Հայաստան

Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ մանրամասները. ՀՀ ԱԳՆ
 |news.am|

Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ մանրամասները. ՀՀ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Նշենք, որ մենք հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ հանդիպում սպասվում է: «Խնդրի շուրջ հստակության պարագայում հանրությունը, ինչպես եւ նախկինում, պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել են ԱԳՆ-ից: Հիշեցնենք, որ հայկական կողմը առաջարկել էր հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ըստ գերատեսչության՝ այդ շրջանում ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն էր:
17:37 - 26 ապրիլի, 2023
Համաճարակի ժամանակ երկրների միջև փոխօգնություն կլինի. ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրին միացել է հատուկ կարծիքով

Համաճարակի ժամանակ երկրների միջև փոխօգնություն կլինի. ՀՀ-ն ԱՊՀ համաձայնագրին միացել է հատուկ կարծիքով

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկման է ներկայացվել «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը: Ըստ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանի՝ համաձայնագիրն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների միջև համագործակցության ուժեղացմանն այն դեպքերում, երբ պետություններն առանձին-առանձին չեն կարողանում կանխարգելել հիվանդությունների հետագա տարածումը: Համաձայնագրով առաջարկվող փոխօգնությունը կկազմակերպվի համաճարակաբանական մասնագիտացված խմբերի միջոցով: «Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է հատուկ կարծիքով, իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ վերապահումով: Միաժամանակ կարծում ենք, որ այս փաստաթուղթը կտա հնարավորություն՝ մասնակից պետությունների հետ ավելի ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը հետագա արտակարգ իրավիճակների դեպքում»,- նշեց Նանուշյանը՝ հավելելով, որ համաձայնագիրն անցած տարի է ստորագրվել Աստանայում: Պաշտոնյան նաև պարզաբանեց, որ Ադրբեջանի վերապահման մեջ նշվում է, թե սույն համաձայնագրի դրույթներն Ադրբեջանի Հանրապետության կողմից չեն կիրառվելու ՀՀ-ի նկատմամբ մինչև հակամարտության հետևանքների ամբողջական վերացումը: Իսկ հայկական կողմի հատուկ կարծիքում նշվում է, որ վերոնշյալ դրույթները չեն կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ չեն իրականացվել 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջները՝ ըստ ՄԱԿ-ի կանոնների: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նկատեց, որ թեև կորոնավիրուսի ընթացքում տարբեր երկրների միջև փոխօգնություն եղել է, սակայն այս համաձայնագրով հնարավորություն կտրվի երկրների միջև փոխգործակցության շրջանակն ընդլայնել, գործընթացը կլինի առավել կանոնակարգված, և բոլորը կիմանան իրենց պարտականություններն և իրավունքները:
13:35 - 26 ապրիլի, 2023
Հայաստանը ֆանտաստիկ աշխատանք է տարել․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը՝ երևանյան առաջնության մասին |armenpress.am|

Հայաստանը ֆանտաստիկ աշխատանք է տարել․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը՝ երևանյան առաջնության մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտին վստահ է` Հայաստանը կարող է նորից ընդունել Եվրոպայի առաջնությունը:«Մրցաշարի 9 օրերը և հատկապես վերջին օրը,  հիանալի էին: Կազմակերպվածությունն, անշուշտ, հրաշալի էր: Դուք տեսակ, որ մրցումային վերջին օրը մարզադահլիճը լեփ-լեցուն էր: Այդպես էլ դատարկ նստատեղեր չգտա տրիբունաներում: Այս ամենը ծանրամարտի համար շատ կարևոր ուղերձ է, քանի որ նախորդ տարին հեշտերից չէր մեզ համար: Եվ հիմա հանրության այս աջակցությունն իսկապես շատ լավ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ֆեդերացիայի նախագահը: Ըստ Կոնֆլիտիի՝ կազմակերպչական առումով հայկական կողմը ֆանտաստիկ աշխատանք է տարել: «Հպարտորեն կարող եմ ասել, որ մենք Եվրոպայում կարող ենք անել այնպես, որ ցույց տանք ամբողջ աշխարհին, որ ունակ ենք կազմակերպել աշխարհի առաջնության, Օլիմպիական խաղերի մակարդակի մրցաշար: Այո, Երևանը կարող է նորից կազմակերպել Եվրոպայի առաջնություն: Շարունակում ենք աշխատել միասին, նրանք էլ պետք է շարունակական աշխատանք տանեն: Եթե անկեղծ, մրցաշարից առաջ սպասում էի, որ այն հաջողված կլինի, սակայն չէի սպասում, որ կլինի այնքան հաջողված,  որքան հիմա տեսնում եմ»,-ասել է նա:Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն անցկացվեց Երևանում։ Առաջնությունը մեկնարկեց ապրիլի 15-ին և եզրափակվեց ապրիլի 23-ին։ Հայաստանի հավաքականը առաջնության մեդալային հաշվարկում առաջինն էր՝ նվաճած 13 մեդալով։ Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ։
12:34 - 25 ապրիլի, 2023
Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք. Ջուլիո Սենտեմերո

Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք. Ջուլիո Սենտեմերո

Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնության համար: Այս մասին հայտարարել է Իտալիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ջուլիո Սենտեմերոն: Հայտարարությունն ամբողջությամբ հրապարակվել է Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: Հայտարարության մեջ նշվում է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է Իտալիայի խորհրդարանի կողմից: Նա ցավով նկատել է, որ նույնիսկ այսօր նույն ժողովուրդը դեռևս հումանիտար ճգնաժամի մեջ է՝ ինքնակոչ բնապահպանների ցույցերի հետեւանքով Լաչինի միջանցքի փակման պատճառով։ «Այս առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հայտնել է իր կարծիքը՝ կարգադրելով, որ Ադրբեջանը համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ երաշխավորելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով՝ առանց խոչընդոտների։ Մինչ օրս դեռ ոչինչ չի արվել»,- նշել է Ջուլիո Սենտեմերոն: Նա հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունները կվերսկսվեն՝ ապահովելով այս «բազմաչարչար բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ​​վերջնական եւ մշտական ​​ձևով»։ «Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնության համար»,- եզրափակել է Իտալիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը:
17:27 - 24 ապրիլի, 2023
Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հանդիպմանն անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանն ուղղված քայլերը

Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հանդիպմանն անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրմանն ուղղված քայլերը

Ապրիլի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ համար կարևորություն ունեցող հարցերում հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմից ի վեր Ֆրանսիայի, այդ թվում՝ Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար: Նախարարը կարևորել է Ֆրանսիայի շարունակական ներգրավվածության ու ջանքերի անհրաժեշտությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար բոլոր առկա խնդիրները առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման լուծելու հրամայականը: Բրունո Ռըտայոն ներկայացրել է նախօրեին Լաչինի միջանցք իր այցելությունն ու արված եզրահանգումները:    Երկուստեք անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին: Անընդունելի են համարվել Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի ապօրինի տեղադրմանն ուղղված քայլերը, որոնք միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն: Նախարար Միրզոյանը նշել է, որ դրա բացահայտ դրսևորումն են նաև Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող՝ հայերի նկատմամբ ատելության խոսքը, ինչպես նաև հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը:  Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ընդգծվել է ցեղասպանության ու մարդկության դեմ ուղղված նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականը:  Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև՝ երկու ժողովուրդների ընդհանուր արժեքների ու պատմական բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: 
16:25 - 24 ապրիլի, 2023
Պաշտոնական Բաքուն հակադարձում է Ֆրանսիայի ԱԳՆ-ին |azatutyun.am|

Պաշտոնական Բաքուն հակադարձում է Ֆրանսիայի ԱԳՆ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանն այսօր հակադարձել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման առթիվ Փարիզից հնչող հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն անհիմն է որակել Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կլեր Լեժանդրի նախօրեին հնչեցրած քննադատական պնդումները։ «Լեժանդրի հայտարարությունները, որ վերաբերում էին Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին անցակետ տեղադրելուն, միանգամայն անհիմն են։ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում հսկիչ-անցագրային կետ տեղադրելու լեգիտիմ իրավունք ունի։ Որևէ հիմք չկա պնդելու, թե այդ քայլը հակասում է եռակողմ հայտարարությանը, որևէ միջազգային փաստաթղթի դրույթներին կամ էլ դատարանի որոշմանը», - հայտարարել է Հաջիզադեն։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։
15:46 - 24 ապրիլի, 2023
Հայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ի մեդալային հաշվարկում առաջինն է
 |armenpress.am|

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ԵԱ-ի մեդալային հաշվարկում առաջինն է |armenpress.am|

armenpress.am: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին տեղում է: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը կայացած առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ՝ հավաքականները միասին վերցրած նվաճեցին 13 մեդալ: Երևանում ընթացող առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն էր, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նվաճեց այս առաջնության բրոնզե մեդալը:  Իսկ գերծանր քաշային Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն էր: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալ: Վարազդատ Լալայանը 109+ կգ քաշային կարգի երկամարտի 462 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ 440 կգ արդյունքով՝ բրոնզե մեդալակիր:
20:40 - 23 ապրիլի, 2023
Ծանրամարտի ԵԱ. Լալայանը դարձավ արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր, Տալախաձեն՝ 7-ակի չեմպիոն |armenpress.am|

Ծանրամարտի ԵԱ. Լալայանը դարձավ արծաթե, Մարտիրոսյանը` բրոնզե մեդալակիր, Տալախաձեն՝ 7-ակի չեմպիոն |armenpress.am|

armenpress.am: Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների մրցելույթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները: Մարզահամալիրում մրցաշարին հետևում էր ռեկորդային 4418 հանդիսական: Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում բարձրացրեց 205 կգ և 212 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը գլխավերում պահեց 240, 250 կգ կշռող ծանրաձողը: Այստեղ ևս նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 462 կգ նա դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր: Հայկական ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 190 կգ և 195 կգ: Նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում  վարժությունում Մարտիրոսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 235, 245 կգ: Եվ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Երկամարտի 440 կգ արդյունքով նա դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր: Այս քաշում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձե, ով երկամարտում գրանցեց 474 կգ արդյունք։ Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն էր, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանն էլ նվաճեց այս առաջնության բրոնզե մեդալը:  Իսկ գերծանր քաշային Ջուլիետա Ավանեսյանը Եվրոպայի առաջնությունում 9-րդն էր: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշային կարգում ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը` արծաթե մեդալակիր: 102 կգ քաշում Եվրոպայի չեմպիոն դարձավ Գարիկ Կարապետյանը: 109 կգ քաշում ծանրորդ Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնի կոչումը, իսկ Պետրոս Պետրոսյանը` բրոնզե մեդալ:
18:10 - 23 ապրիլի, 2023
Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 87 կգ քաշային կարգի կանայք: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության 87 կգ քաշի պոկում վարժությունյունը Հռիփսիմե Խուրշուդյանը ավարտեց 107 կգ արդյունքով և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 120 կգ կշռող ծանրաձողը, սակայն չկատարեց հաջորդ մոտեցումները: Այս վարժությունում ևս Խուրշուդյանը երրորդն էր: Երկամարտի 227 կգ արդյունքով Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարգարիտա Առաքելյանը մեկ հաջորդ մոտեցում ունեցավ պոկում վարժությունում` 85 կգ: Հրում վարժությունում Առաքելյանը բարձրացրեց 105, 111 կգ, սակայն գլխավերևում չպահեց 115 կգ: Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 196 կգ արդյունքը և զբաղեցրեց 7-րդ տեղը: Ոսկե մեդալը նվաճեց Նորվեգիայի ներկայացուցիչ Սոլֆրիդ Կոանդան, արծաթե մեդալը՝ Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Մանյևսկան։
22:09 - 22 ապրիլի, 2023
Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր  |news.am|

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պետրոս Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր |news.am|

news.am: Սամվել Գասպարյանը երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբի պայքարում 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկամարտի 395 կգ արդյունքով: Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:  Աշխարհի բրոնզե մեդալակիրը պոկում վարժությունում մեկնարկեց 172 կգ-ով: Երկրորդ փորձից էլ պոկեց 175 կգ-ը՝ հետ թողնելով իր բոլոր մրցակիցներին եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Պետրոս Պետրոսյանը առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդ մոտեցման 165 կգ-ը ձախողեց, երրորդ մոտեցմամբ հաջողությամբ գլխավերեւում ֆիքսեց 165 կգ-ոց ծանրաձողը: Թեժ պայքար ստացվեց հրում վարժությունում Գասպարյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 211 կգ, Պետրոս Պետրոսյանը՝ 210 կգ: Երկրորդ մոտեցմամբ հայ մարզիկները 2 կգ-ի մրցակցություն տարան: Գասպարյանը հրեց 220 կգ , Պետրոսյանը՝ 214 կգ: Այս վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, Պետրոս Պետրոսյանը՝ փոքր արծաթե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը երկամարտի 381 կգ արդյունքով նվաճեց Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Չխեիձեն:
19:48 - 22 ապրիլի, 2023
Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը`արծաթե մեդալակիր
 |armenpress.am|

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը`արծաթե մեդալակիր |armenpress.am|

armenpress.am: Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները: Այս քաշում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը:  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 164, 167, 170 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 200, 205 կգ և այս վարժությունում ևս դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Դավիթ Հովհաննիսյանն է:  Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Արա Աղանյանը, պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում` 165 կգ: Այս վարժությունում Աղանյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրումում Աղանյանը մեկ մոտեցմամբ` 199 կգ-ով դարձավ վարժության արծաթե մեդալակիր, իսկ երկամարտում նա գրանցեց 364 կգ արդյունք ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Արա Աղանյանը երկրորդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում: Աղանյանը նախորդ տարի դարձել էր ԵԱ-ի արծաթե մեդալակիր:  Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը 6-րդն էր: 64 կգ քաշային Անուշ Արշակյանը B ենթախմբում զբաղեցրել է 9-րդ տեղը: 76 կգ քաշում Տաթև Հակոբյանը նվաճեց ԵԱ-ի արծաթե մեդալը, իսկ 16-ամյա Էմմա Պողոսյանը 5-րդն էր: Աննա Ամրոյանը 81 կգ քաշի B ենթախմբում 6-րդն է, իսկ Լիանա Գյուրջյանը A ենթախմբում 10-րդն էր: Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: Իսկ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը:
21:45 - 21 ապրիլի, 2023
Արցախի ՆԳՆ-ն ևս անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը՝ նշելով, որ տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է

Արցախի ՆԳՆ-ն ևս անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը՝ նշելով, որ տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է

Արցախի ՆԳՆ-ն ևս անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը՝ նշելով, որ տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում:    Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարություն ևս հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ:    «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր` ապրիլի 21-ին, հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։Նշված տեղաշարժը հումանիտար նպատակներով ներքին բեռնափոխադրման դեպք է, ընդ որում՝ նկարահանված ավելի վաղ ժամանակահատվածում: Ավելին, նրանց կողմից հրապարակված տեսանյութում երևում է ջրատար մեքենա, որով, հաստատ, հնարավոր չէ զենք տեղափոխել:   Այսպիսով, հումանիտար բեռների փոխադրումները և ներքին տեղաշարժերն Ադրբեջանը, մոլորեցնելով միջազգային հանրությանը, ներկայացնում է իբրև թե ռազմական տեխնիկայի ու զինամթերքի տեղափոխում: Մյուս կողմից, գրեթե ամեն օր խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում անգամ Արցախի քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ դադարեցնելով գյուղատնտեսական աշխատանքները։   ՆԳ նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Հայաստանից դեպի Արցախ միջպետական միակ ճանապարհը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Ադրբեջանի կողմից։ Այդ ճանապարհով ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվում է մարդկանց և բեռների խիստ սահմանափակ տեղաշարժ՝ բացառապես հումանիտար նպատակներով», - ասված է ԱՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:
18:55 - 21 ապրիլի, 2023
Ստամբուլի նահանգապետարանը երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը

 |factor.am|

Ստամբուլի նահանգապետարանը երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը |factor.am|

factor.am: Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում այս տարի էլ չի կայանա, քանի որ նահանգապետարանը հերթական անգամ արգելել է Քադըքյոյ թաղամասում նախատեսված միջոցառումն անցկացնել, գրում է Bianet-ը։ Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը նշել է, որ արգելքի պատճառն այն է, որ միջոցառման անցկացումը համարվել է «անպատշաճ»։ Անցյալ տարվա միջոռացումը ևս արգելվել էր նահանգապետի կողմից, իսկ նախորդ երկու տարիներին միջոցառումը անցկացվել էր առցանց՝ համաճարակի պատճառով։ Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը, որը 2010 թվականից կազմակերպում է հիշատակի միջոցառումներ, քննադատել է որոշումը՝ նշելով, որ հիշատակի միջոցառումները միշտ անցկացվել են առանց որևէ խնդրի, չնայած 2010 թվականից ի վեր տարբեր ուժերի թիրախում են եղել։ Նշվում է, որ որևէ ողջամիտ պատճառ չկա, որ  ոգեկոչման միջոցառումն արգելվի։ «1915-ին առերեսվելը անհրաժեշտ քայլ է այսօր ամուր հիմքերի վրա ժողովրդավարություն, հավասարություն և խաղաղ գոյակցություն կառուցելու համար: Առանց այս առերեսման, ոչ մի ժողովրդավարական քայլ չի կարող մշտական լինել, և ոչ մի սոցիալական հարաբերություն չի կարող լինել հավասարազոր։ Նահանգապետարանը հստակ ցույց տվեց, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային՝ արգելելով մեր հիշատակի միջոցառումը, կոչ ենք անում  հրաժարվել այս որոշումից»,- ասվում է հայտարարության մեջ։
12:43 - 21 ապրիլի, 2023