Աֆղանստան

Սահմանակցում է արևմուտքից Իրանի Իսլամական Հանրապետությանը, հարավից և հարավ-արևմուտքից`   Պակիստանին, հյուսուսից` Թուրքմենստանին, Ուզբեկստանին և Տաջիկստանին, ծայր արևելքից` Չինաստանին և Հնդկաստանին։
Երկիրը գտնվում է մայրցամաքի կենտրոնում, ծովերից հազարավոր կիլոմետրեր հեռու, ինչով էլ պայմանավորված է երկրի խիստ ցամաքային կլիման: Երկրի արևելքում վեր են խոյանում Հինդուկուշի լեռները, որոնց լանջին է գտնվում Աֆղանաստանի մայրաքաղաք Քաբուլը։ Երկրի ամենախոշոր գետը` Փյանջը, հոսում է Տաջիկստանի սահմանով։ Աֆղանստանի խոշոր քաղաքներից են Կանդահարը, Հերաթը, Մազարի Շարիֆը և այլն։

Հայաստանի Հանրապետության և Աֆղանստանի Իսլամական Հանրապետության (ԱԻՀ) միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. սեպտեմբերի 5-ին:

Քաբուլի օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են |armenpress.am|

Քաբուլի օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են |armenpress.am|

armenpress.am: Քաբուլի Համիդ Քարզայի անվան օդանավակայանից բոլոր առեւտրային չվերթերը դադարեցվել են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին այդ մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը: Այն նաեւ բովանդակում Է կոչ ամբոխ չստեղծելու օդանավակայանում: Flightradar24 պորտալը նաեւ հայտնում Է, որ տարբեր ավիաընկերությունների՝ Նյու Դելի ուղեւորվող երկու չվեթեր, որոնց ուղին պետք Է անցներ Աֆղանստանով, փոխել են երթուղին՝ շրջանցելով այդ երկիրը: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:02 - 16 օգոստոսի, 2021
Աֆղանստանի նախագահը հայտնել է, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար

Աֆղանստանի նախագահը հայտնել է, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարություն է տարածել, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար։ Այս մասին գրում է AFP-ն։ Իր ֆեյսբուքյան էջում Հանին ասել է, որ կանգնած է եղել դժվարին որոշման առջև, քանի որ վտանգված է Քաբուլի միլիոնավոր բնակիչների ճակատագիրը և քաղաքի անվտանգությունը 20-ամյա պատերազմից հետո, որն արդեն անհամար զոհեր է տվել: «Արյունահեղությունից խուսափելու համար ես մտածեցի, որ ավելի լավ է հեռանամ»,- նշել է նա: Նա հավելել է, որ Թալիբանի մարտիկները, որոնք մտել են Քաբուլի նախագահական պալատ, պատմական փորձության առաջ են կանգնած։ «Թալիբանը հաղթանակ տարավ սրի և զենքի վճռով․ նրանք պարտավոր են պաշտպանել մեր հայրենակիցների պատիվը, բարգավաճումն ու ինքնահարգանքը»,- ասել է Աֆղանստանի նախագահը: Նա մանրամասներ չի հաղորդել իր գտնվելու վայրի մասին: 
10:19 - 16 օգոստոսի, 2021
Քաբուլում պարետային ժամ է սահմանվել. «Թալիբան»-ը պատրաստվում է հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» ստեղծման մասին
 |tert.am|

Քաբուլում պարետային ժամ է սահմանվել. «Թալիբան»-ը պատրաստվում է հայտնել «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» ստեղծման մասին |tert.am|

tert.am: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է սահմանվել ժամը 21:00-ից: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզակվալայի հայտարարությանը: Նախարարն ասել է, որ սահմանափակումները սահմանվում են «անկարգությունները կանխելու և Քաբուլի բնակիչների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»:Միրզակվալը քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և 21:00-ից հետո չլքել իրենց բնակության վայրը:Ինչպես հայտնում է Press Association-ը, վկայակոչելով «Թալիբան»-ի պաշտոնյային, թալիբները պատրաստվում են հայտարարել, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա, և որ դա այժմ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունն» է: Ավելի մանրամասն՝ tert.am-ում
21:38 - 15 օգոստոսի, 2021
Գերմանիան փակել է դեսպանատունը Քաբուլում և իր քաղաքացիներին կոչ արել հեռանալ Աֆղանստանից |tert.am|

Գերմանիան փակել է դեսպանատունը Քաբուլում և իր քաղաքացիներին կոչ արել հեռանալ Աֆղանստանից |tert.am|

tert.am: Գերմանիան փակել է իր դեսպանատունը Քաբուլում` թալիբներ` Աֆղանստանի մայրաքաղաք մուտք գործելու ֆոնին, գրում է nationalpost.com-ը:«Անվտանգության իրավիճակը կտրուկ վատթարացել է: Քաբուլում Գերմանիայի դեսպանատունը փակ է օգոստոսի 15-ի դրությամբ», - ասվում է Բեռլինի արտաքին գործերի գրասենյակի կայքում: Այն կրկին կոչ է արել Գերմանիայի քաղաքացիներին հեռանալ Աֆղանստանից: «Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի, մասնավորապես՝ Քաբուլ քաղաքի բնակիչներին, որ նրանց ունեցվածքը, նրանց կյանքն ապահով է. ոչ ոքի նկատմամբ վրեժ չի լինի», - ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը: Վերջինը նաև հավելել է.«Մեր ղեկավարությունը հրահանգել է մեր ուժերին մնալ Քաբուլի դարպասների մոտ և չմտնել քաղաք: Մենք սպասում ենք իշխանության խաղաղ փոխանցմանը»: Նա շեշտել է, որ բոլոր աֆղանստանցիները մասնակցություն կունենան իսլամական կառավարությանը, այսինքն՝ թալիբներ չհանդիսացող աֆղանստանցիները նույնպես ներառված կլինեն դրա կազմում: Al Jazeera-ն հավելում է, որ «Թալիբան»-ը և Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները բանակցություններ են վարում իշխանության խաղաղ փոխանցման համար, այն դեպքում, որ զինյալները շրջափակել են մայրաքաղաք Քաբուլը:  
16:50 - 15 օգոստոսի, 2021
Թալիբները շրջապատել են Քաբուլը եւ մտնում են օդանավակայան, նրանք հայտարարել են երկրի ամբողջ տարածքի վերահսկողության մասին |armenpress.am|

Թալիբները շրջապատել են Քաբուլը եւ մտնում են օդանավակայան, նրանք հայտարարել են երկրի ամբողջ տարածքի վերահսկողության մասին |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները լիովին շրջապատել են Քաբուլ քաղաքը եւ մտնում Աֆղանստանի մայրաքաղաքի օդանավակայանի տարածք: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը: Դրա տվյալներով ՝ թալիբները խոստանում են, որ բոլոր օտարերկրացիները, որոնք ցանկանում են լքել Աֆղանստանը, կկարողանան անարգել դա անել ՝ օգտվելով Քաբուլի օդանավակայանից: Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է իրենց ներկայությունը գրանցեն շարժման ներկայացուցիչների մոտ։ Պակիստանի Geo TV հեռուստաալիքի տվյալներով ՝ թալիբները հայտարարել են, որ Քաբուլի օդանավակայանը կգործի սովորական ռեժիմով: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն ՝ թալիբները նաեւ խոստացել են, որ աֆղանական զինված ուժերի ծառայողներին թույլատրված է ցրվել տներով, եթե նրանք դա ցանկանան: Ինչպես հավաստիացրել է շարժման ղեկավարությունը, գրոհայիններին հրահանգվել է հաղթանակը չհիշատակել օդ կրակոցներով: «Թալիբան»-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ Քաբուլի կրթական, բժշկական եւ հասարակական նշանակության այլ հաստատություններ կշարունակեն աշխատանքը սովորական ռեժիմով: Ծայրահեղականները խոստանում են թույլ չտալ գրոհայիններին քաղաքում ինչ-որ հաղթական երթեր անցկացնել։ Ավելի վաղ թալիբները հայտարարել էին, որ վերահսկում են Աֆղանստանի ողջ տարածքը: Կիրակի առավոտյան շարժման ուժերը հարձակում են սկսել Քաբուլի բոլոր ուղղություններով։ Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը TOLO News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «իշխանության փոխանցումը կանցնի խաղաղ ճանապարհով»:
16:31 - 15 օգոստոսի, 2021
«ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը փոփոխություն չէր տա». Բայդենը մեկնաբանել է թալիբների մուտքը Քաբուլ |tert.am|

«ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը փոփոխություն չէր տա». Բայդենը մեկնաբանել է թալիբների մուտքը Քաբուլ |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է թալիբների մուտքն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, գրում է Al Arabiya-ն: «Եվս մեկ տարի, կամ ևս հինգ տարի, ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը փոփոխություն չէր տա, եթե աֆղանստանցի զինվորականները չեն կարող կամ չի կարողանալու պահել սեփական երկիրը: Եվ մեկ այլ երկրի քաղաքացիական հակամարտության մեջ ամերիկյան անվերջ ներկայությունն ինձ համար ընդունելի չէր»,-ասված է Բայդենի հայտարարությունում:Հայտնի է, որ թալիբների՝ մայրաքաղաք Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:Երկրի ներքին գործերի նախարարն ասել է, որ իշխանության փոխանցումը կլինի խաղաղ՝ առանց կռվի:Աֆղանստանի բանակի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել քաղաքի հարավային և հյուսիսային ծայրամասերում, թեև թալիբների խոսնակը ասում է, որ խմբին հրահանգ է տրված չգրոհել քաղաքը, որը երկրում կառավարության վերջին հենակետն է: Մամուլի խոսնակը հավելել է, որ խումբը մտադիր չէ վրեժ լուծել որևէ մեկից, և պնդում է, որ բոլոր նրանք, ովքեր ծառայել են կառավարությանը և բանակին, կներվեն:Աֆղանստանի նախագահությունը պնդել է, որ իրավիճակը Քաբուլում դեռ վերահսկելի է: Քաղաքացիները հերթ են կանգնել՝ իրենց խնայողությունները բանկերից հանելու համար, քանի դեռ դրանց դռները չեն փակվել իրացվելիության բացակայության պատճառով:Ամերիկացի դիվանագետները դեսպանատնից տարհանվել են ուղղաթիռով. քաղաքում կմնա 50-ից պակաս պաշտոնյա: Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, ԵՄ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ նույնպես տեղափոխվել են Քաբուլում ավելի անվտանգ վայր: Մյուս կողմից, Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ իր պաշտոնյաներին հեռացնել Քաբուլից: «Թալիբան»-ը երաշխավորել է դեսպանատան անվտանգությունը:Հիշեցնենք, որ «Թալիբան» արմատական շարժման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը: Նշվում է, որ այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից:Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները գրավել են Մազարի Շարիֆը` Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող Բալխ նահանգի կենտրոնը և երկրի հյուսիսում ամենամեծ քաղաքը: Բացի այդ, արմատական շարժման ուժերն առանց դիմադրության գրավել են Ջալալաբադը՝ արևելյան Նանգարհար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին:Այսպիսով, խոշոր քաղաքներից միայն Քաբուլն է մնացել կառավարության վերահսկողության տակ:Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:
15:08 - 15 օգոստոսի, 2021
Թալիբների՝ Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա. իշխանության փոխանցումը կլինի խաղաղ |tert.am|

Թալիբների՝ Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա. իշխանության փոխանցումը կլինի խաղաղ |tert.am|

tert.am: Թալիբների՝ մայրաքաղաք Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:Երկրի ներքին գործերի նախարարն ասել է, որ իշխանության փոխանցումը կլինի խաղաղ՝ առանց կռվի:Աֆղանստանի բանակի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել քաղաքի հարավային և հյուսիսային ծայրամասերում, թեև թալիբների խոսնակը ասում է, որ խմբին հրահանգ է տրված չգրոհել քաղաքը, որը երկրում կառավարության վերջին հենակետն է: Մամուլի խոսնակը հավելել է, որ խումբը մտադիր չէ վրեժ լուծել որևէ մեկից, և պնդում է, որ բոլոր նրանք, ովքեր ծառայել են կառավարությանը և բանակին, կներվեն:Աֆղանստանի նախագահությունը պնդել է, որ իրավիճակը Քաբուլում դեռ վերահսկելի է: Քաղաքացիները հերթ են կանգնել՝ իրենց խնայողությունները բանկերից հանելու համար, քանի դեռ դրանց դռները չեն փակվել իրացվելիության բացակայության պատճառով:Ամերիկացի դիվանագետները դեսպանատնից տարհանվել են ուղղաթիռով. քաղաքում կմնա 50-ից պակաս պաշտոնյա: Ըստ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի, ԵՄ աշխատակազմի մի քանի աշխատակիցներ նույնպես տեղափոխվել են Քաբուլում ավելի անվտանգ վայր: Մյուս կողմից, Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ իր պաշտոնյաներին հեռացնել Քաբուլից: «Թալիբան»-ը երաշխավորել է դեսպանատան անվտանգությունը:
14:21 - 15 օգոստոսի, 2021
«Թալիբան»-ի ստորաբաժանումները Քաբուլում են |azatutyun.am|

«Թալիբան»-ի ստորաբաժանումները Քաբուլում են |azatutyun.am|

azatutyun.am: «Թալիբան» շարժման զինյալներն այսօր առավոտյան մի շարք ուղղություններից միաժամանակ մուտք են գործել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ», - հաղորդում է Reuters գործակալությունը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի աշխատակազմը հաստատել է, որ մայրաքաղաքի մի շարք շրջաններում փոխհրաձգության ձայներ են լսվում։ Դրա հետ մեկտեղ, Գանիի կառավարությունը պնդում է, որ անվտանգության ուժերը վերահսկում են իրավիճակը։ Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, ըստ Reuters-ի, ուղղաթիռներով տեղափոխվել են Քաբուլի միջազգային օդանավակայան՝ հետագա տարհանման նպատակով։ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ Եվրամիության մի շարք պետությունների դեսպանատների աշխատակիցներն այժմ Քաբուլի սահմաններում գտնվող անվտանգ մի տարածքում են։ Ընդամենը երկու օր առաջ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քըրբին հայտարարում էր, թե «այս պահին Քաբուլին անմիջական վտանգ չի սպառնում»։
13:21 - 15 օգոստոսի, 2021
«Թալիբան»-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը. այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից |tert.am|

«Թալիբան»-ը վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը. այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից |tert.am|

tert.am: «Թալիբան» արմատական շարժման զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին: Նշվում է, որ այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ թալիբները գրավել են Մազարի Շարիֆը` Ուզբեկստանի հետ սահմանին գտնվող Բալխ նահանգի կենտրոնը և երկրի հյուսիսում ամենամեծ քաղաքը: Բացի այդ, արմատական շարժման ուժերն առանց դիմադրության գրավել են Ջալալաբադը՝ արևելյան Նանգարհար նահանգում՝ Պակիստանի հետ սահմանին:Այսպիսով, խոշոր քաղաքներից միայն Քաբուլն է մնացել կառավարության վերահսկողության տակ:Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:  
12:48 - 15 օգոստոսի, 2021
Չեխիան անհապաղ հետ է կանչում Աֆղանստանում գտնվող իր դիվանագետներին |armenpress.am|

Չեխիան անհապաղ հետ է կանչում Աֆղանստանում գտնվող իր դիվանագետներին |armenpress.am|

armenpress.am: Չեխիան որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Աֆղանստանում գտնվող դիվանագիտական անձնակազմին: Այս մասին Պրահայում հրավիրված արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը: «Իրադրությունն Աֆղանստանում վատթարանում է: Հենվելով Քաբուլում մեր դեսպանի առաջարկի, ինչպես մեր դաշնակիցներից ստացած տեղեկությունների վրա, ստիպված եմ եղել կարևոր որոշում կայացնել մեր դիվանագետների՝ Քաբուլի միջազգային օդանավակայան անհապաղ տեղափոխման վերաբերյալ»,- ասել է Կուլգանեկը:   Նշենք, որ մի շարք երկրներ, այդ թվում և ԱՄՆ-ն ու Իտալիան ևս խոսել են դիվանագիտական իրենց անձնակազմին Աֆղանստանից դուրս բերելու հնարավորության մասին: Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:
17:20 - 14 օգոստոսի, 2021
Աֆղանստանի նախագահը հայտնել է երկրում հրադադարի հաստատման հնարավորության մասին

 |armenpress.am|

Աֆղանստանի նախագահը հայտնել է երկրում հրադադարի հաստատման հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 14-ին հայտարարել է հրատապ խորհրդակցություններ սկսելու մասին, որոնց նպատակը կառավարական ուժերի և ծայրահեղական «Թալիբան» շարժման միջև հրադադարի հաստատումն է: Այս մասին հայտնում է AFP-ն: «Հրատապ քննարկումներ են իրականացվում, որպեսզի վերջ տրվի պատերազմին»,- Քաբուլում ելույթի ժամանակ հայտարարել է Գանին։ Ավելի վաղ տեղական հեռուստաալիքներից մեկը տեղեկացրել էր, որ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադեն աֆղանական կառավարությանն ու թալիբներին ներկայացրել է «ծրագիր ռազմական առճակատումը դադարեցնելու վերաբերյալ»: Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:
14:19 - 14 օգոստոսի, 2021