Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Իրաքն ու Քուվեյթն իջեցրել են նավթի գները Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո. Bloomberg |armenpress.am|

Իրաքն ու Քուվեյթն իջեցրել են նավթի գները Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո. Bloomberg |armenpress.am|

armenpress.am: Իրաքը եւ Քուվեյթը, որոնք Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) առաջատար արտադրողներից են, Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո իջեցրել են նավթի ապրիլյան գները: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը: Այսպես, Իրաքը Basrah Light տեսակի նավթի ապրիլի մատակարարման մեկ բարելի արժեքը նվազեցրել Է 5 դոլարով: Ըստ որում, գործակալության աղբյուրների տվյալներով՝ երկրի State Oil Marketing Organization (SOMO) պետական ընկերությունը պլանավորում Է հաջորդ ամսին ավելացնել արտահանման ծավալը: Քուվեյթն իր հերթին Ասիայից գնորդների համար գներն իջեցրել Է բարելի դիմաց 6 դոլարով. ավելի վաղ հենց այդ գումարով Է իջեցրել Արեւելյան եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներին հումքի մատակարարումների արժեքը Saudi Aramco-ն (ընկերություն, որը նավթի արդյունահանմամբ Է զբաղվում Սաուդյան Արաբիայում): Մարտի 10-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Saudi Aramco-ի ղեկավար Ամին Նասերին, տեղեկացրել Է, որ ընկերությունն ապրիլին նավթի մատակարարումները կավելացնի օրական մինչեւ 12,3 միլիոն բարել, թեեւ մինչ այդ թագավորությունը հանույթը պահում Էր օրական 9,7 միլիոն բարելի սահմաններում՝ ՕՊԷՔ+-ի համաձայնության շրջանակում: Դրանից անմիջապես հետո մարտի 11-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ADNOC նավթընկերությունը հայտարարել Է, որ հաջորդ ամսվանից հանույթը կավելացնի օրական ավելի քան 1 միլիոն բարելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:15 - 12 մարտի, 2020
Աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ․ Զոհրաբ Մնացականյան

Աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ․ Զոհրաբ Մնացականյան

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծեցին, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ, որն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի առավել հարստացմանը: Զրուցակիցները կարևորեցին բազմաոլորտ համագործակցության առավել խթանումը՝ այդ թվում առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդման միջոցով: Այս առնչությամբ փոխադարձաբար արժևորվեց հայ համայնքի ունեցած առանձնահատուկ դերակատարությունն Իրաքի հասարակական-քաղաքական կյանքում և երկու երկրների միջև բարեկամության ամրապնդման գործում: Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և կարևորում է լարված իրադրությունների լիցքաթափումը։
16:32 - 15 փետրվարի, 2020