Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Ախալցխայից մինչեւ Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին |news.am|

Ախալցխայից մինչեւ Հայաստանի սահման ճանապարհի նորոգումը կավարտվի հոկտեմբերին |news.am|

news.am: 14,6 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նորոգումն Ախալցխա-Նինոծմինդա միջազգային նշանակության ավտոմայրուղում կավարտվի հոկտեմբերին, տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։ Նշվում է, որ Ջավախքը աչքի է ընկնում դաժան կլիմայական պայմաններով (առատ ձյուն, ձնաթմբեր եւ սառնամանիքներ), ուստի նորոգման աշխատանքներով զբաղվող ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել նորոգման աշխատանքները։ Հենց որ եղանակը լավացել է, աշխատանքները վերսկսվել են։ Նախագծի շրջանակում նախատեսված է լիովին նորոգել վնասված ճանապարհները, ընդլայնել դրանք, նորոգել երեք երկաթբետոնե կամուրջներն ու ջրատար խողովակները։ Նախատեսված է նաեւ տեղադրել ճանապարհային նշաններ։ Վրաստանի ավտոճանապարհների վարչության տվյալներով՝ այս տեղամասը անցնում է Գորելովկա, Ժդանով գյուղերի միջով եւ ավարտվում վրաց-հայկական սահմանին։Նախագիծը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եւ դրա արժեքն է ավելի քան 13,8 մլն լարի (ավելի քան 5,1 մլն դոլար)։ Նորոգման աշխատանքներն սկսվել են 2018 թվականի հուլիսին։ Այդ ժամանակվանից երկու կիլոմետրանոց հատվածում արդեն ասֆալտ է փռվել, երկու կիլոմետրում հողային աշխատանքներ են կատարվել։ Այս տարի պատրաստ կլինի նաեւ Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի հետ սահմանին) միջազգային նշանակության ավտոմայրուղու հինգ կիլոմետրանոց (91-97 կիլոմետր) հատվածի նորոգման նախագիծը։ Այն բանից հետո, երբ ավտոմայրուղու երկու հատվածն էլ կնորոգվեն, Ախալցխայից Հայաստան երթեւեկությունն ավելի հարմարավետ ու անվտանգ կդառնա, նշում է վարչությունը։
08:08 - 24 ապրիլի, 2019
Վրաստանի Բիրկիանի գյուղում տեղացի ցուցարարները կանխել են «Խադորի 3» հէկի շինարարական աշխատանքները |hetq.am|

Վրաստանի Բիրկիանի գյուղում տեղացի ցուցարարները կանխել են «Խադորի 3» հէկի շինարարական աշխատանքները |hetq.am|

hetq.am: Ապրիլի 21-ին Վրաստանի հյուսիսում գտնվող Ալազան գետի վրա կառուցվող «Խադորի 3» հէկի շինարարական աշխատանքների դեմ բողոքի էին դուրս եկել տեղացի բնակիչները՝ կիստերը (կամ պանկիսյան չեչեններ), որոնց մեծ մասը սունի մահմեդականներ են։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ոստիկանության և մի քանի հարյուրի հասնող ցուցարարների բախման հետևանքով տարբեր վնասվածքներ են ստացել 38 ոստիկան և 17 ցուցարար։ Ի պատասխան շինարարությունը կանգնեցնելուն ուղղված ցուցարարների գործողությունների՝ ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ։ Ցուցարարներն իրենց հերթին վնասել և այրել են ոստիկանության մի քանի մեքենա։ Բախումների արդյունքում 7 ցուցարար բերման են ենթարկվել։ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ժամանեց դեպքի վայր և փակ հանդիպում ունեցավ Պանկիսիի ավագանու հետ։ Հանդիպումից հետո Վրաստանի Տնտեսության նախարարությունից հայտարարեցին, որ որոշում է կայացվել դադարեցնել շինարարական աշխատանքները քանի դեռ համաձայնության չեն եկել տեղի բնակիչներն ու հէկը կառուցող ընկերությունը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ իր իրավասության շրջանակներում կապահովի պետության, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի բոլոր օրինական շահերի պաշտպանությունը։ Նույն օրը երեկոյան Թբլիսիում խորհրդարանի դիմաց կազմակերպվեց ակցիա, որի ժամանակ հավաքվածները զորակցություն և աջակցություն հայտնեցին Բիկրիանիի ցուցարարներին։ Թբիլիսիում ակցիայի ժամանակ որոշները կոչ արեցին Տնտեսության նորանշանակ նախարար Նաթի Տուրնավային հրաժարական տալ, նշելով նրա նախորդ կապերը Վրաստանի էներգետիկ սեկտորի հետ։ Ալազանի գետի վրա արդեն կա գործող երկու հէկ, իսկ «Խադորի 3» հէկի կառուցումը շինարարության պահից սկսած (2018 մայիս) լարված իրավիճակ է ստեղծել տեղի բնակիչների և Alzany Energy-ի միջև։ Այս ընկերության ներկայացուցիչներն ու վրացի պաշտոնյաները հանդիպումներ են ունեցել տեղացիների հետ՝ խոստանալով տնտեսական զարգացման նոր հնարավորություններ և հարյուրից ավել նոր աշխատատեղերի ստեղծում։ Սակայն բնակիչները պնդում են, որ արդեն գործող երկու հէկերն անդառնալի վնասներ են պատճառել և թույլ չեն տա նորի կառուցումը։ Բողոքների արդյունքում շինարարական աշխատանքները մի քանի անգամ ժամանակավոր դադարեցվել, այնուհետև վերսկսվել են։ Ըստ հէկի դեմ դուրս եկած բնակիչների և բնապահպանական այլ խմբերի, նոր հէկի բացման արդյունքում լուրջ վնաս կհասցվի Պանկիսի կիրճի ամբողջ էկոհամակարգին, կպակասեն գյուղատնտեսության, արոտավայրերին հասնող և անձնական օգտագործման համար նախատեսված ջրերը, կտուժի նաև էկո-տուրիզմը, քանի որ գետով անցնող ռաֆթինգի բոլոր ուղիները կդառնան անանցանելի հէկերի պատճառով։ Այսօր երեկոյան Թիֆլիսում պլանավորվում է անցկացնել ևս մեկ զորակցության ակցիա։
13:31 - 22 ապրիլի, 2019
Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվեց գազի մատակարարումների շուրջ |armenpress.am|

Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվեց գազի մատակարարումների շուրջ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել Է քիչ քանակությամբ գազի գնման շուրջ: Այդ մասին Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան ապրիլի 11-ին հայտարարել Է լրագրողներին՝ չճշտելով պայմանավորվածությունների կոնկրետ պարամետրերը: ««Գազպրոմ»-ի հետ պայմանագիրն արդեն ձեւակերպված Է, եւ մենք Ռուսաստանից գազ ենք գնելու փոքր քանակություններով»,-Քոբուլիայի խոսքը մեջբերում Է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը: Թե ինչ ծավալի գազի մասին Է խոսքը եւ որքան կնստի դա Վրաստանի վրա, Էկոնոմիկայի նախարարը չի ճշտել: Քոբուլիան դեռ ընթացիկ տարվա փետրվարին Էր հայտարարել, որ երկիրը պատրաստվում Է գազ գնել Ռուսաստանից: Այն ժամանակ նա դա բացատրել Էր երկնագույն վառելիքի մատակարարումների դիվերսիֆիկացման անհրաժեշտությամբ:
11:30 - 11 ապրիլի, 2019
Վրաստանում չեղարկեցին ավարտական քննությունները դպրոցներում |armenpress.am|

Վրաստանում չեղարկեցին ավարտական քննությունները դպրոցներում |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի խորհրդարանը ապրիլի 8-ին երրորդ ընթերցմամբ հաստատել Է դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտների համար ավարտական քննությունները չեղարկելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վրացական դպրոցներում 12-ամյա կրթություն Է, ավարտական քննություններն անցկացվում Էին երկու փուլով՝ 11-րդ եւ 12-րդ դասարաններում: «Նախաձեռնությունը պաշտպանել Է 80 պատգամավոր, իսկ ութը՝ դեմ են արտահայտվել»,- հայտարարել Է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները: Օրենսդիր մարմնի նիստը հեռարձակել են վրացական հեռուստաընկերությունները: «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այն բանից հետո, երբ ուղղումները կհրապարակվեն «Վրաստանի օրենսդրական լրաբերի» կայքում:
13:41 - 08 ապրիլի, 2019
Վրաստանն առանց թագավորի. թագավորը փախել է |aliq.ge|

Վրաստանն առանց թագավորի. թագավորը փախել է |aliq.ge|

aliq.ge։ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին Իսպանիա է մեկնել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Չխեիձեն: Ըստ փաստաբանի, երկրից մեկնելու պատճառը եղել է Դավիթ Բագրատիոնիի մոր առողջական վիճակը: Փաստաբանը նաև ասել է, որ Դավիթ Բագրատիոնին չի պատրաստվում վկայություն տալ: Հիշեցնենք, վրաց թագավորական տոհմի՝ Բագրատիոնիների երկու ճյուղերի ներկայացուցիչներն իրար դեմ են դուրս եկել։ Աննա Բագրատիոնի-Վրաստանցին դատի է տվել նախկին ամուսնուն՝ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելիին՝ նրան մեղադրելով թագաժառանգի անվան ներքո ներկայանալու և պատմությունը խեղաթյուրելու համար: Բագրատիոնի-Վրաստանցիները պնդում են, որ Դավիթ Բագրատիոնի-Մուխրանելին թագավորական ընտանիքի անունից Եվրոպայում հանդիպումներ է անցկացնում, պատվոգրեր է հանձնում, սակայն դրա իրավունքը չունի։ Արքայական տոհմի երկու ճյուղերի ներկայացուցիչներն էլ միմյանց ինքնակոչ են անվանում:
06:03 - 05 ապրիլի, 2019
ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Ռուսական գազը Հայաստան փոխադրելու համար «Գազպրոմ»-ի կողմից Վրաստանին տարանցման համար վճարվող սակագինը բարձրացել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան: «Գազպրոմ»-ի հետ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ, և շուտով Վրաստանը կձևակերպի համաձայնագիրը ռուսական պետական գազային ընկերության հետ: Վրաստանը բարելավել է դիրքերը ռուսական ընկերության նկատմամբ: Տրանզիտի գինը, որը Ռուսաստանը մեզ վճարում է, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը՝ նվազեցվել: Դա այն դեպքում, երբ որևէ մասնավոր բիզնես հետաքրքրվի այլընտրանքով»,- ինչպես փոխանցում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով apsny.ge-ն, ասել է Տուրնավան: Նրա խոսքով՝ ինքը չի կարող հստակ ասել, թե որքան է բարձրացել տարանցման գինը, քանի որ այն համարվում է կոմերցիոն գաղտնիք: Նախքան 2017 թվականը Վրաստանը ռուսական գազի փոխադրման համար ստանում էր տեղափոխված ծավալի 10%-ը: Ավելի ուշ Վրաստանը հրաժարվել էր ռուսական գազից և վճարումը ստանում էր գումարային տեսքով: armtimes.com
06:09 - 13 մարտի, 2019