Արարատի մարզ

Արարատի մարզը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանի հարավ-արևմուտքում։

Մարզի ընդհանուր տարածությունը 2090.0 քառ. կմ, ՀՀ տարածքի 7 %-ը:

Բնակչությունը՝ 258.2 հազ.մարդ, ՀՀ բնակչության 8.7%-ը:

Մարզի գյուղական բնակչությունը` 91 համայնքներով, կազմում է 71.85 %:

Մարզի քաղաքային բնակչությունը՝ 4 քաղաքներով`  28.2%:

Բնակչության խտությունը՝ 124 մարդ 1 քառ. կմ-ի վրա:

Մարզում տնտեսությունների / ծխերի / թիվը՝ 76280:

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 3, 20, 22, 24, 24/1, 24/2, 26, 26/1 շենքեր, Թոթովենցի փ. 3/1,3/2, 3, 8, 8/1, 8/2, 10, 10/1, 14 շենքեր, Ավան՝ Սայաթ -Նովա թաղ․ 1/2 շենք, թիվ 76 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նուբարաշեն խճ 1, 2, 3, 4, 5 շենքեր, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-17։00 Բաբաջանյան փ. 24 շենք, Նալբանդյան փ. 29, 45, 47 շենքեր, Կորյունի փ. 5 շենք, Հանրապետության 78 շենք, Սայաթ Նովա պող. 22 շենք, Վարդանանց փ. 5, 6/1 շենքեր, Մաշտոցի պող. 60 շենք, Տերյան փ. 57 շենք, Մոսկովյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հր.Քոչարի փ. 14/2 շենք, Ա.Ավետիսյան փ. 74 շենք, Ա.Տիգրանյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոմիտասի պող. 19 շենք և սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 51 շենք, Հ.Էմին փ. 4 շենք, Զեյթուն 10փ. 1 շենք, Ահարոնյան փ. 8 շենք, Գոգոլի փ. 9 շենք, Ա.Խաչատրյան փ. 18 շենք, Քանաքեռ ՀԷԿ 16 շենք, Զարյան փ. 21 շենք,Վաղարշյան փ. 24/1 շենք, Ա.Ավետիսյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆրունզեի փ․ 4/1, 6, 6/1, 6/2 շենքեր, Նժդեհի փ․ 30գ, 32ա, 34ա շենքեր, Արշակունյաց պող․ 42ա, 42գ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածոտնի մարզում՝ 11։00-17։00 Հնաբերդ, Գեղաձոր, Նորաշեն և Գեղադիր գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Արամուս գյուղ մասնակի, 10։00-16։30 Եղվարդ համայնք՝ Գայի, Խանջյան, Զաքարյան, Սայաթ-Նովա, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կոմիտաս, Չարենցի, Աբովյանի, Իսահակյանի, Շիրակի Սաֆարյան փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։30-16։30 Ծովագյուղ համայնքն ամբողջությամբ, Սեմյոնովկայի հեռուստակենտրոն, “Վիվասել ՄՏՍ” ընկերության կայան, Գեղեցկուհի Անահիտ, Արծափ Հնդկացորեն, ՄՄ ընդ Ռ, Վաղարշակ և Արսեն, Սամվել և Ադրիանա, Ալիք ԱԿ, Արտեմ Պետրոսյան, Պարգև Շահբազյան, Արկադի և Արման Գալիլիա ՍՊԸ-ներ, Ծովագյուղից մինչև Արևիկ հանգստի գոտիներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 11։00-13:00 Արարատ քաղաքի՝ Շահումյան, Խանջյան, Իսահակյան, Երկաթուղայինների փողոցներ մասնակի, 10։30-12:30 Սիսավան և Վանաշեն գյուղեր, 10։30-14:00 Մխչյան գյուղ մասնակի, 10։00-16:00 Ուրցաձոր և Նոր Կյանք գյուղեր մասնակի 10։30-16:00 Քաղցրաշեն գյուղ մասնակի, Վայոց ձորի մարզում՝ 10։00-15:00 Կեչուտ գյուղ մասնակի, Լոռու մարզում՝ 11:00-17:00 Տաշիր քաղաք՝ Անի, Վան, 1-ից-11-րդ թաղամասեր, Երևանյան, Էրեբունի, Պուշկին, Աբովյան, Դեմիրճյան, Գագարին, Նաիրի, Կրուպսկայի, Շիրազ, Գետափնյա, Դպրոցականներ, Լճափնյա, Օրջոնոկիձե, Արևաին, Լատիշական, Արցախ, Ջահուկյան, Խանջյան, Կամոյի, Շահումյան, Սայաթ Նովա, Վ.Սարգսյան, Միչուրին, Անտառային, Կոմարով, Նալբանդյան, Գորկու, Կոմիտաս, Շատալովի փողոցներ, Սյունիքի մարզում՝ 10:30-16:30 Բռնակոթ գյուղ մասնակի, 11:00-17:00 Խնձորեսկ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
09:14 - 25 սեպտեմբերի, 2020
Վեդիի ջրամբարը. ոռոգման համակարգի հին ու նոր խնդիրները |civilnet.am|

Վեդիի ջրամբարը. ոռոգման համակարգի հին ու նոր խնդիրները |civilnet.am|

civilnet.am: Վեդիի թանկարժեք ջրամբարի շինարարությունը գյուղատնտեսական նշանակության տեսակետից հարցեր է առաջացնում, սակայն կառավարությունը սկսել է շինարարական աշխատանքները՝ 75 մլն եվրոյով ավելացնելով երկրի պարտքային բեռը: Վեդիի ջրամբարը Հայաստանում մինչև անկախացումը կառուցվել է մոտ 85 մեծ ու փոքր ջրամբար՝ 1,4 մլրդ խմ տարողությամբ. ջրամբարները հիմնականում գործող են: Վերջին տարիների ոռոգման համակարգի ոչ այնքան մխիթարական վիճակը, որն ուներ օբյեկտիվ և սյուբյեկտիվ պատճառներ՝ առաջ բերեց նոր ջրամբարներ ունենալու գաղափարը: Նախնական ուրվագծվեց կիսակառույց Եղվարդի, նաև Վեդիի, Մաստարայի և Կապսի ջրամբարները: Ներկա փուլում Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, կառուցվում է Վեդիի ջրամբարը: Հայաստանի տարածքային զարգացման հիմանդրամի Ջրային տնտեսության ԾԻԳ-ից տեղեկացնում են, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալն ի սկզբանե նախատեսված է եղել 29,4 մլն խմ, սակայն աշխատանքների արդյունքում ջրամբար տարեկան կլցվի 2,5 մլն խմ-ով ավելի ջուր: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար: Ջրամբարի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: 75 մլն եվրոն վարկային միջոցներ են, իսկ 15 մլն եվրոն տրամարդում է ՀՀ կառավարությունը: Վարկը տրամարդվել է վեց տարի արտոնյալ ժամկետով և մեկ տոկոս տոկոսադրույքով: Ջրամբարի շինարարությունը սկսվել է 2017-ին և, ըստ պայմանագրի, կավարտվի 2021-ին, թեև երբեմն նշվում է նաև 2022-ը: Նշենք, որ տարբեր հատվածներում լիազոր մարմինը Վեդու ջրամբարի հավանական ծավալի վերաբերյալ տվել է տարբեր թվեր: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) Ջրային տնտեսության ԾԻԳ-ից  տեղեկացնում են, որ ներկայում կառուցվում են Վեդի ջրամբարի երկու պատվարները` 85 մ և 14 մ, ցեմենտացիոն վարագույրը, վարարային ջրհեռը և ոռոգման ջրանցքը: Վեդի և Խոսրով գետերի վրա կառուցվել են ջրառ հանգույցներ, տեղադրվել է 10,5 կմ երկարությամբ խողովակաշար, կառուցվել է Վեդիի ջրամբարի ոռոգման ջրանցքից սկսվող և ընդհանուր 36,2 կմ երկարությամբ խողովակաշարը: Ոռոգվող ութ համայնքները Ջրային տնտեսության ԾԻԳ-ից տեղեկացնում են նաև, որ ութ համայնքներում 3 200 հեկտարը կոռոգվի ինքնահոս եղանակով: Այն կապահովի Արարատյան դաշտի ավելի քան 4 000 հա հողակտորների ոռոգումը, այդ թվում 2 800 հա տարածքի մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգման եղանակով: Ի դեպ, Վեդիի ջրամբարից ինքնահոս եղանակով ոռոգվող հողատարածքների վերաբերյալ տեղեկությունները տարբեր են` 2 800 հա-ից մինչև 3 200 հա, իսկ ջրամբարի կառուցման շեշտը դրվում է հենց մեխանիկականը ինքնահոս եղանակով փոխելու հարցի վրա, որ էլէներգիա չօգտագործվի: Անպատասխան է հարցը, թե ինչու են այդքան կարևոր թվերը տարբեր: Լիազոր մարմնի տրամադրած վերջին տվյալներով՝ Վեդիի ջրամբարի տիրույթում ութ համայնքների ավելի քան 2 900 հա հողատարածքները ներկայում ոռոգվում են պոմպակայանների միջոցով, որոնցից ութը ջրառ են կատարում Արտաշատի մայր ջրանցքից։ Արտաշատի մայր ջրանցքը սկիզբ է առնում Հրազդան գետից, սնուցվում է Սևանա լճից և դոտացիա ստանում Մխչյանի պոմպակայանից։   Ութ համայնքների ոռոգման հարցը Կա՞ր արդյոք Վեդիի ջրամբարի կառուցման անհրաժեշտությունը, և եթե կար՝ ինչպես էին նախկինում ոռոգվում այդ ութ գյուղերը, որոնք պետք է ապագայում օգտվեն Վեդիի ջրամբարի ջրից: Արարատի մարզի ութ համայնքները, որոնք ոռոգվելու են Վեդիի ջրամբարից, հետևյալն են․ Ուրցաձոր, որը ներառում է Շաղափ և Լանջանիստ համայնքները, Ավշար, Դաշտաքար, Գոռավան, Փոքր Վեդի, Նոյակերտ, Այգեվան և Արարատ: Ուրցաձոր` Շաղափ և Լանջանիստ համայնքներով. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 5 944 հա: Ավշար. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1 410 հա: Դաշտաքար. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են  277 հա: Գոռավան. Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 390 հա: Փոքր Վեդի. գյուղի մշակովի տարածքը կազմում է 780 հա: Վարելահող` 507 հա: Նոյակերտ. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1 450 հա: Այգավան. գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 570 հա: Այգավանի գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%-ը: Համայնքի հողերն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ՝ համապատասխանաբար կազմելով 65 հա և 169,9 հա: Վարելահողերը զբաղեցնում են 3 627 հա: Արարատ գյուղ. ոռոգումը կատարվում է Ազատ և Արաքս գետերի ջրերով: Արտաշատ ՋՕԸ-ի ժամանակավոր պաշտոնակատար Կառլեն Մկրտչյանը փոխանցում է, որ Ուրցաձոր համայնքին է միայն ինքնահոս եղանակով ջուր մատակարարվում, իսկ Փոքր Վեդի, Գոռավան, Դաշտաքար, Ավշար համայնքները և՛ ինքնահոս, և՛ մեխանիկական եղանակով են ոռոգվում: Ոռոգման խնդիրներ ոչ մի համայնքում չկա, ընթացիկ խնդիրներ երբեմն առաջանում են, որոնք տեղում լուծվում են: Արարատ գյուղը ոռոգվում է Ազատ և Արաքս գետի ջրերով: Վեդիի ջրամբարի սեյսմաանվտանագությունը Հաշվի առնելով, որ Հայաստանը սեյսմիկ գոտում է, հերթական ջրամբարի կառուցման գործում ևս նկատի են ունեցել սեյսմիկ անվտանգության հարցերը: Ջրային ԾԻԳ-ից հաղորդում են, որ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի սեյսմիկ ռիսկը վերանայվել է, և այժմ Հայաստանի տարածքը բաժանված է սեյսմիկ չորս գոտիների` I կարգից (ամենացածր ռիսկ) մինչև IV կարգ (ամենամեծ ռիսկ): Ծրագրի տարածքը III գոտու հյուսիսարևելյան մասերում է: Պատվարի նախագծի համար ամենից կարևոր չափորոշիչը բնահողի գագաթային արագացումն է կամ՝ PGA-ը: Վեդիի պատվարի համար առավելագույն թույլատրելի երկրաշարժի (ԱԹԵ-MCE) համար PGA-ը գնահատվել է առավելագույն 0,50 g:  Պատվարի և օժանդակ կառուցվածքների նախագծային լուծումները մշակվել են՝ հաշվի առնելով սեյսմիկ գոտու և առավելագույն արագացման պահանջները (գնահատվում է 9- 10 բալ)։ Ըստ այդմ, նախատեսվել է կառուցել քարահողային պատվար, որն առավել սեյսմակայուն է: Վեդիի ջրամբարի սեյսմիկ անվտանգության վերաբերյալ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսա Գաբայանն ասում է, որ Հայաստանի ջրամբարաշինության պատմության մեջ մի օրինակ ունենք, երբ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո չունեցանք որևէ պատվարի փլուզում կան լուրջ վնասվածք: Այսինքն՝ նախագծման, շինարարության, շահագործման և պահպանման ճիշտ իրականացման պայմաններում անգամ Հայաստանի նման բարձր սեյսմիկության տարածքում կարելի է ունենալ սեյսմակայուն կառուցվածքներ՝ ներառյալ Վեդիի պատվարը: «Բացի այդ, Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվել և խստացվել են Հայաստանում գործող չափանիշները, որոնք և հիմք են ծառայում ներկայումս նախագծվող օբյեկտների համար: Տեխնիկական և մասնագիտական հարցերում, կարծում եմ, մտավախությունը ճիշտ վերաբերմունք չէ, քանի որ յուրաքանչյուր նման հարց պահանջում է մասնագիտական հիմնավոր գնահատական»,- ասում է նա և հավելում, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելու առումով, ցանկացած անթրոպոգեն կամ մարդածին գործունեություն ենթադրում է ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Նա գտնում է, որ պետք է գնահատել գործունեության անհրաժեշտությունը, նպատակայնությունը, ռազմավարական և սոցիալ-տնտեսական նշանակությունը և դրական արդյունքից հետո իրականացնել բոլոր հնարավոր բնապահպանական միջոցառումները՝ բացասական ազդեցությունները նվազագույնին հասցնելու ուղղությամբ: Ջրամբարի ձկնուղիների խնդիրը Օրերս ֆեյսբուքյան տիրույթում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ներկայացվում էր Վեդիի ջրընդունիչ կայանի հատվածը, որտեղով գետի ձկները չէին կարողանում բարձրանալ գետն ի վեր: Ջրային տնտեսության ԾԻԳ-ից մեր հարցմանն ի պատասխան նշում են, որ ձկների և ջրային էկոհամակարգերի վերաբերյալ դաշտային ուսումնասիրություններն իրականացրել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը և նույն ինստիտուտի գիտաշխատող կ.գ.թ Տիգրան Վարդանյանը: Ձկնաբանական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրված գետերն ունեն ձկների գրեթե նույն տեսակային կազմը, որի մեջ գերակշռում են տառեխիկները՝ հանդիսանալով ավելի կենսակայուն ձկնատեսակ։  Ձկների վերարտադրությունն ու միգրացիան ապահովելու համար ուսումնասիրվել են նաև անհրաժեշտ հիդրոլոգիական պայմանները, որոնք հաշվի են առնվել ձկնուղիների նախագծման ժամանակ։ Թեև նշվում է, որ «ձկները կարող են անցնել», սակայն տեսանյութից ակնհայտ է, որ ձկները ձկնուղին դեռ չեն «հայտնագործել»: Շարունակությունը՝ civilnet.am-ում
16:44 - 23 սեպտեմբերի, 2020
Թռչնաբան․ արագիլների աղտոտման պատճառն աղբավայրում հայտնված ձկան թափոններն են |hetq.am|

Թռչնաբան․ արագիլների աղտոտման պատճառն աղբավայրում հայտնված ձկան թափոններն են |hetq.am|

hetq.am: Արարատյան դաշտի մի շարք գյուղերում բնադրող արագիլների աղտոտման պատճառը Մասիս քաղաքի աղբավայրն է։ Այս մասին ասել է «BirdsLink Armenia» կազմակերպության նախագահ, թռչնաբան, շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանը, ով Արարատի ու Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում արագիլների աղտոտման հետազոտության էր կատարել։ Թռչնաբանի գլխավորած խումբն այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին 11 գյուղերում կատարել է արագիլների հաշվառում։ Արդյունքում պարզվել է, որ թռչունների 60 տոկոսը պատված է յուղային նյութով։ Խումբը հետեւել է նաեւ արագիլների վարքագծին՝ որտեղի՞ց են գալիս, ո՞ւր են գնում։ Հետքերը հետազոտողներին տարել են Մասիսի աղբավայր։ Կարեն Աղաբաբյանն ասում է, որ իրենք աշխատում էին բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հետ ու համատեղ հայտնաբերել են, որ արագիլների աղտոտման վայրը Մասիսի աղբավայրն է։ Աշխատանքների համակարգմամբ զբաղվել է շրջակա միջավայրի նախարարությունը։   Արմավիրի մարզ, գ․ Երասխահուն   «Նյութը, որով պատվում են արագիլները, հիմնականում ձկնաբուծարաններից դուրս եկած ձկների ներքին օրգաններն են՝ փորոտիքը։ Երբ զանգվածային մորթ է տեղի ունենում ձկնաբուծարաններում, այդ փորոտիքը լցնում են տոպրակների մեջ, տանում Մասիսի աղբավայր»,- ասում է թռչնաբանը։ Աղբավայրում, սակայն, թափոնները հողային շերտով չեն ծածկվում, ինչի հետեւանքով թափառող կենդանիներն սկսում են սնվել դրանցով՝ ձկան մնացորդները տարածելով շրջակայքում։ Արագիլներն էլ, իրենց վարքագծում լեշակերություն ունենալով, գալիս-սնվում են այդ մնացորդներով՝ փետուրները պատելով թափոնների յուղային շերտով։ Աղտոտման շղթան հասնում է ձագերին, քանի որ յուղային շերտով պատված ծնողները հենց ձկան թափոններից են կեր բերում ձագերին։ Կարեն Աղաբաբյանն ասում է, որ այս տարի, բարեբախտաբար, աղտոտված արագիլների դեպքերի վերաբերյալ ահազանգը շուտ են ստացել եւ ավելի շատ ժամանակ են ունեցել հետազոտության համար։ Խումբը հավաքել է վատ թռչող կամ չթռչող 12 առանձնյակ՝ դրանց տեղավորելով «Zoo Fauna Art» կազմակերպության տարածքում։ Այստեղ է իրականացվում թռչունների մաքրումն ու խնամքը։ Ի տարբերություն նախորդ փորձերի՝ այս անգամ արագիլների մաքրումը միանգամից չեն իրականացնում։ Ըստ Աղաբաբյանի՝ թռչունների կազդուրվելուց հետո են սկսում մաքրումը, որպեսզի արագիլները քիչ սթրեսի ենթարկվեն։ «Հետքի» զրուցակցի տեղեկացմամբ՝ Հայաստանում հաշվառված 736 զույգ արագիլներից 101-ը գտնվում են իրենց հետազոտության տարածքում՝ Հովտաշենից մինչեւ Երասխահուն։ «Քրգործն օբյեկտիվորեն փակվեց» Արարատյան դաշտի գյուղերի արագիլների աղտոտման դեպքեր գրանցվել էին նաեւ նախորդ տարի, ինչի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել։ Բնապահպաններն ու թռչնաբանները Արարատի ու Արմավիրի մարզերի 10-ից ավելի համայնքներում հայտնաբերել էին կեղտոտված, յուղային շերտով պատված արագիլների առանձնյակներ։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դրանցից մեկին տարել էին ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն։ Թռչունն ամբողջությամբ պատված է եղել կեղտի եւ ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով անընդունակ էր թռչել։ Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ է։   Արարատի մարզ, գ․ Հովտաշեն Սակայն հետագայում տեսչական մարմինն այդպես էլ չէր կարողացել պարզել, թե կոնկրետ ինչ յուղանյութ է՝ պատճառաբանելով համապատասխան սարքավորում չունենալը։ Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ աղտոտված արագիլներ կային Արարատի մարզի 11 գյուղերում, իսկ ըստ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցների՝ այդպիսի 20 գյուղ կար Արարատում եւ Արմավիրում։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:48 - 18 սեպտեմբերի, 2020
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Ադոնցի փ. 8 շենք, Քոչարի փ. 10, 16/6, 23 շենքեր, Քոչարի փ. 16/6 շենք, Սոսեի փ. 2 նրբ. 8 շենք, Ա.Տիգրանյան փ. 4 շենք, Կիևյան փ. 30 շենք, Հակոբյան փ. 1 շենք, Շահսուվարյան փ. 7-10 շենքեր, Լեփսիուսի փ. 16 շենք, Գրիբոյեդովի փ. 2 շենք, Ծերենցի, Միքայելյան, Ջիվանի փողոցներ․ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խորենացի փ. 17, 20 շենքեր, Լեո փ. 7, 12 շենքեր, Պարոնյան փ. 4, 6 շենքեր, Մաշտոցի պող. 9 շենք, Մայիսյան փ. 33ա շենք, Բուզանդի փ. 1, 101 շենք, Խորենացի փ. 29, Ագաթանգեղոս փ. 7 շենքեր, Դեղատան փ. 4, 10 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մետրո» թատրոն, Գ․Նժդեհի անվան հրապարակի շատրվաններ, Բագրատունյաց պող․33, 35 շենքեր, Բագրատունյաց պող․49, 51շենքեր, Լազոյի նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 13 շենք, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 1 շենք, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի 1-ին նրբ․ 6 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 73 շենք՝ 3, 4 մուտքեր, Ավան Առինջ՝ Բաբաջանյան փ. 1 (1/10) շենք, Ավան՝ Խուդյակովի փ. 68/2 շենք, Նարեկացի փ. 39 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 5, 6, 7, 9, 13 փողոցներ, Նորքի 6-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Գ․ Հովսեփյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Ամբերդ, Լեռնամերձ և Աղավնատուն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնք, Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Շիրակի, Չարենցի, Աբովյանի, Իսահակյանի, Կոմիտասի փողոցներ մասնակի, Բոլոր հողեր, Կալեր թաղամաս, Ծիրանանոց թաղամաս մասնակի, 10։30-16։30 Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամաս, Ասֆալտի գործարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ձորաղբյուր, Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 10։00- 16։00 Մադինա , Լեռնակերտ համայնքն ամբողջությամբ, Ներքին Գետաշենի որոշ թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Արևիկ - Ֆիզ ինստիտուտ” հանգստի գոտին և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։30-16։00 Զոլաքար և Աստղաձոր համայնքներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10։00-16։00 Վանաշեն գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ գյուղ մասնակի, 13:00-16:00 Սևակավան գյուղ մասնակի, Լոռու մարզում՝ 09:00-15:00 Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղեր, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան, Վարդաղբյուր գյուղ, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Ձորաշեն գյուղ։
09:34 - 17 սեպտեմբերի, 2020
Գեղանիստում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման եւ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները

Գեղանիստում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման եւ ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները

Արարատի մարզի Գեղանիստ համայնքում մեկնարկել են 13-րդ փողոցի ասֆալտապատման, ինչպես նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով: Համայնքի 13-րդ փողոցը վերջին անգամ բարեկարգվել էր խորհրդային տարիներին: Ծրագիրն իրականացնող «Արհովշին» ընկերությունն այս պահին իրականացնում է հողային աշխատանքներ: Ընդհանուր կասֆալտապատվի 3029 քառակուսի մետր ճանապարհահատված: Բյուջեն կազմում է 28 միլիոն 800 հազար ՀՀ դրամ, որից 45%-ը հատկացնում է Կառավարությունը, 55%-ը՝ համայնքը: Ճանապարհը շահագործման կհանձնվի սեպտեմբերի վերջին: Մարզպետարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ ակտիվ փուլում են նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքները: Կառուցվում են 400 մետր երկարությամբ բետոնե առուներ, որի արդյունքում ջուրն անխափան կհասնի ոռոգելի տարածքներ, կվերանա նաև ջրի կորուստը: Համայնքն ընդհանուր ունի 130 հա ոռոգելի տարածքներ, համակարգի կառուցմամբ Գեղանիստում ոռոգման խնդիրը շուրջ 90%-ով լուծվում է: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%, իսկ համայնքի մասնակցությունը՝ 45%:
10:00 - 12 սեպտեմբերի, 2020
Սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է. հերթականը բացվեց Արարատի մարզի Բաղրամյան համայնքում

Սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է. հերթականը բացվեց Արարատի մարզի Բաղրամյան համայնքում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ միասին օգոստոսի 11-ին մասնակցել են Արարատի մարզի Բաղրամյան համայնքում կառուցված «Արմակս» նոր սպանդանոցի բացմանը: Ինչպես տեղեկացրեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ընկերության հզորությունները բավականին մեծ են, այն այսօր իսկ կարող է մատուցելու սպանդանոցային ծառայություններ՝ կազմակերպելով խոշոր (օրական մինչև 20 գլուխ) ու մանր (օրական մինչև 30 գլուխ) եղջերավորների, ինչպես նաև խոզի սպանդ: Սպանդանոցն ունի թե 2 սառնարան-մեքենա՝ միսն ու ենթամթերքը իրացման ցանց հասցնելու, թե կենդանիների տեղափոխման մեքենա՝ կենդանիների տեղափոխումը 30 կմ շառավղով անվճար կազմակերպելու համար: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, շեշտելով բակային մորթից սպանդանոցայինի անցնելու կարևորությունը, հիշեցրել է ՍԱՏՄ խստագույն վերահսկողության մասին՝ վստահեցնելով, որ օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում արվելու է ամեն ինչ սպառողին որակյալ ու անվտանգ մսով ապահովելու համար:  Ի դեպ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակում, առաջիկայում սկսելու է այցելությունները հանրապետությունում գործող բոլոր սպանդանոցներ՝ դրանց գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին ստուգելու նպատակով: Մասնավորապես՝ կստուգվեն աշխատակիցների բժշկական գրքույկների առկայությունը, սպանդանոցի սանիտարահիգիենիկ վիճակը, անասնաբուժական ձև 5 փաստաթղթի դուրսգրման պարբերականությունը, լաբորատոր-փորձագիտական հագեցվածությունը և այլն:  Ներկայում Հայաստանի ողջ տարածքում գործում է 59 սպանդանոց, որոնցից երկուսը՝ շարժական, կառուցման ավարտական փուլում են 15-ը, ներքին հարդարման ու սարքերի տեղադրման փուլում՝ 10-ը: Երկիր կներկրվի եվս 2 շարժական սպանդանոց:
17:57 - 11 օգոստոսի, 2020
Երկուշաբթի սպավում են պլանային ջրանջատումներ Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

Երկուշաբթի սպավում են պլանային ջրանջատումներ Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է , որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 9.00-ից մինչև օգոստոսի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: 1. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ, Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան, Շահումյանի 17-րդ փողոցներ՝ նրբանցքներով, Եղվարդի խճուղի, Ֆուչիկի փող. 1/3 և Միկոյան 2, 2/2 շենքեր։ 2. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտա, Անդրանիկի թաղամասի Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածներ, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր, Տիչինայի փողոց, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, 1-ին փակուղի և 34 շենք, Ծերենցի փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքներ և 3, 5, 7, 7ա շենքեր, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6 շենքեր, Մանուկյան փողոցի 2, 4, 6, 8, 10 շենքեր, Ռ. Մելիքյան փողոց և 2ա, 2/2, 2/3 շենքեր, Ջիվանի փողոց և 11/1 շենք, Միքայելյան փողոցի 1, 3 շենքեր, Շահումյանի 12 փող. (Հովնաթանի փող.), 13 փող. (Վեգների փող.) և 1-ին նրբանցք (Քեսաբցիների փող.), 14 փողոց և 1-ին նրբանցք, 16-րդ և 17-րդ փող.-ներ, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցներ, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոց՝ նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցներ, «Ագաթ» գործարան, «Դուստր Մարիաննա» ընկերություն; 3. Արմավիրի մարզի Թաիրով, Փարաքար գյուղեր և հանրային բաժանորդներ։ 4. Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ և Ազատաշեն գյուղեր և հանրային բաժանորդներ: 5. Կոտայքի մարզի Զովունի գյուղ:  
21:02 - 08 օգոստոսի, 2020
Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է գյուղոլորտում ապահովել առավել քան 30% շահութաբերության բարձրացում. Տիգրան Գաբրիելյան

Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է գյուղոլորտում ապահովել առավել քան 30% շահութաբերության բարձրացում. Տիգրան Գաբրիելյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն և վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն այցելել են Արարատի մարզի Ոստան համայնք` մշակաբույսերի ցանքատարածությունները դիտարկելու, ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու և բերքահավաքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ Փոխնախարարին ուղեկցել է ֆերմեր Իոսիֆ Դինխոևը, նա համայնքում զբաղվում է տարբեր մշակաբույսերի, մասնավորապես` լոլիկի, ելակի, սոխի, ծաղկակաղամբի և պեկինյան կաղամբի մշակությամբ: Գյուղատնտեսական գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆերմերը բաց գրունտում ներդրել է կաթիլային ոռոգման համակարգ, որի շնորհիվ կարողացել է նվազեցնել ոռոգման ծախսերը և բարձրացնել բերքատվությունը: Բացի այդ, ֆերմերը կիրառում է ցանքաշրջանառություն, ինչը թույլ է տալիս բարելավել հողերի բերրիությունը և ապահովել բարձր և որակյալ բերք: Արտադրված գյուղմթերքը մասամբ իրացվում է  տեղական, մասամբ` ռուսաստանյան շուկայում: Պետական աջակցության շրջանակներում նա օգտվել է լիզինգի ծրագրից և ձեռք բերել մի շարք սարքավորումներ: Իոսիֆ Դինխոևը տեղեկացրել է, որ այս համայնքում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, առաջիկայում նա նախատեսում է բազմազանեցնել մշակաբույսերի տեսականին և զբաղվել նաև մոշի մշակությամբ: Տիգրան Գաբրիելյանը ֆերմերին ներկայացրել է պետական օժանդակության այն ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ  բարձր արտադրողականությամբ մոշի ինտենսիվ այգի հիմնել` ապահովելով հատապտղի բարձր բերքատվություն: Ֆերեմերն առաջիկակում նախատեսում է նաև հիմնել տարբեր մշակաբույսերի սածիլանոց, իսկ տնտեսությունն ընդլայնելու նպատակով` օգտվել պետական օժանդակության գործիքակազմից։ Անդրադառնալով այցի ընթացքում կատարված դիտարկումների արդյունքներին` Տիգրան Գաբրիելյանn ընդգծել է ցանքաշրջանառության իրականացման կարևորությունը և նշել, որ արդյունավետ գյուղատնտեսության գրավականը աշխատանքների ճիշտ կազմակերպումն է և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. «Արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ հնարավոր է գյուղատնտեսության ոլորտում նվազեցնել արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը և առավել քան 30%-ով բարձրացնել շահութաբերության մակարդակը», - նշել է նա: Շրջայցի ընթացքում ներկայացվել են պետական օժանդակության ծրագրերի պայմանները, կատարված փոփոխություններն ու լրամշակումները, դրանց շրջանակներում շահառուներին տրվող արտոնությունները:
18:03 - 28 հուլիսի, 2020
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է 0-28 օրական:Ինչպես հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր:Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից 1231-ը տղաներ են, իսկ 999-ը` աղջիկներ:Հուլիսի 17-ի դրությամբ առողջացում է գրանցվել 1665 երեխայի մոտ:COVID-19 վարակով երեխաներն ամենաշատը եղել են Երևանից՝ 1125։ Վայոց ձորում գրանցվել է 29, Կոտայքում` 266, Տավուշում` 33, Շիրակում` 105, Լոռիում` 54, Արարատում` 146, Արագածոտնում` 74, Սյունիքում` 31, Արմավիրում` 131, Գեղարքունիքում` 165 դեպք։Հայաստանում երեխաների շրջանում հաստատված դեպքերից 71-ն օտարերկրյա քաղաքացիներ են։
09:43 - 24 հուլիսի, 2020