ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը համընդհանուր ներառական կրթության անցնելու ուղղությամբ

Իրազեկման խմբերը սկսել են աշխատանքը համընդհանուր ներառական կրթության անցնելու ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած «Երևան քաղաքի հանրակրթության ոլորտում հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման համատեքստում» ուսումնասիրության վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մի քանի առաջարկություն` հաշվի առնելով ոչ միայն հատուկ դպրոցներում սովորողների, այլև ընդհանրապես հատուկ կարիքով մարդկանց սոցիալական աջակցության բաղադրիչը: Հանդիպման օրակարգում ընդգրկված է եղել ԿԳ նախարարի հրամանով ստեղծված իրազեկման խմբերի կատարած աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Մասնավորապես նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրազեկման խմբերը հանդիպումներ են ունեցել աջակցման կենտրոնների վերակազմակերպվող հատուկ դպրոցներում սովորողների ծնողների, ուսուցչական և վարչական անձնակազմերի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել է համընդհանուր ներառական կրթության անցնելու ճանապարհային քարտեզը` աշակերտի, մասնագետի և վարչական աշխատողի համար: ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է ծնողների և ուսուցիչների կողմից բարձրաձայնված հիմնական մտահոգությունները, միաժամանակ նշելով, որ իրազեկման աշխատանքները լինելու են շարունակական և հասցեական, ընդգրկելով հասարակական կազմակեպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, իսկ իրազեկման խմբերի աշխատանքին միանալու են նաև ներառական կրթության փորձ ունեցող ուսուցիչներ և ծնողներ: Քննարկվել է նաև համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման վերապատրաստումների հարցը: Մասնավորապես նշվել է, որ հանրակրթական դպրոցներում աշխատող առարկայական ուսուցիչները պետք է անպայման հմտություններ ստանան` հատուկ կարիքով երեխաների հետ աշխատելու համար: Նշենք, որ համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբում ընդգրկված են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
11:00 - 27 մարտի, 2019
Ուսանողները պետպատվերի շրջանակում արդինատուրա ընդունվելիս պարտավորվում են ավարտելուց հետո հինգ տարի աշխատել մարզում |hetq.am|

Ուսանողները պետպատվերի շրջանակում արդինատուրա ընդունվելիս պարտավորվում են ավարտելուց հետո հինգ տարի աշխատել մարզում |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարարությունը պետական պատվերի շրջանակում օրդինատուրա անցնող ուսանողների հետ պայմանագիր է կնքում, և նրանք ուսումնառությունն ավարտելուց հետո հինգ տարի ժամկետով ուղեգրվում են նախարարության նշած մարզ՝ աշխատելու: Այս մասին խորհրդարանում՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: «Կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերը պետական պատվերի շրջանակում տարեց տարի փոփոխական են, հիմնականում աճման միտում կա, սակայն այն տեղերի քանակը, որը տրամադրվում է առողջապահության նախարարությանը, այդտեղ բավականին աճ կա, բայց ցավոք դա բավարար չէ, որ մենք մարզային բոլոր թափուր տեղերը կարողանանք լրացնել: Ներկա պահին օպերատիվ կերպով հավաքագրում ենք մարզերում առկա թափուր տեղերը, մոտավորապես 200 թափուր տեղ կա»,-ասաց փոխնախարարը: Նանուշյանի խոսքով՝ 49 տեղ նախորդ տարի պետպատվերի շրջանակում ԿԳՆ-ն տրամադրել է առողջապահության նախարարությանը, և դրանք համալրվել են արդինատորներով:    
08:42 - 25 մարտի, 2019
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար՝ հատկապես կրթության համակարգում առկա է մեծ ներուժ»: Ընդգծելով, որ կրթությունը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է՝ ԿԳ նախարարը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված կրթության ոլորտի առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգը, որն ընդգրկում է հանրակրթությունից մինչև ՄԿՈՒ ոլորտ, բարձրագույն կրթությունից մինչև գիտության ոլորտ: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում ջանքերը հիմնականում պետք է ուղղվեն հանրակրթության ծրագրերի, չափորոշիչների և ռազմավարության մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման ուղղությամբ: ԿԳ նախարարը կարևորել է նաև ՄԿՈՒ-աշխատաշուկա կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվող բարեփոխումները: Անդրադառնալով, համընդհանուր ներառականության գործընթացին՝ նախարար Հարությունյանը կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ներկայում իրականացվող ծրագրի շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 100 հանրակրթական դպրոց հարմարեցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:    ՀՀ կրթության և գիտության նախարարություն  
10:05 - 19 մարտի, 2019
Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Երուսաղեմ |armtimes.com|

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Երուսաղեմ |armtimes.com|

Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից՝ ՀՀ կառավարության եւ ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը: Այցի նպատակն է՝ ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ ՀՀ անկախությունից տարիներ ի վեր սա ՀՀ կրթության եւ գիտության նախարարին ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի առաջին պաշտոնական հրավերն է:  armtimes.com
07:41 - 16 մարտի, 2019
Հավելյալ 2.05 մլն դոլար կտրամադրվի ավագ դպրոցների խնդիրների լուծմանը

Հավելյալ 2.05 մլն դոլար կտրամադրվի ավագ դպրոցների խնդիրների լուծմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականին ավագ դպրոցների ֆինանսավորումն ավելացել է մոտ 1 մլրդ դրամով կամ $2.05 մլն-ով: Միջոցները հատկացվել են կրթության ոլորտի այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման և տնտեսման հաշվին: Ըստ նախարարի, որոշումը կնպաստի ավագ դպրոցներում կուտակված մի շարք խնդիրների լուծմանը: Միաժամանակ Հարությունյանն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: «Սահմանվելու է հետևողական և խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն», - ասել է նախարարը:  ԿԳՆ
08:11 - 12 մարտի, 2019
Ճարտարապետության և շինարարության համալսարանում նոր առարկա կդասավանդվի |armenpress.am|

Ճարտարապետության և շինարարության համալսարանում նոր առարկա կդասավանդվի |armenpress.am|

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  և «ԿՆԱՈւՖ Արմենիա» ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել։ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈւՖ Արմենիա»-ի տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: «Վերջին ամիսներին մենք շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի բիզնեսին բերենք կրթության ոլորտ, համագործակցենք ու մեր կրթական ծրագրերն ու ծառայություններն առաջարկենք նրանց: Անցյալ տարի արդեն իսկ մի շարք պայմանագրեր ենք ստորագրել»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը: «Հուշագրի համաձայն՝ նախարարությունը պարտավորվում է կատարելագործել նախնական (արհեստագործական) և միջին-մասնագիտական կրթության շինարարական ոլորտի մասնագիտությունների առկա պետական կրթական չափորոշիչները, ուսումնական ու մոդուլային ծրագրեը և այլն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:  Գագիկ Ջրբաշյանն ընգծեց, որ  մասնագիտությունը, որ պատրաստվում են ներդնել, կոչվելու է «Կարկասային երեսապատման կոնստրուկցիաների մոնտաժորդ»:«Հույս ունեմ, որ այս տարի այդ ուղղվածությամբ Հայաստանում կկարողանանք մասնագետներ պատրաստել: Պատրաստվում ենք աջակցել դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը»,- նշեց Ջրբաշյանը և հավելեց, որ ցուցաբերելու են մեթոդական և տեխնիկական օժանդակություն «ԿՆԱՈւՖ» ընկերության Ռեսուրսային կենտրոնների ստեղծմանը և ՄԿՈւ հաստատություններում շինարարական ոլորտի նոր մասնագիտությունների ներդրմանը: armenpress.am
12:45 - 11 մարտի, 2019