Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական խորհդարանի նախագահ

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական խորհդարանի նախագահ

ԱԺ նախագահ Արարատ ՄԻրզոյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․ «Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ եմ հղել Եվրոպական խորհդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։ Մեջբերում եմ մի փոքրիկ հատված․ «Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ Ադրբեջանական Հանրապետություն նախագահը և պաշտպանության նախարարը սպառնում են նոր պատերազմ սկսել: Հատկանշական է, որ նմանօրինակ հայտարարությունները ԵՄ պատգամավորների կողմից կարող են օգտագործվել Ադրբեջանի հակաժողովրդավարական և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես ռազմական ուժի կիրառման և Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիայի սանձազերծման հավանություն: Հավելեմ, որ մենք անհանգստացած ենք Հայաստանի մասին համազեկուցող Բաշեսկուի կեցվածքով, ով հայտի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր մտերիմ կապերով և անցյալում հանդես է եկել Ռումինիայում բնակվող հայերի մասին հակասական դիտարկումներով: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Տրայան Բաշեսկուն անկարող է գտնվել հրաժարվել իր՝ նախկինում ունեցած առնչություններից և բարեխիղճ ու ներառական մոտեցում ցուցաբերել իր ներկայիս պարտականություններին»։
18:48 - 19 հունիսի, 2020
ԱԺ նախագահն անդրադարձավ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|

ԱԺ նախագահն անդրադարձավ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|

armenpress.am:  Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը էական է համարում այն հանգամանքները, որոնք նախորդել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ոստիկանների և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին: Այս մասին Միրզոյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես մանրամասներին տեղյակ չեմ: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, բայց լսել եմ նաև կարծիքներ, որ որևէ առանձնակի բան չի արվել: Ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություն չեմ կարող անել: Շատ էական են հանգամանքները, գուցե այդ պահին զգուշացվել է նախապես, խնդրանք է հնչել ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության ընթացքում հավաքների կազմակերպման արգելքին»,- ասաց Միրզոյանը:   Խորհրդարանի նախագահը նշեց, որ եթե որևէ կերպ խախտվել են լրագրողների իրավունքները, ապա նա կդատապարտի կատարվածը: «Ես մշտապես եղել եմ և հիմա էլ կամ, շարունակելու եմ լինել լրագրողների անխոչընդոտ գործունեության և իրավունքների պաշտպանը: Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ կդատապարտեմ»,- նշեց ԱԺ նախագահը:
14:32 - 18 հունիսի, 2020
Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ. Միրզոյան |shantnews.am|

Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ. Միրզոյան |shantnews.am|

shantnews.am: Օրենքի առաջ հավասար են բոլորը, սա մեր քաղաքական հավատամբ է: ԱԺ ամբիոնից այսպես խոսեց ՀՀ ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը: «Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կապ այն կերպ մասնակցությանը օրենքով արգելված որևէ արարքի: Էստեղ, որպեսզի հասկանանք, թե որը որից հետո է, պետք է պարզ հայացք նետել ժամանակագրությանը: Ճշմարտությունն ավելի քան ակնհայտ է: Բայց ականջահաճո՞ է մեզ համար, որ որևէ մեկը, որևէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ կամ ղեկավար պահանջում է կառավարության հրաժարականը, ո՛չ: Բայց դրա իրավունքն ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները: Մենք պայքարել ենք նրա համար, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն, որպեսզի որևէ մեկը հետապնդվելուց չվախենալով՝ չսահմանափակվի պահանջել կառավարության հրաժարականը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է: Սա մեր հավատամքն է: Շատ լավ է, որ կարողանում են կառավարության հրաժարականը պահանջել մարդիկ, որոնք տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ են, անկախ նրանից՝ հիմնավո՞ր են, թե՞ ոչ: Ներդրումներ են արվել կամ չեն արվել, աշխատատեղեր են պահվում և եթե ինչ-որ բան այնպես չգնա, աշխատատեղերը կհայտնվեն վտանգի տակ: Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն բոլոր այն գործիչներին, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով աշխատատեղեր են ապահովում մյուսների համար, երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար, և իրենք անձնապես հարստանում են: Ի՞նչ կա այստեղ դատապարտելի. ոչ մի բան: Կներեք, սակայն, սա չի նշանակում, որ կարելի է շանտաժ անել այս աշխատատեղերի փակմամբ, հնարավոր կամ անհնար ներդրումներով, հեղափոխությանը ցուցաբերված կամ չցուցաբերված աջակցությամբ և ազատել ձեռքերը որևէ պատասխանատվությունից օրենքի առջև»,- ասաց Միզրոյանը:
15:56 - 16 հունիսի, 2020
 ՀՀ-ն Ադրբեջանի սադրիչ գործողությունների դատապարտում է ակնկալում․Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ՀՀ-ն Ադրբեջանի սադրիչ գործողությունների դատապարտում է ակնկալում․Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 15-ին տեսակապի միջոցով մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:Իր ելույթում ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին: «Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա. կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս մտքի հետ: Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների եւ խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից: Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, եւ ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով»:
18:10 - 15 հունիսի, 2020
Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից

Չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մասնակցեցի ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի հեռավար նիստին։ Նիստի ընթացքում անդրադարձա համաճարակի պայմաններում Ադրբեջանի սադրիչ գործողություններին․ «Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա․ կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի այս մտքի հետ։ Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների և խաղաղ բնակչության նկատմամբ կրակ բացելու իր քաղաքականությունից: Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, և ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունություն պահպանման նպատակով»»:
15:13 - 15 հունիսի, 2020
Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Սիրով ընդունել եմ Արարատ Միրզոյանի առաջարկությունը, գործունեությունս ծավալելու եմ Արցախում․ Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ սիրով ընդունել է Արարատ Միրզոյանի խորհրդականը լինելու առաջարկությունը։ «Բարեկամներ, Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Շնորհակալ եմ վստահության համար: Հաջողություն բոլորիս։ Հայտնում եմ նաև, որ գործունեությունս ծավալելու եմ Արցախում»- ասված է Ղուլյանի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում:       
22:01 - 11 հունիսի, 2020
ՀՀ ԱԺ նախագահը ընտրվելու առթիվ շնորհավորել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահը ընտրվելու առթիվ շնորհավորել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆին։  «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում հաջողություններ Ձեր առաքելության իրականացման գործում: Մեծ ավանդ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության, անվտանգության, ինչպես նաեւ Թեհրանի կառավարման ոլորտներում` վստահաբար օրենսդիր իշխանության ղեկավարի պաշտոնում եւս Դուք ակնառու ձեռքբերումներ կունենաք: Հայաստանը մեծապես կարեւորում է մեր երկրների միջեւ գոյություն ունեցող դարավոր բարեկամական կապերն ու ջերմ հարաբերությունները: Այսօր մեր երկրների հարաբերությունների ընդհանուր օրակարգն ընդգրկում է շփումների լայն շրջանակ` մշակութային եւ միջկրոնական կապերից մինչեւ տնտեսական փոխգործակցություն: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ միջխորհրդարանական փոխգործակցությունը կշարունակի իր վերընթաց ուղին եւ նոր լիցք կհաղորդի մեր երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը` ի նպաստ մեր պետությունների եւ ի բարօրություն հայ եւ իրանցի բարեկամ ժողովուրդների: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:
20:50 - 11 հունիսի, 2020
Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

Արարատ Միրզոյանը Երեւանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Ողջունելով ԱՀ ԱԺ նորընտիր նախագահին՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Արթուր Թովմասյանի գործունեությունն արդեն նոր կարգավիճակում առավել քան արդյունավետ է լինելու, եւ այդ առումով երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների աշխատանքը մեծապես շահելու է: Արցախի Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ եւ՛ օրինաստեղծ դաշտում, եւ՛ քաղաքական քննարկումների հարթակում երկու պետություններն ունեն կայացած ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է էլ ավելի հարստացնել: Այս համատեքստում նա անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների կարեւորությանը, մշտական հանձնաժողովների փոխգործակցությանը: ԱՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների միջոցով հեղափոխություն է տեղի ունեցել խորհրդարանում՝ վստահեցնելով, որ նորընտիր Ազգային ժողովը շահագրգիռ է Հայաստանի օրենսդիր մարմնի հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու: «Արցախը կլինի անվտանգ, եթե մենք ունենանք կայուն Հայաստան եւ հզոր Սփյուռք»,- փաստել է Արթուր Թովմասյանը: Նրա համոզմամբ՝ եթե օրակարգային երեք հարցերում՝ Արցախի հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում եւ անվտանգություն, լինի համայն հայության աջակցությունը, ապա անպայմանորեն հաջողություն կգրանցվի: Արարատ Միրզոյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը եւ համաձայնություն հայտնել, որ  բոլոր խնդիրները կարող են եւ պիտի հաղթահարվեն համատեղ ուժերով: «Հայաստանը եւ Արցախը նույն հայրենիքի մասերն են, եւ մենք պետք է միասնական օրակարգով առաջ գնանք», -փաստել է ՀՀ ԱԺ նախագահը: Կողմերն անդրադարձել են ԱՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների հետագա կատարելագործման խնդրին եւ այս համատեքստում ընդգծել երկու խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների մակարդակում սերտ շփումների հաստատման, աշխատակազմերի միջեւ փորձի փոխանակման կարեւորությունը: 
17:15 - 01 հունիսի, 2020
Մեր փոքրիկներին երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է․ ԱԺ նախագահի շնորհավորանքը՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Մեր փոքրիկներին երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է․ ԱԺ նախագահի շնորհավորանքը՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ իրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու և երջանկանալու նրանցով, այլև ևս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն և հասարակություն, պարտավարություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ։Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է՝ որակյալ կրթությունից մինչև սոցիալական և առողջապահական երաշխիքներ։Երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը։ Դա գրավականն է նրա, որ մեր մեծացող քաղաքացիները վաղը կդառնան մեր հանրության հոգատար անդամներ և կպաշտպանեն նաև այլ խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ ձգտելով ունենալ առավել հոգատար, առավել համերաշխ, առավել պաշտպանված հասարակություն։ Դա գրավականն է նրա, որ մենք ինքներս երեխաների կողքին շարունակաբար կձգտենք լինել ավելի լավը և ավելի բարին»։
16:16 - 01 հունիսի, 2020
Մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ

Մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը՝ Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։ 102 տարի առաջ այս օրերին Սարդարապատում, Բաշ֊Ապարանում և Ղարաքիլիսայում գործած անհավատալի սխրանքը և դրա հիման վրա բարձրացած Հայաստանի Առաջին Հանրապետությունը լավագույն ապացույցն են մեր բազկի, մտքի և կամքի համահավաք ուժի անպարտելիության։ Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերն առաջին իսկ օրվանից կանգնած էին անհավասար պատերազմի, ցեղասպանությունից փրկված անօթևան գաղթականների, սովի, համաճարակի և բազմաթիվ այլ ծանրագույն խնդիրների առջև, որոնցից շատերի լուծման ուղղությամբ գերմարդկային ջանքերի գնով մեծ քայլեր իրականացվեցին։ Երկու տարիների ընթացքում դրվեցին պետական ինստիտուտների հիմքերը, իրականացվեցին քայլեր, որոնք ուղղված էին ոչ միայն այդօրեական խնդիրների լուծմանը, այլև հեռանկարային էին, հավակնոտ, ունեին երազանք մեծ ու հզոր Հայաստանի մասին։ Հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը վերադարձ է կատարել խոհրդարանական կառավարման համակարգի, որը գոյություն ուներ նաև Առաջին Հանրապետությունում, մենք կոչված ենք շարունակելու Արամ Մանուկյանի, Հովհաննես Քաջազնունու, Նժդեհի և մյուսների կիսատ մնացած գործը։ Փա՛ռք 1918֊ի մայիսյան հերոսամարտի հերոսներին, փա՛ռք մեր հայրենիքի ու մեր անկախ պետականության համար ոչինչ չխնայած բոլոր գործիչներին։ Շնորհավորում եմ բոլորիս։ Արարատ Միրզոյան»
13:22 - 28 մայիսի, 2020
Նիստերի դահլիճից դուրս եմ հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում․ Արարատ Միրզոյան

Նիստերի դահլիճից դուրս եմ հրավիրելու այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում․ Արարատ Միրզոյան

Պարետատան որոշումը գիտեք դիմակների հետ կապված, ես որպես ԱԺ նախագահ նախազգուշացում եմ հայտարարելու և, եթե անհրաժեշտություն լինի, դահլիճից դուրս եմ հրավիրելու մեկ օրով, եթե անհրաժեշտ լինի՝ յոթ օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում ։Այս մասին այսօր Ազգային ժողովի  նիստի  սկզբում ասաց Արարատ Միրզոյանը։  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցրեց, թե արդյո՞ք պարտադիր  է լինելու  նիստի  ամբողջ ընթացքում դիմակ կրելը, թե ոչ: Միրզոյանն արձագանքեց` «Կրելը պարտադիր է թե' իրավական ակտի գործադրման առումով, թե' ելնելով բոլորի պատասխանատվությունից»: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջամտեց և հարցրեց, թե սոցիալական հեռավորության դեպքում ի՞նչ կարիք կա դիմակ կրել: Միրզոյանը նշեց, որ հեռավորությունը կարող է պահպանված լինել, սակայն խոսափողներն էլ կարող են վիրուսի կրիչ լինել: «Նաև հիշեցնեմ պատգամավորների բարձր առաքելությունը` քաղաքացիներին օրինակ ծառայելու համատեքստում: Ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ես ուզում եմ բոլորիդ առջև ասել, որ, այո՛,  սխալ եմ արել, մտածել եմ՝ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալությունն է, չկրեմ դիմակը, բայց ուզում եմ խոստովանել, որ սխալ էր»,-ասաց Միրզոյանը: Էդմոն Մարուքյանը արձագանքեց, որ դիմակով խոսելն անհարմար է, նաև հավելեց, որ ԱԺ դահլիճում դիմակ չկրելը չի կարող կանոնների խախտում համարվել, քանի որ, ըստ Սահմանադրության, արտակարգ դրությունը չի կիրարկվում խորհրդարանի վրա:Պատգամավորը Միրզոյանին ասաց նաև , որ վերջինս չի  կարող պատգամավորին դուրս հրավիրել դիմակ չկրելու համար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ հարցը երկու շերտ ունի, այո, պարետի որոշումը քաղաքացիներին է վերաբերում, ոչ թե խորհրդարանին, սակայն երկրորդ շերտը քաղաքացիներին օրինակ ծառայելն է: « Երբ ժամանակին ասում էինք, եկեք նիստերը քիչ անենք, բոլորդ էստեղ հայրենասիրության դասեր էիք տալիս, հիմա ասում եք, ոնցվոր այն ժամանակ սխալ ենք արել»,- ասաց Մարուքյանը։  ԱԺ-ը խոսանակը պատասխանեց՝ «Ես ուզում եմ վերահաստատել, պարոն Մարուքյան, կիրառելու եմ այդ միջոցները, կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ դիմակ կրել դահլիճում, ընդունեք որպես խնդրանք, չդիտարկեք որպես մարտահրավեր։ Հակառակ դեպքում ես կիրառելու եմ այն մեթոդները, որոնք արդեն նշեցի»:  Միրզոյանը ժամանակ տրամադրեց այն պատգամավորներին, ովքեր դիմակ չէին կրում։  Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ստացավ առաջին նախազգուշացումը՝ դիմակ չկրելու համար։ 
10:59 - 26 մայիսի, 2020