Չենք կարող համակարգային մոտեցում ունենալ ռազմարդյունաբերությանը, եթե տարրական միջոց չենք արտադրում
Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա նախորդ տարվա սեպտեմբերյան հարձակման օրերին Սիմոն Հովհաննիսյանն իր մարտական ընկերների հետ դրամահավաք էր նախաձեռնել՝ կապի, տեսահսկման եւ անհրաժեշտ այլ պարագաներ գնելու համար։ Այդտեսակ պարագաների մեծ մասը հնարավոր էր միայն ներկրել՝ շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ, ուստի երիտասարդները որոշեցին հիմնել «Տակտիկալ Պրինտ» լաբորատորիան, որն այժմ զբաղվում է տակտիկական պարագաների արտադրությամբ՝ հիմնվելով միջազգային փորձի եւ մեր առաջ ծառացած մարտական խնդիրների կատարման վրա։ Լաբորատորիայում արդեն ստեղծվել է 100+ մոդել պարունակող բազա, նախապատրաստվել՝ 15+ մոդել, նախագծվել եւ պրոտոտիպային փուլի է հասցվել 3 սարք։
Լաբորատորիայի գործունեությանը կարող եք ծանոթանալ https://www.tacticalprint.am/ կայքում։
12:26 - 03 փետրվարի, 2023