիտուտներից մեկն է, որն իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական հակակշռի իր առաքելությունը»,- ասաց Գրիգորյանը:  Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի զարգացման համար իրենց անուրանալի ավանդն են ունեցել ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը նախկինում զբաղեցրած Լարիսա Ալավերդյանը, Արմեն Հարությունյանը, Կարեն Անդրեասյանը, գործող ՄԻՊ Արման Թաթոյանը:  «Իմ գործունեության բերմամբ սերտորեն աշխատել և աշխատում եմ Պաշտպանի աշխատակազմի հետ, և կարող եմ ասել, որ այնտեղ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքված»,- նշեց Քրիստինե Գրիգորյանը: Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց նաև ծրագրային որոշ առաջնահերթություններ, որոնք կյանքի է կոչելու ՄԻՊ-ի պաշտոնում հաստատվելու դեպքում: Առաջինը՝ անվտանգային միջավայրի ձևավորման ու ամրապնդման համար իրավունքակենտրոն մոտեցումների ու կոնկրետ առաջարկների առաջմղումն է: «Կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանությունը որևէ ժողովրդավարությունում անվտանգային ճարտարապետության կարևոր կոմպոնենտ են, և մենք բացառություն չենք: Մեր դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է անվտանգային հարցերում ուժեղացնել մարդու իրավունքների ապահովման հիմնարար սկզբունքը՝ հետևողականորեն առաջ մղելով թե սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտու ստեղծման ու խաղաղ բնակչության բնականոն կյանքի ապահովման համար՝ ի թիվս այլ հումանիտար հարցերի: Կարծում եմ, Թաթոյանի աշխատանքը թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո Մարդու իրավունքների հարցերում մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունների, միջազգային լրատվամիջոցներին արձանագրված խախտումները ներկայացնելու առումով աշխատանքը շատ կարևոր և բարձր գնահատելի է և այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել և զարգացնել: Միևնույն ժամանակ, ի թիվս այլ հումանիտար հարցերի, կարևոր է նաև չմոռանալ տեղահանված անձանց բնականոն կյանքի ապահովման, սոցիալական վերաինտեգրման ու, ըստ էության, բնական կյանքի վերականգման գործառույթը, որի մասով Պաշտպանը ունի կարևոր գործիքակազմ ու դերակատարություն»,- եզրափակեց Գրիգորյանը:
12:05 - 17 դեկտեմբերի, 2021
Արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Երանուհի Թումանյանցն այսօր ընդունել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դեյվիդ Քյուլլենի գլխավորած պատվիրակությանը: «Այցի նպատակը դեկտեմբերին կայանալիք գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն են, մասնավորապես՝ տնտեսական ներդրումների և համագործակցության ոլորտների նախանշման ուղղությամբ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը ինչպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում և ընդգծել, որ համագործակցությունը դատաիրավական ոլորտից բացի ներառում է նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումները: Նախարարի առաջին տեղակալը նշել է նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագիրը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող բարեփոխումները լավագույնս արտացոլված են Կառավարության հնգամյա ծրագրում: Դեյվիդ Քյուլլենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, կիսվելով Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված տեղեկություններով, նշել է, որ տպավորված է դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ներգրավվածության մակարդակից: Գործընկերների հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացնելով համագործակցության առաջնահերթությունները, ընդգծել է պատերազմի և համավարակի հետևանքներով երկրի համար առաջացած մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման գործընթացին ու նախանշել համագործակցության հնարավոր ուղիներն այս հարցում: Փոխնախարարը անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության կազմում արդեն գործող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության գործունեությանը, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման գործընթացում ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների օրակարգի մի շարք այլ հարցերի: Հադիպման ավարտին կողմերրը սերտ համագործակցությունը շարունակելու բարձր պատրաստակամություն են հայտնել»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:32 - 05 հոկտեմբերի, 2021
ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննարկումը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, քանի որ նա արձակուրդում է, նիստին ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց, քանի որ քաղաքացիական գործերից մեկով իրենք հանդիսանում են դատավարության հակառակ կողմեր: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:
16:38 - 15 հուլիսի, 2021
Փոխնախարար Գրիգորյանը մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը

Փոխնախարար Գրիգորյանը մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր մասնակցել են նոր Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման վերջին դասընթացին։ Վերապատրաստումն իրականացրել են ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած փորձագետները։ ԱՄՆ դեսպանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին՝ Ծառայության առաջնորդությունը ստանձնելու կապակցությամբ և Ծառայությունն իրականություն դարձնելու հարցում բարձր գնահատել Արդարադատության նախարարության և Ոստիկանության հետ համատեղ աշխատանքը։ «Ինչպիսի՞ն պետք է լինի այն պարեկը, որն ապագայում պետք է պաշտպանի ձեր երեխաներին։ Պարեկի այդ կերպարի ձևավորման սկիզբը դուք եք այսօր դնելու»,- նշել է դեսպան Լին Թրեյսին և հաջողություն մաղթել նոր Պարեկային ծառայության աշխատակիցներին՝ պատասխանատու առաքելությունն իրականացնելու ճանապարհին։  Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել  դեսպան Լին Թրեյսիին և նրա թիմին՝ նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև դասընթացի մասնակիցներին՝ պատվախնդիր ու կարևոր նախաձեռնությանը միանալու և պատասխանատու ծառայությունը ստանձնելու պատրաստակամության համար: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ ժողովրդավարական պետություն կառուցելու ջանքերում հանրությանը ծառայող բարեվարք ոստիկանի կերպարի ձևավորումը Կառավարության առաջնահերթություններից է: «Ծառայել և պաշտպանել. սա է ժողովրդավարական հասարակությունում ոստիկանի կարևոր առաքելությունը։ Եվ սխալված չեմ լինի՝ ասելով, որ մեր հասարակությունը սպասում է Պարեկային ծառայության մեկնարկին»,- նշել է նախարարի առաջին տեղակալն ու վստահություն հայտնել, որ առաջնորդության դասընթացների ընթացքում ստացած նոր գիտելիքներն ու կարողությունները կօգնեն դասընթացի մասնակիցներին լավագույնս ծառայելու պետությանը և հանրությանը: Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նաև Ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանին ու կրթահամալիրի անձնակազմին՝ կատարած մեծածավալ աշխատանքի համար։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունը՝ հատկապես ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում փորձագետների ներգրավման ու ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարությանը՝ բարեփոխումների այս կարևոր փուլում նոր Պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի և արդյունավետ համագործակցության համար: «Նոր Պարեկային ծառայության գործարկման համար կարևոր նշանակություն ունի ղեկավար կազմի աշխատանքային հմտությունների կատարելագործումը: Վստահ եմ, որ բարձր որակավորման չափորոշիչներով անցկացված երկշաբաթյա դասընթացի ժամանակ ձեռք բերված մասնագիտական նոր գիտելիքներն ու հմտություններն արդյունավետ կկիրառվեն նոր ծառայության համար»,- ասել է փոխոստիկանապետը՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամանակ անց բոլորն ականատեսը կլինեն այն արդյունքին, որի համար այսքան ժամանակ և եռանդ են ներդրվել։ Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունը Երևանում կգործարկվի հուլիսից։
20:14 - 18 հունիսի, 2021
Անձնագրային վարչության և միգրացիոն ծառայության գործառույթները կմիավորվեն ստեղծվող ՆԳՆ համակարգում
 |1lurer.am|

Անձնագրային վարչության և միգրացիոն ծառայության գործառույթները կմիավորվեն ստեղծվող ՆԳՆ համակարգում |1lurer.am|

1lurer.am: Ներքին գործերի նախարարության ձևավորում առաջարկող օրենսդրական նախագծերի փաթեթը հանրային քննարկումից հետո ամփոփման փուլում է: Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով՝ կունենանք ոլորտի միասնական քաղաքականություն մշակող քաղաքացիական նախարարություն, որը միաժամանակ մասնագիտական ծառայությունների նկատմամբ վերահսկողութուն կիրականացնի: Կգործարկվեն նաև ոստիկանության նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկման արդյունավետ մեխանիզմներ:Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում գործող Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչությունը կմիավորվեն նոր ստեղծվող Ներքին գործերի նախարարության ենթակա մարմնում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում: Նախարարության ենթակա մարմինների թվում են՝ Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Ոստիկանության կրթահամալիրը:Քրիստինե Գրիգորյան, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ - Մեր երկրում Միգրացիայի կառավարման հետ կապված պետական մարմինների գործառույթները բաժանված են, ապակենտրոնացված են և չկա որպես այդպիսին այդ ոլորտի միասնական քաղաքականություն մշակող պատասխանատու մարմին: Փոխնախարարը շեշտում է՝ միգրացիայի ոլորտի գործող շղթան ապակենտրոնացված է կառավարվում. տարբեր մարմինների միջև կան բազաների, տվյալների փոխանակման խնդիրներ:Քրիստինե Գրիգորյան - Ունենք նաև հետսովետական ժառանգություն այն ֆունկցիոնալության իմաստով, որ նաև միգրացիայի ծառայությունը սոցալական բնույթի ծառայություններ է մատուցում նաև ապաստանի տրամադրման, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց մասով: Գործառություներ, որոնք իրենց բնույթով ամբողջովին սոցիալական են:Արմեն Ղազարյան, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ - Օրինակ՝ ներկայումս գործող կարգավորումներով աշխատանքի թույլտվությունը տրամադրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ժամանակավոր կացության կարգավիճակը տրամադրում է անձնագրերի և վիզաների վարչությունը: Փախստականի կարգավիճակը, որն ըստ էության նշանակում է կացության իրավունք նաև մկիջազգային պաշտպանության համադրմամբ, տալիս է միգրացիոն ծառայությունը: Այսինքն՝ տեսնում ենք, որ ըստ էության՝ կացության առնչվող երեք տարբեր գործառույթ գտնվում են երեք տարբեր մարմինների ֆունկցիոնալ դաշտում:Միգրացիոն ծառայության պետը շեշտում է՝ գործող համակարգը բարդություն է առաջացնում, օրինակ, օտարերկրացիների համար, որոնք ստիպված են լինում առնչվել տարբեր մարմինների հետ՝ իրենց մեկ խնդիրը լուծելու համար, մինչդեռ նախատեսվող բարեփոխումներով միգրացիայի շղթայի կառավարմամբ մեկ միասնական մարմին կզբաղվի, իսկ միասնական քաղաքականությունն էլ կմշակի նախարարությունը:Արմեն Ղազարյան - Ուսումնասիրվել է միջազգային փորձը ևս, շուրջ 32 երկրի փորձ ենք ուսումնասիրել, ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ եվրասիական տարածաշրջանի և 32 երկրից 24 երկրում նման մարմինները, միգրացիայի կառավարմամբ զբաղվող մարմինները, ներառված են Ներքին գործերի նախարարությունների կազմում, բայց խնդիրը զուտ միջազգային փորձն այստեղ կրկնելը չէ, այլ մեր ներքին գործառութային անհրաժեշտությունից ելնելով՝ ռեֆորմների իրականացումը:Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ենթակա մարմնի ղեկավարին նախարարի առաջարկությամբ նշանակելու է վարչապետը:Քրիստինե Գրիգորյան - Ե՛վ անձնագրայինի գործառույթները, և՛ միգրացիայի գործառույթները կմիավորվեն: Այս պահին արդեն աշխատում ենք ոստիկանության գործընկերների հետ և միգրացիայի ծառայության գործընկերների հետ՝ առավել արդյունավետ ներքին կառուցվածք սահմանելով ֆունկցիոնալության տեսակետից, որպեսզի ծառայության ներսում այնպիսի կառուցվածքային ստորաբաժանումներ ձևավորեն, այնպիսի կանոնանադրություն նախատեսեն, որ միգրացիայի կառավարելիությունը նաև հեշտանա:Նոր ծառայությունը համալրելու նպատակով մշակվում է նաև ատեստացիոն կրթական ծրագիր, որով ծառայության աշխատակիցները կվերապատրաստվեն, ապա կնշանակվեն:
21:34 - 22 փետրվարի, 2021
Փոխնախարարը նշեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացման կարևորությունը |armenpress.am|

Փոխնախարարը նշեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Այն խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: «Արձանագրությունը հնարավորություն է տալիս երեխայի իրավունքների կոմիտեին` ստանալու հաղորդագրություններ երեխաներից, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով, ինչպես նաև դրա երկու կամընտիր արձանագրություններով, մասնավորապես, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններով երաշխավորված իրավունքների ապահովմանը»,- ասաց Գրիգորյանը: Փոխնախարարը հավելեց, որ արձանագրության վավերացմամբ` Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն` պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:
14:03 - 18 հունվարի, 2021
Քրիստինե Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

Քրիստինե Գրիգորյանը ԵՄ գործընկերներն ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը

Բրյուսելում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում ՀՀ-ԵՄ կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում Կառավարության բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։ Հայկական կողմից թեման ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։ Նախարարի տեղակալն իր ելույթում գործընկերներին ներկայացրել է դատական և իրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը։ Փոխնախարար Գրիգորյանը շեշտել է, որ կառավարությունը հետևողականորեն շարժվում է առաջ դատական համակարգի բարեվարքության, անկախության և արդյունավետության ապահովման իր ծրագրով, անդրադարձել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ձևավորման ընթացքին, ինչպես նաև տեղեկացրել քրեական արդարադատության ժամանակակից համակարգի ներդրմանը միտված քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի հաստատման ընթացքի մասին։ Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է մարդու իրավունքներրի պաշտպանության և ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղություններն ու ընթացքը։ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը բարձր է գնահատել արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում կառավարության իրականացրած բարեփոխումների ընթացքը, գոհունակությամբ է նշել եղած մարտահրավերների պայմաններում ժողովրդավարական այդ բարեփոխումները շարունակելու Կառավարության հանձնառությունը։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումներին Եվրոպական միությունն աջակցում է 30 մլն եվրոյի աջակցության փաթեթով և խոստումնալից կատարողականի համար անցյալ շաբաթ կատարել է աջակցության 9 մլն եվրոյի փոխանցում պետական բյուջե։ Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների, ներառյալ՝ Հակակոռուպցիոն իրավապահ մարմնի և հակակոռուպցիոն դատարանի ձևավորման ուղղությամբ Կառավարության ակտիվ ջանքերը։ Օլիվեր Վարհեին նաև նշել է, որ Եվրոպական միությունն աջակցում է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման կառավարության ջանքերին, և այդ ուղղությամբ 10 մլն եվրոյի աջակցություն է հասանելի դարձրել 2021 թվականից։ Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է COVID-19 համավարակին և ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմին, դրա ցավալի հետևանքներին և նշել, որ  երկրում ստեղծվել են մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ։
13:09 - 18 դեկտեմբերի, 2020
Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը

Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը և ներկայացրել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո գենդերային հավասարության և մարդու իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացն ու առկա մարտահրավերները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի զգալի հաջողություններին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օրենսդրության ընդունման հարցում և ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը՝  ուղղված կանանց հզորացմանը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։ Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է 2018-ին Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ դառնալու փաստը, Կառավարության կողմից հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև թրաֆիքինգի կանխարգելման և թրաֆիքինգի զոհերի հայտնաբերման նպատակով հաստատված ռազմավարությունները։ Անդրադառնալով քաղաքականության մեջ կանանց ներգրավվածությանը՝ փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Խորհրդարանում կանանց ներկայացվածության վիճակագրությունը՝ տեղեկացնելով, որ ՀՀ օրենսդրությունը նախատեսում է խորհրդարանում կանանց քվոտաների 25%, մինչդեռ 2018 թվականի դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններին կանանց մասնակցությունը գերազանցել է օրենսդրական քվոտան՝ կազմելով 32%․ ներկայում կանայք ներկայացնում են ՀՀ Ազգային ժողովի 24% -ը: «Գործադիր իշխանությունը ևս կայուն քայլեր է կատարում այս ուղղությամբ․ թեև 12 նախարարներից միայն 1-ն է կին, այդուհանդերձ, 2018 թվականից ի վեր ունեցել ենք 11 կին փոխնախարարներ»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով նաև Ոստիկանության բարեփոխումների համատեքստում կանանց ավելի ակտիվ ներգրավվածության քաղաքական որոշման մասին։ Քրիստիննե Գրիգորյանն այնուհետև անդրադարձել է COVID-19-ի համավարակի ընթացքում կանանց հանդիպած մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած գործողություններին և առաջիկայում նախատեսվող անելիքներին։
15:20 - 28 օգոստոսի, 2020
Ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները

Ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները

2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվեց առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվեցին ևս 4 գրատնակներ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։  Սակայն կարճ ժամանակ անց գրատնակները դադարեցին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ, Աբովյան փողոցի վրա գտնվող կրպակում հայտնվեցին բջջային հեռախոսներ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով բոլոր կրպակներն ապամոնտաժվել են։ Բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարն, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը։
10:46 - 20 հուլիսի, 2020
Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը լրամշակվել է |armenpress.am|

Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծը լրամշակվել է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում փոփոխություններ են կատարվել, նախագիծը լրամշակվել է: Գալյանը հայտնեց, որ այդ փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրել: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն հնչեցվել: Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք այլ դրույթներ: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:
14:31 - 08 հուլիսի, 2020
Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին․ Քրիստիննե Գրիգորյան

Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին․ Քրիստիննե Գրիգորյան

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը հուլիսի 7-ին մասնակցել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպմանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ թավշյա հեղափոխության արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և դատական հավակնոտ բարեփոխումներին՝ Սահմանադրությանը և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համահունչ: Անդրադառնալով 2019 թվականին Կառավարության մշակած բարեփոխումների օրակարգի ոլորտային փաստաթղթերին՝ դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայության բարեփոխման ռազմավարություններին՝ փոխնախարարն իր գոհունակությունն է հայտնել ու ընդգծել, որ դրանք մշակվել և իրականացվում են ԵԽ-Հայաստան սերտ համագործակցության հովանու ներքո, մասնավորապես՝ ԵԽ-Հայաստան 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում տրամադրված փորձագիտական և տեխնիկական աջակցությամբ: Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է COVID-19 համավարակի ընթացքում Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների կողմից մշակված մեծածավալ խորհրդատվական ուղեցույցներն ու օժանդակ նյութերը, որոնք անդամ պետությունների համար կարևոր ուղենիշեր են համավարակին արձագանքելիս։ Նախարարի տեղակալը նշել է նաև, որ անցյալ մեկ տարվա ընթացքում Արդարադատության նախարարությունն առավել ինտենսիվ է համագործակցել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ, ինչը մի կողմից վկայում է կազմակերպության նկատմամբ Հայաստանի իշխանությունների վստահության, իսկ մյուս կողմի՝ անդամ պետություններում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման տարբեր հարցերով լավագույն գործելակերպերը զարգացնելու Հայաստանի հանձնառության մասին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ:
12:23 - 08 հուլիսի, 2020
Արդարադատության նախարարի տեղակալը հեռավար կարգով մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալը հեռավար կարգով մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար կարգով մասնակցել է «Օրենքի և մարդու իրավունքների գերակայության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման խթանման համար» խորագրով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Արդարատադության նախարարությունից։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նման կարևոր միջոցառման մասնակցության հրավերի համար՝ նշելով, որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ հեղափոխական արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և դատական ​​հավակնոտ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Քրիստիննե Գրիգորյանը, բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի հետ Կառավարության շարունակական համագործակցության օրակարգը, անդրադարձել է Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումների համապարփակ շրջանակին՝ գործընկերներին ներկայացնելով 2019 թվականին Կառավարության կողմից հաստատված Դատական և իրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունները և դրանիցից բխող գործողությունների ծրագրերը: Վերոնշյալ ռազմավարությունների համատեքստում փոխնախարարը գործընկերներին ներկայացրել է դատական համակարգի անկախության երաշխիքների բարելավման, դատավորների և դատախազների ընտրության, գույքային դրության ստուգման նոր ընթացակարգերը, էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները, իրական սեփականատերերի բացահայտման, ազդարարների պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման գործընթացները, ինչպես նաև խոշտանգումների դեմ պայքարի, ընտանեկան բռնության և ատելության խոսքի կանխարգելման գործուն մեխանիզմների ներդրմանն ուղղված ջանքերը: Անդրադարձ է եղել նաև Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և 2020-2022 թվականների գործողությունների ծրագրին: Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև կորոնավիրուսային համավարակով պայմանավորված մարտահրավերներին ընդառաջ Կառավարության կողմից կիրառված իրավական մեխանիզմները և ներդրված թվային գործիքակազմը՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-ին նախանշած բարեփոխումների ուղղությամբ գործուն աջակցության և կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով, որ Կառավարությունն ունի բավարար վճռականություն և հանրային լայն աջակցություն նախանշած բարեփոխումների օրակարգի առաջմղման համար:  
19:39 - 29 հունիսի, 2020
Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց պարեկային ծառայություն ստեղծելու օրինագծի փոփոխությունները |armenpress.am|

Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց պարեկային ծառայություն ստեղծելու օրինագծի փոփոխությունները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց պարեկային ծառայություն ստեղծելու օրինագիծը, որում կատարվել է մեկ փոփոխություն: «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: «Առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությամբ՝ օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից»,- ասաց Գրիգորյանը: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայությունն իր էությամբ էականորեն տարբերվելու և փոխարինելու է այժմ գործող ոստիկանության երկու արտաքին ծառայություններին՝ պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-­ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում: Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով: Նոր պարեկային ծառայության գործարկմանը զուգահեռ, այս ծառայության արդյունավետությունն ապահովելու նպատակով, ստեղծվելու է օպերատիվ կառավարման կենտրոն, որը զանգերի, ահազանգերի միասնական կառավարման գործառույթներից բացի, ապահովելու է նաև ոստիկանության արտաքին ուժերի կառավարման գործառույթներ՝ ապահովելով ստացված ահազանգերի արագ սպասարկումը, քաղաքացիներին պրոֆեսիոնալ աջակցության և խորհրդատվության տրամադրումը և այլն:
14:19 - 02 հունիսի, 2020