ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Լարսը բաց է միայն բեռնատարների համար. ԱԻՆ

Լարսը բաց է միայն բեռնատարների համար. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ի ժամը 10:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Սիսիան, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում տեղում է ձյուն:  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
10:13 - 25 ապրիլի, 2020
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 08:55-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց: «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է: Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ քաղաքներում, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն:  Լարսի մասինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:12 - 24 ապրիլի, 2020
ՀՀ մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ մի շարք քաղաքներում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Հայաստանի տարածքում, ապրիլի 23-ի ժամը 18:00-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դժվարանցանելի է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ «Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
18:22 - 23 ապրիլի, 2020
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում ենք, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
12:54 - 22 ապրիլի, 2020
Ապրիլի 16-20-ը ԱԻՆ փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երեւանում, 2307-ը՝ մարզերում

Ապրիլի 16-20-ը ԱԻՆ փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երեւանում, 2307-ը՝ մարզերում

ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում։ Նույն կառույցն օրվա ընթացքում կարող է ախտահանման ենթարկվել մի քանի անգամ՝ կախված մարդկանց հոսքից։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում եւ այլն։ ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաեւ բնակելի շենքեր են վարակազերծվում։ Ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երեւանում, 2307-ը՝ մարզերում։ Ախտահանվել են Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքերը, Արարատի երկաթուղային կայարանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ տարածքներ։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։ Ամենօրյա վարակազերծման են ենթարկում տրանսպորտային միջոցներն ու տեխնիկան։      
18:52 - 20 ապրիլի, 2020