Ճապոնիա

Կղզեխմբային ինքնիշխան միապետություն է, որը գտնվում է Արեւելյան Ասիա տարածաշրջանում։ Այն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափին է՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արեւելյան ծովափը, տարածվելով Օխոտի ծովից մինչեւ Արեւելաչինական ծով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։

Ըստ չինական եւ ճապոնական գաղափարագրերի` Ճապոնիա անունը նշանակում է «արեւի ծագում» կամ «ծագող արեւի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն եւ Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։

Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 127 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ 

Մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է. ՀՀ նախագահը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է. ՀՀ նախագահը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Հանրապետության նախագահը մասնավորապես խոսել է Ճապոնիա այցի նպատակների, ուժեղ երկիր կառուցելու և այդ գործում սփյուռքի դերի, ինչպես նաև պատերազմի հետևանքների ու քաղած դասերի մասին: «Պատերազմի հսկայական դժվարությունները կարող ենք նկարագրել մեկ բառով, որը կոչվում է ճգնաժամ: Ճգնաժամ է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, շատ երիտասարդներ կորցրել են իրենց առողջությունը, կա բարոյահոգեբանական ճգնաժամ է, քանի որ պատերազմում տանուլ տալը դժվար է հոգեբանորեն՝ մանավանդ մի ժողովրդի համար, որը սրանից 26 տարի առաջ պատերազմում հաղթել էր,- ասել է նախագահը:- Պետք է սովորել ասել ճշմարտությունը՝ ինչքան էլ այն դառը լինի, քանի որ, երբ ճշմարտություն ես ասում, հաջորդ քայլով պետք է պատրաստ լինես խնդիրները լուծել: Լուծելը հեշտ չի լինելու, որովհետև տարիներ են պետք»: Նախագահը նշել է, որ պարտությունը պետք է դաս լինի բոլորիս համար՝ սկսած Հանրապետության նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, մինչև շարքային քաղաքացի: «Իսկ դասերը բազմաթիվ են: Առաջինի մասին ասացի՝ պետք է իրականության հետ ապրենք: Մյուս եզրակացությունն այն է, որ ցանկացած պետություն, ի վերջո, իր ապագան կառուցում է՝ հենվելով իր առավելությունների վրա: Իսկ մեր հիմնական ռեսուրսը մարդիկ են: Այստեղ մենք առավելություն ունենք, որովհետև ունենք Սփյուռք. Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, ողջ աշխարհում մեծ թվով հայեր են ապրում, և դա հսկայական առավելություն է,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:- Հայրենակիցներ ունենք, որոնք կրթում են, կրթվում են, զարգանում, փորձառություն են ձեռք բերում, հետո այդ ամենը կարող են բերել Հայաստան, բայց մենք արգելքներ ենք դնում: Իսկ 21-րդ դարն, ի վերջո, չի լինելու բնական ռեսուրսների դար: Աշխարհի ամենամեծ ընկերությունները վաղուց արդեն ոչ թե նավթային, այլ տեխնոլոգիական ընկերություններն են»: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար նախ և առաջ պետք է օգտագործել մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը: Խոսելով Սփյուռքի ներուժը հօգուտ երկրի զարգացման օգտագործելու կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը դրա հիմնական ուղիներից մեկը համարել է սահմանադրական փոփոխությունները: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցանկացած հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հնարավորություն ունենա իր ցանկությամբ ծառայել հայրենիքին, և որևէ պատնեշ չպետք է լինի»: Ընդգծելով, որ ուժեղ Հայաստանը նաև տեխնոլոգիապես զարգացած Հայաստանն է, նախագահն ասել է, որ մեր բոլորի ուղղվածությունը պետք է լինի դեպի ապագա. «Իսկ ապագան ոչ թե սովորական ծրագրավորումն է, այլ՝ արհեստական բանականությունը, ոչ թե սովորական կենսաբանությունն է, այլ՝ կենսատեխնոլոգիաներն են»: Նախագահը նշել է, որ Ճապոնիա այցի նպատակներից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային առաջատար ընկերությունների հետ հանդիպումներն են. «Հայաստանն ու Ճապոնիան կարող են աշխատել իրար հետ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Հույս ունեմ, որ ճապոնական ընկերությունները կմասնակցեն Հայաստանի տեխնոլոգիական զարգացման գործընթացին»: Խոսելով զարգացած երկիր ունենալու տեսլականի մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մենք, ինչպես ցանկացած պետություն, հաջողության հասնելու միայն մեկ ձև ունենք՝ կառուցել իրական ուժեղ պետություն: Այսինքն՝ նախ ունենանք պետականության գաղափարը մեզնից յուրաքանչյուրի սրտում ու մտքում, լինենք պետականամետ մարդիկ: Ուժեղ պետություն նաև նշանակում է՝ պետություն, որը փոքր ռեսուրսներով կարողանում է մեծ հաջողության հասնել, այսինքն՝ կարգապահ է, ունի տեսլական, գիտի՝ ուր է գնում: Եվ քանի որ փոքր երկիր է՝ այդ տեսլականը սովորական չի կարող լինել, այն պետք է վերածվի առաքելության: Երբ փոքր ես, բոլոր ուժերդ պետք է կարողանաս համախմբել, որպեսզի հարվածիդ ուժը մեծ լինի: Փոքր պետությունը դա կարող է անել, և աշխարհում այդպիսի օրինակները բազմաթիվ են»: Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, երիտասարդներին հայրենիքում պահելու խնդրին: Հանդիպման ավարտին հաջողություններ մաղթելով մասնակիցներին՝ նախագահը նշել է. «Ուզում եմ հուսալ, որ ապագայում ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանի մասին կսկսի մտածել՝ որպես երկրի, որտեղ ինքն իրեն ապահով է զգում, որի հետ կապում է իր ու իր երեխաների ապագան»:
16:51 - 26 հուլիսի, 2021
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց մեկնարկային մենամարտում |armenpress.am|

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց մեկնարկային մենամարտում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը մեկնարկային մենամարտում ուժերը չափեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ: Սողոմոնյանը պարտվեց, քանի որ մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից պայքարի մեջ մտել է արդեն Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց  Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին:
12:43 - 26 հուլիսի, 2021
Տոկիո-2020. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց ձյուդոյի մրցաշարի մեկնարկում |armenpress.am|

Տոկիո-2020. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց ձյուդոյի մրցաշարի մեկնարկում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի 73 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ղազախաստանի ներակացուցչի` Ժանսայ Սմագուլովի հետ և պարտվելով որակավորման փուլում` դուրս մնաց հետագա պայքարից:  Հուլիսի 26-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից 52 կգ Կորյուն Սողոմոնյանը կփորձի պայքարել մեդալների համար: Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին, Սողոմոնյանը կսկսի պայքարը Երևանի ժամանակով 12:15-ին:  Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից: Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նա ուժերը կչափի 50 մետր ազատ ոճում: Մրցումը կմեկնարկի 14:00-ին: Հուլիսի 29-ին 75 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ Արման Դարչինյանը կփորձի դուրս գալ հաջորդ փուլ:  Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:   Հուլիսի 31-ին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը իր երկրորդ մենամարտը կանցկացնի: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին: Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից: Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում գոտեմարտերը կկայանա օգոստոսի 3-ին: Օգոստոսի 2-ին կլինի նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը: Օգոստոսի 3-ին աթլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:
09:26 - 26 հուլիսի, 2021
Արմեն Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել YAMAHA-ի ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանն արհեստական բանականության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել YAMAHA-ի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նախագահ Սարգսյանին ներկայացվել են ընկերության գործունեության ուղղություններն ու նոր նախագծերը, արհեստական բանականությամբ գործող սարքավորումների հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախագահ Սարգսյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն ու դրանց ուղղություններին, ինչպես նաև Հայաստանում ընկերության ներկայացվածությանը: YAMAHA ընկերության մասին YAMAHA-ն ճապոնական ամենահին (հիմնադրվել է 1887թ.) բազմամիլիարդանոց շրջանառություն և համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից մեկն է: Այն բացի երաժշտական գործիքներից արտադրում է մասնագիտացված աուդիո սարքավորմներ, տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներ, էլեկտրոնային և ավտոմատացված սարքեր, մեքենաների ներքին բաղադրիչներ, որոնք գործում են արհեստական բանականությամբ: YAMAHA-ի հատուկ նախագծերից մեկը Արհեստական բանականության երաժշտական համույթի համակարգն է (YOO), որը վերլուծում է երաժիշտների կատարումը և կանխատեսում նրանց ժամանակն ու կատարման ընթացքը՝ միաժամանակ սինքրոնիզացնելով այն այլ երաժշտական գործիքների հետ: YAMAHA-ն արտադրում է նաև փոքր շարժական միջոցներ՝ շարժիչներով նավակներ, մոտոցիկլետներ, հեծանիվներ, ձնամեքենաներ, արդյունաբերության մեջ օգտագործվող ռոբոտներ և այլ սարքավորումներ:
14:41 - 25 հուլիսի, 2021
Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է |armenpress.am|

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն Օլիմպիական խաղերում Ադրբեջանի ներկայացուցիչն է:  Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց  Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:
11:25 - 25 հուլիսի, 2021
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ |armtimes.com|

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ հենացատկի եզրափակիչ |armtimes.com|

armtimes.com: Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի շրջանականերում ավարտվեց սպորտային մարմնամարզության որակավորումը: Հենացատկի որակավորումում գերազանց հանդես եկավ Արթուր Դավթյանը: Հայաստանի ներկայացուցիչը իր առաջին ցատկի համար ստացավ 14․733, երկրորդ ցատկի համար՝ 15․000 միավոր և 14․866 միջին միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Ընդ որում, առաջին տեղը զբաղեցրած կորեացի Ջիհվան Շինը նույնպես ստացավ 14,866 միավոր, սակայն իր ցատկերից մեկի համար նա ստացավ 15․100 միավոր, ինչի շնորհիվ առաջ անցավ Դավթյանից:  Այսպիսով, Դավթյանը դուրս եկավ հենացատկի եզրափակիչ, որը տեղի է ունենալու օգոստոսի երկուսին: Բացի Դավթյանից և Շինից եզրափակիչում հանդես գալու իրավունք էեն ստացել Ռուսաստանի օլիմպիականներ Նիկիտա Նագորնին ու Դենիս Աբլյազինը, թուրք Ադեմ Ասիլն ու Ահմետ Օնդերը, ֆիլիպինցի Կառլոս Էդրիել Յուլոն և բրազիլացի Սոուզա Կայոն: Որակավորումը չեն կարողացել հաղթահարել, մասնավորապես, այս տարվա Եվրոպայի չեմպիոն ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը, ասիական խաղերի կրկնակի չեմպիոն հոնգկոնգցի Շեկ Վայ Հունը: Ավելացնենք, որ նժույգթափեր վարժությունում Դավթյանն իր կատարման համար ստացավ 14,566 միավոր և զբաղեցրեց 13-րդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից:
17:03 - 24 հուլիսի, 2021
Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։ Մարզիկը հանդես է եկել հենացատկի որակավորման փուլում և բարձր միավորներ վաստակել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տպավորված է մեր մարզիկի ելույթով, և Հայաստանի օլիմպիական հավաքականին հաջողություններ է մաղթել։ «Սպորտը լավագույն ձևերից մեկն է աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու համար։ Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը։
16:28 - 24 հուլիսի, 2021
Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Չինաստանն է |armenpress.am|

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Չինաստանն է |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվում են հավաքական թիմերի և առանձին մարզիկների պայքարը և արդեն իսկ կան առաջին մեդալները: Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում այժմ առաջատարը Չինաստանն է 2 ոսկե, 1 բրոնզե մեդալով (ընդհանուր` 3): Երկրորդը Ճապոնիան է` 1 ոսկե, 1 արծաթե մեդալով (ընդհանուր` 2) և եռյակը եզրափակում է Իրանը մեկ ոսկե մեդալով: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում: Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:
15:39 - 24 հուլիսի, 2021
Հայաստանը ցանկանում է Ճապոնիայի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ

Հայաստանը ցանկանում է Ճապոնիայի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդել․ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Վարչապետ Սուգա Յոշիհիդեն ողջունել է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ճապոնիա և շնորհակալություն հայտնել Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին՝ աննախադեպ իրավիճակում օլիմպիական խաղերի հաջող կազմակերպման և անցկացման համար և նշել, որ տպավորված է բացման արարողությունով ու միջոցառման կազմակերպման բարձր մակարդակով։ Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու Ճապոնիայի վարչապետն անդրադարձել են երկկողմ օրակարգին և հայ-ճապոնական հարաբերությունների խորացման հնարավորություններին: Կողմերը նշել են, որ առկա է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ, որը լիարժեքորեն չի իրացվում։ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, իր կայուն և կայացած ֆինանսաբանկային համակարգով, ճապոնական ընկերությունների համար կարող է ծառայել որպես հենակետ եվրասիական երկրների շուկաներ դուրս գալու համար, ինչպես նաև ճապոնական ընկերությունները կարող են ներգրավվել Հայաստանի տարբեր ոլորտներում իրականացվող նախագծերում, մասնավորապես, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ մեկնարկող ծրագրերում։ Նախագահ Սարգսյանը կարևորել է նորարարության, սննդի անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում ճապոնական ընկերությունների հետ համագործակցությունը։ Խոսելով Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության մասին՝ նախագահը նշել է, որ ուրախ կլինի նախաձեռնության շրջանակում ճապոնական ընկերությունների հետ փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար։ Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսում է հանդիպել Mitsubishi Heavy Industries ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության հնարավորությունները։ Նախագահն անդրադարձել է նաև բնապահպանական ոլորտում համագործակցությանը և Սևանի բնապահպանական միջավայրի բարելավման ուղղությամբ համատեղ ծրագրի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ այն հնարավոր է իրականացնել Հայաստանի պարտքը փոխակերպելով Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ռազմավարության իրականացմամբ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության և դրամաշնորհային ծրագրերի համար։ Վարչապետ Սուգա Յոշիհիդեն նշել է, որ Ճապոնիան նույնպես հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների և փոխգործակցության խորացմամբ։ Նա ընդգծել է, որ ճապոնացի հայտնի գործիչ Էիչի Շիբուսավայի գործունեությունը երկու ժողովուրդների բարեկամության լավ օրինակ է, և ճապոնական կողմը պատրաստակամ է զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Կողմերն ընդգծել են հայ-ճապոնական հարաբերություններին նոր որակ հաղորդելու և փոխգործակցության նոր էջ սկսելու կարևորությունը։ Միմյանց ներուժին և հնարավորություններին ծանոթանալու, թիրախային նախագծեր մշակելու և իրականացնելու նպատակով նախագահ Սարգսյանն առաջարկել է Էիչի Շիբուսավայի անվան հայ-ճապոնական համատեղ կառույց ստեղծել՝ հայկական և ճապոնական ընկերությունների մասնակցությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև բազմակողմ համագործակցությանն ու միջազգային կազմակերպություններում գործակցությանը։
14:43 - 24 հուլիսի, 2021
Տոկիո-2020. հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Տոկիո-2020. հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Այսօր՝ Երևանի ժամանակով 15:00-ին, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի դրոշակակիրներն են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Մարզաշխարհի գլխավոր ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է 17 մարզիկ։ Ներկայացնում ենք հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը՝ ըստ Երևանի ժամանակի: Հուլիսի 24-ին, ժամը 05:00-ին առաջինը պայքարի դուրս կգա սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հանդես է գալու հենացատկ և նժույգթափեր մրցաձևերում:  Օգոստոսի 1-ին, ժամը 13:44-ին Դավթյանը կմասնակցի նժույգթափերի եզրափակչին։ Օգոստոսի 2-ին, ժամը 13:54-ին Արթուր Դավթյանը կմասնակցի հենացատկի եզրափակչին: Հուլիսի 25-ին, ժամը 06:15-ին հրաձիգ Էլմիրա Կարապետյանը կմասնակցի եզրափակչին։ Հուլիսի 25, ժամը 08:06-ին Եվրոպայի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հանդես կգա 1/16 եզրափակչում։ Հուլիսի 26-ին, ժամը 06։00-ին ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հանդես կգա ձյուդոյի մրցույթի 1/16 եզրափակչում։ Հուլիսի 26-ին, ժամը 12:15-ին 1/16 եզրափակչում կմենամարտի բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը։ Հուլիսի 27-ին, 06:50-ին ծանրամարտի կանանց մրցույթում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը: Հուլիսի 27-ին, 14։00-ին պայքարի դուրս կգա լողորդ Արթուր Բարսեղյանը։ Հուլիսի 28-ին, ժամը 14։00-ին կմրցի լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:  Հուլիսի 29-ին, ժամը 06։30-ին 1/8 եզրափակչում կմրցի Արման Դարչինյանը։ Հուլիսի 30-ին, ժամը 14։00-ից ազատ ոճում հանդես կգա լողորդ Արթուր Բարսեղյանը։ Օգոստոսի 1-ին, ժամը 06։00-ին 60 կգ քաշային կարգում հանդես կգա Արմեն Մելիքյանը: Օգոստոսի 2-ին, ժամը 06:30-ին մեդալային պայքարը կսկսեն ըմբշամարտիկներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը: Օգոստոսի 3-ին, ժամը 04։00-ին աթլետ Լևոն Աղասյանը մեդալի համար կպայքարի եռացատկում։ Օգոստոսի 3-ին, ժամը 06։30-ին կկայանա հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանի մեկնարկային գոտեմարտը։ Օգոստոսի 3-ին, ժամը 14:50-ից օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Օգոստոսի 4-ին, ժամը 06։30-ին պայքարի դուրս կգա ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը։ Օգոստոսի 6-ին, ժամը 06։30-ին պայքարի դուրս կգա ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը։
17:15 - 23 հուլիսի, 2021
Տոկիոյում սկսվել Է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը |armenpress.am|

Տոկիոյում սկսվել Է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյի Ազգային մարզադաշտում սկսվել Է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հանդիսավոր արարողությունը Խաղերի մայրաքաղաքում տեղի Է ունենում հուլիսի 23-ին: Կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մրցասպարեզում ներկա են սոսկ 950 պաշտոնատար անձինք: Բացման արարողության թեման ստացել Է «Շարժում հառաջ» անվանումը, այն կարծարծի գլոբալ ճգնաժամն առողջապահության բնագավառում, որը հարկադրեց հետաձգել Տոկիոյի Խաղերի անցկացումը, ինչպես նաեւ Ճապոնիայի վերականգնումը 2011 թվկանի՝ նրա պատմության մեջ ամենաավերիչ երկրաշարժից հետո: Արարողության շրջանակներում կարծարծվեն նաեւ այլ հրատապ թեմաներ, ինչպես նաեւ տեղի կունենա մարզիկների ավանդական շքերթը: Տոկիոյում ներկայիս Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, դրանք կտեւեն մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, իսկ տեղացի հանդիսականներին նույնպես օլիմպիական միջոցառումներին չեն թողնի Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:15 - 23 հուլիսի, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։  Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը և երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև կայցելի գիտակրթական հաստատություններ: ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախագահ Սարգսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում կհանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր: 
19:38 - 20 հուլիսի, 2021