Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

ԵԱՀԿ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին․կառույցի գործող նախագահ
 |factor.am|

ԵԱՀԿ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին․կառույցի գործող նախագահ |factor.am|

factor.am: ԵԱՀԿ նախագահությունը աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։ Նրա խոսքով՝ իր նպատակն է այս պահին ամրապնդել ու խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ խաղաղությանն ու անվտանգությանը  խթանման համար։ «ԵԱՀԿ-ն հաստատում է իր ցանկությունը ամրապնդելու վստահությունը  կազմակերպության անդամ երկրների միջև ու պետք է շարունակի աշխատանք տանել հարաբերություններ կառուցելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Ես զրուցել եմ նախարարի հետ այն մասին, թե կոնկրետ ինչպես Բաքուն կարող է նպաստել այս գործընթացին»,- ասել է Օսմանին։ Նա նաև նշել է, որ տեղյակ է նախօրեին տեղի ունեցած միջադեպից (խոսքը ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի հերթական ագրեսիայի մասին է) ու առաջարկել ԵԱՀԿ ռեսուրսները կողմերի միջև շփումների  ու նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Օսմանին նշել է, որ «երկու կողմերի համար էլ խաղաղությունը կարևոր է ու կոչ արել օգտագործել մեխանիզմները խաղաղության ապահովման համար»։ ԵԱՀԿ գործող նախագահը նաև կոչ է արել շարունակել «ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորման համար»։
15:33 - 12 ապրիլի, 2023
Ադրբեջանում մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի և Բայրամովի դեմ առ դեմ հանդիպումը
 |tert.am|

Ադրբեջանում մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի և Բայրամովի դեմ առ դեմ հանդիպումը |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեմ առ դեմ հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի նաև Հայաստան։  Նշվում էր, որ Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ հանդիպելու պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ: Այցի նպատակն է ԵԱՀԿ-ի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդումը, առկա անվտանգության մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղությանն ու կայունությանը նպաստելը։
11:54 - 12 ապրիլի, 2023
Աբդոլլահիանը Բայրամովի հետ քննարկել է առկա թյուրըմբռնումները. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

Աբդոլլահիանը Բայրամովի հետ քննարկել է առկա թյուրըմբռնումները. Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ երեկ գիշեր և այսօր երեկոյան Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Նշվում է, որ պաշտոնյաները ծավալուն քննարկում են ունեցել երկկողմ հարաբերություններում զարգացումների և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու թյուրըմբռնումները և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հարգանքի, միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը։ Աբդոլլահիանը նշել է, որ տարածաշրջանի երկրների միջև հակասությունները միայն թշնամիների օգտին են։ Ընդգծվել է լրատվական դաշտն ավելի շատ վերահսկելու անհրաժեշտությունը՝ ի շահ երկու երկու ժողովուրդների ու երկրների։
22:50 - 08 ապրիլի, 2023
«Բաքուն հաստատակամ է վերաինտեգրացիայի հարցում»․ Բայրամով |azatutyun.am|

«Բաքուն հաստատակամ է վերաինտեգրացիայի հարցում»․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Իսրայելի նախագահին և կրկին մեղադրել Հայաստանին ռազմատենչ հռետորաբանության և խաղաղության ջանքերին խոչընդոտելու մեջ։ «Նախարար Բայրամովը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, նշել, որ Հայաստանը փորձում է բանակցությունների տպավորություն ստեղծել՝ իր պարտավորություններից խուսափելու համար», - հաղորդում է Բաքուն, հավելելով՝ վերջին շաբաթների ընթացքում հայկական կողմը «շարունակել է ագրեսիվ գործողությունները»։ Կոնկրետ փաստեր, սակայն, հաղորդագրությունը չի հիշատակել։ «Նախարար Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը վճռական է՝ վերականգնելու խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, ինչպես նաև վերաինտեգրելու ծագումով հայ բնակիչներին», - ասված է հաղորդագրությունում։
17:07 - 30 մարտի, 2023
Դոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ |1lurer.am|

Դոնֆրիդը Բայրամովի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։ Դոնֆրիդն ու Բայրամովը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև խաղաղության գործընթացը: Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը` հանուն տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման: Պետքարտուղարի օգնականը կրկին շեշտել է` կայուն խաղաղության ուղին երկխոսությունն է: Նա վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին:
09:27 - 28 մարտի, 2023
Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով
 |armenpress.am|

Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին: «Ռուսաստանը նաև կողմ է սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացմանը՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը։ Լավրովն ընդգծել է բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը։ ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ նոր հանդիպման հայկական կողմի պատրաստակամության մասին, քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը: «Առաջիկայում երեք նախարարների համար էլ հարմար ժամկետներ կընտրենք»,- եզրափակել է Լավրովը։
17:10 - 20 մարտի, 2023
Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով. Բայրամով |azatutyun.am|

Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով. Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հասցեագրված նամակում գրել է, թե «Հայաստանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով»: Այդ նամակով Բայրամովն արձագանքել է Լաչինի միջանցքի հարցով Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմանը: «Արտաքին գործերի նախարարը նամակում նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում Լաչինի ճանապարհին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիաների համար և չի կարող ուժով սահմանափակել բողոք հայտնելու նրանց օրինական իրավունքը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում: Միաժամանակ Բայրամովը գրել է, իր ներկայացմամբ, «Հայաստանի կողմից Լաչինի միջանցքը չարաշահելու դեպքերի մասին» և պնդել, թե Ադրբեջանը երաշխավորում է ճանապարհի անվտանգությունը: Բայրամովի պնդմամբ, ոչ կառավարությունը և ոչ էլ ցուցարարները չեն խոչընդոտում երթևեկությունը: Բայրամովը Գուտերեշին գրել է, որ ճանապարհով անարգել անցնում են Կարմիր խաչի և Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մեքենաները: Նա նաև գրել է, որ Ադրբեջանն առաջարկել է անցակետեր տեղադրել Լաչինի ճանապարհին, «և այն, որ հայկական կողմը դա մերժել է, վկայում է, որ Երևանը հետաքրքրված չէ Լաչինի միջանցքի թափանցիկ աշխատանքով»: Հայաստան Արցախին կապող Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը Երևանի համար շարունակում է անընդունելի լինել։ «Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել»,- «Ազատությանը» ավելի վաղ փոխանցել էր արտաքին գերատեսչության խոսնակ Վահան Հունանյանը։ Ադրբեջանի նախագահ Ալիևը մյունխենյան բանակցություններից հետո էր անցակետ դնելու գաղափարը հնչեցրել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան հայտարարել էր՝ Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցումը Հայաստանի համար ընդունելի չէ: Միջանցքը փակ է արդեն երեք ամիս։
19:03 - 10 մարտի, 2023
ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները կողմերի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում լեգիտիմության լուրջ կասկածներ առաջացնող առաքելությունը առաջ մղելով․ Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հարավային Կովկասում ԵՄ-ի միջնորդական ջանքերին՝ հայտարարելով, որ Եվրամիությունը բացահայտ չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա մենք չենք կարող դրանք մանրամասն մեկնաբանել: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունն բացահայտ չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որն առաջացնում է բազում հարցեր, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տևողության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերում այդ առաքելության ավելացված արժեքի տեսանկյունից: Այնուամենայնիվ, դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է՝ ում հետ համագործակցել, ում հետ՝ ոչ», - ասել է Լավրովը:Նա հավելել է, որ Ռուսաստանը իր գործողություններում առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ չվնասել և աջակցել այնպիսի լուծմանը, որը նախևառաջ հիմնված կլիներ երեք ղեկավարների պայմանավորվածությունների վրա և երկրորդ, որը կապահովեր այստեղ փոխշահավետ, փոխհարգալից համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջև:Շարունակությունը՝ tert.am-ում
15:13 - 28 փետրվարի, 2023
Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով
 |armenpress.am|

Լաչինի միջանցքում անցակետեր նախատեսված չեն. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությանը: «Դրա (խմբ.՝ Լաչինի միջանցքի) գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թ. նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների, քաղաքացիական անձանց ազատ տեղաշարժն ապահովելու անհրաժեշտությունը։ Մենք հենց դրան ենք ձգտում՝ առաջին հերթին ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով: Այնտեղ չի նախատեսվում որևիցե անցակետերի ստեղծում», - ասել է Լավրովը։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի արևելյան տարածքներում էներգառեսուրսների օգտագործման հետ կապված Երևանի և Բաքվի միջև դատավարությանը՝ կապված վնասի փոխհատուցման հետ, ապա, ըստ Լավրովի, դա Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարցն է:  
14:55 - 28 փետրվարի, 2023