Լեհաստան

Լեհաստան, պաշտոնական անվանումը՝ Rzeczpospolita Polska (Ժեչպոսպոլիտա Պոլսկա), պետություն է Կենտրոնական Եվրոպայում։

Սահմանակցում է արևմուտքից Գերմանիային, հարավից՝ Չեխիային և Սլովակիային, արևելքից՝ Ուկրաինային և Բելառուսին, հյուսիս-արևելքից՝ Լիտվային և հյուսիսի մի փոքր հատվածում Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ։ Բացի դրանից կիսում է ծովային սահմանը Դանիայի և Շվեդիայի հետ։

Մայրաքաղաքն է Վարշավան, իսկ մյուս մեծ քաղաքներից են Կրակովը, Վրոցլավը, Գդանսկը։

Բելառուսի պաշտպանության նախարար․ «Անհրաժեշտության դեպքում ռուսական «Իսկանդեր»-ները կարող են տեղակայվել մեր երկրում» |tert.am|

Բելառուսի պաշտպանության նախարար․ «Անհրաժեշտության դեպքում ռուսական «Իսկանդեր»-ները կարող են տեղակայվել մեր երկրում» |tert.am|

tert.am: Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը հաստատել է, որ կցանկանար ունենալ սեփական «Իսկանդեր» համալիրները, սակայն անհրաժեշտության դեպքում ռուսականները կարող են տեղակայվել հանրապետությունում կոնկրետ առաջադրանքների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։«Իսկանդերը շատ լավ հրթիռային համակարգ է, այդ աշխատանքն իրականացվել և իրականացվում է ռազմական գերատեսչություններում պետության ղեկավարի անունից։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը գործնականում ավարտել է այս հրթիռային համակարգի վերազինումը, և մենք նույնպես ցանկանում ենք այն ունենալ մեզ մոտ։ Թեև կարելի է ասել, որ արդեն ունենք։ Ես ձեզ մեծ ռազմական գաղտնիք չեմ ասի, մենք ունենք ուժերի տարածաշրջանային խմբավորում, որը ներառում է նաև այս հրթիռային համակարգը, որն անհրաժեշտության դեպքում կժամանի մեր տարածք և մեզ հետ առաջադրանքներ կիրականացնի»,- ասել է նախարարը Al Jazeera-ին տված հարցազրույցում:Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը նաև ասել է, որ երկրում ռուսական ռազմաբազաներ տեղակայելու անհրաժեշտություն չկա, առկա զորքերի ընդհանուր խմբավորումը բավական է։
19:42 - 16 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը պատրաստ է օգնել կարգավորել միգրացիոն ճգնաժամը Բելառուսի և ԵՄ-ի սահմանին. Պուտին |armtimes.com|

Ռուսաստանը պատրաստ է օգնել կարգավորել միգրացիոն ճգնաժամը Բելառուսի և ԵՄ-ի սահմանին. Պուտին |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել կարգավորել միգրանտների հետ կապված իրավիճակը, որը ստեղծվել է Բելառուսի և ԵՄ-ի սահմանին ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում։ «Երբ մեր հասցեին հայտարարություններ կամ մեղադրանքներ ենք լսում, ուզում եմ բոլորին ասել՝ զբաղվեք ձեր ներքին խնդիրներով, ձեր սեփական հարցերը ոչ մեկին մի փոխանցեք, որոնք ենթակա են ձեր համապատասխան ուղղության գերատեսչությունների լուծմանը։ Բայց մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, մենք կարող ենք օգնել այս իրավիճակի հանգուցալուծմանը, եթե, իհարկե, մեզնից ինչ-որ բան կախված կլինի այստեղ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև ասել է, որ միգրացիոն ճգնաժամի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից և նախկինում երբեք այդ հարցը չի քննարկել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ «Ես անձամբ իմացել եմ այն մասին, թե ինչ է կատարվում լեհ-բելառուսական սահմանին լրատվամիջոցներից, նախկինում երբեք չեմ քննարկել այդ հարցը Լուկաշենկոյի հետ: Միայն երբ այս ճգնաժամը ծագեց, մենք երկու անգամ հեռախոսով խոսեցինք նրա հետ այդ մասին», - բացատրել է Պուտինը: Ավելի վաղ նա հույս էր հայտնել, որ Լուկաշենկոն և Գերմանիայի՝ դեռևս գրծող կանցլեր Անգելա Մերկելը շուտով զրույց կունենան և կքննարկեն նաև ներկա իրավիճակը, քանի որ շատ միգրանտներ ձգտում են գնալ Գերմանիա։  
17:49 - 14 նոյեմբերի, 2021
Տասնյակ փախստականներ Բելառուսից ներխուժել են Լեհաստան |tert.am|

Տասնյակ փախստականներ Բելառուսից ներխուժել են Լեհաստան |tert.am|

tert.am: Մերձավոր Արևելքից 50 հոգանոց անօրինական միգրանտների խումբ Բելառուսից Ստաժին բնակավայրի մոտ բռնի ուժով ներխուժել է Լեհաստանի տարածք, հաղորդում է Լեհաստանի Պոդլասկի վոյևոդության ոստիկանությունը։Հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանն ապօրինի հատած փախստականների որոնողական աշխատանքներին մասնակցել է 21 ոստիկան, ինչպես նաև զինվորականներ և սահմանապահներ։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Իրաքի 22 քաղաքացու:  Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդացել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր:
15:01 - 14 նոյեմբերի, 2021
Ռուսաստանը պատասխանատվություն է կրում լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամի համար. Մեծ Բրիտանիա  |azatutyun.am|

Ռուսաստանը պատասխանատվություն է կրում լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամի համար. Մեծ Բրիտանիա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը ներգրավված է և պատասխանատվություն է կրում Բելառուսի ու Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի համար, հայտարարում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրասը: The Sunday Telegraph-ում արած հրապարակման մեջ նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի բելառուսական իշխանությունների վրա՝ ճգնաժամը դադարեցնելու և երկխոսություն սկսելու համար։ «Տեսեք, թե ինչ է կատարվում Բելառուսում: Լեհաստանի սահմանին դիմակայության սրումը [նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոյի վարչակարգի գործողությունն է տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար», - պնդել է Թրասը` հավելելով, որ Բելառուսի ղեկավարը իր իշխանությունը պահելու համար օգտագործում է հուսահատ փախստականներին: Նա խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի Լեհաստանի իշխանություններին ամրապնդել Բելառուսի հետ սահմանը։
12:50 - 14 նոյեմբերի, 2021
Բելառուսի հետ սահմանին փախստականների թիվը հասել է 1500-ի. Լեհաստանի ՆԳ նախարար |armenpress.am|

Բելառուսի հետ սահմանին փախստականների թիվը հասել է 1500-ի. Լեհաստանի ՆԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի ու Բելառուսի սահմանին` Կուզնիցայի անցակետի մոտ, փախստականների թիվը հասել է 1500-ի: Այս մասին, ինչպես փոխանցում է TAСС-ը, RMF ռադիոյին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին: «Փախստականների ճամբարն անընդհատ աճում է»,- ասել է նախարարը՝ պնդելով, որ ճամբարն ամբողջությամբ գտնվում է բելառուսական կողմի վերահսկողության ներքո: «Մենք հետևում ենք, թե ինչպես են բելառուսական իշխանությունները փախստականներին հասցնում մթերք, քնապարկեր, վրաններ, փայտ, կացին, դանակներ»,- հայտարարել է Կամինսկին: Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բավարար ուժեր ուղարկել է սահման՝ իրավիճակը վերահսկելու նպատակով: Նրա խոսքով՝ այդ հատվածում ծառայության մեջ են գտնվում 13 հազար զինծառայող, 4500 սահմանապահ և 2000 ոստիկան: Ընթացիկ տարվա մեջ Լեհաստանի սահմանապահները կանխել են Բելառուսի հետ սահմանն ապօրինի հատելու ավելի քան 33 հազար փորձ: Լուսանկարը՝ РИА Новости-ի
14:13 - 13 նոյեմբերի, 2021
ԱՄՆ-ն անհանգստացած է բելառուսալեհական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ

ԱՄՆ-ն անհանգստացած է բելառուսալեհական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Միացյալ Նահանգները շատ անհանգստացած է բելառուսալեհական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակով։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։ «Մենք շատ անհանգստացած ենք Բելառուսի գործողություններով և նրանով, ինչ կատարվում է Լեհաստանի հետ սահմանին: Լուկաշենկոյի ռեժիմը շատ անհանգստացնող գործողություններ է իրականացնում»,- նշել է Հարիսը լրագրողների հետ զրույցում Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջին օրերին Լատվիան, Լիտվան և Լեհաստանը հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով «միգրացիոն ճգնաժամ» ստեղծելու մեջ։ Մինսկը մերժում է բոլոր մեղադրանքները։
22:14 - 12 նոյեմբերի, 2021
Բելառուսը վստահեցնում է՝ կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի օգնությամբ |azatutyun.am|

Բելառուսը վստահեցնում է՝ կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի օգնությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե Մինսկը կարող է ապահովել սեփական անվտանգությունը, անհրաժեշտության դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության օգնությամբ։ «Բելառուսի զինված ուժերը պատրաստ են կոշտ հարված տալ ցանկացած հարձակման։ Վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու համար ստեղծված մեր համակարգը հնարավորություն է տալիս ապահովել երկրի անվտանգությունը, այդ թվում մեր գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ», - հայտարարել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը։ Նախարարությունը նաև պնդել է, թե Մինսկը պատրաստ է պաշտպանել «Ռուսաստանի հետ Միութենական պետության սահմանները և ամենասեղմ ժամկետում սկսել զորքերի խմբավորում ցանկացած ուղղությամբ»։ Հայտարարությունը հնչել է Բելառուսի և Եվրամիության սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Արևմտյան երկրները երեկ ՄԱԿ-ում խստորեն դատապարտել էին Բելառուսի իշխող վաչակազմին՝ ներգաղթյալներին դեպի Եվրամիության սահման ուղղորդելու համար։ ԵՄ առաջնորդները չէին բացառել, որ կարող են խստացնել պատժամիջոցները Ալեքսանդր Լուկաշենկոյի բռնապետական վարչակազմի նկատմամբ։
17:35 - 12 նոյեմբերի, 2021
«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

«Բելավիա»-ն դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի պետական ավիափոխադրողը՝ «Բելավիա»-ն, հայտարարել է, որ այսօրվանից դադարեցնում է Իրաքի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների տեղափոխումը Թուրքիայից Բելառուս՝ պաշտոնական Անկարայի խնդրանքով։ Որոշումը կայացվել է Լեհաստանի և Բելառուսի սահմանին օրեր շարունակվող միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Ավելի վաղ՝ նախօրեին, արևմտյան կառավարությունները ՄԱԿ-ում դատապարտել էին Բելառուսի իշխանություններին և պնդել, թե Լուկաշենկոյի վարչակազմը միտումնավոր է ներգաղթյալներին ուղղորդում դեպի Եվրամիության սահման՝ վրեժխնդիր լինելու իր դեմ սահմանված պատժամիջոցների համար։ Լեհական լրատվամիջոցները հաղորդում են, որ անցած գիշեր իշխանությունները կանխել են ներգաղթյալների երկու խմբի կողմից ապօրինի սահմանահատումը, այսօր նման փորձերը շարունակվել են։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Էստոնիան ու մի շարք այլ երկրներ երեկ ՄԱԿ-ում հայտարարել են, որ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնալիք է դարձել տարածաշրջանի անվտանգության համար։ Մոսկվան Լուկաշենկոյին իր աջակցությունը ցույց տալու համար երկու օր անընդմեջ միջուկային զենք կրելու ընդունակ ռազմավարական ռմբակոծիչներ էր ուղարկել Բելառուսի օդային տարածք։
14:52 - 12 նոյեմբերի, 2021
Լեհաստանի վարչապետը սահմանին ստեղծված իրադրությունը որակել Է նոր տեսակի պատերազմ |armenpress.am|

Լեհաստանի վարչապետը սահմանին ստեղծված իրադրությունը որակել Է նոր տեսակի պատերազմ |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Բելառուսի հետ սահմանի վրա միգրանտների հետ կապված իրադրությունը որակել Է նոր տեսակի պատերազմ: «Այն, ինչի հետ մենք գործ ունենք, նոր տեսակի պատերազմ Է: Դա պատերազմ Է, որտեղ ռազմամթերքը քաղաքացիան անձինք են եւ զանգվածային լրատվամիջոցները»,-Մորավեցկին նոյեմբերի 11-ին գրել Է Twitter-ում: «Բայց թեեւ փոխվել են պայքարի կանոնները, մեկը մնում Է անփոփոխ. անվտանգության միջոցը Լեհաստանի Հանրապետությունը պաշտպանելու, նրա սահմանները եւ ինքնիշխանությունը պաշտպանելու պատրաստակամությունն Է»,-հավելել Է նա: Նոյեմբերի 8-ին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել Է, որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը ուղեւորվել Է Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Սահմանագծին լեհական արգելափակոցների առջեւ մնացել են 2 հազար փախստականներ, այդ թվում՝ զգալի թվաքանակով կանայք ու երեխաներ: Լեհ ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել, միգրանտները փորձեր են ձեռնարկել հաղթահարել արգելափակոցները: Վերջին ժամանակներս Լեհաստանը, Լիտվան եւ Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից անօրինական միգրանտների թվի աճի մասին, Մինսկին մեղադրել են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում Է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան եւ Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են բելառուսական տարածք: Ստեղծված իրադրության կապակցությամբ Լեհաստանի նախագահն արտակարգ դրության ռեժիմ Է մտցրել սահմանին, դրա պահպանման համար ներգրավել են բանակին եւ ոստիկանությանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:31 - 11 նոյեմբերի, 2021
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անթույլատրելի է համարել իրավիճակը լեհ- բելառուսական սահմանին |armenpress.am|

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անթույլատրելի է համարել իրավիճակը լեհ- բելառուսական սահմանին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն անթույլատրելի է համարել իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին, որտեղ փախստականների խմբերը հայտնվել են «անելանելի դրության մեջ»: Այս մասին ասվում է նրա կողմից տարածած հաղորդագրության մեջ: «Ես կոչ եմ անում ներգրավված պետություններին ձեռնարկել հրատապ քայլեր դեէսկալացիայի ու այս անթույլատրելի իրավիճակի կարգավորման նպատակով՝ համաձայն մարդու իրավունքների ու փախստականների իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտականությունների»,- ասել է Բաչելետը: Նա ընդգծել է, որ երկու երկրների վերաբերմունքը, որը մեծամասամբ կենտրոնացած է խնդրի անվտանգային ու քաղաքական կողմերի վրա, այդ թվում և զորքերի տեղակայումն ու հնչեցվող հռետորաբանությունը, կարող է խորացնել միգրանտների խոցելիությունն ու ռիսկերը, որոնց նրանք բախվում են: «Իշխանությունները պետք է միասին աշխատեն՝ պաշտպանելու բոլոր նրանց կյանքն ու արժանապատվությունը, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել նրանց ընդհանուր սահմանին»,- հայտարարել է ՄԱԿ-ի հանձնակատարը:  
21:23 - 10 նոյեմբերի, 2021
Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկը |azatutyun.am|

Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանի անցակետերից մեկը |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանն այսօր կփակի Բելառուսի հետ իր սահմանային անցակետերից մեկը` բելառուսական կողմում գտնվող միգրանտների՝ ցանկապատը ճեղքելու փորձից հետո: Բրուժի-Կուզնիցա սահմանային անցակետը, որի մոտ, ըստ Լեհաստանի պաշտպանության նախարարության, միգրանտները ճամբար են ստեղծել, կփակվի, հայտարարել են Լեհաստանի սահմանապահները: Համացանցում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, որ միգրանտները փորձում են կոտրել ցանկապատն ու կտրել փշալարերը։ Լեհաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանխել է փորձը: Վերջին ամիսներին Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնում են Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների թվի աճի մասին։ Մասնավորապես, վերջին տվյալներով, ավելի քան 30 հազար մարդ է փորձել անօրինական ճանապարհով մուտք գործել Լեհաստան։ Եվրամիությունը մեղադրում է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին ի պատասխան Բրյուսելի կողմից կիրառվող պատժամիջոցների Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից միգրանտներին Մինսկ տեղափոխելու և այնուհետև ԵՄ անդամ Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ իր երկրի սահմաններ ուղարկելու մեջ: Լուկաշենկոն հերքում է մեղադրանքն ու հայտարարում, որ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Մինսկը «ոչ փող ունի, ոչ ուժ»՝ զսպելու մարդկանց հոսքը։
10:41 - 09 նոյեմբերի, 2021