Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Նիդերլանդների գործարարների խումբ կգա Հայաստան.Քերոբյանն ամփոփել է Հաագայում գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները

 |armenpress.am|

Նիդերլանդների գործարարների խումբ կգա Հայաստան.Քերոբյանն ամփոփել է Հաագայում գործարար համայնքի հետ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արդեն իրականացված նիդերլանդական ներդրումները՝ գործող բիզնեսներն ընդլայնելու, նոր բիզնեսներ հիմնելու հնարավորություններ կան: Հայաստան արդեն հաջորդ շաբաթ կժամանի Նիդերլանդների գործարարների խումբ՝ կոնկրետ բիզնես ծրագրերով: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  խոսելով Հաագայում Նիդերլանդների գործարար համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքներից: «Հանդիպեցինք գործարարների հետ, որոնք արդեն գործունեություն են ծավալում Հայաստանում կամ նախատեսում են շատ շուտով սկսել գործունեություն: Խոսեցինք նոր բիզնես հնարավորությունների և եղած բիզնեսներն ընդլայնելու, ավելի լավացնելու մասին»,-ասաց նախարարը: Քերոբյանը Նիդերլանդների գործարարներին ներկայացրել է կառավարության այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել: «Մասնավորապես պատմեցի մեր տնտեսության արդիականացման ծրագրի մասին, որի ներքո կառավարությունը սուբսիդավորում է նոր սարքավորումների և նոր հոսքագծերի ձեռքբերման վարկերի տոկոսները, որն իհարկե շատ հետաքրքրեց մեր գործընկերներին, ինչպես նաև գյուղատնտեսության աջակցության ծրագրերի՝ ջերմոցների, անասնապահական ֆերմաների, ինտենսիվ այգիների սուբսիդավորման և քեշբեքի գործիքների մասին, որը ևս շատ հետաքրքիր է իրենց համար»,-ասաց նախարարը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Նիդերլանդների գործարար համայնքին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը: «Ներկայացրեցի, որ չնայած այսպիսի տուրբուլենտ ժամանակաշրջանին՝ 2022 թվականի առաջին եռամսյակին աճել է 9.6 տոկոսով, նաև նախորդ տարվա ներդրումային ցուցանիշը՝ 1 տրլն 370 մլրդ ներդրումներ, որը աննախադեպ բարձր էր Հայաստանի համար»,-ասաց Քերոբյանը: Իսկ թե Հայաստանի տնտեսությունում ո՞ր ոլորտներն են հատկապես հետաքրքրում Նիդերլանդների ներդրողներին՝ նախարարն առանձնացրեց՝ ամենամեծ ներդրումները գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում են: «Գիտենք, որ Նիդերլանդներում գրանցված բազմաթիվ ընկերություններ ունեն գիտահետազոտական կենտրոններ Հայաստանում: Նիդերլանդական ընկերությունները նաև բավականին ակտիվ են բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտում, որտեղ հանդիսանում են թե ներդրողներ, թե մատակարարներ: Մենք տեսնում ենք, որ ընդլայնելու մեծ հնարավորություններ կան»,-ասաց Քերոբյանը: Հաջորդ շաբաթ Նիդերլանդների գործարարների մեծ խումբ կլինի Հայաստանում՝ արդեն կոնկրետ բիզնես ծրագրերով: Հայաստան եկող գործարարների թվում կլինեն նաև հանդիպման մասնակից գործարարներից: «Մենք հնարավորություն կունենանք նստել, յուրաքանչյուրի հետ քննարկել բիզնես ծրագրերը և փորձել օգնել յուրաքանչյուրին՝ ընդլայնելու իրենց բիզնեսը Հայաստանում կամ ստեղծելու նոր բիզնես»,-ասաց նախարարը:
18:50 - 12 մայիսի, 2022
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Վարչապետը Նիդերլանդներում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ: Հայաստանն ու Նիդերլանդներն այս տարի նշում են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորեցին Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Մայիսի 11-ին նախատեսվում է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի հետ: Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում ներկա կգտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանականում Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Հաագայի Խաղաղության պալատ (Արդարադատության միջազգային դատարանի կենտրոնակայան և Մշտական միջնորդ դատարանի նստավայր), Նիդերլանդների խորհրդարանում կհանդիպի Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:
19:35 - 10 մայիսի, 2022
Վերին Լարսն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

Վերին Լարսն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը մայիսի 5-ի նիստի ընթացքում հաստատել է «Սի ընդ Էմ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ որպես ՀՀ տարածքից արտահանման և (կամ) ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ընկերության միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցով իրականացվող բեռնափոխադրումների և ծառայությունների մատուցման հետ կապված հաշվարկների կազմակերպման մասին պայմանագրի ձևը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ։ Հաշվի առնելով, որ վերոնշյալ ցամաքային ուղուն որպես այլընտրանք դիտարկվող լաստանավի օգտագործումն առավել թանկ է բեռնափոխադրողների համար, և կարող է նվազեցնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկաներում, ուստի բեռնափոխադրումների նշված այլընտրանքային միջոցի օգտագործման հետևանքով առաջացող ծախսերի փոխհատուցումը կառավարության կողմից կարող է էականորեն նվազեցնել առկա խոչընդոտները՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացմանը։ Արդյունքում, հնարավորություն կտրվի ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումն ու ընդգծել, որ երկար տարիներ երկիրն առնչվել և առնչվում է Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ եղանակային պայմաններին: «Բայց հիմա այս պրոբլեմատիկան ավելի է սրվել: Ինչո՞ւ, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների, Սև ծովով, ծովային բեռնափոխադրումների հետ կապված որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավական մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելուն: Իսկ այդտեղ դարձյալ զուգահեռ ճանապարհի  ամբողջը կամ հսկայական մասն անցնում է Վերին Լարսով: Սրա արդյունքում՝ Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը, չեմ կարող ասել՝ կրկնապատկվել է, եռապատկվել է, թե քառապատկվել, բայց առնվազն այնքան է ծանրաբեռնվել, որ նախկինում բոլորիս իմացած պրոբլեմներն էականորեն ավելացել են:  Հաջորդ կարևոր առանձնահատկությունը, որի հետ կապված ես կուզեի ճշգրտում անել: Երբ ասում ենք կանոնավոր երթուղիներ, նկատի ունենք, որ շաբաթը երկու անգամ կոնկրետ ժամերի այդ փոխադրումն իրականացվում է, որպեսզի բոլորի համար պարզ լինի, թե որ օրն է, որ իրենք կարող են այդ ծառայությունից օգտվեն»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սուբսիդավորումը, բնականաբար, հավերժ չի լինելու և հույս հայտնել, որ տնտեսական այս սխեման կսկսի աշխատել և ի վերջո ժամանակի ընթացքում կամաց -կամաց կանցնի մասնավորին. «Այսինքն՝ մեր նպատակը ենթակառուցվածքի կայացումն ու զարգացումն է»: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այսօր Վրաստանի հատվածում մոտ 12 հազար բեռնատար է կուտակվել, որից ավելի քան 1000-ը հայկական մեքենաներ են:  «Այս լաստանավային հաղորդակցության գործարկումը բնավ չի նշանակում, որ մենք դադարում ենք այլ ուղղություններով աշխատանքը: Հակառակը՝ մենք ամենժամյա կապի մեջ ենք մեր ռուս և վրացի գործընկերների հետ: Մենք հիմա փնտրում ենք այն լուծումները, որոնք թույլ կտան, որ հայկական բեռները, որոնք ուղղակի տարանցիկ պետք է Վրաստանով անցնեն և մաքսազերծման որևիցե խնդիր չունեն, կարողանան ինչքան հնարավոր է արագ անցնել այդ մաքսակետով: Կարծում եմ՝ այդ առումով էլ շուտով կունենանք նորություններ: Այնուամենայնիվ, այսօր խնդիրն իսկապես բարդ է, մեր մեքենաները Վրաստանում 10 օրից ավելի են կանգնում մինչև կարողանում են Լարսի անցակետն անցնել: Օգտվելով առիթից, ուզում եմ մեր արտահանողներին և ներմուծողներին ասել, որ մենք զբաղվում ենք այս հարցով և շուտով կառաջարկենք լավ լուծումներ»,-ասել է նախարարը:  Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նախարարի նշած տեղեկատվությունը կրկնակի անհանգստացնող է համարել: «Մենք հիմա մրգի և բանջարեղենի արտահանման սեզոնի մեկնարկին ենք մոտենում: Եվ այստեղ մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք: Հիմա նույնիսկ մտածում ենք, չգիտեմ, թե ինչքանով է դա իրատեսական, նույնիսկ օդային ենթակառուցվածքների գործարկման վերաբերյալ»,-  ասել է վարչապետը՝ հավելելով նաև, որ մարտի առաջին 15-20 օրվանից հետո  արտահանման ծավալների շատ էական աճ է նկատվում:
16:22 - 05 մայիսի, 2022
Իրանը դիտարկում է Հայաստանը որպես «դարպաս» Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար

Իրանը դիտարկում է Հայաստանը որպես «դարպաս» Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ, չնայած 2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, սակայն առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու և այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար։ Իր խոսքում Վահան Քերոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններն ու պետական աջակցության մեխանիզմները։ ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզին իր կողմից նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարևան պետությունների, հատկապես հարևան և բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը։ Սեյեդ Էհսան Խանդուզիի խոսքով՝ իրանական կողմը խիստ կարևորում է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլև դիտարկում է Հայաստանը որպես «դարպասներ» դեպի Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար։
18:08 - 28 ապրիլի, 2022
Վահան Քերոբյանը Եղիպատրուշի բնակիչների հետ քննարկել է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր

Վահան Քերոբյանը Եղիպատրուշի բնակիչների հետ քննարկել է «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրագործմանն առնչվող հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ապրիլի 25-ին այցելել է Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ հանդիպելու բնակիչների հետ և քննարկելու «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման առնչությամբ մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունից։  Հանդիպմանը մասնակցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը, այլ պաշտոնյաներ։ Հանդիպման ընթացքում Եղիպատրուշի բնակիչները տեղեկացրել են նախարարին և մարզպետին, որ կարևորում են «Մայլեռ» ծրագրի իրականացումն իրենց բնակավայրի և մարզի զարգացման հնարավորությունների տեսակետից, սակայն անհանգստացած են իրենց տնամերձ հողատարածքները հանրության գերակա շահ ճանաչելու կապակցությամբ։ Նրանք մանրամասն ներկայացրել են խնդիրը, կիսվել իրենց մտահոգություններով և հուզող հարցերով, ներկայացրել խնդրի լուծման առաջարկներ։ Պաշտոնյաները լսել են Եղիպատրուշի բնակիչների բոլոր առաջարկներն ու առարկությունները։ Բնակիչների ուղեկցությամբ նրանք շրջել են հանրության գերակա շահ ճանաչված հողատարածքներում, տեղում ծանոթացել խնդիրներին։ Վահան Քերոբյանը բնակիչներին համառոտ ծանոթացրել է կառավարության ներդրումային քաղաքականությանը, խոսել «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման հեռանկարների և ակնկալվող արդյունքների մասին՝ նշելով, որ ծրագրի իրագործումը կնպաստի բնակիչների կյանքի որակի կբարելավմանը։ Այցի ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստեղծել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներից և բնակիչներից կազմված աշխատանքային խումբ, որը, տեղում աշխատանքներ իրականացնելով բնակիչների հետ, կհավաքագրի և կուսումնասիրի բնակիչների կողմից ներկայացված խնդիրները, նաև կառաջարկի դրանց համար արդյունավետ և փոխշահավետ լուծումներ։ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը, ինչը բխում է հանրության գերակա շահի որոշման նպատակներից։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը նախատեսում է ներդնել շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Այն կատարելու է ներդրում ճոպանուղու, սահուղիների, արհեստական ձնագոյացման համակարգի, գլխավոր հատակագծի և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) կառուցման համար: «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով նշված տարածքները ճանաչվել են հանրության գերակա շահ։ Հիշեցնենք, որ Եղիպատրուշ գյուղի բնակիչները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել Էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց՝ ընդդեմ կառավարության անցած տարվա որոշման, որով հանրային գերակա շահ է ճանաչվել գյուղացիներին պատկանող հողամասերը։ Infocom-ը ավելի վաղ նույնպես անդրադարձել էր թեմային։ 
17:09 - 25 ապրիլի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին

 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վավերացնել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման համաձայն: «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը: Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների եւ իրավասությունների»,- ասաց Քերոբյանը: Նախարարի խոսքով` Սինգապուրի Հանրապետության հետ անցկացվել է 7 բանակցային փուլ, որոնց շրջանակներում բանակցություններ են տարվել նաեւ Շրջանակային համաձայնագրի կնքման մասով, որի նպատակն է ձեւավորել պայմանավորվածությունների «փաթեթ»՝ «ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ» ձեւաչափով, ինչպես նաեւ երկկողմ բանակցություններ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների իրականացման համաձայնագրերի կնքման վերաբերյալ: «Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը»,- ասաց Քերոբյանը: Ըստ նախարարի` համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի համապատասխան կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը: «Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից»,- եզրափակեց Քերոբյանը: ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:  
15:53 - 18 ապրիլի, 2022
Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում |armenpress.am|

Կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերողների վարկային սուբսիդավորման ծրագրում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշակի փոփոխություններ կկատարի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Եթե մենք նախորդ տարիներին ուղղակի ասում էինք, որ 0 տոկոսով վարկ ենք տալիս, այսինքն` սուբսիդավորումը ամբողջությամբ ենք անում, այս պարագայում ուղղակի նշում ենք այն չափը, որը կառավարությունը սուբսիդավորելու է։ Այսինքն` սահմանամերձ բնակավայրերի ընկերությունների համար` 14 տոկոս, Երևանում ու ոչ սահմանամերձ բնակավայրերում գործող ընկերությունների համար`10 տոկոս։ Եթե գրված է, օրինակ, 15-16 տոկոս, մենք սուբսիդավորում ենք դրա 14 տոկոսը»,– նախագծով առաջարկվող փոփոխությունը ներկայացրեց նախարար Վահան Քերոբյանը։ Բացի այդ, ըստ նախարարի, պետությունը կերաշխավորի վարկի ընդհանուր գումարի մինչև 50 տոկոսը, որը թույլ կտա մթերող ընկերություններին ավելի մեծ ծավալի մթերումներ իրականացնել, եթե դրա կարիքը լինի։ Նախարարը նշեց, որ Կառավարությունը նաև մթերման պայմանագրերի ժամկետներ ու օրինակելի ձևեր է մշակել այս տարի մթերման գործընթացում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ «Դուք գիտեք, որ մենք միշտ խնդիրներ ենք ունենում գյուղացիների ու մթերողների միջև, որոնք մեզ հաճախ ստիպում են գնալ բանակցելու։ Խնդիրն այն է, որ մթերողները շահագրգռված են պայմանագրերը կնքել մթերումից կես ժամ առաջ, որը ոչ թե պայմանագիր է, այլ ստացական։ Դա գյուղացիներին դնում է խոցելի վիճակի մեջ, իրենք որևէ կանխատեսելիություն չունեն, չգիտեն արդյոք կմթերվի, թե ոչ»,– ասաց Քերոբյանը։ Այս իրավիճակից խուսափելու համար կառավարությունը որոշել է սուբսիդավորել միայն այն վարկերը, որոնք կվերաբերեն բանջարաբոստանային և այլ կուլտուրաների համար մինչև հունիսի 1-ը կնքված պայմանագրերին ու խաղողի մթերման համար մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերին։ «Կոչ եմ անում բոլոր մթերողներին օրինակ վերցնել Երևանի կոնյակի գործարանից, որը ունի տասնամյա պայմանագրեր, և որոշակի ժամանակ առաջ արդեն գյուղացիներին տան այն կոմֆորտը, որ գյուղացիները վստահ լինեն, որ մթերման ժամանակ իրենց մթերման տեղը, պայմանները հայտնի են»,- ասաց Քերոբյանը։ Արտահանողների գործող վարկերի մասով ևս Կառավարությունը փոփոխություն է կատարել։ «Գիտեք, որ արտահանողները որոշակի խնդիրներ ունեն, մասնավորապես դեպի Ռուսաստան արտահանելու համար, և մարտ ամսին արտահանման էական անկում ենք ունեցել։ Այդ էական անկման պատճառով արտահանողների մոտ դրամային հոսքերի խզում է առաջացել, և մենք այս որոշմամբ թույլ ենք տալիս, որպեսզի բանկերը վեց ամիս լրացուցիչ արտոնյալ ժամանակահատված տրամադրեն արտահանողներին»,- եզրափակեց Քերոբյանը։
13:44 - 15 ապրիլի, 2022
Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով․ Քերոբյան |armenpress.am|

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով․ Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է վճարել ռուբլիով։ «ՌԲԿ»-ին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Պետք է շարժվել դեպի ազգային արժույթներ։ Ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ», - հավելել է նա։ Վահան Քերոբյանի տեղեկությունների համաձայն՝ վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլիով, բայց համապատասխան փոխարժեքով։ Նրա խոսքով ՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլիով։ «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը ևս հաստատել է տեղեկությունը։ «Իսկապես, «Գազպրոմ»-ի ՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս գազի դիմաց վճարել ռուբլիով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- ասել է Կուպրիյանովը։ Մարտի 23-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ՝ մատակարարվող գազի դիմաց ռուբլիով վճարելու համար:
10:37 - 15 ապրիլի, 2022
Քերոբյանը և Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցեր

Քերոբյանը և Մանտուրովը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների վերականգնման հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև համատեղ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ «2021 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 12,7%-ով և կազմել 2,5 մլրդ դոլար։ Ռուսական արդյունաբերական արտադրանքի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 14%-ով, իսկ հայկական ապրանքների ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ ավելանալով 10%-ով։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը գոհունակությամբ է ընդգծել երկու երկրների միջև  ընթացիկ տարվա հունվար-փետրվարին գրանցված առևտրաշրջանառության ծավալների էական աճի փաստը և անհանգստություն հայտնել  մարտին  ցուցանիշների նկատելի նվազման առիթով՝ առաջարկելով աշխատանքներ իրականացնել հրատապ վերացնելու նվազման պատճառները  և վերականգնելու աճը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զրուցակիցներն առանձին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող մի շարք համատեղ ծրագրերին։ Դենիս Մանտուրովը կարևորել է համագործակցության զարգացումը հանքարդյունաբերության, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտներում։ Հանդիպման ավարտին Դենիս Մանտուրովը Վահան Քերոբյանին հրավիրել է մասնակցելու Տաշքենդում կայանալիք «INNOPROM. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
18:52 - 13 ապրիլի, 2022
Հայաստանի և Սլովակիայի կառավարությունները ստորագրել են տնտեսական համագործակցության համաձայնագիր

Հայաստանի և Սլովակիայի կառավարությունները ստորագրել են տնտեսական համագործակցության համաձայնագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարութունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը։ Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով: Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է նախարար Վահան Քերոբյանի և դեսպանի՝ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը, և ընդգծել, որ ժամանակն է քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս առաջնահերթությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն․ դրանք են՝ մետալուրգիա, մեքենաշինություն, միկրոէլեկտրոնիկա, քիմիայի ոլորտում՝ կաուչուկի արտադրություն, ոսկերչություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն։ Դեսպան Միրոսլավ Հացեկն առաջարկել է Եվրամիության անդամ երկիր Սլովակիան դիտարկել որպես եվրոպական հանգույց, որի միջոցով Հայաստանը կկարողանա իր տնտեսական կապն ամրապնդել նաև այլ եվրոպական երկրների հետ։ Նա նաև նշել է, որ Սլովակիայում Հայաստանը դիտվում է որպես զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր՝ բարձր որակավորված մարդկային ռեսուրսով՝ որպես հեռանկարային ոլորտ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման աննախադեպ արագ ընթացքը։ Որպես համագործակցության ուղղություն դեսպանը առանձնացրել է նաև գյուղատնտեսության ոլորտը, որը կարող է առանձնակի հետաքրքրել սլովակ գործարարներին։ Այս համատեքստում Միրոսլավ Հացեկը տեղեկացրել է, որ առաջիկայում պլանավորվում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի այց Հայաստան, ում կուղեկցեն նաև մի խումբ գործարարներ՝ Հայաստանում համագործակցության հնարավորությունների հաստատման նպատակով։ Դեսպան Միրոսլավ Հացեկը նաև նշել է, որ Հայաստանի լավ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ մեր երկիրը դարձնում են էլ ավելի գրավիչ Սլովակիայի համար։
22:48 - 08 ապրիլի, 2022
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են գարնան գյուղատնտեսական սեզոնի կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցերը ու տեսնելու, թե օրակարգային հարցերին ինչ անդրադարձ ենք ունեցել և ինչպես ենք հասցեագրել, այս պահին ինչ իրադրություն ունենք, գնահատականն ինչպիսին է, տարվա հետ կապված ինչ կանխատեսումներ ունենք, մանավանդ պարենային անվտանգության առումով: Նաև մտքեր փոխանակենք գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած ծրագրերի վերաբերյալ, որովհետև բավական մեծ թվով և բովանդակությամբ ծրագրեր ունենք, բայց նաև պետք է գնահատենք, թե այդ ծրագրերն ինչպես են իրականացվում, ինչպիսի արձագանք են գտնում պոտենցիալ շահառուների շրջանում և եթե այդ ցուցանիշը բարձր չէ, հասկանանք՝ ինչ պետք է փոխենք»: Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի շուկաներում ընթացիկ իրավիճակի, մշակովի հողատարածքների ծավալի, ջրամբարների լցվածության, ոռոգման համակարգի վիճակի վերաբերյալ: Պատասխանատուները ներկայացրել են այս ուղղություններով իրականացվող մշտադիտարկումների արդյունքները և գնահատականները: Նշվել է, որ խնդիրները գտնվում են վերահսկելի միջակայքում, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման ծրագրերին, գյուղմթերքի վերամշակման և արտահանման գործընթացի խթանման գործիքակազմին, գյուղապահովագրությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել միջազգային տնտեսական զարգացումներով պայմանավորված ռիսկերին և դրանց հնարավոր ազդեցության կառավարման հարցին: Կառավարության ղեկավարին տեղեկատվություն է ներկայացվել նաև գյուղոլորտի ծրագրերի ընթացքի մասին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արդյունավետ է գնահատել ինտենսիվ գյուղատնտեսության, գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, այծաբուծության, ոչխարաբուծության ծրագրերը: Նա զեկուցել է, որ նաև մշակվում է ծրագիր՝ գյուղոլորտում օրգանական պարարտանյութի օգտագործումը խթանելու նպատակով: Վարչապետն ընդգծել է գարնան գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը և հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է օպերատիվ շտաբի ձևաչափով ինտենսիվ աշխատել այս ուղղությամբ՝ հնարավոր խնդիրներին արագ ու հասցեական արձագանքելու և իրավիճակն ուշադրության կենտրոնում պահելու համար:
17:39 - 08 ապրիլի, 2022
ԱԺ-ն քննարկում է մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու հնարավորության նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու հնարավորության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 1 մլն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: «Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսավարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը՝ 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները»,-ասաց Քերոբյանը: Նրա խոսքով՝ փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակում տնտեսավարողները ցածր արժողությամբ ապրանքների արտահանման դեպքում ազատվում են պետական տուրքի վճարման պարտավորությունից: Ըստ նախարարի՝ դա կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի, ինչպես նաև առևտրի ավելացմանը: Նախագծի ընդունման և կիրարկման դեպքում գործարար և ներդրումային միջավայրի վրա ակնկալվում է դրական ազդեցություն: Այսպիսով նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները:
12:48 - 23 մարտի, 2022
Հայաստանում ապաստանած ռուսաստանցի մասնագետների մասին․ The New York Times-ի անդրադարձը

Հայաստանում ապաստանած ռուսաստանցի մասնագետների մասին․ The New York Times-ի անդրադարձը

Գլխավոր լուսանկարը՝ The New York Times-ի, Երեւանի «Lumen» սրճարան Ամերիկյան The New York Times պարբերականը հոդված է գրել ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված ռուսաստանցի տարբեր մասնագետների մասին։ Հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին։   «Հայաստանի մայրաքաղաքի «Lumen» սրճարան ռուսաստանցիները գալիս են, հենց բացվում են դռները, սուրճ են պատվիրում, բացում Apple նոութբուքերն ու փորձում կողմնորոշվել, թե ինչպես նոր կյանք սկսել, երբ դրա համար տարբերակները գնալով նվազում են։ Սրճարանում հնչող ֆոնային երաժշտությունը և արևի շողերով լուսավորված հանգիստ միջավայրը արմատապես տարբերվում է նրանից, թե ինչպես են նրանք հապճեպ լքել սեփական երկիրը՝ թողնելով ծնողներին, ընտանի կենդանիներին և զրկվելով տանը լինելու զգացողությունից, երբ անցյալ ամիս Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ «Այս պատերազմը մի բան էր, որն, ինչպես կարծում էի, երբեք չի կարող լինել, - ասում է 29-ամյա մոսկվացի Պոլինա Լոսևան, որը մասնագիտությամբ վեբ-դիզայներ է և աշխատում է ռուսաստանյան ՏՏ ընկերությունում, որի անունը չի ցանկացել նշել։ - Երբ ամեն ինչ սկսվեց, ինձ թվաց, որ հիմա ամեն ինչ հնարավոր է։ Արդեն հիմա մարդկանց բանտ են նստեցնում Ֆեյսբուքում ինչ-որ անմեղ գրառումների համար։ Հեռանալն ավելի անվտանգ էր»։ Սա ուրիշ արտագաղթ է․ տասնյակ հազարավոր երիտասարդ, քաղաքներում ապրող բազմալեզու մասնագետներ կարող են հեռավար աշխատել ցանկացած վայրից, նրանցից շատերն աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կամ ֆրիլանսերներ են ստեղծագործական ոլորտներում։ Ռուսաստանը կորցնում է հեռանկարային երիտասարդ մասնագետների, որոնք գլոբալ տնտեսության մի մասն էին, որը խզում է կապերն նրանց երկրի հետ։ Պաշտոնական տվյալներով՝ պատերազմի մեկնարկից առաջ շուրջ 3000-4000 ռուսաստանցի է Հայաստանում գրանցված եղել՝ որպես աշխատող։ Սակայն ներխուժմանը հաջորդած երկու շաբաթում գրեթե ամեն օր այս փոքրիկ երկիր է ժամանում նվազագույնը նույն թվով ռուսաստանցի։ Մինչ հազարավոր մարդիկ այստեղից տեղափոխվում են այլ երկրներ, Հայաստանի պաշտոնյաներն անցյալ շաբաթվա վերջին հայտարարել են, որ շուրջ 20 հազար մարդ մնացել է։ Եվս տանյակ հազարավոր մարդիկ ուզում են նոր կյանք սկսել այլ երկրներում։ Արտագաղթի արագ տեմպն ու մասշտաբները վկայում են այն հսկայական տեղաշարժի մասին, որը Ռուսաստանում առաջացրել է ներխուժումն Ուկրաինա։ Թեև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճնշել է այլակարծությունը՝ մինչև անցյալ ամիս Ռուսաստանը եղել է մի երկիր, որտեղից մարդիկ համեմատաբար անարգել կարողացել են արտասահման մեկնել ճամփորդելու, համացանցը եղել է գրեթե առանց գրաքննության՝ հարթակ ծառայելով անկախ լրատվամիջոցների համար, բարգավաճում էր տեխնոլոգիական արդյունաբերությունը, երկիրն ուներ համախարհային մակարդակի արվեստ։ Կյանքը լավն էր, ասում են էմիգրանտները։ Հայաստանում նորեկների մոտ կառավարվող խուճապին գումարվում է մեղքի զգացումն այն բանի համար, որ նրանք լքել են իրենց ընտանիքներն, ընկերներին և հայրենիքը, ինչպես նաև անկաշկանդ արտահայտվելու վախն ու թախիծը, որ երկիրը, որն իրենք սիրում են, անում է այն, ինչ իրենց դուր չի գալիս։ «Երկիրը լքածների մեծ մասը դեմ է պատերազմին, որովհետև նրանք կապված են աշխարհի հետ, նրանք հասկանում են, թե ինչ է կատարվում», - ասում է խաղային ոլորտի կիպրոսյան ընկերության համահիմնադիր Իվանը։ Նա և մյուս ռուսաստանցի վտարանդիները, որոնց հետ խոսել ենք, ասում են, որ չեն ուզում նշել իրենց ազգանունները, որ հայենիքում հետևանքներ չառաջանան։ Պոլինա Լոսևան և նրա 32-ամյա զուգընկեր Ռոման Ժիգալովը, որը որպես վեբ-ծրագրավորող է աշխատում նույն ընկերությունում, ինչ Պոլինան, նստած են լեփ-լեցուն սրճարանում և գիշերակացի տեղ են փնտրում։ «Մեկ ամիս առաջ ես չէի ուզում որևէ այլ երկիր տեղափոխվել, - ասում է Պոլինան։ - Բայց հիմա չեմ ուզում վերադառնալ։ Դա այլևս այն երկիրը չէ, որտեղ ես ուզում եմ ապրել»։ Սրճարանի մյուս սեղանների մոտ երիտասարդ ռուսաստանցիներն աշխատում են նոութբուքերով, ոմանք՝ Zoom-հանդիպումների մասնակցում, մյուսները՝ մատչելի գներով բնակարան փնտրում որովհետև նրանց խնայողություններն անհասանելի են։ Ռուբլու փոխարժեքի անկումը և Հայաստանում բնակարանների գների կտրուկ աճը, որոնք դոլարով են հաշվարկվում, ստիպել են մոսկովյան ոճային բնակարաններին սովոր ռուսաստանցիներին մտածել ոչ թանկ հյուրանոցներից էլ ավելի էժան  հոսթելներ տեղափոխվելու մասին՝ երկհարկանի մահճակալներով և ընդհանուր սանհանգույցով։ Հայաստան տեղափոխվածների մեծ մասն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում, որոնք սերտորեն կախված են համացանցի անխափան հասանելիությունից և միջազգային բանկային համակարգերից, The New York Times-ին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Սակայն Ռուսաստանը լքածների շրջանում կան նաև բլոգերներ, լրագրողներ և ակտիվիստներ, որոնք կալանավորվելու մտավախություն են ունեցել, քանի որ երկրում դրակոնյան նոր օրենք է գործում, որը հանցագործություն է դարձնում Ուկրաինայի համատեքստում անգամ «պատերազմ» բառի օգտագործումը։ Վերջերս Հայաստան ժամանած ռուսաստանցիներից ոմանք ասում են, որ պայմանագրեր ունեն, որոնցով իրենց կվճարեն գոնե մի քանի ամսվա հեռավար աշխատանքի համար, եթե իրենք կարողանան փողերը ստանալու ձևեր գտնել։ Մյուսներն ասում են, որ իրենց Հայաստան են տեղափոխել ամերիկայն և ՏՏ ոլորտի այլ ընկերություններ, որոնք շարունակում են իրենց աշխատավարձ վճարել։ Սակայն շատերը դժվար դրության մեջ են հայտնել՝ փորձելով բավականաչափ գումար հավաքել՝ բնակարանների համար վճարելու։ Visa-ն, Mastercard-ն ու PayPal-ը կապերը խզել են Ռուսաստանի հետ, առցանց վճարումների համար նրան թողնելով միայն ռուսական «Միր» բանկային քարտերը։ Դրանք ընդունում են Հայաստանն ու մի քանի այլ երկրներ։ 26-ամյա Կատյան, որը նախածգերի մենեջեր է ռուսական մարդասիրական կազմակերպությունում, պատմել է, որ Մոսկվայից մեկնելուց առաջ ինքն ու իր զուգընկերը երեք ժամ բանկոմատից բանկոմատ են անցել՝ դոլար կանխիկացնելու համար, բայց ապարդյուն։ Բանկոմատներից յուրաքանչյուրի մոտ թիկնապահներով անձինք խցկվել են հերթի մեջ՝ միանգամից 5 000 դոլար կանխիկացնելով և դատարկելով բանկոմատները, պատմում է Կատյան։ «Մենք ոչինչ չէինք կարող ասել, որովհետև դա կարող էր վտանգավոր լինել», - ասում է նա։ Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ արտագաղթել են Վրաստան և Թուրքիա։ Բայց նախկին խորհրդային պետություն Հայաստանը, որն այս հակամարտությունում չեզոքություն է պահպանում, ամենահարմարավետ պայմաններն է առաջարկում։ Ի տարբերություն Վրաստանի՝ հարցված ռուսաստանցիներից ոչ ոք չի ասել, որ թշնամանքի է բախվել։ Նրանք կարող են Հայաստան գալ առանց վիզաների և անգամ առանց անձնագրերի և այստեղ մնալ մինչև վեց ամիս, իսկ ռուսաց լեզուն լայնորեն տարածված է։ Հարցված ռուսաստանցիների մեծ մասն ասել է, որ մեկնել է երկրից, որովհետև ավերիչ միջազգային պատժամիջոցներից հետո անհնար է դարձել աշխատել ուրիշ երկրների ընկերությունների համար կամ օտարերկրյա հաճախորդների հետ։ Նրանք նաև մտավախություն են ունեցել, որ Ռուսաստանը կարող է փակել իր սահմանները։ Հայրենիքից հեռանալու հետ կապված չարչարանքին գումարվում է այն զգացողությունը, որ աշխարհում իրենց սկսում են նույնացնել երկրի նախագահի հետ։ «Ես ուզում եմ լինել մնացած աշխարհի հետ, այլ ոչ թե Ռուսաստանի, - ասում է վեբ-ծրագրավորող Ժիգալովը։ - Բայց մենք չենք կարող մնացած աշխարհի հետ լինել, որովհետև տպավորություն կա, որ ռուս լինելն այժմ վատ բան է դարձել»։ Ռուսական զբոսաշրջային տեղեկատուի խմբագիր 30-ամյա Մարիան ու նրա ամուսին Եվգենին Հայաստան են եկել անցյալ շաբաթ։ Ինչպես արտագաղթածներից շատերը, Եվգենին մտավախություն է ունեցել, որ իրեն կարող են բանակ զորակոչել և ստիպել կռվել Ուկրաինայի դեմ։ Այն բանից հետո, երբ ավիաընկերությունների մեծ մասը խզել է կապերը Ռուսաստանի հետ, ամուսինները փորձել են չվերթ գտնել Մոսկվայից մեկնելու համար, արդյունքում՝ ծախսել են իրենց գրեթե բոլոր փողերը, որ ավիատոմս գնեն դեպի Երևան։ Ռուսաստանից մեկնածներից շատերը ձեռնարկատերեր են կամ ֆրիլանսերներ, նրանց աշխատանքը կապված է օտարերկրյա հաճախորդների հետ։ Վերջիններս խզել են կապերը նրանց հետ՝ թույլ չտալով աշխատել նույնիսկ Ռուսաստանի սահմաններից դուրս։ «Նրանք մեզ պարզապես ասացին․ «Կներեք, ընկերներ։ Հույս ունենք ապագայում կրկին աշխատել միասին, բայց հիմա չենք կարող»»,- ասում է տեսախաղերի ծրագրավորող Իվանը։ Մեկ այլ սրճարանում 35-ամյա Ալեքսեյը պատմում է, որ չորս ժամ Մոսկվայի օդանավակայանում է անցկացրել, նրա չվերթը հետաձգել են։ «Գուցե պետք էր ավելի շուտ մեկնել, բայց ես պարզապես սիրահարված եմ իմ երկրին», - ասում է նա։ Ռուսաստանցիներից շատերի համար սերնդային ցավալի անջրպետ է առաջանում ծնողների, տատիկ-պապիկների հետ հարաբերություններում, որոնք մեծացել են Խորհդային Միությունում։ «Ծնողներս, տատս ու պապս հեռուստացույց են նայում և ամբողջությամբ հավատում են նրան, ինչ ասում են հեռուստատեսությամբ, այդ պատճառով էլ ինձ համար դժվար է նրանց հետ խոսելը, - ասում է օգնության խմբի նախագծի ղեկավար Կատյան։ - Ինչ-որ պահի հասկացա, որ չափազանց շատ եմ նրանց սիրում՝ վիճելու համար։ Եվ ասացի՝ եկեք այդ մասին չխոսենք»։ «Կայուն հող չունեմ ոտքերիս տակ։ Հիմա մենք այստեղ ենք, բայց չգիտենք, թե որտեղ կլինենք մի շաբաթից կամ մի ամսից, նույնիսկ՝ վաղը», - ասում է նա։ Անցյալ շաբաթ 22-ամյա Վիկտորյա Պոյմենովան և նրա 24-ամյա զուգընկեր Բուլատ Մուստաֆինը, որոնք ռուսական Միներալնիե Վոդի քաղաքից են, մի խուրձ ճամպրուկներով Երևանի օդանավակայան են իջել։ Հետները բերել են նաև իրենց փոքրիկ Միշու շանն ու Կիսյա կատվին։ Բուլատն ինժեներ է, կինոթատրոններում աշխատել է՝ որպես կինոպրոյեկտորների տեխնիկական մասնագետ, սակայն կինոթատրոններն այժմ չեն կարող ցուցադրել հոլիվուդյան ստուդիաների ֆիլմերը, քանի որ դրանք խզել են կապերը Ռուսաստանի հետ։ Վիկտորյան վեբ-ծրագրավորում է սովորեցնում կիպրոսյան առցանց դպրոցում։ Զույգը պլանավորում է ոչ թանկ բնակարան գտնել Վրաստանում։ «Եթե չգտնենք, կվերադառնանք այստեղ։ Եթե այստեղ էլ չգտնենք, Թուրքիա կմեկնենք։ Իսկ եթե ոչինչ չգտնենք, Սերբիա կմեկնենք, - ասում է Վիկտորյան։ - Մենք պարզապես ուզում ենք հանգիստ ապրել, բայց դա շատ դժար է անել, երբ քո երկիրն այսպիսի աղետ է սարքում»»: Նորա Վանյան
22:23 - 20 մարտի, 2022
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, ըստ որի՝ մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չի վճարվի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որը նպատակ ունի Հայաստանից փոքր արտահանողների համար հնարավոր խոչընդոտները վերացնել, մինչև 1 մլն դրամի ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ի թիվս այլ փոփոխությունների՝ նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները և այլն: «Բազմաթիվ ընկերություններ ինտերնետով ապրանք վաճառելիս և Հայաստանից ապրանք արտահանելիս բախվում են այն խնդրին, որ նույնիսկ շատ փոքր գումարի ապրանքների արտահանման ժամանակ ստիպված մաքսավճար են վճարում, որը որոշ դեպքերում կարող է նույնիսկ գերազանցել ապրանքի արժեքը, և զբաղեցնում է շատ ժամանակ: Օրինակ, Volterman դրամապանակները, որոնց միջին արժեքը համարժեք է 250 դոլարին, մի քանի օր է տևում, մինչև մաքսային ձևակերպումներն անցկացնեն: Ըստ էության՝ Հայաստանից բիզնես անելն աշխարհում և մանրածախ վաճառք իրականացնելը պրոբլեմատիկ է: Ուստի, առաջարկեցինք, և Կառավարությունն էլ պաշտպանեց այն տեսակետը, որ մինչև 1 մլն դրամ գումարի ապրանքների արտահանման ժամանակ ոչ մի մաքսավճար չվճարվի»,-ասաց նախարարը: Այս փոփոխության արդյունքում պետբյուջեի եկամուտներից շուրջ 100 մլն դրամի նվազում կլինի, բյուջեի վրա կունենա բացասական ազդեցություն, սակայն, նախարարի խոսքով, այս արգելքը վերացնելով՝ էապես կլավացնեն Հայաստանից փոքր արտահանումների ծավալը: Քերոբյանը, պատասխանելով հնարավոր ռիսկի վերաբերյալ հարցին, ասաց՝ բացարձակ անտրամաբանական է համարում, որ որևէ մեկը, երբ պետք է արտահանի 1.5 մլն դրամի ապրանք, մի բեռնափոխադրման փաստաթուղթը դարձնի 2 բեռնափոխադրման, մի ստացողին դարձնի երկու, երկու անգամ անի բոլոր գործողությունները, որ մի քանի հազար դրամ գումար խնայի: Փոփոխությունը բացառապես ուղղված է փոքր արտահանողների համար արգելքը վերացնելուն:
12:23 - 16 մարտի, 2022