ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները |tert.am|

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակները |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին: Փաթեթն ընդունելու դեպքում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար կսահմանվեն կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակային ապահովման մասին է, և այս փաթեթով որոշակիորեն բարձրացվում են կենսաթոշակները, ստանդարտ են սահմանում։ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում նկատեց, որ նման հարցերը ունեն հանրային զգայնություն։ Նա պատմեց, որ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նրանցից մեկը ասել է, որ «այս երկրում արդարություն չկա, արդարադատություն չկա, իսկ դուք բռնում եք, դատավորների, դատախաազների, քննիչների աշխատավարձը, թոշակն եք բարձրացնում»։ Շարունակությունը՝ tert.am-ում
12:12 - 10 փետրվարի, 2022
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելուն

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելուն

Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի շարքում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և դրա անդամ պետությունների  միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Ըստ կառավարության հիմնավորման՝ համաձայնագրի նպատակներն են ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում․ «Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։ Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում»։ Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ։
11:05 - 10 փետրվարի, 2022
Պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

Պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով 7 օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում․ Անահիտ Ավանեսյան |tert.am|

tert.am: Տարբեր գնահատումներով 8–9 հազարից ավելի մահ է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով, այս ընթացքում կառավարությունը, առողջապահության նախարարությունը  ջանք գործադրե՞լ է՝ հետազոտություն անել, թե դիմակակրությունը քանի՞ կյանք փրկեց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Պատգամավորը հարցրեց, թե Հայաստանում պատվաստանյութերը հետազոտության ենթարկվե՞լ են և ինչո՞ւ մեկուսանալու համար նախատեսված երկու շաբաթը դարձավ մեկ շաբաթ։ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ ոչ միայն Հայաստանում է իրականացվում փորձի ամփոփումներ, այլ նաև ամբողջ աշխարհում: Նա մեջբերեց մի շարք հոդվածներ, որոնք պնդում են, որ դիմակները կանխարգելիչ միջոցառում են և կրում են կարևոր դերակատարում վարակի տարածելության հարցում։ Նա նշեց, որ բոլոր պատվաստանյութերը անցել են երեք աստիճանի փորձաքննություն, և Հայաստանում բոլոր պատվաստանյութերը համապատասխանում են այս չափանիշներին։ Անաշխատունակության թերթիկի հետ կապված նախարարը նշեց, որ պատվաստված քաղաքացիները վարակելիության առումով յոթ օր հետո այլևս վտանգ չեն ներկայացնում։
17:55 - 09 փետրվարի, 2022
Մենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում. Միրզոյան |armtimes.com|

Մենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում. Միրզոյան |armtimes.com|

armtimes.com: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդգծեց, որ ՀՀ ազգային անվտանգային ռազմավարության մեջ հստակ գրված է, որ Հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը: Պատգամավորը  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ արդյոք գործող կառավարությունը շարունակո՞ւմ է այս նպատակները պահպանել: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն է ստանձնել կառավարության ծրագրում: «Ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ նման հանցագործության հետագա դրսևորումների կանխմանն ուղղված»: Արծվիկ Մինասյանը կրկնեց իր հարցը և ասաց՝ազգային անվտանգության կոնկրետ ռազմավարության այդ ձևակերպումը շարունակվո՞ւմ է պահպանվել: Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ իրենք դիտարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաև Հայաստանի և հայ ժողովրդի, և տարածաշրջանային անվտանգության կոնտեքստում՝ իբրև հավելյալ երաշխիք հայ ժողովրդի համար:
17:51 - 09 փետրվարի, 2022
Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է փոխանցել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը վերջին 1 տարում Ադրբեջանին է վերադարձել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին, առաջիկա օրերին կփոխանցի ևս 2 մարմին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ օրերս Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հեռավար հանդիպումը: Նա խնդրեց տեղեկացնել, թե արդյոք այդ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գերիների և անհետ կորածների խնդրի լուծման ուղղությամբ: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ, բնականաբար, քննարկվող կարևոր հարցերից մեկը եղել է հումանիտար հարցերի լուծումը՝ հիշեցնելով, որ այդ հանդիպումից հետո 8 հայ գերի վերադարձել է Հայաստան: Փաշինյանն իր գնահատանքի խոսքը հնչեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի գործադրած ջանքերի առիթով: «Մենք խոսել ենք նաև առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի և 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց ճակատագրի մասին: Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրենք ունեն շուրջ 4000 անհետ կորած: Ուզում եմ ընդգծել, որ սակայն հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով 777 անհետ կորած ունենք: Փորձ է արվում ներկայացնել, թե հայկական կողմը նաև այդ հարցում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել: Ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 1 տարվա ընթացքում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին: Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մինչև այժմ ՀՀ-ն չի հրապարակել, որ այդքան մարմիններ է վերադարձրել, քանի որ համարում է, որ դա հումանիտար հարց է, միջազգային դիվիդենտներ հավաքելու հարց չկա: Հայկական կողմը 108 մարմինները վերադարձրել է առանց նախապայմանների: «Որովհետև մենք ճիշտ չենք համարում, որ դա դառնա ինչ-որ սակարկության առարկա, որովհետև հումանիտար հարցերը սակարկության առարկա չպետք է լինեն: Նույնպես վերաբերվել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների հետ՝ վերադարձնելով առանց պայմանի, որ դա չդառնա սակարկության առարկա: Որովհետև մենք չենք կարծում, թե պետք է մարդկանց ճակատագրով սակարկենք»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը վստահեցրեց, որ այս թեմայով Հայաստանն աշխատանքը սկսել է դեռևս 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ քննարկել են, և ինքը հանձնարարականներ է տվել, որ այդ հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն: «Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն ղարաբաղյան 1-ին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողվի համագործակցություն հաստատել: Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք գտնվելու վայրը անհայտ 217 անձ: Եվ այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով համագործակցել»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ադրբեջանական կողմն էլ կոնկրետ քայլեր կանի այդ հարցում: Նա հիշեցրեց ԵԽԽՎ-ի հստակ դիրքորոշումը, որ գերեվարված անձինք պետք է վերադարձվեն:
17:34 - 09 փետրվարի, 2022
Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով |armenpress.am|

Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն՝ 2 ամիս ժամկետով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը նախատեսում է պահեստազորայինների նոր վաժական հավաքներ անցկացնել 2022 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:  ՀՀ կառավարության որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում: Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի, որոնցից 566–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30-ը` ավագ ենթասպայական կազմի, 128-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:   Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
15:47 - 09 փետրվարի, 2022
Փոփոխությունները պատվերով չեն լինելու. Վարդապետյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին |armenpress.am|

Փոփոխությունները պատվերով չեն լինելու. Վարդապետյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, մասնագիտական հանձնաժողովն իր աշխատանքներում կքննարկի նաև երկրի կառավարման համակարգի փոփոխության հարց, բայց դեռ պարզ չէ՝ արմատական փոփոխություններ կլինեն, թե ոչ: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը որպես հրավիրյալ էր մասնակցում նիստին՝ անդրադառնալով կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ հարցին: «Խորհրդից բացի լինելու է նաև մասնագիտական հանձնաժողով, որը բուն աշխատանքներն է իրականացնելու: Եվ խորհուրդը, և քաղաքական իշխանությունը, և բոլորս մասնագիտական կարծիք ենք ակնկալում հարցի վերաբերյալ: Այսինքն՝ պատվերի շրջանակներում կատարվող փոփոխություններ այստեղ տեղի չեն ունենալու»,-ասաց Վարդապետյանը: Անդրադառնալով կառավարման համակարգի հնարավոր փոփոխման վերաբերյալ հարցին՝ նա հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ խորհրդարանական կառավարման ձևը թույլ է տվել հաղթահարել քաղաքական ճգնաժամն ընտրությունների միջոցով, այլ ոչ ավել խորացնել այն: «Այս պահին որևէ մասնագիտական քննարկում դեռ տեղի չի ունեցել կառավարման ձևի հետ կապված: Բայց քաղաքական գնահատականը, կարծում եմ, վարչապետի տեսակետի ձևով ներկայացվել է»,-ասաց նա: Վարդապետյանը վստահեցրեց, որ այս հարցն իհարկե քննարկվելու է խորհրդի, մասնագիտական հանձնաժողովի կողմից, որից հետո ավելի ստույգ տեղեկատվություն կլինի: Ըստ նրա՝ կարճաժամկետ հատվածում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն, որը չի հասցրել ապրոբացիայի ենթարկվել, ցնցումների բերում է: Ըստ նրա՝ հաճախակի փոփոխությունները ոչ մի ոլորտում, հատկապես երկրի հիմնական օրենքում, եթե խիստ անհրաժեշտ չեն, չեն կարող լինել շատ դրական գնահատականի ենթակա: Իսկ թե Սահմանադրությունում նախատեսվող փոփոխությունները կլինեն արմատական, թե ոչ, նա ասաց՝ դեռ ոչ ոք պնդել չի կարող: Խորհուրդը պետք է ի վերջո հիմնավորի փոփոխությունների անհրաժեշտությունն ու խորությունը, և մասնագիտական հանձնաժողովն այս առումով պետք է իր մասնագիտական կարծիքն ասի: Վարդապետյանի խոսքով՝ փոփոխությունները, որ կարող են տեղի ունենալ, կարող են չվերաբերել շատ արմատական հարցերի, կարող են վերաբերել առանձին ինստիտուցիոնալ խոչընդոտների, որոնք խանգարել են այս կամ այն ոլորտի զարգացմանը կամ դրական ազդեցություն չեն ունեցել:
16:37 - 04 փետրվարի, 2022
Հունվարի 22-25-ի ընթացքում ԱԱՏՄ-ն իրականացրել է 167 ստուգայց․ 8 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրվել

Հունվարի 22-25-ի ընթացքում ԱԱՏՄ-ն իրականացրել է 167 ստուգայց․ 8 տնտեսվարողի մոտ խախտումներ են արձանագրվել

Օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրային սննդի օբյեկտներ մուտք գործելիս քաղաքացիներից կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստման QR կոդ պահանջելու կարգավորմանը՝ նշելով, որ իրենք մոնիթորինգ են իրականացրել, եւ պարզվել է, որ գործնականում բոլոր ռեստորանները եւ սրճարանները այդ կանոնը պահում են։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ կառավարությանը եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին՝ խնդրելով մանրամասնել, թե երբ եւ ում կողմից է իրականացվել մոնիթորինգը, ինչ քանակությամբ եւ ՀՀ որ մարզերում գտնվող ռեստորաններում եւ սրճարաններում, եւ ինչ սկզբունքով են ընտրվել այդ օբյեկտները։ Խնդրել էինք նաեւ հայտնել՝ մոնիթորինգի ենթարկված օբյեկտներում արձանագրվե՞լ են թեստի բացասական պատասխան կամ պատվաստման QR կոդ չպահանջելու կամ այդ պարտականությունը թերի կատարելու դեպքեր, եթե այո, ապա քանիսը։ Վարչական իրավախախտման մասին արձանագրություններ կազմած լինելու պարագայում խնդրել էինք հայտնել նաեւ դրանց թիվը եւ տուգանքի չափը։ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ մոնիթորինգն իրականացվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ինչպես նաեւ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: Մոնիթորինգն իրականացվել է ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում սույն թվականի հունվարի 22-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Հիշեցնենք՝ հենց հունվարի 22-ից ուժի մեջ մտավ ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ այստուհետ  հյուրանոցներ, հանրային սննդի օբյեկտներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատերահամերգային, կինոյի եւև մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն կա՛մ պատվաստման, կա՛մ թեստավորման հավաստագիր։ Կառավարությունից տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ, մոնիթորինգ է իրականացվել հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող 3744 տնտեսավարող սուբյեկտներից 2505-ի, այսինքն՝ 66․91 %-ի մոտ։ Դրանից բացի, մոնիթորինգ է իրականացվել նաեւ 217 մարզամշակութային հաստատություններում․ «Մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ տնտեսավարողները պահպանում էին սահմանված հակահամաճարակային պահանջները»,- նշել են Կառավարությունից՝ միաժամանակ հավելելով, որ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառվում են միայն ստուգայցերի ընթացքում արձանագրված խախտումների հիման վրա, իսկ մոնիթորինգը կրում է կանխարգելիչ բնույթ եւ իրավական որեւէ հետեւանքի չի հանգեցնում։ Անդրադառնալով նույն ժամանակահատվածում՝ հունվարի 22-25-ի ընթացքում ԱԱՏՄ-ի իրականացրած ստուգայցերին՝ Կառավարությունից մանրամասնել են, որ մարզերում եւ Երեւանում իրականացվել է ընդհանուր առմամբ 167 ստուգայց, որից 139-ը՝ հանրային սննդի օբյեկտներում, 9-ը՝ մարզասրահներում, 7-ը՝ հյուրանոցային օբյեկտներում, 12-ը՝ թատերահամերգային, կինո եւ մշակութային այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններում։ Ստուգայցերի արդյունքում 8 տնտեսավարողների մոտ արձանագրվել են խախտումներ, որոնցից 6-ը՝ հանրային սննդի օբյեկտներում, 2-ը՝ մարզասրահներում։ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182․4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման գործունեության սահմանափակումները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով (100.000-300.000 ՀՀ դրամ)։  Ուստի լրացուցիչ զանգով հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք խախտումներ թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ինչին ի պատասխան Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ հարուցվել են վարույթներ, որոնց շրջանակում դեռեւս պետք է լսումներ տեղի ունենան, ուստի պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում առայժմ չկա։  «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է։ Միլենա Խաչիկյան
18:13 - 03 փետրվարի, 2022
Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

Պատճառը կորոնավիրուսն էր. փոխնախարարը՝ Բանակի 30-ամյակի միջոցառումը հետաձգելու մասին |armenpress.am|

armenpress.am: Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումը առկախվել է ժամանակավոր՝ կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չնշվեց բանակի 30-ամյակը: Նա հիշեցրեց կորոնավիրուսի՝ օրական գրանցվող դեպքերի մասին: «Գիտեմ, որ առկախվել է և ժամանակավոր: Տեսնենք՝ երբ կնշվի»,-ասաց Սարգսյանը: Փոխնախարարը վստահեցրեց, որ կատարվել էին նախապատրաստական աշխատանքներ, հրավիրատոմսեր էին ուղարկվել, նաև մի շարք միջոցառումներ էին նախատեսել, որոնք ուղղակի կասեցվել են:   Նա նշեց. «ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, դրանից հետո երկրորդ հանդիսավոր մասում՝ նաև շնորհակալական խոսքեր, շնորհավորանք 30-ամյակի կապակցությամբ: Սակայն սա կարելի էր համարել համազգային տոն, և այդ տրամաբանությամբ էլ սկսվել էին նախապատրաստական աշխատանքները, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով հետաձգվեցին»: Հարցին՝ պատճառը կորոնավիրո՞ւսն էր, նա ասաց՝ ենթադրաբար այո: «Օրեցօր շատանում է, բանակում էլ ունենք խնդիրներ, բոլոր տեղերում էլ այդ խնդիրը դարձել է ավելի ցայտուն և տեսանելի»,-եզրափակեց նա:
16:08 - 03 փետրվարի, 2022
Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը. Վահան Քերոբյան |armenpress.am|

Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական ակտիվության և գնաճի ցուցանիշները՝ ընդգծելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ում արձանագրել է ամենաբարձր տնտեսական աճն ու ամենացածր գնաճը: «Ռուսաստանում տնտեսական ակտիվության աճը եղել է 4.4-4.5 տոկոս, իսկ գնաճը 8.4-8.5, Բելառուսում տնտեսական ակտիվության աճը եղել է 3.3 տոկոս, իսկ գնաճը` 10 տոկոս, Ղազախստանում համապատասխանաբար 3.5 տոկոս և  8.4 տոկոս, Ղրղզստանում 3.6 տոկոս և 11.2 տոկոս,իսկ Հայաստանում արձանագրվել է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ գնաճը՝ 7.7 տոկոս: Մենք մեր Միության երկրների մեջ  ունենք ամենաբարձր տնտեսական աճը և ամենացածր գնաճը: Եվ սա ևս կարևոր է ընդգծել, որ մեր քաղաքականությամբ կարողացել ենք երկու առումով էլ դրականորեն առանձնանալ ԵԱՏՄ-ի շարքում»,- ասաց Քերոբյանը: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին ընդգծեց, որ գնաճը միջազգային խնդիր է, և Քերոբյանի հնչեցրած թվերը ապացուցում են, որ ոչ միայն զարգացող, այլ նաև զարգացած երկրներում կա գնաճի բավականին բարձր մակարդակ: «Օրինակ` ԱՄՆ-ում տարեկան գնաճը կարող է հասնել մինչև 7 տոկոսի, որը 1982 թվականից հետո գրանցված ամենաբարձ ցուցանիշն է: Ինչ վերաբերվում է ապագա անելիքներին, մեր գնահատականները թույլ են տալիս մեզ լիահույս լինել, որ այս տարվա վերջում կվերադառնանք միջակայք գնաճի առումով ու մեր գործողությունները և տրամաբանությունը միտված է դրան»,- շեշտեց Գալստյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ` 2019 թվականին ամբողջ աշխարհում արձանագրվել էր պարենային ապրանքների աճ, իսկ Հայաստանի Հանրապետությունը այն բացառիկ երկրներից էր, որտեղ ընդհակառակը, պարենային ապրանքների գնի նվազում էր արձանագրվել:
15:06 - 03 փետրվարի, 2022
Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն, ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան. Վահան Քերոբյան |armenpress.am|

Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն, ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում: «Միշտ եղել է, օրինակ` անշարժ գույք, ընկերություններ»,– ասաց Քերոբյանը։ Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։ Միևնույն ժամանակ, Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։ Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021 թվականից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։ «Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,– ասաց Քերոբյանը:
14:08 - 03 փետրվարի, 2022
Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը |armenpress.am|

Արտաշես Թումանյանն արդյունավետ է գնահատել Օվերչուկի և Բելոզյորովի հետ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման հարցով զբաղվող աշխատանքային խումբը սկսել է իր դաշտային աշխատանքները, տեղում գնահատում է իրավիճակը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը արդեն դաշտային աշխատանքով է զբաղվելու: Նայում են տարածքները, շինարարության հրապարակների տեղերը: Աշխատանքային խումբը եղել է Երասխում և Մեղրիում, գնահատել իրավիճակը»,- ասաց Փաշինյանը: Աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը նշեց, փետրվարի 2-ին ՀՀ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ հանդիպման արդյունքում աշխատանքի հեռանկարը և ճանապարհային քարտեզը արդեն որոշակիորեն ուրվագծվում է: «Աշխատանքային խումբը սկսել է իր գործունեությունը, առաջին նիստը եղել է, արդեն Հանրապետության առանձին պետական գերատեսչությունների և ռուսական կողմի հետ նախնական նկատառումները կան, թե ինչպես պետք է համագործակցենք: Երեկվա նիստը շատ գործնական էր, և ռուսական կողմը իր տեսլականը ներկայացրեց: Առաջիկա անելիքները պատկերացնում ենք, կարծում եմ հաջողության դեպքում արդյունքներ կունենանք»,- եզրափակեց Թումանյանը:
13:36 - 03 փետրվարի, 2022
Հայաստանում ժողովրդավարության զարգացումը ներդրողների համար պետք է մեղեդու պես հնչի․ ԱԳ նախարար |news.am|

Հայաստանում ժողովրդավարության զարգացումը ներդրողների համար պետք է մեղեդու պես հնչի․ ԱԳ նախարար |news.am|

news.am: Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, ազատ եւ իսկապես մրցակցային շուկայական հարաբերությունների հաստատում. այս խոսքերը պետք է մեղեդու պես հնչեն ավստրիացի ներդրողների եւ ընդհանրապես ամբողջ աշխարհի ներդրողների համար: Այս մասին փետրվարի 3-ին Երեւանում հայ-ավստրիական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա դրանք համարում է այն նվազագույն պայմանները, որոնք թույլ են տալիս բիզնեսին հնարավորինս հարմարավետ զգալ։ Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ապահովելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը տնտեսական առավելություններ եւ վերջին տարիներին ձեռք բերված հաջողություններ ունի, հատկապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ «Առաջարկում եմ դիտարկել Ավստրիայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոն բացելու հնարավորությունը։ «ԹՈՒՄՈ» կենտրոններ արդեն գործում են աշխարհի շատ երկրներում»,- հավելեց Միրզոյանը։ Արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանը 180 միլիոնանոց շուկայով ԵԱՏՄ անդամ է, ուստի բիզնեսը կարող է օգտվել նաեւ դրանից։
13:17 - 03 փետրվարի, 2022
Էլեկտրոնային ռեժիմով հնարավոր կլինի հետևել երթուղային ավտոբուսի երթին. նոր նախագիծ |armenpress.am|

Էլեկտրոնային ռեժիմով հնարավոր կլինի հետևել երթուղային ավտոբուսի երթին. նոր նախագիծ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, սահմանվում են «երթուղային թերթիկ», «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունները: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որը տրվելու է ավտոկայանային կամ երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից, և դրանում երթուղու սպասարկման ընթացքի վերաբերյալ կատարվող նշումները ապահովելու են երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: Օրենքի նախագծով սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքի կարգավորման և վերահսկողության գործընթացները կազմակերպել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով»,- ասաց Սիմոնյանը: ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց՝ Երևանում կան երթուղիներ, որոնք ժամանակի առումով շատ վատ են աշխատում՝ առաջարկելով չվացուցակի հետ կապված հարցի կարգավորումը ևս ներառել նախագծում: «Այն երթուղիները, որոնք 10 րոպեից ավելի միջակայք ունեն, չվացուցակով աշխատեն»,- հարցրեց նա: Փոխնախարարն արձագանքեց՝ նրանք այսպես, թե այնպես չվացուցակով պետք է աշխատեն: «Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունը ենթադրում է, որ էլեկտրոնային ռեժիմով կարելի է հետևել, թե մեքենան իր երթը ե՞րբ է կատարում, X պահի դրությամբ ո՞ր կետում է գտնվում, այսինքն՝ հետևել չվացուցակի կատարմանը»,- ասաց նա: Փոխնախարարն այս պահին դեռևս չկարողացավ ասել՝ քաղաքապետարանը հնարավորություն կտա՞ քաղաքացիներին հետևելու համար, բայց ինչ-որ պահի կարող է այդպիսի հնարավորություն էլ լինել: «Օրինակ՝ արտերկրում կան այդպիսի ծառայություններ, որոնք թույլ են տալիս կանգառում երկար չսպասելու համար տեսնել, թե տրանսպորտային միջոցը կոնկրետ որտեղ է գտնվում, և դուրս գալ կանգառ այն պահին, երբ մեքենան մոտենում է: Տվյալ ֆունկցիան նույնպես կարելի է կիրառել այդ ծառայությունը ներդնելուց հետո»,- ասաց նա: Փոխնախարարի խոսքով ՝էլեկտրոնային ենթակարգավարական ծառայությունն այսպիսով թույլ կտա տեսչական վերահսկողություն իրականացնել աշխատասենյակից, այլևս անհրաժեշտություն չի առաջանա տրանսպորտային միջոցին հետևել փողոցում:
13:03 - 03 փետրվարի, 2022
Շատ մոտ ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները արձանագրելուն․ Փաշինյան |tert.am|

Շատ մոտ ենք տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները արձանագրելուն․ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավո տնօրեն Օլեգ Բելազյորովի Հայաստան կատարած այցին։ «Մենք շատ մոտ ենք՝ արձանագրելու տարածաշրջանի կոմինիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները, քանի որ երեկվա այցը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի աշխատանքներին էր նվիրված։ Մենք այդ թեմայով պայմանավորվածություն արդեն ձեռք ենք բերել, այդ երկաթուղին պետք է գործի Հայաստանի տարածքում, Հայաստանի օրենսդրության շրջանակում, և Արդբեջանում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակում։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման հարցերը, նաև՝ նախագծման հարցերը, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերը»,-ասաց նա։ Նա նշեց, որ այս դինամիկայով շարունակելու պարագայում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունը իրագործելը դառնում է առարկայական։ «Բայց քանի դեռ երկաթուղին չի կառուցվել, ու առաջին գնացքը չի անցել, միշտ պետք է մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որ արտահայտում ենք, արդեն ստանում է կոնկրետ դրսևորումներ»,-ասաց նա:
12:58 - 03 փետրվարի, 2022
Կառավարությունը փորձում է միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Կառավարությունը փորձում է միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը 2021 թվականի ընթացքում ունեցել է էական գնաճ, որը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավել է 7.7 տոկոսով: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա ավելին է, քան նախատեսել ենք պետական բյուջեով: Դուք գիտեք, որ գնաճը գլոբալ խնդիր է, և պետք է արձանագրենք, որ Հայաստանում առանձին վերցրած գործընթաց տեղի չի ունենում: Փորձում ենք միջոցներ ձեռնարկել գնաճը զսպելու համար: Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի շրջանակներ»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետը նաև հույս ունի, որ կկարողանան արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ: «Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք: 2021 թվականի նախնական արդյունքներով 5.8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որը ավելին է, քան պլանավորվում էր 2021 թվականի համար, բայց, իհարկե, պակաս է մեր ցանկություններից: Մեզնից շատ լուրջ ջանքեր են պահանջվում, որպեսզի կարողանանք մեր սահմանած նշաձողերին հասնել»,- եզրափակեց Փաշինյանը։
12:46 - 03 փետրվարի, 2022