ԼՀԿ

«Լուսավոր Հայաստան»-ը գործող կուսակցություն է Հայաստանում։ Նախագահն է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել 7-րդ գումարման ԱԺ-ում։ 

Կուսակցության խորհրդի անդամներ են Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Կարեն Սիմոնյանը, Մանե Թանդիլյանը, Նորայր Մովսիսյանը, Գևորգ Գորգիսյանը, Արտակ Ոսկանյանը, Ջիվան Նադարյանը և Հայկազ Սիմիկյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ-ն չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ընտրությունների ժամանակ ստանալով 15 591 ձայն (1.22%), և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան։

Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-Ի, ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է․ Լևոն Զուրաբյան |24news.am|

Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-Ի, ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է․ Լևոն Զուրաբյան |24news.am|

24news.am: «ՍԴ-ի հարցը մեկ տարի առաջ կարելի էր լուծել, բայց հիմա կոնկրետ հարց է դրված և իշխող կուսակցությունն առաջարկում է սա, որը միգուցե իդեալական լուծումը չէ, սակայն այդ հանրաքվեի արդյունքով ի վերջո որոշվելու է՝ երկիրն ինչպես է շարունակելու իր ընթացքը։ Այդ որոշման վերաբերյալ մեր որոշումն «այո» է»,- այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունը փորձել է հարցի լուծումը հանձնել ժողովրդին, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա, թե ԱԺ-ն չարաշահել է Սահմանդրությունը մեկնաբանելու կամ այն յուրովի կիրառելու իր իրավունքը։ ՀԱԿ փոխնախագահի համար անընդունելի է, որ երկրի համար բախտորոշ հարցերում քաղաքական ուժերը սկզբունքային դիրքորոշում ցույց չեն տալիս։ «Ինչո՞ւ չեն կողմնորոշվում, ի՞նչ կա չկողմնորոշվելու։ Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-ի և ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է։ Իրենք «ՈՉ»-ի ճամբարում են, ուղղակի գտել են հաղթանակի լավագույն ձևը։ Նորից անսկզբունքայնության հարց է։ Երբ դու քո դիրքորոշումն ունես և գիտես, որ այն ոչ մի շանս չունի և չես կարող հաղթել «ԱՅՈ»-ին, կարող ես մեկ բան անել՝ այնքան ոչ ակտիվ դարձնել հասարակական մթնոլորտը, որ մարդիկ ուղղակի պատշաճ քանակի դուրս չգան, և  650 հազարի «ԱՅՈ»-ի քվորումը չլրանա»,- կարծում է ՀԱԿ փոխնախագահը։  Շարունակությունը՝ տեսանյութում։
10:44 - 12 փետրվարի, 2020
ԼՀԿ պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են անդամակցությունն ԱԺ ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբին
 |aysor.am|

ԼՀԿ պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են անդամակցությունն ԱԺ ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբին |aysor.am|

aysor.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը դադարեցնում են անդամակցությունը ԱԺ ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբին: «Իշխանությունը չունի կամք՝ ատելության դեմ պայքարելու, սիրո և համերաշխության օրակարգը կյանքի կոչելու: «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն ու ես դադարեցնում ենք մեր մասնակցությունը ԱԺ-ում ատելության դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին: Այսպիսով մենք հայտնում ենք մեր անվստահությունն ու ասում, որ ատելության դեմ ձևական և բովանդակությունից զուրկ պայքարում մենք անելիք չունենք», - ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:    
18:06 - 11 փետրվարի, 2020
ԱԺ-ում չընդունվեց ժամկետանց վարկերի մասին օրինագիծը |armtimes.com|

ԱԺ-ում չընդունվեց ժամկետանց վարկերի մասին օրինագիծը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում չընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 40 պատգամավոր, դեմ՝ 62, ձեռնպահ մնացին 10-ը: Ինչպես ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, նախագիծը բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված արտաբալանսում պահվող ժամկետնանց պարտավորություններին է վերաբերում: «Տարիների ընթացքում այդ պարտավորությունները կուտակվում են, եւ սրանց մասով բանկերը եւ վարկային կազմակերպություններն ունենում են խնդիր՝ կապված հարկային օրենսդրության հետ»,- ասաց Թանդիլյանը: Ըստ Թանդիլյանի ներկայացրած տվյալների՝ բանկային համակարգում ժամկետանց վարկերը կազմում են 13%, որոնցից արտաբալանսում պահվում է մոտ 8%-ը: «Հաճախ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են լինում ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացած մասը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու պարագայում: Կա նաեւ պարտքի զիջման հնարավորություն՝ որոշակի զեղչերով: Սակայն այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ, մասնավորապես՝ ներված վարկի տոկոսագումարի տույժի համար բանկերը վճարում են շահութահարկ»,- ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ, ըստ նոր նախագծի, հնարավորություն է ընձեռվելու առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման եւ զեղչով զիջման գործարքներ: Նրա պնդմամբ՝ սա կնպաստի նաեւ վարկերի տոկոսների նվազմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նրա պնդմամբ՝ Կառավարությունը նախագիծը խնդրահարույց է համարել, որովհետեւ հնարավոր է՝ ավելանա վարկառուների անպարտաճանաչ վարքագիծը: «Կառավարությունն ու Կենտրոնական բանկը կարծիք են հայտնել, որ ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների են կողմ, հանձնաժողովում նախագիծն ստացել է բացասական եզրակացություն»,- ասաց պատգամավորը:
12:56 - 11 փետրվարի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է առանց հարկային պարտավորությունների՝ իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ |pastinfo.am|

ԼՀԿ-ն առաջարկում է առանց հարկային պարտավորությունների՝ իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում՝ կապված բանկերի և վարկային կազմակերպություններում հաշվառված արտաբալանսում պահվող ժամկետանց պարտավորությունների հետ։ Այս առաջարկին գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, սակայն այն այսօր քննարկվում է ԱԺ քառօրյայում։  ԱԺ-ն այսօր կքննարկի 4 նախագիծ, որոնց գլխադասային հանձնաժողովները բացասական եզրակացություն են տվել և եւս 14՝ դրական եզրակացություն ստացած նախագիծ։ «Գիտեք, որ տարիների ընթացքում այդ պարտավորությունները կուտակվում են և սրանց մասով բանկերն ու վարկային կազմակերպությունները խնդիր են ունենում կապված հարկային օրենսդրության հետ։ Համաձայն կենտրոնական բանկի հաշվետվության բանկային համակարգում ժամկետանց վարկերը կազմում են մոտ 13%, որոնցից արտաբալանսում պահվում է մոտ 8%-ը»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նա նշեց, որ հաճախ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են լինում ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացածը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու պարագայում՝ հաշվի առնելով ամբողջ գումարը ստանալու հավանականությունն ու ժամանակը։ «Միևնույն ժամանակ կա նաև պարտքի զիջման հնարավորություն որոշակի զեղչերով։ Սակայն այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ, մասնավորապես ներված վարկի տոկոսագումարի տույժի համար վճարվում է շահութահարկ, քանի որ այդ ամենը համարվում է եկամուտ»,շեշտեց Թանդիլյանն ու ավելացրեց, որ այս ամենի արդյունքում բանկի համար նման գործարքները հաճախ շահավետ չեն լինում։ ԼՀԿ պատգամավորի խոսքով, այս պարագայում բոլոր 3 կողմերն էլ տուժում են. ֆինանսական կառույցները չեն կարողանում հետ ստանալ ժամկետանց վարկերը, անձինք չեն կարողանում ազատվել ժամկետանց պարտավորություններից, բյուջեն էլ չի կարողանում ստանալ հարկային մուտքեր։ «Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, առաջարկել էինք Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն, որը հնարավորություն կտա առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ։ Սա նաև կնպաստեր վարկերի տոկոսների նվազեցմանը։ Հարկ է նշել, որ այս պարտավորությունների մարման հավանականությունը մոտ է 0-ի, քանի որ մենք առաջարկել էինք նման հնարավորություն կիրառել միայն այն դեպքում, երբ բանկերը կամ վարկային կազմակերպությունները անցել էին ամբողջ գործընթացն այդ գումարները վերականգնելու համար։ Հանձնաժողովում քվեարկությունը միատար չի եղել, եղել են թե՛ կողմ, թե՛ դեմ և թե՛ ձեռնպահ ձայներ, սա պայմանավորված է նրանով, որ խնդրի գոյությունն արձանագրվում է, սակայն մեր առաջարկած լուծումը քննարկման առարկա է, պատրաստ ենք լսել առաջարկներ»,-ասաց Մանե Թանդիլյանը։
12:16 - 11 փետրվարի, 2020
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ |tert.am|

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ |tert.am|

tert.am: Այս նախագծի ոդիսականը բավականին հետաքրքրիր է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պետք է ներառվեր լիագումար նիստի օրակարգ:«Այս նախագիծը բերվել է գրեթե բոլոր ընդդիմադիր խմբակցությունների կողմից և մերժվել է  բոլոր իշխանությունների կողմից: Վերջին անգամ այս նախագծի մասին այս ամբիոնից հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ելք» խմբակցության շրջանակներում»,-ասաց նա:Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, որ ձերբակալածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորները իրավունք ունենք մուտք ու ելք կատարել, բայց սրանով սահմանափակված են օրենսդրական կարգավորումները, և ունենում ենք այնպիսի վիճակներ, երբ պատգամավորը կարողանում է մուտք գործել, սակայն թույլ չի տրվում շփվել կալանավորի հետ:«Այս նախագծով բերում ենք թույլտվություն առ այն, որ նման հիմնարկների ղեկավարները իրավունք չունեն արգելք սահմանել պատգամավորների, ԱԺ նախագահի համար, ովքեր կարող են տեսակցել ձերբակալվածներին և կալանավորներին»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը բացասական է, քանի որ գտել են, որ ձևակերպումների հարց կա նախագծում:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սա շատ կարևոր նախագիծ է և քանիցս պատգամավորները իշխանություն-ընդդիմություն տարբեր առճակատումների ժամանակ, երբ տարբեր անձինք են ձերբակալվել Սարի թաղի դեպքերի ժամանակ, փորձել են գնալ ՔԿՀ–ներ, բայց չեն կարողացել հանդիպել կալանավորներին:«Մեզ ասել են, որ այ մտեք շենք, հրավիրել են քրեակատարողական պետի աշխատասենյակ, ասել են կարող եք թեյ խմել, բայց կալանավորին հանդիպել չեք կարող, քանի որ քննչական գործողություններ են, սա անընդունելի է»,-ասաց նա:Շարունակությունը՝ tert.am-ում
11:42 - 11 փետրվարի, 2020
ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն օրակարգ ընդգրկեց գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկեց կառավարության կողմից ներկայացված` հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը վերաբերվող օրենքի նախագիծը, որը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ստացել էր բացասական եզրակացություն: Կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 7-րդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընգրկելու մասին հարցը քվեարկության դրվեց ԱԺ փետրվարի 11-ի նիստում: «Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուրն են հանդիսացել հանրային միջոցները: Այժմ ՖԱԹՖ-ի հանձնրարականի համաձայն երկրները պետք է ունենան հստակ քաղաքականութուն` շահույթ ստանալու նպատակ չհետապնդող բոլոր կազմակերպությունների կառավարման և ղեկավարման թափանցիկության և հետևողկանության համար»,-ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ու նշեց` օրինագծի հիմնական նպատակն այն է, որ այսուհետև բոլոր ՀԿ-ները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց  հանձնաժողովի դիրքորոշումը: Հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է արտահայտվել նախագծին, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը` ձեռնպահ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Անի Սամսոնյանը դեմ է քվեարկել: «Սակայն հաշվի առնելով նախագծի կարևորությունը և այն, որ ՀԿ-ների գործունեությունը պետք է հասանելի ու հաշվետու լինի հանրությանը, առաջարկում ենք, որ կողմ քվեարկեն նախագծին` լիագումար նիստում այն քննարկելու համար»,-ասաց Հովհաննիսյանն ու նշեց` պատրաստակամություն են հայտնել հանդիպելու ՀԿ ներկայացուցիչների հետ, բարձրաձայնված հարցերին պատասխաններ գտնելու համար, սակայն ՊԵԿ-ը նույնպես նրանց հետ քննարկումներ ունեցել է, մեծ հաշվով բողոքներ չեն եղել նախագծի հետ կապված: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ կողմ են քվեարկելու նախագիծը օրակարգ մտցնելուն: Երկրորդ ընթերցմամբ քննարկմանը կհրավիրեն ՀԿ ներկայացուցիչներին և կքննարկեն նրանց հետ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ նախագծով անհարկի ավելացվում է ՀԿ-ների բեռը, նախագծում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում տեղ են թողնելու, որ ՊԵԿ-ը հայեցողական մոտեցում ցուցաբերի հարցերին: Նա հայտնեց, որ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու հարցը օրակարգ մտցնելուն: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց` կարծում են, որ ՀԿ-ների շրջանում այս նախագծի վերաբերյալ լայն կոնսենսուս չկա, իրենք ևս դեմ են քվեարկելու: Նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ` 38 պատգամավոր: Որոշումն ընդունվեց:
11:27 - 11 փետրվարի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող, 27 տարին լրացած և ՀՀ զինված ուժերում չծառայած 3647 քաղաքացիների նկատմամբ |tert.am|

ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող, 27 տարին լրացած և ՀՀ զինված ուժերում չծառայած 3647 քաղաքացիների նկատմամբ |tert.am|

tert.am: Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց կուսակցության նոր նախաձեռնության մասին, որով դիմում են ՀՀ վարչապետին` առաջարկելով համաներում կիրառել 27 տարին լրացած, հանրապետությունում չգտնվող և ԶՈՒ-ում ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 3647 քաղաքացիների նկատմամբ: «Մինչ օրս ունեինք օրենսդրական կարգավորում, որով 27 տարին լրացած ՀՀ արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք արտերկրում են և մինչև 2017թ. ՀՀ զինված ուժերում չծառայելու համար գտնվում են հետախուզման մեջ՝ իրավունք ունեին գալ Հայաստան և վճարել 1 միլիոն 800 հազար դրամ, ապա կանգել պահեստազորում, ստանալ զինգրքույկ»,-ներկայացրեց նա և նշեց, որ այնուհետև վճարվող գումարի շեմը բարձրացավ, իսկ հիմա, այլևս այդ հնարավորությունը քաղաքացիները չունեն:  «Հազարավոր մարդիկ, որոնք հանրապետությունից դուրս են գտնվում և քրեական հետապնդման մեջ են, նրանց խնդիրը մնում է չլուծված»,-ասաց նա և նշեց, որ  2019թ. ամփոփել ենք  հետախուզման մեջ գտնվող 10 940 մարդկանցով: «Հենց հիմա 3647 քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է և գտնվում են հետախուզման, եթե անգամ նրանք հայտնաբերվեն, ապա չեն կարող ծառայել Զինված ուժերում, քանի որ զինապարտության տարիքն անցել է և նրանք պետք է գան և բանտ նստեն»,- նշել է Մարուքյանը և հավելել, որ նրանցից շատերը բազմաթիվ պատմությունների պատճառով են լքել հայրենիքը: «Մեր առաջարկը հետևյալն է. քանի որ խմբակցությունը կամ պատգամավորը չունի համաներման նախաձեռնության իրավունք, դա ունի միայն կառավարությունը, ես պատրաստվում եմ գրություն ուղարկել վարչապետին և առաջարկել, որ համաներման նախաձեռնություն ներկայացվի, և 3647 քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարվի, որպեսզի նրանք կարողանան գալ Հայաստան»,- ասաց նա:
17:51 - 10 փետրվարի, 2020
Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում։ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։ Ավելի վաղ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ Սահմանադրության՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, պատգամավորների ձայների թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին։  Ինչ է ասում «Իմ քայլը» «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածի ուժով «հանրաքվեից ավելի սահմանադրական ճանապարհ որևէ հարցի, խնդրի լուծման համար գոյություն չունի»։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է. «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը, և ընտրությունը հենց ժողովրդի կամարտահայտման ճանապարհներից մեկն է»։ «ՍԴ-ում առկա ճգնաժամը, դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին «բաստիոն», որը մնացել է հին Հայաստանից»,- այս կարծիքն է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը չի հերքում՝ սա քաղաքական որոշում է։ «Եթե սա է ձեզ համար պետության ողնաշարը կոտրելը, դա թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և նրա հետ համագործակցելով»,- նշում է նախաձեռնության համահեղինակ Լուսինե Բադալյանը: Նա տարօրինակ է համարում ընդդիմության՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու վերաբերյալ քննադատությունները: Ինչ է ասում վարչապետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանն «այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, այլ ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը, և պետք է հեռանա»։ «Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»:  Ինչ է ասում նախագահը ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել, որում նշվում  է՝ հանրաքվեի օր նշանակելով՝ նախագահը «չի արտահայտում իր վերաբերմունքը» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ «Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով»,- ասված է պարզաբանման մեջ: Ինչ է ասում «Լուսավոր Հայաստանը» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձում է վարչապետին։ «Ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ոչ ոք, ուզում է՝ 90 տոկոս ձայն ստանալ, մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ էդ մարդու կողքին կանգնել։ Ոչ ոք չփորձի էստեղ «պոլիտբյուրո» դարձնել»։ Ըստ Մարուքյանի՝ անկախ մարմինները պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ՝ տարբեր իշխանությունների կողմից նշանակված։ Պատգամավորը համոզված է՝ սա տարբերակ չէ, և «Իմ քայլ»-ի մոտեցումները վատ տեղ են տանում։ «Նախկին իշխանությունների աճպարարությունների մասին եք խոսում, թե ինչպես հապճեպ Հրայր Թովմասյանին բերեցին դարձրեցին ՍԴ նախագահ, բայց հիմա նույնը, իմ կարծիքով, դուք եք անում՝ հրատապ արտահերթ կարգով բերում եք նախագծեր, որոնք խնդրահարույց են և հակաիրավական»,- ասում է ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը՝ հավելելով՝ սա մեկ մարդու լիազորություններից զրկելու գերնպատակ է ենթադրում։ Հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, ևս սահմանափակումներ ունի և սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, կարծում է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։  Ինչ է ասում «Բարգավաճ Հայաստանը» «Արդյոք մենք կարո՞ղ ենք դեմ լինել հանրաքվեի գաղափարին՝ իհարկե, ոչ, արդյոք մենք հիացա՞ծ ենք Հրայր Թովմասյանով, իհարկե, ոչ», - ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասել է Միքայել Մելքումյանը։ Նա դժգոհ չէ, որ քաղաքական մեծամասնությունն ուզում է քաղաքական կամք ցուցաբերել, բայց, ըստ նրա, պետք է շարժվել իրավական անթերի ռեժիմով։ Նա դեմ է իրավական ընթացակարգերի նսեմացմանը։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պետք է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր և նոր գնար ՍԴ, իսկ եթե առաջին ընթերցմամբ չի ընդունվում, այդ նախագիծը պետք է հանվի օրակարգից: Հանրաքվե անելու մասին որոշում ԱԺ-ն կարող է ընդունել, եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, գալիս  է երկրորդ ընթերցմամբ և չի ընդունվում օրենքը: Այդ ժամանակ միայն օրենքով նա իրավունք ունի հարցը դնել հանրաքվեի: Եթե ՍԴ հարակցություն չկա, այդ նախագիծը չի կարող ընդունվել, դրվել հանրաքվեի»: Ինչ է ասում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Հունվարի վերջին 168․am-ին տված հարցազրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է՝ ինքը «չի նահանջելու և պայքարելու է մինչև վերջ․ այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել»։ Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասել է՝ «ինքը հետաքրքրված չէ խորհրդարանական քննարկումներով»։ Իր լիազորությունների հնարավոր դադարեցման մասին հարցին Թովմասյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորությունները էդքան կարևոր են ինձ համար»։ Ինչ են ասում միջազգային կառույցները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա, ԵԺԿ) ու Կիմմո Կիլժունեն (Ֆինլանդիա, Սոց.) հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու նպատակով։ «Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,- նշված է հայտարարության մեջ։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի կապակցությամբ՝ նշելով, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:   
16:53 - 10 փետրվարի, 2020
Պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն. Էդմոն Մարուքյան |aysor.am|

Պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Մենք ասել ենք՝ պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն, ասաց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հայտարարությանը, որ պատգամավորների 1/5-րդը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելով հանրաքվե անցկացնելու մասին նախագահի որոշումը։«Բայց ստորագրություն չկա։ Եթե լինեն՝ պատրաստ ենք։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանն է սպասում, հետևաբար իրենք այս փուլում նախաձեռնությանը չեն միանա։ Դրա համար մեզ այդ հարցով դիմելն անիմաստ է։ Եթե բավարար թվով ստորագրություններ չեն հավաքվում, նախաձեռնենք՝ ի՞նչ անենք։ Մենք 17 ստորագրություն ունենք, 10 հատ էլ բերեք՝ դիմենք», - ասաց Էդմոն Մարուքյանը։ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր հայտարարել էր՝ եթե Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է կասեցնե՞լ, թե՞ ոչ այս գործընթացը:Ավելի վաղ նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
15:40 - 10 փետրվարի, 2020
ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացությւոն տվեց պատգամավորների՝ ձերբակալված և կալանավորված անձանց անարգել տեսակցելու «Լուսավոր Հայաստանի» նախագծին |hetq.am|

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացությւոն տվեց պատգամավորների՝ ձերբակալված և կալանավորված անձանց անարգել տեսակցելու «Լուսավոր Հայաստանի» նախագծին |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը  բացասական եզրակացություն տվեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկը: Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ում խոսքով՝ սա այն նախագծերից է, որն ընդդիմությունը միշտ ներկայացնում է, բայց իշխանությունը մերժում է: Սիմոնյանը հիշեցրեց, որ վերջին անգամ նույն փոփոխությունն առաջարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն առաջարկը մերժվել է: «Օրենսդրությունը թույլ է տալիս նաև պատգամավորներին առանց որևէ խոչընդոտի մուտք գործեն ՁՊՎ-ներ կամ կալանավայրեր, բայց իրավական կարգավորումն այնպիսին է, որ անարգել մուտք գործեն, բայց էնտեղ պահվող անձանց  հետ հանդիպումը կարող  է արգելանքի հիմք հանդիսանալ: Առաջարկում ենք հետևալ նախադասության ավելացումը՝քրեական վարույթն իրականացնող կամ այլ  մարմնի որոշմամբ՝ ձերբակալված կամ կալամավորված անձանց տեսակցությունը չի կարող արգելվել օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ պաբերության անձանց հետ՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ անձինք տվյալ գործով ներգրավված են որպես դատավարության վկա կամ մասնակից: Սա նաև վերաբերում է պատգամավորներին: Եթե պատգամավորը ներգրավվում է որպես վկա կամ մասնակից, դա արգելանքի հիմք է, իսկ մնացած բոլոր դեպքերում պատգամավորին պետք է թույլատրել մուտք գործել»,-ասաց Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանն ասաց՝ որպես նախկին քննիչ դեմ է նման առաջարկին: «Եթե անձ է ձերբակալվում կամ կալանավորվում, կա նախաքննության գաղտնիքի սկզբունք: Ես ողջունում եմ, որ պատգամավորը կարողանա անարգել  մուտք գործել, բայց այն դեպքում երբ նախաքննության գաղտնիության ռեժիմ է, այդ փուլում իրոք խնդրահարույց է կարգավորումը: Պատգամավորը կարող է ուզենա տեղեկություն ստանալ կալանավորից, որը վատ էֆեկտ ստանա նախաքննության համար»,-ասաց Ատոմյանը: Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ լավ չէ որ պատգամավորները քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարեն,  և հույս հայտնեց, որ նման դեպքեր չեն լինի: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հետաքրքրվեց, թե այս փոփոխությունն անազատության մեջ գտնվող անձի որ իրավունքների  իրացմանն է հղված: Վերջինս նաև հավելեց, որ փոփոխություններով ոչ միայն ԱԺ պատգամավորներին, այլ նաև ՍԴ նախագահին, Վճռաբեկ դատարանի նախագահին նման լիազորություն կարող է տրվել: Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ իրենց քաղաքական թիմի որոշումն է, որ այդ Այդ սուբյեկտները նման  իրավունք պետք է ունենան: Ինչ վերաբերում է նրան, թե որ իրավունքն է այդ եղանակով իրացվում, Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ լսված լինելու իրավունքն է իրացվում, բայց մյուս կողմից պատգամավորները և մյուս բարձրաստիճան անձինք պետք է կարողանան ամփոփ տեղեկատվություն ստանալ՝ այդ թվում նաև այդ անձանց պահման պայմանների մասին: Իսկ պահման պայմաններին ծանոթանալու համար միայն շենք մտնելը բավարար չէ»,-ասաց Սիմոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գործող օրենքը հստակեցման կարիք ունի, քանի որ անարգել մուտք գործելը պարզ չէ՝ նշանակում է ՔԿՀ-ի վարչական տարածք մուտք գործել, թե այսպես կոչված զոն: Պատգամավորն ասաց, որ նախագծի ձևակերպումները հստակ չեն, սակայն ինքը դեմ չէր լինի հետագայում առաջարկներով հանդես գալ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նախագիծը շատ կարևոր է, սական ձևակերպումները խնդրահարույց են: Վերջինս, դիմելով նախագծի հեղինակին, առաջարկեց հետաձգել նախագծի քվերակությունը՝ այդ ժամանակահատվածում աշխատելով նախագծի վրա: Տարոն Սիմոյանն առաջարկեց նախագծի տեսակցություն բառը փոխարինել անմիջական շփում բառով: «Ինչ եք ուզում հետաձգենք, որ էլի մերժե՞ք»,-ասաց Սիմոնյանը: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն առաջարկեց նախագծին դեմ քվեարկել՝ ներկայցնելով կառավարության բացասական եզրակացությունը: Նախագիծը ստացավ հանձնաժղովի բացասական եզրակացությունը:
13:32 - 10 փետրվարի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը |armenpress.am|

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նախագիծը հեղինակել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հանձնաժողովի նիստում այն ներկայացրեց խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Հանրային ծառայությունների մասին օրենքում փոփոխությունը վերաբերում է 15 հազար բնակիչ ունեցող համայնքների համայնքապետերի և նրանց տեղակալների հայտարարագրման առաջարկին: Փոփոխությամբ առաջարկում ենք ընդգրկել բոլոր համայնքապետերին և նրանց տեղակալներին, առանց բնակիչների քանակի սահմանափակման։ Հետևաբար, բոլոր համայնքների համայնքապետերն ու համայնքի ղեկավարի տեղակալները կդառնան հայտարարագիր ներկայացնող անձ»,- ասաց Թանդիլյանը: Պատգամավորը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումից հետո իրենք փոփոխել են հայտարարագիրը ներկայացնելու ժամկետները: Հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել նախագծի քվեարկությունը և լրամշակել այն: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոյեմբերի 13-ի Ազգային ժողովի նիստում:
12:18 - 10 փետրվարի, 2020
Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է ՍԴ նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի. Էդմոն Մարուքյան

Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է ՍԴ նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, իր խոսքով, հրապարակվում են այն խախտումները, որոնց հիմքով ՀՀ նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեի դրվող նախագիծը և, համաձայն Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների, դիմել Սահմանադրական դատարան։  Մարուքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.«ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում է տեղի ունեցել, քանի որ բացակայում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը։«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-18-րդ գլուխներով սահմանված կարգով: Սա ընդհանուր ընթացակարգն է ենթադրում, որտեղ անհրաժեշտ փաստաթուղթ է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը։Առանց գլխադասային հանձնաժողովի որոշման արտահերթ նիստ գումարելու մի դեպք է սահմանում Կանոնակարգը (41-րդ հոդվածի 7-րդ մաս) , որի պահանջները ևս խախտվել են։ Մասնավորապես՝Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով. (...) պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:Ներկայացված փաթեթում բացակայում է խմբակցության հիմնավորված միջնորդությունը՝ առանց գլխադասային հանձնաժողովի որոշմամբ արտահերթ նիստ գումարելու մասին։ Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման ընդունում տեղի է ունենեցել օրենքի խախտմամբ։Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:Քննարկվող դեպքում առաջին ընթերցմամբ սահմանադրության փոփոխությունները չեն ընդունվել։ Արդյունքում նախագիծը շրջանառությունից պետք է հանվեր։Ընդդիմախոսները մեջբերում են Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:Սակայն Սահմանադրության այս դրույթի «չի ընդունվում» արտահայտությունը բացված է Կանոնակարգի 86-րդ հոդվածում, որտեղ հստակ կարգավորվում է այս հարցը.Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը:Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետո մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է: Այսինքն, մեջբերված հոդվածն ուղղակիորեն սահմանում է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը գործում է այն ժամանակ, երբ Սահմանդրության փոփոխությունները չեն ընդունվում երկրորդ ընթերցման ժամանակ, ոչ թե առաջին։ Առաջին ընթերցմամբ չընդունվելու պարագայում գործում է Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը, այսինքն՝ նախագիծը շրջանառությունից հանվում է։Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու և համապատասխան որոշում ստանալու պարտադիրությունը (այլ ոչ թե այլընտրանքայնությունը) երևում է նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից, մասնավորապես՝ տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝ (...) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը (...): ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ 1. Կիրառված անցումային դրույթի փոփոխությունըՍահմանադրության 213-րդ հոդվածն արդեն իսկ իրացված անցումային դրույթ է։ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում: Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաև սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում: Այսինքն, ուժի մեջ մտած և իրացված անցումային դրույթներում փոփոխություն չէր կարող դրվել շրջանառության մեջ, առավել ևս՝ քննարկվել ու քվեարկվել։ 2. Իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձության արգելքՍահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այսինքն, նման իրավական ակտ առհասարակ չէր կարող բերվել խորհրդարան և ընդունվել որևէ եղանակով։ Եվ սա միայն մեր Սահմանադրությամբ ամրագրված դրույթ չէ, այլ իրավունքի հանրաճանաչ և անբեկանելի սկզբունք։ 3. Հակասահմանադրական իրավիճակի ստեղծման վտանգ9 դատավորից միանգամից 7-ին պաշտոնազրկելը կառաջացնի մի իրավիճակ, երբ փաստացի Սահմանադրական դատարան Հայաստանի Հանրապետությունում գոյություն չի ունենա, ինչն անթույլատրելի է սահմանադրական կարգի և անվտանգության տեսանկյունից։ Այս դեպքում մենք իրոք կբախվենք սահմանադրական ճգնաժամի հետ։ 4. Իրավական որոշակիության սկզբունքՍահմանադրական այս փոփոխությամբ պաշտոնազրկվող 7 Սահմանադրական դատարանի դատավորների՝ մինչ իրենց ժամկետի ավարտը պաշտոնավարելու իրավունքը սահմանափակվում է առանց սահմանելու այդ սահմանափակման հիմքերն ու ծավալը` չպահպանելով սահմանադրական որոշակիության կանոնը, որն ամրագրված է Սահմանադրության 79-րդ հոդվածում՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: 5. Փոփոխությամբ նախատեսված պաշտոնազրկումը համահավասար է պատժիԱզգային ժողովի ամբիոնից (և ոչ միայն) հնչած իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների քաղաքական հայտարարությունները, այդ թվում՝ ՀՀ Վարչապետի ելույթն ուղղված էին կոնկրետ անձի, առանձին դեպքերում՝ անձանց կողմից կատարված գործողություններին, իսկ Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում էր որպես դրանց հետևանք՝ պատիժ։Մինչդեռ եթե համարում ենք, որ քննարկման ենթակա 7 դատավորները հանցագործություն են կատարել, ապա նրանք պետք է պատժվեն քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով: Իսկ եթե հանցակազմը բացակայում է, ապա խոսք անգամ չի կարող լինել պատժի մասին։ 6. Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է Սահմանադրական դատարանի նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի։ Այս պահին՝ այսքանը։ Ավելի ուշ կանդրադառնանք հանրաքվեի դրվող նախագծի այլ խնդիրներին»:
09:53 - 10 փետրվարի, 2020
ԼՀԿ-ն առաջարկում է ԱԺ լսումներ հրավիրել ցանկացած ժամանակ և ցանկացած առարկայի վերաբերյալ

ԼՀԿ-ն առաջարկում է ԱԺ լսումներ հրավիրել ցանկացած ժամանակ և ցանկացած առարկայի վերաբերյալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է հանել ԱԺ լսումներ կազմակերպելու որոշ սահմանափակումներ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն կարգավորումները, որոնք սահմանափակում են խմբակցությունների կողմից լսումներ հրավիրելու հնարավորությունը։ Այսինքն, այժմ խմբակցությունը կարող է խորհրդարանական լսումներ կազմակերպել՝- միայն իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով,- յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում 1 անգամ: Մեր կողմից առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այս սահմանափակումները կհանվեն օրենքից, և խմբակցություն հնարավորություն կունենա լսումներ հրավիրել ցանկացած ժամանակ և ցանկացած առարկայի վերաբերյալ։ Հուսով ենք՝ այլ խմբակցությունները ևս հետաքրքրված են ներկայացված նախագծի ընդունմամբ»։
13:45 - 04 փետրվարի, 2020