ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց |1lurer.am|

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն առաջարկում է ստեղծել Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին:   Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատարանների ստեղծմամբ կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն՝ նպաստելով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:  Նախարարը մանրամասնեց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում ևս մասնագիտացվածությունն ապահովելու համար առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ 25 դատավորով:  Իսկ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն, ըստ Բադասյանի, կունենա 10 դատավոր: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորով:
15:11 - 13 հունվարի, 2021
Զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է. ակնկալվում է արտոնյալ վարկերի մարման ժամկետների երկարաձգում |armenpress.am|

Զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակում է. ակնկալվում է արտոնյալ վարկերի մարման ժամկետների երկարաձգում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում զբոսաշրջության ոլորտը բավական ծանր վիճակում է հայտնվել, այն փրկելու անհրաժեշտություն կա: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով 2020 թվականի առաջին 10 ամիսների տվյալներով համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է մոտ 72 տոկոսով, տարվա կտրվածքով կանխատեսվում է մինչև 75 տոկոս անկում: Այսինքն՝ մոտ մեկ միլիարդով պակաս այցելություն է եղել 2020 թվականին, 2019-ի համեմատ: Հայաստանն այդ միտումներից հետ չէր կարող մնալ, մանավանդ, որ կորոնավիրուսին գումարվեց պատերազմը: 2020 թվականի ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հունվար-սեպտեմբերին մոտ 77 տոկոսով պակաս է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Տարվա կտրվածքով կանխատեսվում է 1.5 միլիոնով պակաս այցելություն, մոտ 80 տոկոսի չափով: Նվազում կա և՛ արտագնա հատվածում, և՛ ներքին զբոսաշրջության ոլորտում: Երրորդ եռամսյակում ներքին զբոսաշրջությունում, հատկապես առողջարանային հատվածում, թեպետ որոշակի ակտիվություն եղել է, միևնույն է այստեղ նույնպես անկում կա, մոտ 33 տոկոս: «Շատ ընկերություններ, հյուրանոցային ծառայություններ, բոլոր նրանք, որոնք ինչ-որ ձևով ներգրավված չեն ներքին զբոսաշրջության մեջ, ըստ էության կանգնած են: Մի քանի ավիատոմս վաճառելով փորձում են գոյատևել: Որոշներն այնպիսի իրավիճակում են, որ փորձում են ատամներով պահել աշխատատեղերը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը: Նախորդ տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից եղան աջակցման ծրագրեր զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ դա որոշակի իրավիճակը մեղմացրեց, սակայն այնպիսի իրավիճակ է, որ ոլորտը պահպանելու խնդիր կա: Դրա համար շատ կարևոր է շատ արագ ունենալ զբոսաշրջության ոլորտի կորոնավիրուսի և պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացման հատուկ ծրագիր, հիմքեր, նախադրյալներ ստեղծվեն հետագա զարգացման համար: «Օրինակ, գործող ծրագրերում խնդիր ունենք: Երբ արտոնյալ պայմաններով վարկավորում էին ոլորտի բիզնեսին, առաջարկ կար, որ արտոնյալ ժամանակահատվածը լիներ մեկ տարի, որովհետև դա տուրիզմի համար կենսական անհրաժեշտություն է: Չնայած առաջարկին, որոշվեց սահմանել վեց ամիս: Այսօր իրավիճակը ցույց է տալիս, որ շատերը չեն կարողանում մարել վարկերը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ պետք է արագ քննարկվի և այդ վարկերի մարման արտոնյալ ժամկետը երկարաձգվի առնվազն մինչև ապրիլ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը կարևոր է համարում այն, որ ոլորտի հետ կապված ծրագրերը, փոփոխությունները, առաջարկները մասնավոր հատվածի հետ քննարկվեն:
13:51 - 13 հունվարի, 2021
ՀՀ կառավարությունից պահանջում ենք հանրությանն իրազեկել Ադրբեջանի և ՌԴ-ի հետ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին. հայտարարություն

ՀՀ կառավարությունից պահանջում ենք հանրությանն իրազեկել Ադրբեջանի և ՌԴ-ի հետ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին. հայտարարություն

Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած կործանարար պատերազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հայտարարությունից հետո Հայաստանում, Արցախում (Լեռնային Ղարաբաղում) և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, Մոսկվայում Հայաստանի և Արցախի ապագային, նրա քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ ենթադրյալ բանակցությունների մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայությունը, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական բացարձակ շրջափակման մեջ գտնվելու փաստը, հանրային վստահության վերականգնման, քաղաքական տարբեր ուժերի կողմից իրադարձությունների զարգացման, իրավիճակի փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ շահարկումների ու տարածվող ապատեղեկատվության զոհը չդառնալու անհրաժեշտությունը՝ Մենք Հայաստանի կառավարությունից պահանջում ենք. 1.առավելագույն թափանցիկության և հաշվետվողականության ապահովում՝ իր բոլոր, հատկապես՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործողությունների վերաբերյալ։ Վերջ տալ բացառիկ ոչ հաշվետու և ոչ թափանցիկ գործելակերպին, երբ ՀՀ իշխանությունները ստորագրում են բախտորոշ փաստաթղթեր և հասարակությանը կանգնեցնում են այլևս կատարված փաստին դեմ հանդիման՝ զրկելով իրենց կյանքի ու կենսագործունեության կազմակերպման կանխատեսելիությունից, սահմանափակելով և վտանգելով Հայաստանի և Արցախի կապը, Հայաստանում և Արցախում մարդկանց անվտանգությունը: 2.հանրությանն իրազեկել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի մասին, որոնք անմիջական ազդեցություն ունեն Հայաստանի քաղաքացիների և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա: 3.արդյունավետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ լեգիտիմ, միջազգային իրավունքի հիման վրա ստեղծված ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի վերաբերյալ առարկայական բանակցություններ սկսելու ուղղությամբ: 4.անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել աշխատեցնելու համար միջազգային իրավունքի և նորմերի համաձայն գործող երկկողմ և բազմակողմ բոլոր մեխանիզմները, ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիներին և զինվորականներին վերադարձնելու ուղղությամբ: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներգրավել միջազգային կազմակերպություններին (ՄԱԿ, ԵԽ և ԵԱՀԿ), ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Լրագրողների «Ասպարեզ» ակումբ Շիրակի ուսուցիչների միություն գիտակրթական կենտրոն ՀԿ Կանանց իրավունքների տուն ՀԿ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Անի Աղագյուլյան, իրավապաշտպան Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ Խաղաղության երկխոսություն ՀԿ Հանրային լրագրության ակումբ Իրազեկ քաղաքացիների միավորում Երիտասարդական ավանգարդ ՀԿ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ Սոնա Մանուսյան Քաղաքականության հետազոտական կենտրոն Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Կանանց ռեսուրսային կենտրոն Հասարակություն առանց բռնության ՀԿ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ Սպիտակի հելսինկյան խումբ ՀԿ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ «Սոցիոսկոպ» ՀԿ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
16:28 - 09 հունվարի, 2021
Անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |1lurer.am|

Անհետ կորած զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության շենքի դիմաց ակցիա են իրականացնում պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները։ Ակցիայի մասնակիցներից Կարինե Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որդուց արդեն 80 օր լուր չունի։ Ընդգծեց, որ եկել են ոչ թե բողոքի ցույցի, այլ ընթացիկ հարցերի քննարկման, անկախ նրանից, որ ոչ աշխատանքային օր է՝ խոստացել են ընդունել իրենց:  «Գոնե մեզ թիվ ասեն, անուն ասեն, որ իմանանք գերիների մեջ փնտրենք, թե անտառներում»,- ասաց ակցիայի մասնակիցը՝ նշելով, որ տանը նստել չեն կարող, նման ակցիաների միջոցով անընդհատ զգոն են պահում ղեկավարությանը, գալիս են հույսի, լույսի ակնկալիքով։ Ակցիայի մասնակիցներից Ռոման Գևորգյանն էլ ասաց, որ կոնկրետ պայմանավորվածություն չունեն, բայց պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանք պահանջում են որ հանդիպմանը ներկա լինի նաև Առողջապահության նախարարը՝ պարզաբանելու, թե ինչպես է ստացվել, որ հրապարակված նկարներով ծնողները ճանաչել են հիվանդանոցում գտնվող երեխային, բայց այսօր չեն գտնում։  Ակցիայի մասնակիցն ասաց, որ ՀՀ վարչապետը մեկ շաբաթ առաջ հանձնարարական էր տվել նաև Ազգային անվտանգությանը զբաղվել անհետ կորածների հարցով, բայց մինչև օրս նորություն չունեն։ Գևորգյանը հայտնեց, որ իրենց պահանջներից է նաև  գերիների տվյալների հրապարակումը։
14:19 - 05 հունվարի, 2021
Հայաստանի Հանրապետությունը Արցախի կառավարությանը 3,100,000,000 դրամ գումարի չափով

Հայաստանի Հանրապետությունը Արցախի կառավարությանը 3,100,000,000 դրամ գումարի չափով

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է 3,100,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Կառավարության որոշումը՝ ստորև. ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Արցախի Հանրապետության տնտեսությանը աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրել 3,100,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ:2. Սահմանել, որ՝ 1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված 3,100,000,000 դրամ բյուջետային վարկը Արցախի Հանրապետության կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով.2) սույն որոշման 1-ին կետում նշված բյուջետային վարկերի տրամադրումն իրականացվում է առանց ապահովման միջոցի: 3. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածի NN 1, 1.1 և 1.1.1.1 աղյուսակներում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 4 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես»,- ասված է որոշման մեջ:
14:34 - 25 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը հարկային և մաքսային արտոնություն տվեց ծխախոտ արտադրող ընկերությանը |1lurer.am|

Կառավարությունը հարկային և մաքսային արտոնություն տվեց ծխախոտ արտադրող ընկերությանը |1lurer.am|

1lurer.am:  Կառավարությունը բավարարել է «ԱՐ.տոբակո» ընկերության ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու և ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ծխախոտի արտադրության համար (ք. Ստեփանակերտ)։   Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 8 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 33 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար:   Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 160 նոր աշխատատեղ` 180000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 306 մլրդ դրամ, որից 61․2 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 91․8 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, 153 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 33․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 1․7 մլրդ դրամ:   Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է՝ Արցախի գործընկերների հետ աշխատում են Արցախում բիզնես կորցրած անձանց բիզնեսները հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ:
18:06 - 24 դեկտեմբերի, 2020
ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի կարող լինել. վարչապետ |1lurer.am|

ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի կարող լինել. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ Սյունիքի մարզում իրականացվող սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին: «Դրանք ունեն որոշակի նրբություններ ու բարդություններ: Մեր համոզմունքն է՝ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որովհետև այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից: Մեր դիրքորոշումը, պաշտպանության նախարարության դիրքորոշումն է՝ մենք այս գործունեությամբ ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, և Սյունիքի ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում: Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքի, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան սահմանային որոշակի հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, Կառավարությունը լիարժեքորեն, համարժեք փոխհատուցումներով հանդես կգա, և մեր քաղաքացիների շահերը լիարժեքորեն կլինեն պաշտպանված»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը: Փաշինյանը կարևոր համարեց այս թեմայով ճիշտ տեղեկատվության տրամադրումը, քանի որ, ըստ նրա՝ մամուլում մի դեպքի վերաբերյալ հարյուրավոր հրապարակումներ կարող են լինել, և դրանցից կարող է մասշտաբային տպավորություն ստեղծվել: «Ուզում եմ կրկնել՝ Սյունիքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել: Մյուս կողմից՝ այս պրոցեսները չի կարելի համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է: Այսինքն՝ դրանք իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի, և այն լինի գործուն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ առավոտյան քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է կոնկրետ հանձնարարականներ:
12:40 - 24 դեկտեմբերի, 2020
Մի քանի դեպք է պարզվել, որ մարմինների նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել. Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մի քանի դեպք է պարզվել, որ մարմինների նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարության հրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների վայրը հայտնաբերելը: Այս մասին կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը: «Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան տեղեկություններ, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է. դա զոհերի մարմինների նույնականացման գործընթացն է: Նա հայտնեց, որ այդ գործընթացը արագացնելու համար երկրորդ հոսքագիծն է գնվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: «Մի քանի դեպքէ եղել, երբ պարզվել է՝ նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի կատարվել, բայց աշխարհում լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ բարձր որակով չենք անում»,-ասաց նա: Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ դա շտապելու հետևանքն է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու: Նա պարզաբանեց, որ վիզուալ նույնականացում է եղել, հետո ԴՆԹ-ով պարզվել է՝ սխալմունք է եղել:
12:24 - 24 դեկտեմբերի, 2020
Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով |armenpress.am|

Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները կմիացվեն նոր ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչվեցին հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու համար: Ինչպես փոխանցում է այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Երևան քաղաքի գլխավոր հատակագծով և կառավարության որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի գոտևորման նախագծով Արաբկիր վարչական շրջանում նախատեսվում է Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցում: Ճանապարհաշինական ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ: Ծրագրի իրականացմամբ՝ Երևանի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցմամբ, զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:
11:57 - 24 դեկտեմբերի, 2020
Ռազմական գործողություններին մասնակցածների երթևեկության խախտումների համար տույժերը կչեղարկվեն |1lurer.am|

Ռազմական գործողություններին մասնակցածների երթևեկության խախտումների համար տույժերը կչեղարկվեն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունը մտադիր է համաներել ռազմական գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումները: ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ խնդրի երկու լուծում է առաջարկվում: «Առաջարկում ենք մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունում, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է, իսկ երկրորդ կարգավորումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է: Հետևաբար, որ տարբերակն էլ որ ընդունելի լինի, պատրաստ ենք դրանց կատարմանը»,- նշեց Ֆիդանյանը: Վարչապետը հիշեցրեց, որ օրեր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը նման հարց էր բարձրացրել՝ նշելով, որ պատերազմի ծայրահեղ անհրաժեշտությունից կախված երթևեկության խախտումների տուգանքներ են գալիս: Կառավարությունն էլ արագ արձագանքում է դրանք չեղարկելու խնդրանքին: «Ցավոք սրտի, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել այդ արտոնությունից: Հետևաբար՝ շատ կարևոր, որ մենք կարողանանք հնարավորինս արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և դա պաշտոնապես հաստատել, որ չունենանք երկու իրավիճակ, որոնք հավասարաբար տհաճ են. առաջինը՝ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք չկարողանան այդպիսի անվան ներքո հանդես գալ և օգտվել ամենատարբեր արտոնություններից, և երկրորդը՝ ռազմական գործողություններին մասնակցած անձինք ստիպված չլինեն չափից երկար սպասել, որ իրենց մասնակցության փաստը հաստատվի»,- նշեց Փաշինյանը՝ կարևորելով պաշտպանության նախարարության արդյունավետ ու արագ աշխատանքը:
11:44 - 24 դեկտեմբերի, 2020